Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Մանկության երազանքին` հավատարիմ

«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»:

«Բժիշկն իր մասնագիտական հմտություններից բացի, պետք է ուղղորդվի նաև իր խղճով, իր տված Հիպոկրատի երդմամբ»:

Արմենիա ՀԲԿ վերջերս վերակառուցված վիրաբուժական երկրորդ բաժանմունքի վարիչ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի աշխատանքային գործունեության «մկրտությունը» եղել է հենց «Արմենիա»-ում, որտեղ սկսել է աշխատել 2010 թվականից, իսկ 2013-ին, ավարտելով կլինիկական օրդինատուրան, անմիջապես անցել է աշխատանքի երկրորդ վիրաբուժական բաժանմունքում, որի վերափոխումից, վերակառուցումից հետո՝  3-4 ամիս առաջ, նշանակվել է բաժանմունքի վարիչ:

Նրա խոսքերով. «…շատ երկար ճանապարհ է պետք այդ ասպարեզում, որպեսզի վերջապես հասնես ինչ-որ հաստատուն կետի և քեզ վիրաբույժ համարես։ Այդ ճանապարհը նաև բավականին բարդ է, և հարկ է մեծ ջանքեր և ժամանակ ներդնել…. որովհետև այն չի հարցնում գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակի, արձակուրդ, այսինքն, ինչ-որ տեղ կյանքիդ մի մասը պետք է նվիրես` քո նպատակին հասնելու համար»:   

Գևորգ Սիրմոնյանը կարողացել է մեծ ջանքերի, իր մասնագիտության նկատմամբ սիրո, «իր կյանքի մի մասը նվիրելու» շնորհիվ հասնել դժվարին այդ «կետին»:

Վիրաբուժական բաժանմունքի վարիչի պատասխանատու և դժվարին գործունեությանը զուգահեռ, բժիշկ Սիմոնյանը 2013-ից նաև դասավանդում է Հայբուսակ համալսարանում` օպերատիվ վիրաբուժություն և վիրաբուժական հիվանդություններ:

Բժշկի մասնագիտությունը ե՞րբ և ինչո՞ւ գրավեց Ձեզ:

Մանկությունից եմ երազել բժիշկ դառնալ: Մասնագիտությունն ընտրելուց հետո ծնողներս և եղբայրս օգնեցին և ուղղորդեցին ինձ: Ընտանիքում բժիշկներ չեն եղել՝ միայն ես և եղբայրս (նա ռեանիմատոլոգ-ռեաբիլիտոլոգ է Երևանի չորս հիվանդանոցում. բավականին հմուտ մասնագետ է):

Իմ ճանապարհը բավականին բարդ է եղել. 2000-ին առաջին անգամ դիմեցի ռազմաբժշկական և ընդհանուր բժշկության բաժին, սակայն ինձ չէի կարող թույլ տալ վճարովի հիմունքներով սովորել: Այդ պատճառով, ընդունվեցի Երևանի պետական համալսարանի քիմիական բաժին, որտեղ 1 տարի սովորելուց հետո, զորակոչվեցի զինվորական ծառայության: Այդ տարիներին հասկացա, որ, այնուամենայնիվ, պետք է բժիշկ դառնամ և որոշեցի նորից բժշկական ինստիտուտ դիմել և անպայման ընդունվել:  Ծառայությունից  հետո ընդունվեցի բժշկական ինստիտուտ` անվճար հիմունքներով:

Դուք ընտրել եք ծանր մասնագիտացումը՝ վիրաբուժոությունը.  սա և՞ս մանկության երազանք էր:

Վիրաբուժությունը հենց սկզբից ինձ շատ է գերել, չնայած սովորելու ընթացքում այլ մասնագիտություններ ևս գրավել են, բայց առաջին տեղում վիրաբուժությունն էր:

Վերջերս ստանձնել եք վիրաբուժական նոր բաժանմունքի վարիչի պարտավորությունները...

Սա նույնպես մեծ պատասխանատվություն է, և առաջարկն ընդունեցի սիրով՝ լավ գիտակցելով, թե ինչ ծանր աշխատանք է սպասվում: Բայց աշխատում եմ պատվով  իրականացնել` ամբողջ անձնակազմի հետ գործելով մեկ ընտանիքի պես, ջերմ հարաբերություններով:

Ունեցե՞լ եք ուսուցիչներ, որոնք մեծ դեր են խաղացել Ձեր կյանքում:

Ինձ համար օրինակներ են եղել Վիկտոր Թադևոսի Ափոյանը, իմ ուսուցիչն եմ Արմինա Նալբադյանին և  կլինիկայի ղեկավար Գագիկ Համբարձումյանին:  Բոլորից միշտ փորձում եմ նոր բան սովորել:

Հաճա՞խ եք հիասթափության, հուսահատության պահեր ունենում:

Եղել են հիասթափության պահեր, սակայն կարճ են տևել՝ բժիշկ լինելն իմ կոչումն է, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ և այդպես էլ կշարունակեմ:

Լավ գնահատականը ոգևորվում է, բայց առանց դրա էլ պարտավոր ես նվիրված աշխատել: Փորձում  եմ ընդունել  դիտողությունները և դրանց հիման վրա ավելի կատարելագործվել:

Կյանքի բարդությունները հաղթահարելու Ձեր բանաձևը...

Օգնում է հենց ինքը` պայքարը, կյանքի, աշխատանքի ընթացքում պետք է պայքարել: Կյանքն ինքն արդեն պայքար է: Հուսահատությունը ոչնչի չի հասցնում:

Բժիշկ-հիվանդ հարաբերություններում կա՞ն որոշակի կանոններ:

Պետք է անհատական մոտեցում ունենալ հիվանդներին: Հիվանդի հոգեբանական վիճակը կարևոր է նրա առողջացման համար: Որքան էլ բարդ վիճակներ լինեն, բժիշկն իր լավատեսությամբ պետք է կարողանա վարակել հիվանդին: Ասում են. «Եթե հիվանդի հետ շփումից հետո հիվանդն իրեն ավելի լավ չի զգում, ուրեմն բժիշկն իր աշխատանքի մեջ թերացել է»:

Բժիշկն էլ ունի  իր  հույզերը՝ հատկապես վատ ելքերի դեպքում, բայց նա պետք է ուժեղ լինի, որ կարողանա օգնել հիվանդներին   իր գիտելիքներով և սառնասրտությամբ:

Ի՞նչն եք կարևորում մարդու մեջ:

Մարդու մեջ կարևորում եմ ճշմարտախոսությունը, արդարությունը,  գնահատում եմ աշխատասիրությունը: Եթե այդ երեքը մարդկանց մեջ լինեին, աշխարհը կլիներ ճիշտ: Սուտն արդարացված է միայն այն դեպքում, երբ ասվում է հիվանդի անելանելի վիճակում  նրան հուսադրելու համար: Կարծում եմ, Աստված կների այդպիսի սուտը:  

Բժշկի համար ի՞նչ հատկություններ են կարևոր:

Բժիշկն իր մասնագիտական հմտություններից բացի պետք է ուղղորդվի նաև իր խղճով: Ոչ մի իրավիճակում չժպետք է չկորցնել խիղճը:

Բժիշկը գործ ունի առողջության հետ, ուստի պետք է հոգով մաքուր լինի, մարդկանց հետ հարաբերություններում՝ պարզ:  

Ի՞նչը կփոխեիք Ձեր մեջ:

Բնավորությամբ տաքարյուն եմ, սակայն աշխատում եմ փոխվել, և տարիների ընթացքում ավելի համբերատար եմ դարձել:  Դա օգնում է անձնակազմի հետ ավելի հեշտ շփվել, աշխատանքները ճիշտ կազմակերպել:


Մեր ժողովրդի ուժեղ և թույլ կողմերը...

Հուսահատությամբ, լացով մեր ազգը չի կարող առաջ գնալ, պետք է համախմբվել և պայքարել: Մենք բոլոր բնագավառներում ունենք տաղանդավոր մասնագետներ՝ բժիշկներ, տեխնոլոգներ, ինժեներներ, ռազմագետներ: Եթե կարողանանք միավորել մեր ուժը, ազգը կլինի ուժեղ, և ոչ-ոք չի կարող մեր նկատմամբ ոտնձգություններ անել:

Ո՞րն է առօրյայից կտրվելու, հանգստանալու Ձեր եղանակը:

Ես չեմ հիշում, թե վերջին 13 տարում երբ եմ հանգստացել: Երևի թե իմ հանգիստը 2-3, ամենաշատը 7 օր է տևել: Անգամ հանգստի օրերին, արձակուրդում` մտքով միշտ հիվանդների հետ եմ, չի ստացվում կտրվել աշխատանքից: Դա դժվար է, բայց` իրականություն. ընտրել ենք բժշկի մասնագիտությունը, ուրեմն գիտակցել ենք, որ այդպես է լինելու:

Այլ հետաքրքրություններ...

Կան նաև այլ հետաքրքրություններ: Շատ եմ սիրում տարբեր սպորտաձևեր՝ խաղային, ավտոմրցաշարեր, մոտոսպորտ: Սիրում եմ արվեստը, գրականությունը, հատկապես՝ աբստրակցիոնիստներին: Ակտիվ մարդ եմ ինձ համարում, միշտ շարժման մեջ:

Ձեր մաղթանքը...

Առողջություն եմ ցանկանում բոլոր հիվանդներին, մարդկությանը՝ աշխատասիրություն, ճշտախոսություն, և թող բոլորն իրենց խղճի առաջ մաքուր լինեն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ