Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային վիրաբուժության ամբողջ ծավալով: Այսօր դիմածնոտային վիրաբույժների մեծ մասը առավելապես հմտանում է պլաստիկ վիրաբուժությունում և մի քանի պաթոլոգիաների բուժման մեջ: Քչերն են իրենց պրակտիկայում  տեղ հատկացնում դիմածնոտային այնպիսի պաթոլոգիաների բուժմանը, ինչպիսին են ատամնածին բորբոքային հիվանդությունները (օստեոմիելիտ, աբսցեսներ ու ֆլեգմոնաներ, բարորակ նորագոյացություններ, թքագեղձի հիվանդություններ, դիմածնոտային կոտրվածքներ):  


«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոցենտ Արեգ Սեփյանը ծնվել է բժշկի ընտանիքում: Հայրը՝ Հենրիկ Խոսրովի Սեփյանը եղել է  բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր: Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ, Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու), Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բժշկական օգնություն է ցուց տվել վիրավոր ազատամարտիկների: Որպես բժիշկ ու մեծ հայրենասեր՝ հենց նա է դարձել լավագույն օրինակը որդու համար: Արեգ Սեփյան ծնվել է Ստեփանակերտում 1968 թվականին, հունվարի 3 - ին: Սովորել է Երևանի Գոգոլի անվան N° 35 միջն. դպրոցում:  1985 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1986- 1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալուց հետո շարունակել ուսումը:

 

 դոցենտ Արեգ Սեփյան

 

1992 - 1993 թթ. սովորել է ինտերնատուրայում, այնուհետև մասնագիտացել որպես դիմածնոտային վիրաբույժ: 2006 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արեգ Սեփյանը 1995 թվականից աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում որպես վիրաբույժ, իսկ  2018 թվականից նույն բաժանմունքի ղեկավար: Արեգ Սեփյանը նաև Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է, «Հայբուսակ» միջազգային ակադեմիայի ստոմոտոլոգիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ: Ճանաչվել է 2018-2019 տարվա լավագույն դիմածնոտային վիրաբույժ: Ա. Սեփյանը 15 գիտական և 3 հեղինակային աշխատանքների հեղինակ է: Նա անգամ մշակել է ատամնածին հայմորիտի վիրահատական միջամտության իր հեղինակային մեթոդը. «Սովորաբար ռադիկալ հայմորոտոմիայի ժամանակ հայմորյան ծոցը մաքրելու համար առաջնային պատը լրիվ հեռացվում է, որի արդյունքում առաջանում է ոսկրի դեֆեկտ համապատասխան բարդություններով՝ փափուկ հյուսվածքների ներաճ, թմրածության զգացում: Իսկ ես նույն վիրահատության ժամանակ ոսկրային պատը համապատասխան ձևով վերականգնում եմ իր տեղում՝ բացառելով բարդությունները»: Բժիշկ Սեփյանն իրականացնում է ատամնածին բորբոքային հիվանդությունների (օստեոմիելիտ, հայմորիտ), աբսցեսների ու ֆլեգմոնաների, բարորակ նորագոյացությունների, թքագեղձի հիվանդությունների բուժում, դիմածնոտային բնածին արատների շտկում, օրթոգնատիկ վիրահատություններ, կծվածքի շտկում, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում, նաև ատամնային և բարդ իմպլանտացիա: Բժիշկը կատարում է ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի վիրահատական միջամտություններ. «Մեր բաժանմունքը գործում է  ավելի քան 30 տարի: Մենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված օգնություն դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին: Այստեղ գալիս են կյանքի տարբեր իրավիճակներում (ճանապարհատրանսպորտային պատահար, կռիվ, սպորտային մրցումներ, կենցաղային պատահարներ) ձեռք բերած տրավմաներով, ստանում անհետաձգելի, պրոֆեսիոնալ օգնություն: Մենք օգնում ենք վերականգնել վնասվածքն ու վերադարձնում  դեմքի ու ծնոտի էսթետիկ տեսքն ու ֆունկցիոնալությունը»:

 

 դոցենտ Արեգ Սեփյան


Որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության դոցենտ Ա. Սեփյանը իր հարուստ փորձն ու գիտելիքներն է փոխանցում ուսանողներին և կարևորում անընդհատ սովորելու և կատարելագործվելու կարևորությունն իրենց մասնագիտության մեջ. «Լավ բժիշկ լինելու համար պետք է ունենալ գիտելիքների հարուստ պաշար, որը պրակտիկայում վերածվում է հմտության: Լավ բժիշկը երբեք չի ասում, թե ինքն ամեն ինչ գիտի. եթե ասաց, ուրեմն սպառվել է որպես մասնագետ: Կարդացեք, անընդհատ կարդացեք, մի դադարեք սովորել. սա է իմ մշտական հորդորը ուսանողներին»:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Մանկության երազանքին` հավատարիմ

«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...

Բժշկի ընդունարանում
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3

Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ

Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններ, համբերություն ու սեր մասնագիտության հանդեպ...

Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com
Սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանների կողմից մշտապես հսկվում են ամենատարբեր սրտաբանական խնդիրներ ունեցող պացիենտներ (առիթմիաներ, զարկերակային գերճնշման խնդիրներ, սրտամկանի կաթված...

Սրտանոթաբանություն Բժշկի ընդունարանում
«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2
«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2
«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը.:...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2

«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
«Տեսնելով մահը՝ մենք ավելի շատ ենք գնահատում և սիրում կյանքը, որի համար պայքարում ենք անվերապահորեն». Անատոլի Գնունի. Սալուտեմ ամսագիր №2
«Տեսնելով մահը՝ մենք ավելի շատ ենք գնահատում և սիրում կյանքը, որի համար պայքարում ենք անվերապահորեն». Անատոլի Գնունի. Սալուտեմ ամսագիր  №2

Բժշկի առաքելությունը, նրա գերխնդիրը միշտ եղել և մնում է կյանքեր փրկելը։


Պատերազմի ժամանակ սակայն, սպիտակ բանակի ներկայացուցիչները, կյանքեր փրկելու իրենց առաքելությունն...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան
Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան

Հուլիսի 16-ին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադիր Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է...

«Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1
«Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1

«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք…

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 1.2021
Հուշեր պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ
Հուշեր պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ

Տիգրան Քամալյանն անոթային վիրաբույժ է, «Վլ․Ավագյանի անվ․» բժշկական կենտրոնում է աշխատում, մի քանի գործընկեր բժիշկների հետ մասնակցել է Արցախյան  44-օրյա պատերազմին. պատմում է պատերազմում...

Բժշկի ընդունարանում
Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը Հայաստանում. Սամվել Սողոմոնյան. Սալուտեմ ամսագիր
Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը Հայաստանում. Սամվել Սողոմոնյան. Սալուտեմ ամսագիր

Բժշկության ոլորտում ամենաքննարկվող թեմաներից մեկի` շարունակական մասնագիտական զարգացման ընթացքի, խնդիրների, ձեռքբերումների մասին «ՍԱԼՈՒՏԵՄ» պարբերականը զրուցել է Առողջապահական իրավունքի...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 1.2021
ԵՊԲՀ. Լևոն Մկրտչյանը՝ վեց տասնամյակ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Լևոն Մկրտչյանը՝ վեց տասնամյակ բժշկական համալսարանում

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Մկրտչյանը Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս հեղինակություն վայելող գիտնական է, որին ճանաչում են բժիշկների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ