Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2011

PASI-Ն որպես մաշկի` պսորիազով ախտահարվածության թվային ցուցանիշ

Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում, հնարավոր է մաշկի գրեթե ամբողջ մակերեսի, ինչպես նաև հոդերի ընդգրկում ախտաբանական պրոցեսի մեջ:

 

Մինչև այժմ պսորիազի ախտածագման պատճառները վերջնականապես բացահայտված չեն, որով և պայմանավորված է բուժման մեթոդների և միջոցների բազմազանությունը: Այս առումով շատ կարևոր խնդիր է բուժման արդյունքների գնահատումը, քանի որ դա բժշկին հնարավորություն է տալիս ընտրելու հետագա բուժման մեթոդները: Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ոչ հազվադեպ հիվանդները խորհրդատվության կարգով կարող են բժշկի դիմել իրենց հիմնական բնակավայրից հեռու գտնվող քաղաքներում և երկրներում: Նման դեպքում հիվանդի կողմից ներկայացված վերհուշի և սովորական բժշկական տեղեկանքների ու լաբորատոր հետազոտությունների տվյալները ոչ միշտ են բավարարում մասնագետին: 

 

Պսորիազի տարածվածության և ծանրության PASI ցուցանիշի հաշվարկ

 

Մաշկի ախտահարման տարածվածությունն ու ծանրությունը օբյեկտիվորեն և ճիշտ գնահատելու ուղղությամբ մասնագետների պրպտումները հանգեցրին թվային ցուցանիշների մշակման, որոնցից ամենալայն տարածումը գտավ PASI ցուցանիշը (P-psoriasis` հիվանդության անվանում, A-area` ախտահարված մակերես, S-severiti` ծանրություն, I-index` ցուցանիշ):

 

PASI ցուցանիշը մշակել են մաշկաբաններ T. Frederiksson և U. Petersson 1978թ.` պսորիազի բուժման համար կիրառված նոր միջոցի արդյունավետությունը գնահատելու համար [7]: Այդ ժամանակից հետո անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում PASI-ն աստիճանաբար լայն ճանաչում գտավ շատ երկրներում և ներդրվեց մաշկաբանության մեջ: Այն մեծ օբյեկտիվությամբ արտահայտում է պսորիազի` այդ հաճախակի հանդիպող և դժվարությամբ բուժվող հիվանդության կլինիկական պատկերի դինամիկան, և թույլ է տալիս գնահատել տարվող բուժման արդյունավետությունը [8, 1]: Որոշ հեղինակներ, զուգահեռաբար օգտվելով PASI, PSS (Psoriasis Severity Scale) և այդ խմբի այլ ցուցանիշներից, համոզիչ կերպով ընդգծում են PASI-ի առավելությունները [1, 6]:

 

Վերջին տարիների մեր աշխատանքային գործունեության ընթացքում համոզվել ենք պսորիազի բուժման արդյունքների գնահատման հարցում այդ ցուցանիշի կարևորությունը, մանավանդ եթե նկատի ունենանք այն կարևոր հանգամանքը, որ ցուցանիշը կարող են հաշվարկել ինչպես բուժող բժիշկները, այնպես էլ հիվանդները: Սակայն մինչև այժմ PASI-ն Հայաստանի պայմաններում դեռևս բավարար չափով կիրառում չի գտել: Կարծում ենք` դրա պատճառն այն է, որ օտարալեզու մասնագիտական գրականության մեջ ցուցանիշի բուն էության և նրա հաշվարկման եղանակի նկարագրությունները բավականաչափ պարզ չեն տրված: Ահա թե ինչու մենք որոշեցինք ինքներս հնարավորին չափ պարզորեն ներկայացնել մեր գործընկերներին, ինչպես նաև` PASI-ով հետաքրքրվող հիվանդներին ու նրանց հարազատներին այդ ցուցանիշի հաշվարկման կարգն ու առավելությունները, առանց շեղվելու հիմնադիր հեղինակների սկզբունքային դրույթներից:

 

PASI-ն որոշելու համար առաջարկում ենք աղյուսակում զետեղել պսորիազը բնորոշող կլինիկական տվյալները` թվային արտահայտությամբ:

 

Առաջին սյունակում նշված են մարմնի չորս մասերը, որոնց PASI-ն նախատեսվում է որոշել նախ առանձին-առանձին, հետո ստանալ ամբողջ մարմնինը, 2-րդ սյունակում (ՙՉափաբաժին՚) նշված են ստանդարտ թվեր, որոնք ցույց են տալիս, թե այդ չորս մարմնամասերից յուրաքանչյուրի մաշկը մարմնի մաշկային ծածկույթի թվային և ափաչափային որ տասնորդական մասն են կազմում: Դրանք կայուն, անփոփոխ միավորներ են բոլոր մարդկանց մոտ, քանի որ ելնում են յուրաքանչյուրի մաշկի ընդհանուր և տվյալ մարմնամասի մակերեսների հարաբերությունից: Այսպես, գլխի մաշկի չափաբաժինը կազմում է 0,1 տասնորդական (10 ափաչափ), ձեռքերինը` 0,2 տասնորդական (20 ափաչափ) և այլն:

 

Երրորդ սյունակը («Ընդգրկում») լրացնելու համար պետք է ստանալ տվյալներ, որոնք արտահայտեն մաշկի ախտահարվածության չափը: Հաշվարկը բաղկացած է երեք փուլից:

 

Առաջին փուլում պետք է որոշել, թե յուրաքանչյուր մարմնամասում ախտահարված մակերեսը մարմնի ընդհանուր մակերեսի քանի տոկոսն է կազմում: Դա կատարվում է համաձայն ափաչափի կանոնի [6]: Ըստ վերջինիս, յուրաքանչյուր անհատի մեկ ձեռքի ափի մակերեսը կազմում է մարմնի ամբողջ մակերեսի մոտավորապես 1 տոկոսը: Հաշվարկված է նաև, որ գլխի մակերեսը կազմում է 10 ափաչափ (մարմնի մակերեսի 10%-ը), զույգ ձեռքերին` 20 ափաչափ (20%), իրանինը` 30 ափաչափ (30%), զույգ ոտքերինը` 40 ափաչափ (40%): Ամբողջ մարմնի մակերեսը (100%) կազմում է 100 ափաչափ: Եթե, օրինակ, X հիվանդի գլխի վրա օջախի մակերեսը համապատասխանում է 1,5 ափաչափի, ապա այդ օջախն իր մակերեսով զբաղեցնում է ամբողջ մարմնի մաշկի մակերեսի 15%-ը:

 

Երկրորդ փուլում հաշվարկվում է, թե ցանի մակերեսը տվյալ մարմնամասի քանի տոկոսն է կազմում: Դրա համար, համաձայն հայտնի թվաբանական կանոնի, նախորդ փուլում ստացված թիվը (մեր օրինակում 1,5 ափաչափ) բազմապատկվում է 100-ով և բաժանվում այդ մարմնամասի մակերեսի վրա ափաչափի քանակով (մեր օրինակում գլխի համար` 10), ուստի ախտահարման ընդգրկումը այդտեղ կկազմի 15%:

 

Երրորդ փուլում վերը ստացված թիվը նախ պետք է տեղադրել պսորիազի տարածվածության աստիճանը արտահայտող վեց բալային սանդղակում, որպեսզի տոկոսային թվի փոխարեն ստացվի բացարձակ թիվ-ցուցանիշ: Այդ սանդղակի համաձայն, ցանի բացակայությունը նշվում է որպես 0, 10%` 1, 10-29%` 2, 30-49%` 3, 50-69%` 4, 70-89%` 5, 90-100%` 6: Մեր օրինակում եղած 15% ըդգրկման ցուցանիշին համապատասխանում է 2 բացարձակ թիվը, որը և մենք գրում ենք 3-րդ սյունակում:

 

4-6-րդ սյունակներում գրանցվում են ցանի հիմնական տարրերի` հիպերեմիայի, թեփոտման, ինֆիլտրացիայի արտահայտվածության աստիճանը ըստ 5 բալանի սանդղակի. ցանի բացակայությունը` 0, թույլ արտահայտվածությունը` 1, միջին արտահայտվածությունը` 2, ուժեղ արտահայտվածությունը` 3, առավելագույն արտահայտվածությունը` 4: Ամփոփիչ ցուցանիշը երեք տարրերի արտահայտվածության թվերի գումարն է, որը պետք է գրել 7-րդ սյունակում:

 

8-րդ սյունակում գրվում է յուրաքանչյուր մարմնաչափի PASI ցուցանիշը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

PASI = (չափաբաժին) x (ընդգրկում) x

x (ցաների 3 տարրերի արտահայտվածության տվյալների գումար)

 

Այլ կերպ ասած, պետք է բազմապատկել 2-րդ, 3-րդ և 7-րդ սյունակներում ստացված թվերը` յուրաքանչյուր մարմնամասի համար առանձին-առանձին, ստանալով նրանց PASI- ները, հետո գումարել դրանք, ստանալով ընդհանուր PASI-ին:

 

Բերենք օրինակ. հիվանդի գլխի վրա ցանի մակերեսը կազմում է 1,5 ափաչափ, ձեռքերի վրա` նույնպես 1,5 ափաչափ, իրանի վրա ցանը բացակայում է, իսկ ոտքերի վրա այն զբաղեցնում է 3 ափաչափ մակերես: Հաշվարկումից հետո ստացվում է, որ ՙԸնդգրկում՚ ցուցանիշը (3-րդ սյունակ) գլխի համար (1,5%) գրվում է 2, ձեռքերի համար (7,5%)` 1, իրանի համար` 0, իսկ ոտքերի համար (7,5%)` 1: Ըստ ստացված տվյալների վերլուծության արդյունքների, գլխի մաշկի համար PASI-ն կազմում է 0,4, ձեռքերի համար` 0,4, իրանի համար` 0, ոտքերի համար`1,6: 

 

Գումարելով բոլոր մարմնամասերի PASI-ները (0,4+0,4+0+1,6), ստանում ենք ընդհանուր PASI ցուցանիշը` 2,4 (մարմնի մաշկի համար): Ըստ որում, գումարային ցուցանիշը կարող է տատանվել 0-ից (հիվանդության բացակայություն) մինչև 72-ի (առավելագույն ծանրություն) սահմաններում: Այն դեպքում, երբ հաշվի են առնվում նաև հիվանդի սուբյեկտիվ զգացումները, PASI-ին կարող է հասնել 96-ի [2-5]: Շատ հեղինակներ PASI-ն ուղղակի համարում են բժշկական սարք, բուժող բժիշկների ձեռքում գործիք` տվյալ պահին պսորիազի ծանրությունն ու բուժման ինտենսիվությունը որոշելու համար: Այսպես, օրինակ, խորհուրդ են տալիս հիվանդներին նշանակել համակարգային ներգործության ռետինոիտներ` PASI-ի ցուցանիշը 20-ից բարձր լինելու դեպքում: Կարծում ենք, որ նման զգուշություն պետք է ցուցաբերել նաև ֆոտոքիմիոթերապիաի, գլուկոկորտիկոստերոիդներ և ռեմիկեյդ պատրաստուկներ նշանակելիս:

 

Գոհունակությամբ պետք է նշել, որ մեր հսկողության տակ գտնված հիվանդների մոտ արձանագրվել է լրիվ համապատասխանություն PASI-ի, կյանքի որակի մաշկաբանական ցուցանիշի և պսորիազի կլինիկական պատկերի միջև: Ըստ որում, PASI-ն նրանց մոտ հաշվարկվել է ոչ միայն հերթական բուժման կուրսի սկզբում, այլև ավարտից անմիջապես հետո: Դա հնարավորություն է տվել օբյեկտիվորեն և ճիշտ գնահատել բուժման արդյունավետությունը:

 

Գրականության ցանկ

 

  1. Демченко О.А., Завьялов А.В., Силина Л.В., Лукашов М.И. Индексы PASI и PSS в качестве обьективного критерия оценки комплексной терапии больных чешуйчатым лишаем сеансами транскраниальной электпофореза даларгина//Фундаментальные исследования. -2004.-N5-С. 108-108.

  2. Кочергин Н.Г., Смирнова Л.М. Последние тренды в лечении псориаза//Лечащий врач.- 2011, N 5, ?. 42-44.

  3. Кубанова А.А. и Костина В.И. Псориаз. Рациональная фармакотерапия заболеваний кожи и инфекций, передаваемых половым путем. - 2005, с. 365-373.

  4. Монахов К.Н, Хобейш М.М., Соколовский Е.В. Современные аспекты наружной терапии псориаза //Клиничецкая дерматология и венерология.- 2006, N2, С. 30-32.

  5. Мордовцев В.Н., Бутова Ю.С., Мордовцева В.В. Псориаз. Клиническая дерматовенерология.Том 2.- 2009, с. 212-233.

  6. Пегано Дж. Лечение псориаза - естественный путь. 2009, 273 с.

  7. Frederiksson T., Petersson U. Severe psoriasis-oral therapy with a new retinoid//Dermatologica, 1978; 157 (4): 238-244.

  8. Louden B.A., Pierce D.J., Wei Lang,. Feldman S.R. A simplified psoriasis area severity index (SPASI) for rating psoriasis severity in clinic patients. Dermatology Online Journal, 2004, 10 (2): 7.

Հեղինակ. Ա.Է. Դանիելյան, Հ.Ղ. Ազարյան, Է.Ե. Դանիելյան «Հելիոս» էսթետիկ բժշկության կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն
2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն

Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...

«Առողջապահությունը» 55 Տարեկան է
«Առողջապահությունը» 55 Տարեկան է

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Շրջայց Շիրակի մարզ
Շրջայց Շիրակի մարզ

ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը

Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...

Իրադարձություններ Հայաստանում
Կստեղծվի նոր կենտրոն
Կստեղծվի նոր կենտրոն

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...

Հրատապ թեմա Հայաստանում
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Բժշկասոցիալական շիզոֆրենիան` քաղաքական-տնտեսական բարեփոխումների հետևանք

Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունն արդի գերխնդիրներից է (I մաս)

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...

Դեղամիջոցներ Վարակաբանություն
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Միջազգային իրավունք
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն

Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և կարիերան
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է

–   Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:

–   Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...

Բժիշկներ
Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները

Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...

Բուժում Ներզատաբանություն
Մարդու կմախքը
Մարդու կմախքը

Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...

Անատոմիա և ֆիզիոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ