Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Մեր հյուրն է գիտական գործունեության համակարգման բաժնի պետ Սեյրան Քոչարյանը

Մեր հյուրն է գիտական գործունեության համակարգման բաժնի պետ Սեյրան Քոչարյանը

Գիտական գործունեության համակարգման բաժինը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում է և, որպես այդպիսին, նորաստեղծ է:

 

Բաժնի գործունեության հիմքում հիմնականում ընկած են նախկին գիտակազմակերպչական ևգրանտային ծրագրերի համակարգման բաժինների գործառույթները, որոնց միաձուլմամբ էլ նախորդ տարեվերջին համալսարանի ռեկտորի հրամանով ձևավորվեց գիտական գործունեության համակարգման բաժինը:

 

–   Քանի որ բաժինը նորաստեղծ է, մեզ հետաքրքրում է, թե որո՞նք են նրագործունեության բնագավառները:

 

–   Բաժնիգործունեության բնագավառները կարելի է դասակարգել 3 հիմնական ճյուղերով`

 

  • համալսարանի գիտական գործունեության, հետազոտական,գիտակլինիկական և փորձարարական աշխատանքների կազմակերպում,

  • համալսարանի ստորաբաժանումների և աշխատակիցների ներգրավում բժշկագիտության ասպարեզի դրամաշնորհային ծրագրերին, ինտեգրում` միջազգային համագործակցությանը,

  • գիտական կադրերի պլանավորման, պատրաստման, որակավորման և ատեստավորման ծրագրերի կազմակերպում և իրականացում:

 

Եթե մանրամասն ներկայացնենք այս բնագավառներից յուրաքանչյուրը` ակնհայտ կլինի, որ դրանք սերտորեն կապված են, կարելի է ասել` լրացնում են միմյանց, իսկ մեր կողմից կատարված բաժանումը կրում է զուտ պայմանական բնույթ:

 

–   Իսկ ո՞րն է ձեր ղեկավարած օղակիգլխավոր նպատակը: 

 

–   Մեր բաժնի գլխավոր նպատակը բխում է վերոնշյալ գործառույթներից, այսինքն` այնգիտական,գիտահետազոտական և գիտակազմակերպչական գործունեության,գիտամանկավարժական կադրերի պլանավորման, պատրաստման և որակավորման գործընթացի, միջազգային գիտական համագործակցության զարգացման, ինչպես նաև հետազոտությունների կառավարման ծրագրերի կազմակերպումն ու իրականացումն է:

 

–   Ինչպիսի՞ խնդիրներ է իրականացնում բաժինը:

 

–   Փորձեմ թվարկել բաժնի կողմից իրականացվող խնդիրները հնարավորինս համառոտ ձևով: Դրանք են`

 

  • բժշկական համալսարանի ստորաբաժանումների գիտահետազոտական, գիտակլինիկական և փորձարարական աշխատանքների կազմակերպում և համակարգում,

  • գիտական միջոցառումների կազմակերպում և մասնակցության ապահովում,

  • գիտակորդինացիոն խորհրդի, փորձագիտական հանձնաժողովների, երիտասարդ գիտնականների խորհրդի և ուսանողական գիտական ընկերության աշխատանքների կազմակերպում և աջակցություն,

  • մրցունակգիտական նախագծեր կազմելու, մրցույթների մասնակցության կազմակերպում և աջակցություն,

  • ՀՀ պետական բյուջեից և այլ ֆոնդերից ֆինանսավորվող ծրագրերի կատարման գործընթացի համակարգում,

  • գիտական կադրերի պատրաստում և որակավորում` ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով,

  • դրամաշնորհային ծրագրերի փնտրում և հայտերի ներկայացում,

  • գիտական գործունեության մասին տեղեկատվական հոսքի կառավարում:

 

–   Ի՞նչ մեթոդներ են կիրառվում բաժնի առջև դրված նպատակներին հասնելու համար:

 

–   Համալսարանի ղեկավարության կողմից բաժնի առջև դրված նպատակներին հասնելու համար մենք ընտրեցինք տեղեկատվական հոսքի կառավարման արդի ամենահզոր զենքը` ինտերնետը: Մեր աշխատանքը սկսվեց համալսարանի պաշտոնական կայքէջի «Գիտություն» բաժնի վերակառուցմամբ, որտեղ մատչելի կերպով ներկայացված են համալսարանումգործող մասնագիտական խորհուրդները,գիտակորդինացիոն խորհուրդն իր բոլոր հանձնաժողովներով և Էթիկայի կոմիտեով,գիտակազմակերպչական և դրամաշնորհային գործունեությանը վերաբերող տեղեկատվություն, անհրաժեշտ ձևաթղթեր ևգործող կարգեր:

 

Մանրամասնորեն ներկայացված էգիտական կադրերի պատրաստման և որակավորման` ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության համակարգի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և ձևաթղթեր, որով շատ դյուրին է դարձել

թե´ համալսարանի անձնակազմի, թե´ այլ մարդկանց համար ԵՊԲՀ գիտական օղակի վերաբերյալ տեղեկատվության ստացումը և իրենց կարիերային վերաբերող հարցերի պատասխանները գտնելը: Այս պահին դեռևս թերի է մնացել երիտասարդ գիտնականների խորհրդի և ուսանողական գիտական ընկերության գործունեությանը վերաբերող աշխատանքների արտացոլումը կայքէջում:

 

–   Մենք տեղյակ ենք, որ ձեր բաժնի կողմից աշխատանքներ են տարվում կայքէջի ոչ միայն «Գիտություն», այլև «Տեղեկատվություն» բաժնում: Խնդրում եմ Ձեր պարզաբանումը այդ առնչությամբ:

 

–   Իրավացի եք: «Տեղեկատվություն» բաժնում մեր կողմից ավելացվել են հետևյալ ենթավերնագրերը`«Դրամաշնորհներ», որտեղ տեղադրվում են բժշկագիտության ասպարեզի թե´ հետազոտական և թե´գիտակրթական ակտիվ ծրագրերի վերաբերյալ հայտարարություններ, որոնց կարելի է տեղեկանալ նաև բաժանորդագրության միջոցով: Բավական է միայնգրանցվել` այցելելով նույն բաժնի «Բաժանորդագրվել» հղումը:«Առցանց ռեսուրսներ» ենթաբաժնում հնարավորություն է ստեղծվել ընթերցելու աշխարհում հրատարակվող առաջատար պարբերականներում տպագրված հոդվածները, քանզի այստեղ հասանելի ենգիտաբժշկական տեղեկատվական բազմաթիվ ռեսուրսներ և ամսագրեր: Հետաքրքրական է նաև նույն բաժնում տեղադրված Ռուսաստանի Դաշնության, Բելոռուսի, Ուկրաինայի և Ղազախստանի առաջատար գիտաբժշկական պարբերականների հղումները, որտեղ մեր օգնությամբ կարող են հրապարակման նպատակով ներկայացվել գիտական հոդվածներ: Կարծում եմ` կարողացել ենք բավարարել գիտական աշխատանքներ կատարողների հետաքրքրությունները և պահանջները: Միաժամանակ տեղին է նշել, որ էլեկտրոնային կառավարման գործիքների մեջ մեր կողմից օգտագործվում են սոցիալական ցանցերի հնարավորությունները և էլեկտրոնային նամականու տարբերակը:

 

–   Ի՞նչ նորամուծություն է կիրառել բաժինը իրգործունեության այս ամիսների ընթացքում:

 

–   ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մ. Նարիմանյանի անմիջական ղեկավարությամբ գիտակորդինացիոն խորհրդի փորձագիտական հանձնաժողովների միջոցով համալսարանում իրականացվող հետազոտական աշխատանքների մեջ առանձնացվել են առաջնային համարվող գիտական ուղղությունները, որոնցում գիտական աշխատանքներն են իրականացնում ավելի քան 120 գիտաշխատող: Այդ թվում` տեսական ամբիոնների և գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների մասնակցությունը կազմում է 65%, թերապևտիկ մասնագիտություններինը` 16%, վիրաբուժականինը` 9%, ստոմատոլոգիական և գինեկոլոգիական մասնագիտություններինը` 5-ական տոկոս: Ինչպես երևում է բերված տվյալներից` համալսարանի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում տեսական բժշկությանը, որն այսօր հոգածության կարիք ունի:

 

Հաջորդ մեծ խնդիրը, որը ծառացած է բաժնի առջև, ՀՀ կրթության և գիտության նախարարի` հետազոտողի համակարգի ներդրման վերաբերյալ հրամանի կատարումն է: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում նոր կրթական բաղկացուցիչ է համարվում կրեդիտային համակարգը: Ասպիրանտները (առկա, հեռակա) և հայցորդները առաջին 3 տարվա ընթացքում համարվում են հետազոտողներ, որոնց համար կրթական և հետազոտական գործընթացի արդյունքում պարտադիր է 180 կրեդիտի ստացումը: Այս պահին բաժինը զբաղված է հետազոտողի դասատախտակի ստեղծմամբ:

 

Բաժնի կողմից ստեղծվել և օգտագործվում է ԵՊԲՀ գիտական կադրերի մասին տեղեկատվական բազա, որի սահմաններում պարբերաբար կատարվում են անհրաժեշտ ցուցանիշերի հաշվարկում`գիտական կադրերի պլանավորման և որակավորման աշխատանքների արդյունավետ իրականացման համար:

 

Գիտակորդինացիոն խորհրդի նիստերը այս տարի սկսվել և շարունակվելու են նոր ձևաչափով. յուրաքանչյուր նիստի սկզբում ելույթ են ունենում համալսարանի առաջատար հետազոտական ուղղությունների ղեկավարները, ովքեր ներկայացնում են մեր համալսարանում իրականացվող արդիական հետազոտությունների ձեռքբերումներն ու նվաճումները, միաժամանակ երիտասարդ սերնդի գիտնականներին ի ցույց դնելովգիտնականի իրենց փորձն ու հմտությունները` ինչպես աշխատանքի կատարման, այնպես էլ արդյունքների ներկայացման հարցում:

 

Նորամուծություն է նաև ԳԿԽ նիստերում ասպիրանտների և դոկտորանտների կողմից հաշվետվությունների ներկայացումն ու քննարկումը` վերջիններիս կատարած աշխատանքի ընթացքի և ցուցաբերած ակտիվության վերաբերյալ:

 

Համոզված եմ, որ համալսարանի ղեկավարության կողմից ընտրված գիտության կառավարման ռազմավարությունը և բաժնի առջև դրված խնդիրները տանում են միևնույն նպատակին` կարճ ժամանակում ձևավորել երիտասարդ գիտնականների մրցունակ հանրություն, որը պատրաստ կլինի հավասար պայմաններում համագործակցել արտերկրի գործընկերների, միջազգային հեղինակավոր ամսագրերի, ինչպես նաև առաջատար համալսարանների հետ, ինչն էլ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում բժշկագիտության զարգացման համար:

Հեղինակ. Լիլիթ Վարդանյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մոտենում է 2015-ը` Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցը
Մոտենում է 2015-ը` Հայոց Եղեռնի  100-ամյա տարելիցը

Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...

Ապրիլի 7` մայրերի տոն
Ապրիլի 7` մայրերի տոն

Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում. 

«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...

Իրադարձություններ Հայաստանում
Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր
Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր

Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:

Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...

Իրադարձություններ Հայաստանում
Ռեկտորատի հերթական նիստը

Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...

ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք
ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...

Ռեկտորի հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ

Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...

Ի գիտություն բոլոր ուսանողների

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...

Ջանքերի արդյունքում` կանանց միամսյակ
Ջանքերի արդյունքում`  կանանց միամսյակ

Ո՞վ է  ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը`  հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...

Համալսարանական կլինիկաները` նորացված
Համալսարանական կլինիկաները`  նորացված

Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում  ամենայն բարիք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր
Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր

ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի նախագահներին
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի  նախագահներին

1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի  աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելու ստորագրահավաքին մասնակցեցին նաև բժշկականի պատվիրակները
Անահիտ աստվածուհու արձանի մասունքները  վերադարձնելու ստորագրահավաքին մասնակցեցին նաև բժշկականի պատվիրակները

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...

Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ
Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար

Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում  կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի  խմբագիր Էմիլ Ավետիսյանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ