Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պլաստիկ վիրաբուժություն

Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com

Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com

Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:  


Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից։ Հիմնական պատճառներն են՝ քաշի տատանումները, հորմոնալ շեղումները: Կանանց մոտ նպաստող է նաև ծննդաբերության գործոնը։

Խոսենք հետծննդյան աբդոմինոպտոզի մասին:  


Հետծննդյան աբդոմինոպտոզի պատճառներից է որովայնի առաջնային պատի թուլությունը, քաշի տատանումները՝ հատկապես այն կանանց մոտ, որոնք չեն հետևում սննդակարգին և ֆիզիկական առողջությանը։ Այս խնդրից խուսափելու համար շատ կարևոր է փորի մկանների ձգումը՝ նախքան հղիությունը։

Ինչպիսի՞ ձևախախտումներ կարող են լինել ճարպային լոկալ կուտակումների արդյունքում:  


Ճարպի կուտակման արդյունքում կարող է առաջանալ, ինչպես ընդունված է անվանել` «գոգնոց», երբ ճարպային լոկալ կուտակումը կարող է կախվել մինչև ծնկները։

Որպես որովայնի ձևախախտումների պատճառ` ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հետվիրահատական սպիները:  
Հետվիրահատական սպիները կարող են որովայնի առաջային պատի ձևախախտումների պատճառ դառնալ որովայնի շրջանում իրականացված ցանկացած միջամտությունից հետո. որդանման ելունի հեռացում, կեսարյան հատում, որի դեպքում, ի դեպ,  կնոջ մոտ կարող են առաջանալ և՛ «գոգնոց», և՛ ձևախախտում՝ ցայլքի ստորին հատվածում։ Պլաստիկ վիրաբույժին դիմող կանայք, սովորաբար, ցանկանում են միաժամանակ լուծել և՛ «գոգնոցի», և՛ ձևախախտման խնդիրը։

Խոսենք որովայնի առաջային պատի ձևախախտումների փուլերի մասին:


Տարբերում են ձևախախտման արտահայտվածության թեթև, միջին և ծանր ձևեր, ըստ որի որոշվում է վիրահատության մեթոդը՝ լայնական, ուղղահայաց կամ կոմբինացված կտրվածք։

Փորձենք ընդհանրացնել ալիմենտար, հետծննդյան, հետվիրահատական աբդոմինոպտոզի հիմնական չափանիշները և բուժման մոտեցումները:  


Հիմնականում ձևախախտված առաջնային պատի կորեկցիան վիրահատական բուժում է պահանջում։

Ի՞նչ բարդություններ կարող են լինել որովայնի առաջային պատի ձևախախտումների արդյունքում:  


Որովայնի առաջային պատի ձևախախտումների արդյունքում կարող են առաջանալ ճողվածքներ։ Շատ կարևոր է հետազոտությունների պլանում ներառել որովայնի առաջային պատի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)՝ պարզելու ճողվածքի առկայությունը: Եթե այն հաստատվում է, ապա պացիենտի մոտ միաժամանակ իրականացվում է երկու վիրահատական միջամտություն. աղիները հրվում են որովայնի խոռոչ,  ճողվածքը կարվում է, այնուհետև որովայնի առաջային պատին հատուկ ամրացնող ցանցեր են տեղադրվում, որից հետո միայն կատարվում է շտկում։  

Ինչպե՞ս է իրականացվում ձևախախտումների ախտորոշումը:  


Ախտորոշումն իրականացվում է տեսողական զննմամբ։ Գործիքային հետազոտություններից կատարվում է միայն ՈՒՁՀ։  

Ի՞նչ մեթոդներով են բուժվում որովայնի առաջային պատի ձևախախտումները:


Բուժումը հիմնականում վիրահատական է։ Սակայն հղիության շրջանում առաջացած ստրիաները կամ մաշկի սպիական փոփոխությունները կարելի է  բուժել մեզոթերապևտիկ միջոցներով։

Ի՞նչ է աբդոմինոպլաստիկան և ե՞րբ դիմել այդ մեթոդին:  


Աբդոմինոպլաստիկան որովայնի առաջնային պատի ձևախախտման շտկման վիրահատությունն է, որը համարվում է միջին ծավալի վիրահատություն։

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ վիրահատությունից հետո:

 
Տարբերում են սուր և ուշ շրջանի բարդություններ։ Սուր շրջանի բարդություններից են հեմոդինամիկ խանգարումները։ Առկա է թրոմբոէմբոլիաների առաջացման ռիսկ։ Կանխարգելման նպատակով բժիշկը կարող է հակամակարդիչ դեղեր նշանակել, նաև` բժշկական զուգագուլպաներ։ Հետվիրահատական շրջանում կարող է նեկրոզ առաջանալ։ Ուշ շրջանի բարդությունների առաջացմանը նպաստում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու քաշի ավելացումը։  

Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի հետվիրահատական շրջանում:


Հետվիրահատական շրջանում պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից այդ թվում` սպորտային, 3-6 ամիս՝ վիրահատական բարդությունով պայմանավորված ։

Ինչպե՞ս կանխարգելել` խուսափելու որովայնի առաջային պատի ձևախախտումներից:  


Ինչպես արդեն նշեցի, շատ կարևոր դեր ունի որովայնի մկանների ձգումը՝ նախքան հղիությունը, ֆիզիկական վարժությունների միջոցով։ Պետք է հետևել սննդակարգին։    

Ինչպե՞ս կանխարգելել հետվիրահատական բարդությունները:


Հետևել բժշկի խորհուրդներին։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Բժշկի ընդունարանում
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am

Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...

Ճարպակալում
Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am
Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am

Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր


Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...

Բժշկի ընդունարանում
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Էսթետիկ բժշկություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Էսթետիկ բժշկություն
Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Էսթետիկ բժշկություն
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Մաշկաբանություն Ուռուցքաբանություն
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ