Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Բժիշկներն ապավինում են մարդկանց գիտակցությանը, սանիտարական կուլտուրային. Համալսարանական մասնագետների անդրադարձը՝ Covid 19-ին (տեսանյութ)

ԵՊԲՀ. Բժիշկներն ապավինում են մարդկանց գիտակցությանը, սանիտարական կուլտուրային. Համալսարանական մասնագետների անդրադարձը՝ Covid 19-ին (տեսանյութ)

Համալսարանական մասնագետներն այսօր ուղիղ եթերում անդրադարձան Covid 19-ին վերաբերող բազմաթիվ հարցերին։ «Բուժաշխատողները պետք է շատ ավելի բարձր գնահատվեն, մենք չենք կարող շռայլորեն օգտագործել բժշկական ներուժը»,- ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ չնայած ծանր իրավիճակին, երբ վերակենդանացման բաժանմունքները հագեցած են, բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, կոռեկտ չէ քննարկման առարկա դարձնել ու ասել՝ սա թատրոն է, հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն աշխատում։

«Այո, խնդիր կա, պետք է դադարեցնել քննարկումները, թե, կարծես, բնականոն կյանքով ապրում ենք ու մեզ փորձում են հագեցնել ինչ-որ կեղծ տեղեկատվական դաշտով։ Խնդիրը պահանջում է աչալրջություն և ծայրահեղ պրոֆեսիոնալիզմ»,- ասաց ռեկտորը: Նա նշեց, որ պետք է հետևել մասնագետների խորհրդին, թե ինչպես հասարակությունը կարող է մասնակից դառնալ:

Այսօր պետք է կարողանանք այդ աջակցությունը ստանալ՝ ապավինելով մարդկանց գիտակցությանը, սանիտարական կուլտուրային: Մասնագետների պնդմամբ՝ պետք չէ խուճապի մատնվել, այլ հարցին մոտենալ խելամտորեն և պահպանել սահմանված բոլոր կանոնները:

Covid 19-ի մասին ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝ լսելով համալսարանական մասնագետներին:

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ