Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա

Կլինիկական դեպք. բարոթերապիայի արդյունավետությունը պարբերական հիվանդության ժամանակ, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. բարոթերապիայի արդյունավետությունը պարբերական հիվանդության ժամանակ, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am

Բարոթերապիայի բաժանմունք, թունավորումներով, տարբեր հիվանդություններով տառապող պացիենտներից զատ, դիմում են նաև պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդները: Հարկ եմ համարում նշել, որ, ի սկզբանե, հենց այդ հիվանդներն էին դիմում բարոթերապևտիկ ծառայությանը:

Թե այդ հիվանդության ժամանակ ինչպես է ազդում բարոթերապիան, պարզ չէ, նախկինում անգամ այդ ժամանակ հիվանդության գենային ախտաբանությունը հայտնի չէր մեզ և շատ քիչ տեղեկատվություն կար հիվանդության մասին: Սակայն փաստն այն է, որ բարոթերապիան բավականին արդյունավետ է այս հիվանդության ժամանակ:

Ընդհանրապես, պարբերական հիվանդությունն ընդունված է բուժել կոլխիցինով, ինչը չի ապահովում լիարժեք բուժում: Կոլխիցինը ցիտոստատիկ է, կանգնեցնում է միտոզը, բջիջների աճը և ունի իր կողմնակի ազդեցությունը:

Բարոթերապիայի սեանսներից հետո որևէ բացասական ազդեցություն չի փաստվել, իսկ արդյունավետություն, միանշանակ, այո, արձանագրվել է: Բարոթերապիայի կուրսը տարվա ընթացքում կատարվում է երկու անգամ՝ աշնանը և գարնանը, 10-ական սեանսով:
Շատ հիվանդներ բարոթերապիայի շնորհիվ ամբողջ տարվա ընթացքում նոպա չէին ունենում, կամ լինում էին շատ թեթև՝ առանց ջերմության, ցավի, ինչպես ասում են՝ ոտքի վրա:

Ցավոք, ներկայում այս հիվանդության ժամանակ գրեթե չեն դիմում բարոթերապիայի օգնությանը:


Հռիփսիմե Փարսադանյան,
բարոթերապևտ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am
Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am

Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ֆիզիոթերապիան ո՞ր դեպքերում կարող է փոխարինել դեղամիջոցներին. news.am
Ֆիզիոթերապիան ո՞ր դեպքերում կարող է փոխարինել դեղամիջոցներին. news.am

Ֆիզիոթերապիան ու վերականգնողական բժշկությունը որոշ դեպքերում կարող են փոխարինել դեղորայքային բուժմանը, ընդ որում, ոչ պակաս արդյունավետ: Շատ դեպքերում ֆիզիոթերապիան ու դեղորայքային բուժումը պետք է համատեղել...

Թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից. 1in.am
Թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից. 1in.am

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից։ Մերսումը նպաստում է, որ կրծքավանդակն ու կոկորդը ազատվեն ծանրության զգացումից, ծանր շնչառությունից...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Սուր շնչառական հիվանդություններից խուսափելու համար պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել

Ձմռանը մրսելու և հիվանադանալու հավանականությունն ավելի մեծ է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սուր շնչառական հիվանդություններից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը, երբ մարդը սառը օդը շնչում է, ապա իմունային համակարգի պաշտպանները թուլանում են, և Ա. Ոսկանյանը խորհուրդ է տալիս ձմռանը տաք տեղից մի անգամից դուրս չգալ...

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Անձավաբուժությունն` ընդդեմ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունների

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը այսօր կայացած ասուլիսում նշեց , որ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունների բուժման...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ