Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան

Ուրույն հետք հայկական ակնաբուժության ոլորտում. Ալեքսանդր Մալայան

Հուլիսի 16-ին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադիր Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է:

 

Եթե հայրենի բժշկագիտության զարգացման գործում փորձենք ներկայացնել Ալեքսանդր Մալայանի ներդրումը, ապա նրա բազմաթիվ ձեռքբերումների թվարկումը գուցեև ընկալվի սոսկ որպես կենսատարեգրության հետահայաց դիտարկում. ի վերջո իր ոլորտի յուրաքանչյուր նվիրյալ մասնագետ տարիների ընթացքում հասնում է շոշափելի արդյունքի, իսկ տեղեկատվության համացանցային հասանելիության ներկա պայմաններում  հարուստ «ռեզյումե»-ով, թերևս ոչ ոքի չես զարմացնի: Եվ միայն մարդու տեսակը,  նրա արժեհամակարգային հենքն են այդ ամենին շունչ ու հոգի տալիս,  փառավոր անցած ուղի և նվիրումով ապրած մի ողջ կյանք դարձնում:  
      

Մալայանն այն մասնագետներից է, որոնք ոչ թե տրտնջալով հարմարվում են գոյություն ունեցող համակարգին և բավարարվում եղածով,  այլ իրենք իրենց օրինակով վերափոխում են այն`բացահայտելով խոչընդոտները,  թելադրում են օրակարգ`վերհանելով առաջընթացի,  բարեփոխման ուղիները: Նրանք ոլորտի առաջամարտիկներ են՝ քաղաքականություն թելադրող, նպատակներ դնող և ջանադրաբար դրանք իրագործող: Որակներ, որոնք, սերված լինելով արդեն իսկ հանրապետության առողջապահության ոլորտում իր ուրույն հետքը թողած գերդաստանից,  ժառանգել և կյանքի սկզբունք է դարձրել Ալեքսանդր Մալայանը:    
        

Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադրի համբավն արդարացիորեն վաստակած գիտնականը տքնաջան ու փշոտ ճանապարհ է հաղթահարել դրան հասնելու համար: Նախ, հետևելով հոր՝ ականավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի  պատգամներին, նա  իրականություն դարձրեց հանրապետական մասնագիտացված ակնաբուժական հիվանդանոց ( ներկայում՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն) ունենալու նրա տեսլականը: Ալեքսանդր Մալայանը առաջին անգամ Հայաստանում կատարեց ենպիսի հիմնային ակնային վիրաբուժական միջամտություններն ինչպիսինն են՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, կատարակտի վիրահատություն՝ ուլտրաձայնային մեթոդով, առաջին անգամ կիրառվեց ցանցաթաղանթի հետտրավմատիկ հետևանքները շտկելու և բազմաթիվ նորագույն ախտորոշման մեթոդները:
     

Այսօր արդեն հայկական ակնաբուժությունը քաղում է Մալայանների նվիրյալ գերդաստանի ստեղծարար գործունեության պտուղները, գերդաստան, որի բժիշկ անդամները  քարը քարին դնելով ակունքներից  կառուցել, զարգացրել ու այսօր էլ Մալայանի մանկավարժական գործունեությամբ շարունակաբար նորարարացնում են առողջապահության այդ կարևոր ոլորտը:  

 

Ուրույն հետք Հայկական ակնաբուժության ոլորտում    

Բոլոր գիտություններից ազնվագույնը՝ բժշկությունն ընտրած  Ալեքսանդր Մալայանը իր բազմամյա գործունության ընթացքում փորձում է իրավամբ ազնվագույն հատկանիշներ  սերմանել և զարգացնել իր սաների հոգում՝ ուսուցանելով նրանց գործնականում մշտապես համադրել մասնագիտական հմտությունը, մարդասիրությունը և  բժշկական էթիկան: Լինել մարդասեր, երբևէ իրեն վեր չդասել մյուսներից, յուրաքանչյուր հիվանդ առանձնահատուկ անհատականություն է ուրույն խառնվածքով և ուրույն մոտեցում  պահանջող. սրանք են այն պատգամները և մասնագիտական հաջողությունների հասնելու գաղտնիքները, որոնք պրոֆեսոր Մալայանը մասնագիտությունից զատ սովորեցնում է իր ուսանողներին:
       
Աշխարհին լավատեսության անսպառ պաշարով նայող  բժիշկ-գիտնականը մշտապես անթաքույց  ուրախությամբ ու հպարտությամբ է խոսում առողջապահությունը հասարակության լայն շերտերին հասանելի ու մատչելի դարձնելու տարբեր նախաձեռնությունների մասին, որոնց անմիջական մասնակցություն է ունեցել՝ լինի դա  պատերազմական դժվարին տարիներին հաշմանդամ ազատամարտիկներին ու փախստականներին ցուցաբերվող բուժօգնությունը, թե իր իսկ անմիջական ջանքերով կյանքի կոչված «Հայկական ակնաբուժական ծրագիրը», որով հանրապետության համար սոցիալ-տնտեսական առումով ծանր ու դժվարին տարիներին հնարավոր եղավ գերժամանակակից սարքավորումներով և նորագույն  բժշկական մեթոդներով բուժօգնությունը հասանելի դարձնելով հանրությանը, միաժամանակ  բազմաթիվ երիտասարդ հայ ակնաբույժների  հնարավորություն տալով վերապատրաստվել արտասահմանում:

 

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Ալեքսանդր Մալայան՝ տաղանդավոր բժիշկ, հրաշալի որդի, հայր, հրաշալի մարդ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ