Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կլինիկական դեպք. գոտկային ցավ` ցրված սկլերոզի ժամանակ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. գոտկային ցավ` ցրված սկլերոզի ժամանակ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

Հաճախ տարբեր օրգանների կողմից արտահայտված լուրջ խնդիրները կարող են արտահայտվել գոտկային շրջանի ցավերով: Այդ պատճառով միշտ պետք է ուշադիր լինել և կարողանալ հասկանալ ցավի բուն պատճառը:

Միջին տարիքի (45 տարեկան) կինը դիմել էր մեզ ողնաշարային ցավի, քայլքի դժվարացման գանգատներով: Ողնաշարի ցավերի հետ, միաժամանակ, գանգատվում էր նաև ոտքերի ձգվածության զգացումից: Նա երկար ժամանակ տառապում էր այդ վիճակի պատճառով և նույնքան երկար ժամանակ էլ հետազոտվել էր, գտնվել բժիշկների հսկողության տակ, ստացել բուժում, սակայն դրական դինամիկա չէր նկատվել:

Հիվանդի մոտ ստուգվեց հիվանդի նյարդաբանական ստատուսը, որը չէր համապատասխանում ողնաշարային խնդրին և գանգատներին: Իհարկե, ողնաշարում խնդիրեր կային, սակայն այնքան արտահայտված չէին, որ նման գանգատների պատճառ լինեին:  Մանրամասն անամնեզ հավաքվեց և պարզվեց, որ նրա մոտ կա նաև անմիզապահություն, որը կինը միշտ կապել էր արգանդի իջեցման հետ:

Կատարվեցին հետազոտություններ: ՄՌՇ-ի արրդյունքում հաստատվեց, որ պատճառը ոչ թե ողնաշարի խնդիրն է, այլ հիվանդի մոտ առկա է ցրված սկլերոզ, և ցավերը կապված էին մկանային գերլարման հետ: Ծանրության, ձգվածողության զգացողությունը, անմիզապահությունը ցրված սկլերոզի արդյունքում առաջացած խնդիրների արտահայտված գումարային դրսևորումներն էին:

Հիվանդը ստացավ համապատասխան բուժում , որի ֆոնի վրա դիտվեց դրական դինամիկա .
 
Օֆելիա Արտուշի Ավետիսյան,
Արմենիա ՀԲԿ, բժիշկ- նյարդաբան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ