Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած հարցերը նորից հղել` 16 տարի անց:


- Երբ վերանայեցի 16 տարի առաջ տրված հարցազրույցը, ինձ համար 16 տարի առաջվա Արմեն Չարչյանն այսօր ինչ-որ տեղ հայտնություն էր: Բայց, նախ ցանկանում եմ նշել, որ բոլոր հիմնական սկզբունքները, որոնք ինձ համար կարևոր էին այն ժամանակ, այսօր ևս պահպանվել են: Դրանք համամարդկային, համընդհանուր սկզբունքներն են:


Համաձա՞յն եք այն տարածված տեսակետին, թե Հայաստանում վնասվածքաբանությունը որակապես աճեց մեր երկրի համար ողբերգական ժամանակահատվածներում` երկրաշարժից հետո և պատերազմի տարիներին։


Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով(2007 թ.) Վնասվածքաբանությունը, որքան էլ սահմռկեցուցիչ հնչի, զարգանում է հիմնականում պատերազմների ու տարերային մեծ աղետների ժամանակ։ Մինչև երկրաշարժը, ինչ խոսք, Հայաստանում եղել է վնասվածքաբանություն, գիտահետազոտական ինստիտուտ, որը հիմնադրվել է 1946 թ.` որպես վիրավորների բուժման և վերականգնողական հոսպիտալ։ Սա, փաստորեն, երկրորդ համաշխարհային պատերազմի արձագանքն էր։


Երբ 27-28 տարեկան էի, երկրաշարժը մեծ աղետներ բերեց, դրանով իսկ մեծապես նպաստեց վնասվածքաբանության զարգացմանը։ Սրան հաջորդեց պատերազմը, որն է՛լ ավելի ազդեց մեր ոլորտի զարգացման վրա։ Բացվեցին «դռները», ու մենք հսկայական տեղեկատվություն սկսեցինք ստանալ այլ երկրների փորձի ու մեթոդաբանության մասին։ Անձամբ ես հնարավորություն ստացա վերապատրաստվելու ու աշխատելու արտասահմանում։


(2023 թ.) Այն ժամանակվա պատերազմն անհամեմատելի է 44-օրյայի հետ: Այն, ինչ մենք ենք տեսել՝ ծայրագույն, բարդագույն վիճակներ՝ երկրաշարժ, երկարատև պատերազմ, այս սերունդն ավելի քիչ է տեսել: Սակայն այս պատերազմն իր բարդություններն ուներ:


Արցախյան առաջին հերոսամարտի ծավալները մեծ էին՝ 4 տարի:  Վնասվածքների տեսակներն էլ այլ էին՝ ավելի շատ դրանք հրազենային վիրավորումներ էին: Մահացությունը կազմում էր 5-10 տոկոս, 10-20 տոկոսը ծանր վիրավորներն էին, 25-40 տոկոսը՝ միջին ծանրության, և մոտ 50 տոկոսը՝ թեթև:


Իսկ 2020-ի պատերազմում մահացությունը կազմում էր 20-30 տոկոս: Նոր զենքերի մահաբերությունն ավելի մեծ էր, և ծանր հիվանդներ այլևս գրեթե չկան, ցավոք, նրանք մահանում են:


Այս տարբերությունները հաշվի առնելով մենք պետք է փոխենք մեր բժշկական մոտեցումները, դրանք համապատասխանեցնենք նոր իրավիճակներին:


Առաջին պատերազմին ես մասնակցում էի որպես մարտիկ, այս անգամ մասնակցում էի որպես կազմակերպիչ: Եթե չլիներ մասնագետների հրաշալի թիմը, որոնց ես էի աճեցրել, մենակ ոչինչ անել չէի կարողանա:

 

Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

 Վնասվածքաբանությունը Հայաստանում 16 տարի անց…


(2023 թ.)16 տարի առաջ ես երազում էի Հայաստանում ունենալ այնպիսի մասնագիտական համայնք, որ բոլորը կարողանան կատարել ամենաբարդ վիրահատությունները, միջամտությունները, և տարբեր կլինիկաներում հավասարեցված լինեն դրանց հնարավորություններն ու բուժօգնության որակը:


Այդ բացը Հայաստանում շատ ակնհայտ էր դեռևս խորհրդային տարիներից. Երևանում կատարվում էին այդ ժամանակվա համար հասանելի բոլոր միջամտությունները, իսկ մարզերում բուժօգնությունը շատ ցածր մակարդակ ուներ: 2006-ին օրթոպեդիայի լուրջ վիրահատություններից մեկը՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը կատարվում էր 2 կլինիկայում, այլ կլինիկաներում` տարվա ընթացքում 1-3 անգամ: Այսօր կատարվում է ո՛չ միայն Երևանի գրեթե բոլոր կլինիկաներում, այլ նաև՝ մարզերում: Իհարկե, դեռևս կան վիրահատության կատարման որակային տարբերություններ տարբեր կլինիկաներում, բայց, ընդհանուր առմամբ, բավարար մակարդակ է:


16 տարիների ընթացքում ունեցել ենք նյութատեխնիկական լայն բազայի ստեղծում, որի շնորհիվ ներդրվել են վիրահատություններ, որոնք նախկինում խիստ սահմանափակ էին կատարվում և համակարգված չէին:  Օրինակ, ազդրոսկրի և սրունքի ինտրամեդուլյար օստեոսինթեզի ժամանակ ունեինք մեխերի միայն մեկ տեսակ, իսկ այսօր ընտրության լայն հնարավորություն կա` առկա են 10-ից ավելի տեսակներ:


Հաջորդ փոփոխությունը արտերկրի հետ լուրջ կապերի կայացումն է: Հնարավորություններ են ստեղծվել ծանոթանալ միջազգային նորություններին և ձեռքբերումներին, արտերկրում վերապատրաստումներ անցնել և փոխայցելություններ կատարել:


Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերովԿա՞ դպրոցի ստեղծման որևէ մոդել, կոնկրետ քայլերի հերթականություն, որով փորձում եք առաջնորդվել, թե՞ ամենօրյա աշխատանք է կատարվում։


(2007 թ.)Ութ տարի առաջ «Էրեբունի» ԲԿ-ում ամեն ինչ սկսեցի զրոյից, ընդամենը ամենօրյա աշխատանք էր։ Գիտակցում եմ, որ մեկ մարդը, որքան էլ լավ մասնագետ լինի, չի կարող լիարժեք տիրապետել ամբողջին։


Երբ 2006թ. նշանակվեցի ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, փորձում եմ անցնել հաջորդ մակարդակ` ավելի կարգավորված։ Փորձում եմ համագործակցության ու կոմունիկացիաների, համատեղ աշխատանքների ուղիներ գտնել, որը դեռևս չի հաջողվում։ Սակայն վստահ եմ, որ ժամանակի ընթացքում սա էլ կկանոնավորվի։


Իմ մեծագույն նպատակը մեր երկրում վնասվածքաբանության մասնագիտական դպրոց ստեղծելն է։


Դպրոցի գաղափարը որքանո՞վ է իրականացել:


(2023 թ.) 2006-ին ես կերազեի այն ամենի մասին, ինչ այսօր ունենք Հայաստանում:


Եթե այն ժամանակ ունեինք զարգացող վնասվածքաբանությամբ զբաղվող անհատներ, այսօր ունենք կայացած համակարգային մասնագիտական համայնք, որը կատարում է անհամեմատ մեծ ծավալի աշխատանք:


Ես դեռ իմ երազանքին չեմ հասել, դեռ այդ ճանապարհին եմ, բայց հուսով եմ, որ արդեն հնարավորություններն ավելի մեծ են և անպայման կիրագործեմ դրանք: Կարծում եմ, վնասվածքաբանների, օրթոպեդների ասոցիացիայով կարելի է հարցեր լուծել:


Խոսենք նոր սերնդի վիրաբույժների կայացման մասին...


(2007 թ.) Եթե կա մասնագիտական ճակատագիր, ապա կա նաև հոգու պարտք` ինձնից հետո եկող սերնդի հանդեպ։ Այն ամենը, ինչ ունեմ, պետք է փոխանցեմ նրանց։ Ամեն մարդ ունի իր սկզբունքը. իմը սա՛ է։ Ու ես ունեմ իմ հոգու պարտքը, որը ես բավականին լուրջ ու խորն եմ ընկալում։


Իմ ղեկավարած բաժնում ունեմ երկու բժիշկ, որ հնարավորություն ունեցան արտասահմանում վերապատրաստվել, և որոշ վիրահատություններ կատարում են ինձնից լավ։ Անկեղծորեն, ես ինձ լավ եմ զգում, երբ իմ սաները որոշ հարցերում գերազանցում են ինձ:


Հիմա գրագետ ու երիտասարդ մի հրաշալի թիմ ունեմ, որը կատարյալ տիրապետում է մասնագիտությանը և կարող է դառնալ մեր վնասվածքաբանության վաղվա օրն ու ապագան։


Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով


(2023 թ.) Իմ սաներն արդեն շատ հարցերում գերազանցում են ինձ, և ես երջանիկ եմ: Օրինակ, ուսահոդի, ծնկան հոդի, ոտնաթաթի, ջլերի պլաստիկայի վիրաբուժության մեջ կան մասնագետներ, որոնք իմ աշակերտներն են և գերազանցում են ինձ: Եվ ես այդ վիրահատություններով այլևս շատ չեմ զբաղվում: Ես միայնակ չեմ կարող օրական 8-10 վիրահատություն անել, այդ պատճառով իմ սաներին պետք է հասցնեմ իմ մակարդակին: Ես նրանց աճեցրել եմ և թողել ազատ թռիչքի: Սակայն բուժօգնության կազմակերպման, որակյալ իրագործման և այլ ռազմավարական և մարտավարական հարցերի հսկողությունը և կանոնակարգումը միշտ եղել է և կա իմ ձեռքերում: Կան նաև բազում այլ վիրահատություններ (կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում, ծանր և բարդ կոտրվածքների օստեոսինթեզ և այլն), որոնք դեռևս լավագույնը կատարում եմ ես: Բնական գործընթաց է: Իմ աշակերտները փորձում են մոտենալ ինձ, իսկ ես ավելի առաջ եմ գնում՝ բարձրացնելով մասնագիտական նշաձողը:


Ես պատասխանատու եմ, որ իմ աշակերտը, եթե ոչ ինձնից լավ, ապա գեթ ինձ նման վիրահատի: Դա բարոյական պատասխանատվություն է հիվանդի առջև:


Այսօրվա և Ձեր ժամանակների երիտասարդ մասնագետների միջև տարբերությունը


(2007 թ.) Ես ինքս երբեմն զգում եմ իմ հետևում երիտասարդների շունչը։ Ուրախ եմ ու վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ինձնից ավելի լավ մասնագետ կդառնան. պարտավո՛ր են դառնալ։ Հարաբերական առումով նրանք, իսկապես, առաջ են, քանի որ 25 տարեկանում անում են այն, ինչն այդ տարիքում չէի էլ տեսել, 35-ում՝ այն, ինչի մասին կարող էի միայն երազել։ Բնականաբար, 48-ում կանեն ավելին, քան հիմա ես եմ անում։


(2023 թ.) Դա իմ սիրած հարցն է: Այսօրվա երիտասարդները իմ հաջորդ սերունդն են ու ժամանակի առավելություն ունեն իմ նկատմամբ: Եթե ես դա չհասկանամ՝ կապը կկտրվի: Այս պահին ես ունեմ առավելություն` 60 տարեկան եմ, նրանք՝ 40, ու ինչ-որ բաներ ավելի լավ եմ անում, բայց նրանք էլ իրենց 40-ում շատ ավելին են անում, քան ես իմ 40-ում, և 60-ում կանեն ավելին, քան ես` հիմա: Ուստի բացարձակ առումով ես եմ առավել, բայց հարաբերական առումով ՝ նրանք ինձանից առաջ են:


Դրա մեջ փիլիսոփայություն կա. եթե ես չսովորեցնեմ, միևնույն է, նրանք հասնելու և անցնելու են ինձնից՝ ինձ համարելով արգելք իրենց ճանապարհին:  Իսկ նրանց սովորեցնելու, բարձրացնելու դեպքում, երբ իմ տեղը ինքնակամ զիջեմ, իմ սաներն ինձ կպատվեն որպես Ուսուցիչ: Դրանով ես ապահովագրում եմ իմ ծերությունը:


Ձեր կարծիքով Հայաստանը վնասվածքաբանների կարիք շա՞տ ունի:


(2007 թ.)Միանշանակ` այո՛, որովհետև մեզ անհրաժեշտ են ժամանակակից հաղորդակցական միջոցներին, լեզուներին, տեխնիկային տիրապետող և գուցե նոր մտածելակերպով օժտված ու իրենց վրա անընդհատ աշխատող երիտասարդ մասնագետներ, քանի որ XXI դարում ժամանակը կրկնակի արագ է ընթանում. այն, ինչ մեկ-երկու տարի առաջ նորություն էր, այսօր ժամանակի հրամայական է։


Վերջին տարիներին մոտ հինգ հոգի էր ընտրում մեր մասնագիտությունը, որոնցից երկուսը, ի վերջո, դառնում են իսկական մասնագետ։


(2023 թ.) Նախկինում մեզ մոտ կլինիկական օրդինատուրա էին ընդունվում 4-5 մասնագետ: Բայց այս տարիների ընթացքում աստիճանաբար հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ ավելացել է, երբեմն 1 տարում 20-25-ից ավելի կլինօրդինատոր ենք ունենում: Դա նպաստեց մասնագիտական բազայի բավականաչափ համալրմանը:

 

Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով


Ի՞նչ է փոխվել…


(2023 թ.) Բացի մասնագիտական փորձից, որակավորումից, շատ կարևոր է բժշկի կոչմանը հավատարիմ լինելը: Այսօր ինչ-որ չափով արժեզրկվում են շատ կարևոր արժեքներ՝ բժշկի կոչում, երդմանը հավատարիմ լինելը և այլն: Արժեզրկումը կյանքի բոլոր ոլորտներում է: Ցավոք, սկսել է գերակայել կոմերցիոնալիզացիա կոչված երևույթը: Դա բժշկության ամենամեծ ողբերգությունն է: Այսօր բժշկությունը կապում են անգամ քաղաքական հայացքների, դրսևորումների հետ:


Ինչպե՞ս եք ցանկանում Ձեր ուսանողներին հեռու պահել այդ ամենից:


(2023 թ.) Անձնական օրինակով: Սակայն խնդրում եմ  քաղաքացիական դիրքորոշումը չշփոթել քաղաքականության հետ: Բժշիկն իր էությամբ ժողովրդի համար պետք է լինի քաղաքակրթության կուլտուրայի, դաստիարակության և վարվելակերպի օրինակ, եթե կուզեք` անգամ առաջնորդ: Նա չի կարող անհաղորդ մնալ Հայրենիքի ճակատագրին: Ուստի պետք է ունենա հստակ ձևակերպված իր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքական պարտքի զգացումը:


Մասնագիտական ի՞նչ չիրականացած երազանք ունեք։


(2007 թ.) Ունեմ մի «համեստ» երազանք, որը կարող է այդպես էլ երազանք մնալ, բայց հիմա ավելի քչին համաձայն չեմ. երազում եմ երբևէ արժանանալ Նոբելյան մրցանակի։


Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով


Գտնում եք, որ արժանի՞ եք, թե՞ դեռ պիտի նոր գործերով արժանանաք դրան։


(2007 թ.) Կան ծրագրեր, որոնք իրագործելու դեպքում գուցե և արժանի լինեմ։ Նոբելյան մրցանակն ունի մի բացասական կողմ. հիմնականում այն շնորհում են կատարված աշխատանքից շատ տարիներ, երբեմն տասնամյակներ անց։


Ես կսպասեմ. դրա համար արժե երկար ապրել...


2007-ի հարցազրույցում խոսել եք մեծագույն ցանկության մասին, որին կուզեիք հասնել, ինչ որ բան փոխվե՞լ է:


(2023 թ.) Մեջբերեմ մեծն Չարենցի խոսքերը Միսաք Մեծարենցի մասին
«Կռիվ է եղել աշխարհում, եղել է եղեռն ու ավեր
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ...»:


https://www.med-practic.com/arm/485/146/article.more.html

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ