ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
«Սպիտակ թիկունք» շարքից. կարծում էին՝ անտառը խիտ է, բայց․․․ drtehmine.com
![«Սպիտակ թիկունք» շարքից. կարծում էին՝ անտառը խիտ է, բայց․․․ drtehmine.com «Սպիտակ թիկունք» շարքից. կարծում էին՝ անտառը խիտ է, բայց․․․ drtehmine.com](up/article/big/file_57401_4056727.jpg)
Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը պատմում է.
... Հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքներով, վերքերով, կոտրվածքներով և փափուկ հյուսվածքային դեֆեկտներով։ Նա բազմակի վիրահատության է ենթարկվել: Առավել տուժել էին ստորին վերջույթները. սրունքները փշրված էին: Վիրաբուժական միջամտություններից հետո մեզ և վնասվածքաբանների թիմին հաջողվել է ոտքերը պահպանել: Տարել է երեք ծանր վիրահատություն։
Պացիենտը մարտունեցի Հարութ Հենրիկյանն էր, ով ռազմի դաշտ էր մեկնել կամավորական հիմունքներով: Պատմում է.
... Մնում էին անտառի մեջ։ Կարծում էին՝ անտառը շատ խիտ է, բայց․․․ Երկու անգամ պայթյունի ձայն է լսել, վերջինը՝ ավելի ուժգին։
Հիվանդանոցից դեռ դուրս չի գրվել, շարունակում է գտնվել մեր հսկողության տակ։
Հարութին վերահսկում է նաև Հերացի առաջին հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմենակ Բդոյանը, ով մետաղական հատուկ համակարգով իրականացրել է ոսկրերի ֆիքսացիա: Այնուհետև պահանջվել է կոնստրուկցիայի հետագա փոփոխություն, որպեսզի ոսկրային դեֆեկտի պատճառով առաջացած ոտքի կարճացումը ոսկրերի երկարացման գործընթացի արդյունքում վերականգնվի:
«Դեպքը տեղի ունեցավ գիշերը։ Հակառակորդի անօդաչու սարքի պայթյունի ալիքը ինձ դուրս շպրտեց 10-15 մետր հեռու։ ... Հողի կոշտուկներ կային բերանիս մեջ, և ես չէի կարողանում ձայն հանել, իսկ վնասվածքների պատճառով անկարող էի վեր կենալ և քայլել: Շրջապատում ոչ-ոք չկար, ու ստիպված էի մոտավորապես 1 կմ սողեսող` ուսերիս օգնությամբ շարժվել առաջ, մինչև ընկերներս հասան և օգնություն ցույց տվեցին: Նրանք պլաշ-պալատկով» մի կերպ տեղափոխեցին մոտակա գյուղի հոսպիտալ: Հետո ոչինչ չեմ հիշում...»,- ասում է Հարութն ու հավելում՝ ամբողջ մեջքը վերքերով է լցվել, չի կարողացել շարժել ոտքերը... Այդ պատճառով մեջքի և հետույքի շրջանում առաջացած վերքերը մինչև օրս դեռ չեն լավացել, կան չպոկված վերքեր: Հյուսվածքային դեֆեկտների վերականգման համար դեռևս իրականացվում են պլաստիկ վիրահատություններ, որպեսզի այլ հատվածներից վերցած սեփական մաշկով փակեն սրունքների վրա առաջացած դեֆեկտները:
… Այսօր վստահ է, որ ջերմ և հոգատար բժիշկների անձնվեր աշխատանքի շնորհիվ կառողջանա:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հաջողությամբ վերականգնել են 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հաջողությամբ վերականգնել են 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը](up/article/small/file_60553_4047632.jpg)
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
![](images/calendar.png)
![Դեմքի ոսկրային դեֆեկտը վերականգնվել է տիտանե թիթեղի օգնությամբ. nairimed.com Դեմքի ոսկրային դեֆեկտը վերականգնվել է տիտանե թիթեղի օգնությամբ. nairimed.com](up/article/small/file_60475_6952879.jpg)
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
![](images/calendar.png)
![«Նաիրի» ԲԿ-ում կատարում են իմիջային պլաստիկ վիրահատություններ. nairimed.com «Նաիրի» ԲԿ-ում կատարում են իմիջային պլաստիկ վիրահատություններ. nairimed.com](up/article/small/file_55749_3610300.jpg)
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
![](images/calendar.png)
![Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը](up/article/small/file_54995_3843407.jpg)
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
![](images/calendar.png)
![«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը. «Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.](up/article/small/file_51105_240901.jpg)
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն