Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2

«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը.:

- Ի՞նչը դեր խաղաց մասնագիտական ընտրության հարցում, ի՞նչը կարևորեցիք նյարդաբանութան բնագավառում։

- Իրականում դեր խաղաց մի քանի գործոն։ Նախ, դեռ դպրոցական տարիքում շատ էի սիրում «կենսաբանություն» առարկան։ Անշուշտ, ոգևորության աղբյուր էր հորս՝ անվանի կենսաքիմիկոս, նեյրոքիմիկոս, պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի գործունեությունը։ Տանը գրքերի պակաս չկար, որոնք շարունակ իմ ձեռքի տակ էին։ Ինձ շատ էին հետաքրքրում նյարդային համակարգի գործունեության մեխանիզմներն ու առանձնահատկությունները։ Ուսանողական տարիներին հենց դա էլ դարձավ առաջնային։ Ընտրեցի նյարդաբանությունը, քանի որ բարդ ուղղություն է, երբեմն` անհասկանալի ու խճճված, միախառնված, ելքեր գտնելու մեծ կարողություն պահանջող։ Մի խոսքով, ընտրեցի մասնագիտություն՝ սրտի կանչով:

Գրավում էր նաև գիտությամբ զբաղվելու հեռանկարը։ Ներկայում նյարդագիտությունը համաշխարհային գիտական դաշտում մեծ տեղ է զբաղեցնում, չլուծված խնդիրները՝ հատկապես բուժման ասպարեզում, շատ են։ Որոշ ուղղություններով առաջընթաց էի նկատել, ինչը ոգևորեց ինձ նվիրվելու կլինիկական նյադաբանությանը։

- Ինչո՞ւ հատկապես քնի հետ կապված խնդիրները…

«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան- Այնպես չէ, որ ես զբաղվում եմ միայն քնի հետ կապված խնդիրներով։ Կան մի քանի ուղղություններ, որոնք իմ դիտակետում են, և առաջնայիններից մեկը էպիլեպսիա հիվանդության արդի խնդիրներն են։ Թեկնածուական աշխատանքս էլ նվիրված է էպիլեպսիային: Ինձ համարում եմ պրոֆեսոր Վահագն Դարբինյանի հիմ-նադրած էպիլեպտոլոգիայի դպրոցի ներկայացուցիչ, ձգտում եմ պահպանել տարիների ընթացքում այդ ասպարեզում ձևավորված ավանդույթները։ Ընտրեցի նաև քնի բժշկության ուղղությունը, քանի որ Հայաստանում այն թույլ էր զարգացած։ Պետք էր զարգացնել, խորացնել, մեր երկրում ներդնել արտերկրի փորձը։

Այդ ասպարեզում տարբեր մասնագետներ են ներգրավված՝ նյարդաբաններ, սրտաբաններ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, թոքաբաններ, ներզատաբաններ, այլ մասնագետներ։ Բոլորն էլ իրենց բաժինն ունեն այս մասնագիտության մեջ։

- Ընտրությունն արդարացրե՞ց նպատակը:

- Իհարկե, եթե նվիրվում ես ինչ-որ գաղափարի, պետք է հավատարիմ մնաս նպատակիդ ու չընկրկես դժվարություններից, առավել ևս, որ դա հօգուտ հանրության է։ Ներկայում մեր թիմով մի քանի նախագիծ ենք իրականացնում: Պատահական չէ, որ իմ դոկտորական թեզի թեման է` «Քնի խանգարումների դերը էպիլեպսիայի ժամանակ»։ Այսինքն՝ փորձում եմ համատեղել, միաձուլել երկու հիմնական հետաքրքրություններս։ Շատ չեն այն գիտական խմբերը, որոնք զբաղվում են այս ուղղությամբ։ Ինձ բախտ է վիճակվել գործունեությանս տարբեր փուլերում կապեր ստեղծել հայտնի մասնագետների հետ, որոնք խթանող ուժ են։

- Խոսենք դժվարությունների մասին, որոնց հանդիպեցիք մասնագիտական ճանապարհին:

- Երբ ձգտում ես հասնել նպատակներիդ, քո պատկերացրած, ձևավորված կերպարին, կարողանում ես հաղթահարել տարաբնույթ խոչընդոտները։ Եղել են, իհարկե, դժվարություններ, օրինակ, աշխատավայրի փոփոխություն, գործընկերների հետ կապված խնդիրներ: Բայց, ըստ իս, պետք է կենտրոնանալ նպատակներն իրագործելու վրա, հարաբերություններ պարզելու փոխարեն` ճանապարհ գտնել, կատարելագործվել, և դա պիտի լինի մշտական գործընթաց` հատկապես բժշկության ճանապարհը բռնած մարդու համար։ Սահմանափակելով ձեռք բերած գիտելիքներով՝ շատ դեպքերում գուցե չկարողանաս գտնել քո առջև ծառացած հարցերի պատասխանները։ Պետք է նաև հիմնվել այլոց փորձի վրա, ինչը համարում եմ չափազանց կարևոր։

Ընդգրկված եմ ամբիոնում իրականացվող կրթական աշխատանքներում: Ուսումնական գործընթացում փորձում եմ առավելագույնս փոխանցել գիտելիքներս, իմ ունեցած այլ հնարավորությունները՝ ուսանողներիս համար հեշտացնելով բժիշկ դառնալու ուղին։ Երբ մենք ուսանող էինք, հնարավորություններն անհամեմատ քիչ էին։

- Ձեր ուժեղ կողմը, որն օգնել է հաղթահարել դժվարությունները:

- Երևի թե նպատակասլացությունը, քայլ առ քայլ նպատակին հասնելու կամքը։ Երբեք նախապես չեմ հանձնվում, և դա իմ կյանքում մեծ դեր է խաղացել։

- Ձեզ երբևէ պատկերացրե՞լ եք որպես այլ մասնագետ:

- Եթե նորից ընտրության առջև կանգնեի, նույն ճանապարհը կընտրեի:

- Պահ, որ հիասթափվել եք…

- Անշուշտ, եղել է նման պահ, նույնիսկ՝ պահեր։ Թե՛ ներքին հնարավորություններիս հաշվին, թե՛ մոտիկ ու սիրելի մարդկանց օգնությամբ կարողացել եմ հաղթահարել։

- Մասնագիտական դեպք, որ հպարտությամբ եք հիշում:

- Գիտե՞ք՝ յուրաքանչյուրը կլինիկական օրդինատուրայի ընթացքում մի այնպիսի հիվանդ է ունենում, որի բուժման ընթացքում շատ բան է սովորում, շատ է կարդում այդ հիվանդության մասին։ Այդպիսի՝ շատ դժվար բուժման ենթարկվող հիվանդ, ես էլ եմ ունեցել։ Նյարդաբանական (ուղեղաբնի կաթված` բոլոր վերջույթների պարեզով), սրտանոթային և շնչառական (թոքաբորբ) ծանր խնդիրներ ուներ։ Կարողացանք ռիսկային գոտուց նրան դուրս բերել, և երկարատև վերականգնողական միջոցառումներով լավ արդյունք ստանալ. նա անկախություն ձեռք բերեց իր գործողություններում, ինչը կարևոր փաստ է նյարդաբանության մեջ։ Ավագ գործընկերների կողմից խրախուսվեց, արդյունքն ինձ էլ գոհացրեց...

 

«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան


- Որտեղի՞ց եք լիցքեր ստանում՝ Ձեր մեջ բժշկին սնելու համար:  

- Աշխատում եմ խուսափել լճացումից։ Շաբլոնայանությունը վանում է ինձ։ Դա, իհարկե, կա բոլորի պրակտիկայում, չի կարող չլինել, որովհետև բուժման սխեմաները հիմնականում նույնն են: Փորձում եմ ներդնել վերահսկողության մեխանիզմ, ինչն ինձ զգոն է պահում իմ նյարդաբանական պրակտիկայում։ Շատ կարևոր է մարդկային վերաբերմունքը, փոխադարձ հարգանքն եմ սիրում բժիշկ-պացիենտ հարաբերություններում։

- Բժիշկը և հայրենասիրությունը ե՞րբ են միասին ապրում:

- Անընդհատ։ Հայաստանում աշխատող նյարդաբանը պետք է բարձր պահի իր երկրի պատիվը նաև արտերկրում։  Մենք պետք է պարբերաբար հանդես գանք միջազգային հարթակներում, դիրքեր զբաղեցնենք եվրոպական տարածաշրջանային կառույցներում, ընդգրկվենք կրթական, գիտական, աշխատանքային միջազգային ծրագրերում։

- Վաստակաշատ մեծ ճանապարհն եք անցել։ Ե՞րբ կհամարեք, որ արել եք ամեն ինչ:

- Վաստակի մասին ես չէ, որ պետք է խոսեմ։ Աշխատելու, փորձ ձեռքբերելու տեղ միշտ կա։ «Ամեն ինչ արել եմ» ասելը բացառվում է։ Շարունակ փորձում եմ նոր նախագծեր կյանքի կոչել, գտնել մարդկանց, որոնք կոգևորվեն իմ գաղափարներով, կկարողանան լավագույնս իրականացնել դրանք և որակյալ արդյունք ապահովել թե՛ մեր երկրի համար, թե՛ միջազգային ասպարեզում։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ