Բժիշկներ
Հայ նյարդաբանը դարձել է հեղինակավոր գիտական ամսագրում տպագրված հոդվածի համահեղինակներից մեկը

Հայ նյարդաբան Սամսոն Խաչատրյանը դարձել է հեղինակավոր Epilepsy & Behavior ամսագրում տպագրված հոդվածի համահեղինակներից մեկը:
«Complementary and alternative medicine in epilepsy: A global survey of physicians’ opinions» («Հավելյալ եւ այլընտրանքային բժշկությունը էպիլեպսիայում. Բժիշկների կարծիքի գլոբալ հետազոտություն») հետազոտության նպատակն էր հասկանալ, թե որքանով է հավանական, որ բժիշկները էպիլեպսիայով պացիենտներին կարող են խորհուրդ տալ բուժման «այլընտրանքային» մեթոդներ, ինչպիսին են հոմեոպաթիան, առոմաթերապիան, յոգան, ասեղնաբուժությունը, մեդիտացիան, հիպնոսը եւ այլն:
«Արտասահմանցի կոլեգաների՝ մասնավորապես ԱՄՆ Ջեֆերսոնի Համալսարանի էպիլեպսիայի համապարփակ կենտրոնի և Իրանի Շիրազի էպիլեպսիայի համալսարանական կենտրոնի Պրոֆեսոր Ալի Ասադի-Պույայի հրավերով աշխարհի տարբեր ծայրերում փորձեցինք հասկանալ, թե էպիլեպսիայով հիվանդներին վարող բժիշկները ինչպես են վերաբերում այսպես կոչված այլընտրանքային կամ հավելյալ բժշկությանը։ Ի՞նչ տեղ կարող է այն ունենալ կոնվենցիոնալ կամ տրադիցիոն (չշփոթել ժողովրդականի հետ) բժշկության, մասնավորապես էպիլեպտոլոգիայի մեջ։ Գուցե որոշ ուղղություններ իրոք օգնում են էպիլեպսիայով պացիենտներին, գուցե որոշ ուղղություններ հետագայում կհավելեն էպիլեպսիայի բուժման մեր զինանոցը», - նշեց Սամսոն Խաչատրյանը։
Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ որպես իրենց երկրների կոորդինատորներ հետազոտությանը մասնակցել են ներկայացման կարիք չունեցող հեղինակավոր մասնագետներ, իսկ հոդվածը տպագրվել է հեղինակավոր Epilepsy & Behavior գիտական հանդեսում (IF: 2.508), ինչը նշանակում է, որ խնդիրը բավականին արդիական է, եւ ժամանակն է ավելի լավ հասկանալ «այլընտրանքային» մեթոդները եւ գուցե դրանցից որոշները բերել ապացուցողական դաշտ։
Հղումով կարելի է անվճար ներբեռնել հոդվածի վերջնական տարբերակը մինչ ապրիլի 9-ը, որից հետո հոդվածը կլինի վճարովի.


Կարդացեք նաև

Սիսակյան ազգանունն իր հաստատուն տեղն ունի բժշկական աշխարհում: Պրոֆեսոր Համայակ Սիսակյանն արդեն շուրջ երկու տասնամյակ մասնագիտական գործունեություն է ծավալում 100-ամյա բժշկական կրթօջախում...



Գիտության նվաճումները վերջին տարիներին մեծ հնարավորություններ են տվել բժշկին: Ինչպես եք գնահատում բժշկության վիճակը նախկինում և հիմա...



Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ ԿՈՎԻԴ-1 բաժանմունքի վարիչ թոքաբան Սիրանուշ Ռոմիկի Պողոսյանը, ում հետ զրուցեցինք համավարակային շրջանում կորոնավիրուսի բուժման համար բացված բաժանմունքներում բախված...



Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...



ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արթուր Սոխակյանը պարգևատրվել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով։ Սոխակյանի կողմից կատարված բարդ և դժվարին...



ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Կիրակոսյանը պարգևատրվել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով։ Կիրակոսյանի կողմից կատարված բարդ և դժվարին վիրահատությունների արդյունքում...



ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից «Արմենիա» ՀԲԿ ֆիզիոթերապիայի բաժանմունքի կինեզիոթերապևտ Էմիլիա Խաչատրյանը պարգևատրվել է «ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ» շքանշանով։ Նա կարողացել է իր պրոֆեսիոնալ մոտեցմամբ...



«Բժշկի համար ամենակարևորը դիմացինին հարգելն է: Ինքդ քեզ ես հարգում, եթե հարգում ես դիմացինին»:
Սիրիայից հայրենիք տեղափոխված և հիմնավորված ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանը բժշկությունն...



Մինչ զինվորներն անձնվիրաբար կռվում էին մարտի դաշտում՝ ցավին ու մահին քմծիծաղ տալով, զուգահեռ ճակատում բժիշկներն էին, որ իրենք իրենց մոռացած պայքարում էին յուրաքանչյուր կյանքի համար...



Բժշկագիտության մեջ վիրաբուժությունն այն ուղղություններից է, որտեղ երիտասարդ մասնագետներն անցնում են կայացման դժվարին ճանապարհ: «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի գլխավոր բժիշկ, ԵՊԲՀ հոգաբարձուների...



ԵՊԲՀ շատ ուսանողների նման, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի երկրորդ կուրսի օրդինատոր Գուրգեն Բեգլարյանը ևս Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին...



Պատերազմի ժամանակ անմահացած երեք տասնյակից ավելի համալսարանակաների կեսը Հիպոկրատի և զինվորական երդում տված բժիշկներ էին: Նրանք անձնական օրինակով առաջնորդել են իրենց ենթականերին՝ ընտրելով...



«Երիտասարդ էինք, անսպառ էներգիա ունեինք, պողպատյա կամք կար բոլորիս մոտ, ձգտում կար, շատ խորը հավատ կար ու սեր կար…: Միմյանց շատ էինք սիրում, գնահատում էինք շատ, ցավում էինք միմյանց համար….»...



«Ես այնտեղ հասկացա, որ մարդ պետք է ապրի պարզ ճակատով, վախկոտ, խաբեբա չլինի, պետք է ճիշտ ապրել, կյանքի ճիշտ օրենքներով և վերջ…»...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ