Շնչառական համակարգ
Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ. oncology.am

Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այս մասին հաճախ զգուշացնում են ծխողներին և կանոնավոր ֆլյուորոգրաֆիայից խուսափող մարդկանց։ Ընդ որում, քչերը գիտեն, թե հետազոտության որ մեթոդներն են թույլ տալիս հայտնաբերել այս հիվանդությունը վաղը շրջանում, և ինչ կարող է առաջարկել ժամանակակից բժշկությունը որպես ուռուցքի դեմ պայքարի միջոց։ Ստորև ներկայացնում ենք թեմային վերաբերող մի քանի հաճախ տրվող հարցերի պատասխանները:
Ի՞նչն է նպաստում թոքի քաղցկեղի զարգացմանը։ Արդյո՞ք չծխողները հիվանդանում են։
Քաղցկեղի այս տեսակի վաղ շրջանում հիվանդությունը հիմնականում անախտանիշ է ընթանում, սակայն հենց վաղ շրջանում է բուժումն առավել արդյունավետ։ Թոքի քաղցկեղը հետերոգեն հիվանդություն է, այսինքն, վերջինիս առաջացմանը նպաստում է ոչ թե մեկ, այլ մի շարք գործոններ։ Ուռուցքի առաջացման պատճառը մուտացիաներն են` բջիջների ԴՆԹ-ի վնասումը, որի պատճառով սկսվում է բջիջների անդադար և անկառավարելի կիսումը և տարածումն ամբողջ օրգանիզմով։ Սա էլ հենց նպաստում է հիվանդության զարգացմանը։ Այդ պատճառով չարժե ասել, որ ծխելը թոքի քաղցկեղի առաջացման գլխավոր գործոնն է։ Իհարկե, այս կործանիչ սովորությամբ մարդիկ առաջինն են գտնվում ռիսկի գոտում։ Եվ հիմնականում նրանք հիվանդանում են մանրբջջային քաղցկեղով։ Սակայն այս հիվանդությունը կարող է ախտորոշվել նաև նրանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել։
Որո՞նք են հիվանդության ախտանիշները։
Առաջին հերթին, դա մշտական, անդադար հազն է։ Իհարկե, գոյություն ունի նաև ծխողի հազ և բրոնխիտ հասկացությունը։ Սակայն, եթե հազը հաճախ է և, հատկապես, եթե խորխում արյան հետքեր են նկատվել, դա անհետաձգելիորեն հետազոտվելու առաջին ազդակն է։ Կարևոր է նաև ուշադրություն դարձնել կրծքավանդակում ցավային զգացողություններին, որոնք կարող են լինել ներշնչման, արտաշնչման, հազի, ինչպես նաև հանգստի ժամանակ։
Հնարավոր է նաև ցավ ուսի շրջանում, որը նման է ռևմատիզմին։ Այս ախտանիշների մեծ մասը կարող է առաջանալ նաև այլ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են օստեոխոնդրոզը, միջկողային նևրալգիան և այլն։ Այնուամենայնիվ, եթե առկա է վերոնշյալ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, հարկ է դիմել բժշկի։ Եթե քաղցկեղն ախտորոշվում է վաղ շրջանում, բուժման արդյունավետությունն ավելի բարձր է, ապաքինման շանսերը՝ մեծ։
Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը։ Արդյո՞ք ֆլյուորոգրաֆիայով հնարավոր է ժամանակին հայտնաբերել։
Թոքի քաղցկեղի ախտորոշումը բարդ և բազմափուլ գործընթաց է, ինչով էլ պայմանավորված է բուժման արդյունավետությունը։
Ֆլյուորոգրաֆիան, ռենտգենը թոքերի քաղցկեղի հայտնաբերման ցածր սպեցիֆիկությամբ հետազոտության եղանակներ են։ Որպես կանոն, այս հետազոտություններով հստակ կարելի է ախտորոշել հիվանդության արդեն բարձիթողի, տարածված ձևերը։ Միակ ախտորոշիչ եղանակը, որի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել մահացությունը թոքի քադցկեղից, թոքերի ցածր չափաբաժնով համակարգչային շերտագրությունն է։ Այն ժամանակակից մեթոդ է, որն օժտված է բարձր զգայնությամբ և սպեցիֆիկությամբ, ինչը հնարավորություն է տալիս թոքերում օջախներ հայտնաբերել (այդ թվում նաև` շատ փոքր ), որոնք գրեթե հնարավոր չէ հայտնաբերել այլ հետազոտություններով։ Ցածր չափաբաժնով համակարգչային շերտագրությամբ թոքերի քաղցկեղի սքրինինգն, առաջին հերթին, ցուցված է մոլի ծխողներին՝ 45 տարեկանն անց տղամարդկանց մոտ, ովքեր ծխում են օրական առնվազն մեկ տուփ` վերջին 10 տարվա ընթացքում։ Ռիսկի խմբի մեջ մտնում են նաև 55 տարեկանն անց թոքերի, բրոնխների, շնչափողի քրոնիկական հիվանություններով, անամնեզում թոքի քաղցկեղով հիվանդները։
Բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում։ Ո՞ր դեպքերում հիվանդն ունի ապաքինման հնարավորություն։
Ամեն ինչ պայմանավորված է հիվանդության զարգացման շրջանով և քաղցկեղի հյուսվածաբանական տեսակով։ Ընդգծենք բիոպսիայի կարևորությունը։ Այն հնարավորություն է տալիս հասկանալ, թե քաղցկեղի որ տեսակի հետ մենք գործ ունենք և թույլ է տալիս ընտրել բուժման լավագույն տարբերակը։ Օրինակ, թոքի քաղցկեղի ենթատեսակներից մանրբջջային ուռուցքի դեպքում նույնիսկ ամենավաղ շրջանում վիրահատություն չի պահանջվում։ Այս դեպքում կիրառվում է քիմիաթերապիա և/կամ ճառագայթային բուժում։ Թոքերի ուռուցքների մյուս տեսակների դեպքում վաղ շրջանում իրականացվում է վիրահատություն, որին հաջորդում է քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը։
Մետաստազների առկայության, հիվանդության տարածվածության կամ մեծ, ոչ վիրահատելի ուռուցքների դեպքում (երբ մյուս թոքում կամ այլ օրգաններում չկան մետաստազներ) բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման միջոցով։ Ժամանակակից ուռուցքաբանության մեջ առանձին տեղ են զբաղեցնում բուժման արդի, սպեցիֆիկ եղանակները՝ թիրախային բուժումը և իմունաթերապիան։ Թոքի քաղցկեղի հայտնաբերման դեպքում (ոչ մանր բջջային) անհրաժեշտ է անմիջապես իրականացնել գենետիկական քննություն, քանի որ որևէ գենի մուտացիայի առկայության դեպքում թիրախային բուժման շնորհիվ հնարավոր է հատուկ ազդել հիվանդության վրա՝ լավացնելով բուժման կանխատեսումը։
Ապաքինման շանսերը բավականին բարձր են թոքի քաղցկեղի 1-2 շրջաններում։ Սակայն, նույնիսկ ուշ ախտորոշման դեպքում, ապաքինման շանս կա, կարևորը լիարժեք հետազոտվելն ու արդյունավետ բուժման կուրս անցնելն է։


Կարդացեք նաև

Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...



Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...



Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...



Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...



Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...



Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...



Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...



Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...





Հազն ուղեկցում է բազմաթիվ հիվանդություններին: Այն կարող է աննշան լինել: Այս դեպքում հիվանդը միայն թեթև հազ է ունենում: Կամ, ընդհակառակը, հազը կարող է լինել տանջող, որին ուղեկցում են առատ արցունքահոսությունը և ուժեղ ցավը...



Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...



Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման...



Թոքի քաղցկեղի և ծխելու կապը ապացուցել է բրիտանացի բժիշկ սըր Ռիչարդ Դոլը։ Իր շնորհիվ մարդկությունն այսօր վերացնում է երկու համաշխարհային պատերազմի սարսափելի արձագանքը․ ծխելու համընդհանուր համաճարակը...



Ձեր թոքերը ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղածին մուտացիաները բուժելու գրեթե կախարդական ունակություն ունեն, պնդում են գիտնականները։ Բայց միայն այն դեպքում, եթե դուք թողել եք ծխելը...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն