Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ. Լավ է լինել բարձրակարգ խառատ, քան՝ ցածրակարգ բժիշկ. Դավիթ Մխիթարյան

ԵՊԲՀ. Լավ է լինել բարձրակարգ խառատ, քան՝ ցածրակարգ բժիշկ. Դավիթ Մխիթարյան

Բժշկագիտության մեջ վիրաբուժությունն այն ուղղություններից է, որտեղ երիտասարդ մասնագետներն անցնում են կայացման դժվարին ճանապարհ: «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի գլխավոր բժիշկ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Մխիթարյանի խոսքով՝ լավ վիրաբույժներ կրթելու համար ապագա մասնագետներին պետք է տրվի պրակտիկ հմտություններ ձեռք բերելու լայն հնարավորություններ: «Երիտասարդ վիրաբույժները կայանում են հմտությունների, գործնական փորձի և իրենց ավագ գործընկերների հետ աշխատանքի արդյունքում»,-նշում է նա՝ վստահեցնելով, որ այն երիտասարդները, որոնք պատրաստ են կյանքի որոշակի փուլում հանուն ապագայի իրենց կյանքի որակի հաշվին գնալ զոհողությունների, հասնում են ցանկալի արդյունքի:

«Իրական ցանկության պարագայում յուրաքանչյուր տրամաբանող, կրթված անհատ կարող է հասնել իր նպատակներին: Եթե մարդն ունակ է բժշկական կրթություն ստանալ, ապա պարտավոր է նաև կատարելագործել այն»,-շեշտում է Դավիթ Մխիթարյանը՝ ավելացնելով, որ ում չի հաջողել առաջնորդվել այս սկզբունքով, ապա մեղքն իրենն է, քանի որ մեր օրերում կրթվելու հնարավորություններն անհամեմատ ավելին են:

Փաստ է, որ բժշկագիտությունն արագ զարգացող բնագավառ  է: «Հասուն տարիքում բարձր որակավորման հասնել հնարավոր չէ, եթե երիտասարդ տարիներին բավարար ջանք չի գործադրվել: Եթե ընտրել եք բժշկի մասնագիտությունը և պետք է զբաղվեք դրանով, ապա անհրաժեշտ է դա անել լավ: Հարգանքով առ ցանկացած մասնագիտություն՝ ավելի լավ է լինել բարձրակարգ խառատ, քան՝ ցածրակարգ բժիշկ»,-նշում է բժիշկ Մխիթարյանը՝ ընդգծելով, որ պետք է բարձր պահել բժշկի մասնագիտական կոչումը:

Սերը «Կենսաբանություն» առարկայի նկատմամբ և հետաքրքրությունը դեպի կենդանիները՝ Դավիթ Մխիթարյանին բերեցին բժշկություն, իսկ բժշկի ուղին ընտրեց ավագ եղբայրների հորդորով: «Ցանկանում էի կենդանաբան դառնալ, սակայն կանգ առա բժիշկ դառնալու որոշման վրա: Հետագայում ընտրեցի ռազմական բժշկության ուղին և այդ հարցում մեծ ազդեցություն ունեցավ իմ ուսուցիչ Ալեքսանյանը, ում խորհրդով էլ դիմեցի Լենինգրադի  Ս. Մ. Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիա: Ավարտեցի ակադեմիայի չորրորդ` նավատորմի համար բժիշկների պատրաստման ֆակուլտետը: Ծառայությունս անցավ ԽՍՀՄ Խաղաղօվկիանոսյան նավատորմում: Քանի որ ռազմանավերի վրա, որպես կանոն, մեկ բժիշկ էր նախատեսված, սկզբում մենք ստանում էինք վիրաբույժի մասնագիտություն: Հետագայում յուրաքանչյուրը հնարավորություն ուներ փոխել մասնագիտացումը»,- նշում է բժիշկը՝ հավելով, որ վիրաբույժ դառնալն իր երազանքն էր:

Դավիթ Մխիթարյանը 1989 թվականին գերազանցությամբ ավարտում է ք․ Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր հոսպիտալին կից թիվ 24 ինտերնատուրան՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ: Ապա 1989-1991թթ. ծառայում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի Կամչատկայի նավատորմիղում՝ որպես ռազմանավի վիրաբույժ, հետագայում` նույն նավի բուժծառայության պետ իսկ ավելի ուշ՝ ատոմային սուզանավի բուժծառայության պետի պաշտոնում:

Ռազմական բժշկության ոլորտում կրթություն ստացած բժիշկը վերադառնալով՝ ակտիվ գործունեություն է ծավալում հայրենիքում: 2000թ․ պաշտպանում է թեկնածուական թեզը «ախտաբանական ֆիզիոլոգիա» և «վիրաբուժություն» մասնագիտություններով:

Դավիթ Մխիթարյանը 2000-2004 թթ. եղել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ, զորամասի հրամանատար, 2004-2009 թթ.՝ ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ: ՀՀ ԲՈՀ-ի կողմից 2007 թվականին ստացել է «Դոցենտ» գիտական կոչում: Բուժծառայության պահեստի փոխգնդապետը ՀՀ ԶՈՒ-ից արձակվել է 2009թ-ին և աշխատանքային գործունեությունը մինչ օրս շարունակում է «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ում:

«Վիրաբույժի մասնագիտացումը, զարգացումը կարևոր և ծանր աշխատանք է: Լավ վիրաբույժ դառնալու ճանապարհին շատ երիտասարդ բժիշկներ հիասթափվում են: Կան թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: Մեզանում դեռևս ձևավորված չէ բժշկին «պաշտպանելու» մշակույթը»,-փաստում է երկար տարիների փորձ ունեցող մասնագետը: Նա համոզմունք հայտնեց, որ աշխատանքը ճիշտ է կազմակերպելու պարագայում արդյունքն ակնհայտորեն ավելի լավն է լինելու:

Նրա կարծիքով՝ որակյալ մասնագետներ պատրաստելու համար պետք է կրթական ծրագրերն օպտիմալացնել, իսկ մեթոդաբանությունը՝ խորը փոփոխությունների ենթարկել:  «Ինձ ԵՊԲՀ-ի մի մասը համարելով՝ պետք է նշեմ, որ համատեղ ջանքերով փորձում ենք լավացնել մեր կրթական համակարգը»,- նշում է հոգաբարձուների խորհրդի անդամը՝ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում էլ կան «մասնագետներ», որոնք բոլորովին էլ մասնագետ չեն, ծանոթ են իրենց մասնագիտությանը, սակայն չեն տիրապետում կամ էլ տիրապետում են, բայց լավ չեն դրսևորում համապատասխան վարքագիծ, հմտություններ: Եթե ապագա բժիշկը լավ մասնագետ լինելու հավակնություններ ունի, ապա պարտավոր է իր վրա մեծ ջանքեր գործադրել:

Բուժծառայության պահեստի փոխգնդապետը իր տեսակետն ունի ռազմաբժշկական կադրերի պատրաստման վերաբերյալ՝ կարծում է, որ բանակին անհրաժեշտ է ապահովել բուժծառայության կազմակերպիչներ, ղեկավարներ: «Մեր բոլոր պատերազմները ցույց տվեցին, որ ռազմաբժշկական ֆակուլտետը պետք է շեշտը դնի ռազմաբժշկական կազմակերպիչների պատրաստման վրա, որոնք ռազմական իրավիճակում պիտի կառավարեն, ղեկավարեն հոսպիտալներ կամ այլ կառույցներ: Բուժական աշխատանքը հաջողությամբ իրականացնում էին մեր մոբիլիզացված և կամավոր կլինիցիստ-մասնագետները»,- ասում է վիրաբույժը՝ ցավով անդրադառնալով այն փաստին, որ պատերազմի ընթացքում նաև շատ բժիշկներ զոհվեցին:

Դավիթ Մխիթարյանը 2016 թվականից մինչ օրս նաև ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ է: Մեկդարյա բուհի մի մասը լինելով՝ նշում է, որ համալսարանը հեշտ ճանապարհ չի անցել, սակայն այդ ընթացքում ունեցել է մեծ ձեռքբերումներ: «Շնորհավորում եմ այն բոլոր մարդկանց, որոնք ներդրում են ունեցել բուհի կայացման, զարգացման ընթացքում: Ցավոք, շատերն այսօր մեզ հետ չեն, սակայն մենք հիշում ենք այն սերնդին, որն այդքան ներդրում և ջանք է դրել»,- ասում է նա՝ շնորհակալություն հայտնելով այն շրջանավարտներին, որոնք բուհն ավարտելուց հետո ոչ միայն չեն կտրվել կրթօջախից, այլև ակտիվորեն աջակցում են համալսարանին՝ հետագա զարգացման հարցում:

«100-ամյակն այն միջոցառումն էր լինելու, որի շրջանակում պետք է գնահատական տայինք այն ամենին, ինչը կատարվել է ցայսօր և պարտավորություններ վերցնեինք, թե ինչ պետք է անենք ապագայում»,-եզրափակեց Դավիթ Մխիթարյանը՝ ապագայում մեծ հաջողություններ մաղթելով բոլորին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ