Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ. Ինքնակրթության անվերջանալի ուղին է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին. Համայակ Սիսակյան

ԵՊԲՀ. Ինքնակրթության անվերջանալի ուղին է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին. Համայակ Սիսակյան

Սիսակյան ազգանունն իր հաստատուն տեղն ունի բժշկական  աշխարհում: Պրոֆեսոր Համայակ Սիսակյանն արդեն շուրջ երկու տասնամյակ մասնագիտական գործունեություն է ծավալում 100-ամյա բժշկական կրթօջախում՝ շարունակելով հոր՝ անվանի բժիշկ-կենսաբան, Բժշկական կենսաբանության ամբիոնի երկարամյա նախկին վարիչ Սոս Սիսակյանի՝ ապագա բժիշկներին կրթելու, մարդկանց օգնելու առաքելությունը:  Խոստովանում է՝ դժվար է կյանքը պատկերացնել առանց ԵՊԲՀ-ում տիրող ակադեմիական միջավայրի:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի և «Թոմաս Ջեֆերսոն» ուլտրաձայնային ուսումնական կենտրոնի ղեկավարի մասին է «Բժշկի ուղին» շարքի 37-րդ թողարկումը:

«Բժշկական մթնոլորն ինձ հարազատ է եղել փոքր հասակից: Դեռ դպրոցական տարիներից էի հետաքրքրվում բժշկագիտությամբ: Մեծացել եմ դասախոսների և բժիշկների շրջապատում: Հորեղբայրս ու մորաքույրս նույնպես բժիշկներ էին:»,- պատմում է ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը՝ նշելով, որ իր կինը ևս բժիշկ է՝ մանկական հեմատոլոգ, իսկ ավագ դուստրը շարունակում է ընտանիքում ձևավորված ավանդույթը՝ ընտրելով բժշկի մարդասիրական մասնագիտությունը:  

Անցնելով մասնագիտական կայացման հարուստ ճանապարհ

Սերը դեպի ներքին հիվանդությունները ձևավորվել է արդեն բարձր կուրսերում, կլինիկական առարկաներ ուսումնասիրելիս, երբ զուգահեռ հերթապահել է նաև Հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում, իսկ արդեն 6-րդ կուրսում ֆելդշեր է աշխատել շտապօգնության ծառայությունում:

«Հիվանդանոցային կյանքին ծանոթանալն ինձ թույլ տվեց ընտրել իմ նախասիրությունը, այն ուղղությունը, որի շրջանակում ձեռք բերեցի նեղ մասնագիտացում»,- պատմում է պրոֆեսորը:

Բժշկական բուհի Պրոպեդևտիկայի և Ներքին հիվանդությունների ամբիոնում ուսանելիս բժիշկ-գիտնականներ` պրոֆեսոր Ռաֆայել Մամիկոնյանը և դոցենտ Ռոզա Շահնազարյանը,  մեծ դեր են խաղացել նրա մասնագիտական կողմնորոշման, կայացման գործում:   

Հետագայում արդեն բժշկական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում աշխատանքի անցնելու ընթացքում իր գիտական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել կենտրոնի ղեկավար, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագիր ղեկավար Արտո Զիլֆյանը: Պատահական չէ, որ արդեն 14 տարի է նա այս գիտական հրատարակության գլխավոր խմբագրի տեղակալն է:

«Հիշում եմ՝ հորս հետ ամեն շաբաթ քննարկումներ էինք ունենում տարբեր գիտական, հետազոտական թեմաների շուրջ: Հորս օրինակն իսկապես մեծ ազդեցություն ունեցավ իմ ընտրած մասնագիտական ուղու վրա»,- մանրամասնում է Համայակ Սիսակյանը՝ ընդգծելով, որ հոր ներկայությունը բժշկական համալսարանում, նրա զավակը լինելն, ինչ խոսք, պարտավորեցնող էր, սակայն ինքը միշտ ձգտել է անկախության, ինչն ապացուցել է իր անցած ճանապարհով:

1995 թվականին ապագա բժիշկ-գիտնականն իր ցանկությամբ է որոշել վերապատրաստվել արտերկրում: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայտարարած դրամաշնորհի շրջանակում տասը բժիշկներից 4-ի կազմում նա Ֆիլադելֆիայում տեղակայված Թոմաս Ջեֆերսոն համալսարանում անցնում է վերապատրաստում: Գիտելիքների կատարելագործման այս հնարավորությունը սրտաբանի կյանքում շրջադարձային էր, քանի որ մի քանի ամսվա ընթացքում իրեն հաջողվել է ձեռք բերել կարևորագույն գիտելիքներ:

Արխիվային լուսանկարներից մեկում նա առանձնացնում է հենց այդ՝ համալսարանի Ռադիոլոգիայի բաժանմունքի էխոսրտագրության ինստիտուտի տնօրեն  Բարի Գոլդբերգի (Barry Goldberg) հետ լուսանկարը:

Վերհիշելով բժշկական համալսարանում անկացրած ուսանողական հագեցած տարիները նշում է՝ բժշկագիտություն ուսուցանողները ժամանակի գերակշիռ մասը պետք է անցկացնեն  հիվանդանոցներում, բժշկական գրադարաններում, սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում:

«Ապագա բժիշկը պետք է շատ կարդա և սովորի, հենց սա է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին»,- փաստում է  փորձառու մասնագետը: Նրա խոսքով՝ իրեն հաջողվում է համատեղել գիտամանկավարժական, կլինիկական գործունեությունը՝ շնորհիվ աշխատանքային լավ կոլեկտիվի, աշխատանքի ճիշտ բաշխվածության:  

Կենսագրական տվյալներ

Համայակ Սիսակյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 1992-1994թթ. կլինիկական օրդինատուրա է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնում։ 1994-1999թթ. ԵՊԲՀ ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի ասիստենտ է եղել, 2000-2003թթ.՝ դոցենտ։ 1994թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1999-2004թթ. ղեկավարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային ախտորոշման բաժանմունքը։ 2004–2010թթ.  ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ներքին հիվանդությունների և սրտաբանության կլինիկայի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր և ղեկավարն էր։ 2001 թվականին Մոսկվայի Սեչենովի անվան ակադեմիայում պաշտպանել է գիտական թեզ «Միոկարդիալ ռեմոդելավորման կլինիկական և պաթոգենետիկ բնութագրերը իդիոպաթիկ դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքում» թեմայով և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։  1999թ.-ից համագործակցում է Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի, Ջեֆերսոն ուլտրաձայնային ուսուցման և հետազոտական ինստիտուտի, 2003թ.-ից՝ Բազելի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ։ Վերապատրաստումներ է անցել Համառուսական սրտաբանական գիտական կենտրոնում (Մոսկվա, 1994թ.), Թոմաս Ջեֆերսոն համալսարանական հիվանդանոցում (Ֆիլադելֆիա, 1995թ.), Թոմաս Ջեֆերսոն համալսարանական հիվանդանոցում (1999թ.)։ Ամերիկայի Սրտի ասոցիացիայի անդամ (fellow), 2019թ. -ին ընտրվել է Հայաստանի Սրտաբանական ասոցիացիայի նախագահ: Անդամակցում է Եվրոպական Սրտաբանական ասոցիացիային, Սրտային անբավարարության ասոցիացային, Եվրոպայի սրտաբանների միության էխոկարդիոգրաֆիայի ասոցիացիային: Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միության անդամ է։ 2007թ.-ից ԵՊԲՀ  «Նոր հայկական բժշկական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալն է: 2007-2012թթ. Ռուսական սրտաբանական ամսագրի խմբագրակազմի անդամ էր։ Պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալով» (2005թ., 2010թ.), «Մխիթար Հերացի» մեդալով (2017թ.)։ Հեղինակ է 100 -ից ավելի գիտական, այդ թվում միջազգային աշխատանքի։

Հաջողությամբ ղեկավարում է հանրապետության սրտաբանական առաջատար կլինիկաներից մեկը

Համայակ Սիսակյանի  ղեկավարած Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկան հանրապետության սրտաբանական առաջատար ծառայություններից մեկն է։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման բարձր որակ և արդյունավետություն: Կլինիկայի փորձառու և ճանաչում ունեցող բժիշկները մշտապես ձգտում են սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու պատկերացումները խորացնել և լայնացնել գիտահետազոտական և կլինիկական աշխատանքների միջոցով:

Ղեկավարի խոսքով՝ կլինիկայում ապագա մասնագետների, կլինիկական օրդինատորների ընտրությունը բծախնդիր է կատարվում՝ հարցազրույցի միջոցով առաջնահերթություն է տրվում բարձր առաջադիմություն ունեցող, մոտիվացված, հետազոտական աշխատանքի հանդեպ հետաքրքրություն ունեցող, կարգապահ սովորողներին:  Սովորողների հետաքրքրությունը սրտաբանության հանդեպ մեծ է: Այս պահին կլինիկայում մասնագիտացում է ձեռք բերում 40 կլինիկական օրդինատոր:

Համայակ Սիսկայանը սրտաբանության ոլորտում սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտման և բուժման նոր մեթոդների ներդրողներից է:

Նա առաջիններից է, որ Հայաստանում կիրառել է ներկերակրափողային էխոսրտագրության մեթոդը: 2015 թվականին առաջին անգամ հենց իր ղեկավարած կլինիկայում է իր կողմից կիրառվել սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան՝ սրտի ՄՌՏ-ն: Հետևողական աշխատանքի և կրթական, նյութատեխնիկական առաջխաղացման արդյունքում մեթոդը լայն կիրառում է ստացել: Այսօր համալսարանական կլինիկայում ամսական 10-ից ավելի սրտի ՄՌՏ է կատարվում:

2020 թվականին աշխարհում և նաև Հայաստանում կորոնավիրուսային  համավարակը փոփոխեց նաև սրտաբանների՝ վարակված պացիենտներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությունները: Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավարը փաստում է, որ համավարակի պայմաններում աշխատելու իրավիճակը նոր էր նաև բժիշկների համար: Չափորոշիչների բացակայությունը դժվարեցնում էր պացիենտների բուժման ընթացքը:

Մեկ տարվա ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ, այսօր մահացության ավելի ցածր ցուցանիշներ են առկա, քան նախորդ տարի: Սպիտակ բանակի ներկայացուցիչների պայքարը տվեց իր արդյունքը. ամբողջ աշխարհում հստակեցում կա բուժման մեխանիզմներում: Ինչպես ցույց տվեց փորձը, Covid-19 ախտորոշմամբ պացիենտների մոտ սիրտ-անոթային խնդիրներ կարող են առաջանալ անկախ քրոնիկ հիվանդությունների առկայության, հետևաբար սրտաբանը կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացող բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի:

Համայակ Սիսկայանը նաև համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝  ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ընդծգում է, որ իր համար այս պաշտոնը պարտավորեցնող է: Նա իր մասնակցությունն է ունենում համալսարանական կարևոր նախաձեռնությունների իրականացման, որոշումների կայացման գործում: Որպես բժշկագիտության դարբնոցում թրծված բժիշկ՝ ցանկանում է, որպեսզի համալսարանը շարունակի զարգանալ կրթական և հետազոտական ամուր հիմքերի վրա՝ ապահովելով միջազգային ճանաչում:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ