Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

«Հայրենիքի նվիրյալները`1991-1994»` վիրաբույժ, բ.գ.թ., Տարոն Արտաշեսի Տոնոյան

«Հայրենիքի նվիրյալները`1991-1994»` վիրաբույժ, բ.գ.թ., Տարոն Արտաշեսի Տոնոյան

«Երիտասարդ էինք, անսպառ էներգիա ունեինք, պողպատյա կամք կար բոլորիս մոտ, ձգտում կար, շատ խորը հավատ կար ու սեր կար…: Միմյանց շատ էինք սիրում, գնահատում էինք շատ, ցավում էինք միմյանց  համար….»:


Տարոն Տոնոյան


Սկսենք մանկությունից, երազանքներից, ե՞րբ որոշեցիք դառնալ վիրաբույժ


Երեխաները սովորաբար մի օր մի բան են ուզում դառնալ, հետո՝ մի ուրիշ: Ես էլ էի այդպես: Սկզբում մտածում էի, որ ջութակահար պետք է դառնամ, չնայած երաժշտական կրթություն չունեի: Հետո, քանի որ հայրս մարզիկ էր, ու ես էլ սպորտի էի գնում, ուզում էի մարզիկ դառնալ, այնուհետև, երբ քիմիա սկսեցի ուսումնասիրել, որոշեցի քիմիական արդյունաբերությունում աշխատել, քիմիկոս դառնալ:


Բայց մի օր, երբ 9-րդ դասարանում էի, մայրս, ով բուժքույր էր, ասաց, որ շատ է ցանկանում ինձ որպես բժիշկ տեսնել: Ես էլ լսեցի մորս:


Այն ժամանակ շատ դժվար էր բժշկական ինստիտուտ ընդունվելն` առանց միջամտությունների:  Եվ ես նախ ընդունվեցի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի երեկոյան բաժինը, սակայն միայն10 օր գնացի դասերի: Մեկնեցի զինվորական ծառայության: Բանակից վերադառնալուց հետո նորից դիմեցի բժշկական ինստիտուտ:  Այդ անգամ ընդունվեցի:


Արցախ, ազատագրական շարժում, ինչպե՞ս միացաք այդ շարժմանը


Երբ Արցախի ազատագրական շարժումն սկսվեց, ես չորրորդ կուրսում էի: Սկզբում ակտիվ մասնակցեցի շարժմանը, հետո, երբ շարժումը թևակոխեց զինյալ պայքարի փուլ, զինվորագրվեցի հայրենակցական դաշնակցությանը և մեկնեցի Արցախ:


Ձեր ընտանիքն իր պատմությամբ, դաստիարակությամբ ինչպիսի՞ դեր է ունեցել՝ երկրին այսպիսի նվիրյալ պարգևելու գործում


Ես սասունցու ընտանիքում եմ մեծացել: Պապս և տատս մեծ գերդաստանների երեխաներ են եղել: Պապս պատմում էր, որ կերակուրը եփում էին մեծ կաթսայում՝ «ղազանում» և մեծով ու փոքրով իրար հետ սեղան նստում: Եղեռնից ամբողջ գերդաստանից պապս ու իր եղբայն են փրկվել: Տատիս գերդաստանից փրկվել են տատս՝ իր մոր, եղբոր և հորեղբոր տղայի հետ:
Մարդիկ կան, որ սիրում են իրենց գլխով անցածի մասին պատմել, մարդիկ կան՝ չեն սիրում: Պապս պատմել չէր սիրում, խեղճերը դրա համար ժամանակ էլ չունեին: Եկել էին մի պետություն, որտեղ սով, համաճարակ, պատերազմ էր, բայց 9 երեխա են ունեցել, այդքանին կերակրել, կրթության տվել, պահել, մեծացրել:  Առավոտից մինչև երեկո  աշխատել են, բայց, իհարկե, նրանց կյանքի որոշ պատառիկներ հասցրել ենք լսել, և այդ թեման ինձ միշտ հոգեհարազատ է եղել:


Այնպես որ, մեծացել եմ այդ պատմությունները լսելով՝ Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, մյուս հայդուկների մասին, ապա՝ պաշտպանություն, Վանի ինքնապաշտպանություն և այլն: Հետո արդեն ինքս սկսեցի կարդալ այդ ամենի մասին:


Արցախյան օրեր…


1990-ին անդամագրվեցի Սասունցիների ջոկատին և ջոկատի հետ մեկնեցի` Հայաստանի սահմանները պահելու: Սկզբում Մեղրիում էինք: Բայց ես ձգտում էի Արցախ գնալ: Այդ ժամանակ ուղղաթիռով առաջին թռիչքներն էին իրականացվում:


Զինվորական գործի գոնե տարրական գիտելիքներ ունենալու համար վարժանքներ էինք անում Բյուրականի անտառներում:

 

Պարսկաստանի պատերազմի բովով անցած տղաներ էին մեզ վարժեցնողները: Ես դեռ ուսանող էի, բայց և` ազատամարտիկ: 1992-ին, երբ ինտերնատուրան պետք է անցնեի, որոշեցի վերադառնալ այնտեղ, որտեղ իմ ընկերներն էին, որոնց հետ արդեն ընկերական, հարազատական հարաբերություններ էին ձևավորվել:


Ինտերնատուրան Արցախում անցնելու համար ներկայացա առողջապահության նախարար Աղաբալյանին: Այդ ժամանակ Շուշին նոր էր ազատագրվել, և նա ինձ առաջարկեց գնալ Շուշի: Բայց ես ճակատ էի ուզում մեկնել, ռազմադաշտային հոսպիտալ: Այդ հարցով պետք էր դիմել  բանակի ղեկավարությանը: Հանդիպեցի Վալերի Մարությանին:  Իմանալով, որ ճակատում եմ ուզում աշխատել, նա ինձ ուղարկեց Հադրութ, որտեղի բժիշկ Ալեքսանյան Գառնիկը, որպես վիրաբույժ մենակ էր:


Մեկնեցի Հադրութ: Մեկ ամիս մնալուց հետո կանչեցի կնոջս՝ 6 ամսեկան մեր առաջնեկ աղջկա հետ:   

 
Ցանկացած փորձություն կյանքի դաս է, իսկ պատերազմն՝ առավել…


Այո, շատ դասեր կան, որ պետք է քաղել այդ օրերից: Սա լուրջ խնդիր է. պատերազմի վտանգի առաջ կանգնած պետության մեջ պետք է յուրաքանչյուր մարդ իր ամեն արտաբերած խոսքը կշռի ու հասկանա, որ դրա համար պատասխան կարող է տալ: Ամեն դեպքում Արցախը մագնիսի պես իրեն էր ձգում ազգի սերուցքը:


Մենք միշտ ասում ենք, որ մեզ զիվորը պահեց Արցախը, խնջույքների ժամանակ խմում ենք հայ զինվորի կենացը և մոռանում ենք զինվորական ղեկավարությանը:


Դաշտային հոսպիտալի օրերը պատերազմի թոհուբոհում` խորը վերլուծությունների կարիք ունի: Զինվորական հոսպիտալը պետք է մոտ լինի ռազմաճակատի գծին: Մենք որքան կյանքեր փրկեցինք այն պատճառով, որ վիրավորը դեռ շատ չարյունահոսած, շոկը դեռ խորը փուլեր չմտած, արդեն մեր սեղանի վրա էր, մեր ձեռքերի տակ:


Ամենատպավորված օրերը…


Շատ կան այդպիսի օրեր: Երկրաշարժից հետո արդեն բավականին փորձ ունեինք:


Երկրաշարժի օրերին ուսանողներով էինք գնացել… երկար մնացինք, մինչև գրեթե Նոր Տարվա նախաշեմը դեռ այնտեղ էինք: Դա աննկարագրելի բան էր, այն ժամանակ, այդքան երիտասարդ, մեր ձեռքերով երեխաներին հանում էինք, գորգերի մեջ փաթաթում…


… Եվ պատերազմի դաժանությունները ընդամենը շարունակություն էին: Ամեն դեպքում, հիշելն անգամ դժվար է, երբ հարազատ ընկերոջդ բերում են և դու տեսնում ես, որ նա արդեն դատապարտված է, դու չես կարող նրան փրկել, ոչինչ չես կարող անել…


Մեր՝ բժիշկներիս դերակատարությունը զինվորներն ուղղակի չափազանցնում էին, մեզ հետ շատ մեծ հույսեր էին կապում: Նրանց թվում էր, որ որքան էլ կյանքի հետ անհամատեղելի վերքեր ունենան, ընդամենը հասնեն հոսպիտալ, փրկված են: Արդեն այդպիսի լուրջ պատիվ, հարգանք ունեինք, հավատ էինք ներշնչել մեր զինվորին: Ամբողջ ճակատով տարածվեց, որ հոսպիտալը չի նահանջել, դա մեծ ուժ, ոգևորություն էր բոլորի համար և այն էլ այդպիսի լարված օրերի մեջ:


Շատ են եղել նման բեկումնային, կարևոր օրեր:


Նաև հետաքրքիր օրեր ենք անցկացրել՝ մի կերպ հորինված ուրախություններով: Շատերը, ովքեր չեն պատկերացնում, թե պատերազմն ինչ է, երևի չեն հասկանա: Ծանր օրերի մեջ ծննդյան օր էինք նշում, ուրախանում էինք, բայց այլ կերպ չէր կարող լինել:


Պատերազմի ժամանակ էմոցիաներն ուժեղ են, մարդը շատ զգացմունքային է դառնում, արդեն սկսում ես եկած օրով ապրել, օրը գնահատում ես, որովհետև չգիտես, թե վաղն ինչ կլինի:


Հարցազրույցը՝ Նանեի

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ