Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆիզիոթերապիա

Ինտեգրոթերապիա

Ինտեգրոթերապիա

Ցանկացած հիվանդություն կյանքի ինչ–որ մի էտապում օրգանների ֆունկցիոնալ գործունեության «սխալ»-ի արդյունք է։ Նշանակում է ֆունկցիոնալ մակարդակում առաջացած «սխալ»-ը ժամանակին հայտնաբերելու, ուղղելու և ճիշտ ուղղորդելու դեպքում հնարավոր է բուժել հիվանդին՝ խուսափելով հետագա բարդություններից։


Այսօր ակադեմիական բժշկությունը հիմնվելով ֆիզիկայի, էլեկտրոնիկայի և ֆունդամենտալ այլ գիտությունների վրա ունի գերժամանակակից կլինիկական ախտորոշիչ և բուժական հնարավորություններ, որոնց մեծամասնությունը կարող է ֆիքսել և գնահատել մարդու օրգանիզմում տեղի ունեցող ախտաբանական պրոցեսների հետևանքները:


Տեխնիկական միջոցների ընդլայնմանը զուգընթաց մի կողմից անընդհատ աճում են  քիմիական պրեպարատների բազմազանությունը, բայց մյուս կողմից դրանց քիչ արդյունավետությունը, ոչ ադեկվատ (հատկապես անհատական) կիրառումն ու տոքսիկ ազդեցությունը հանգեցնում են օր օրի ամբողջ աշխարհում մեծ ժողովրդավարություն վայելող «այլընտրանքային բժշկության» բուժական մեթոդների տարածմանն ու կիրառմանը, ինչպիսիք են ավանդական բժշկությունը, ռեֆլեքսոթերապիան, ասեղնաբուժությունը, հոմեոպատիան, բնաբուժությունը, բուսաբուժությունը և այլն։ 

   
Չինական ավանդական բժշկության հիմնական բուժական ուղղություն հանդիսացող Ասեղ–այրում թերապիան անցել է ավելի քան երկու հազարամյա զարգացման պատմական ուղի, որի ընթացքում հայտնաբերված և խորապես ուսումնասիրված 14 մերիդիանների ու 700 կետերի տեղակայությունը մինչ այժմ մնացել է անփոփոխ։ 19-20-րդ դարերում Եվրոպայում վերապատրաստված բժիշկների կողմից Չինաստանում ակադեմիական բժշկության բուժական մեթոդների ներմուծման արդյունքում Ասեղ–այրում թերապիան համեմատաբար հետ մղվեց, սակայն կենսաակտիվ կետերի ֆունկցիոնալ ներգործությունը մինչ օրս ուսումնասիրվում է բարձր մակարդակով։


Բժիշկ Օնիկ Սերյոժայի Սարգսյաննիր ողջ բժշկական աշխատանքային գործունեության ընթացքում ըստ անհրաժեշտության կիրառելով վերոնշյալ մեթոդներն ու գրանցելով բարձր արդյունավետությունն՝ առաջարկում է բուժական նոր՝ «Ինտեգրոթերապիա» մեթոդը։


Ինտեգրացիա բառն ինքնին հուշում է մեթոդի էության մասին և հասկանալի է, որ խոսքը գնում է զուգակցման և/կամ համակցման մասին։ Կարելի է ասել, որ այն միշտ էլ չհամակարգված և չկողմնորոշված սակայն հաճախ կիրառվել է բժշկության մեջ։ Օրինակ՝ ակադեմիական բուժման կուրսից (ստացիոնար կամ ամբուլատոր) հետո հիվանդին ուղարկել և ուղարկում են հանգստյան տներ՝ բնաբուժությամբ ամրապնդելու ստացված արդյունքը և վերականգնելու հյուծված էներգիան, նմանապես ֆիզիոթերապևտիկ բուժական նոր կամ շարունական կուրս ընդունելու և այլն։


Առաջարկվելիք «Ինտոգրոթերապիա» մեթոդը վերաբերվում է ոչ թե եղածների համակցմանը, այլ նոր անզուգական մեթոդի ներդրմանը, որն իրենից ներկայացնում է նորագույն բուժական մեթոդ, հետագայում ինչու չէ նաև նոր բժշկական մասնագիտացում, ինչն էլ կկայանա բժշկակամ

մասնագիտական ուսուցումից հետո (ինչպես  ցանկացած այլ բժշկական մասնագիտացում՝ վիրաբուժություն, գինեկոլոգիա և այլն)։


Ինտոգրոթերապիան  բուժական մոտեցում է, որն իրենից ներկայացնում է բժշկական երկու հզորագույն ուղղությունների՝ Արևմտյան (ակադեմիական) և Արևելյան (ավանդական) բժշկությունների փիլիսոփայությունների և բուժական մեթոդների համախմբում:


Արևմտյան (ակադեմիական) բժշկությունը հայտնի է թե՛ իր փիլիսոփայությամբ, թե՛ տեխնիկական հնարավորություններով։ Ժամանակակից ակադեմիական բժշկության տեխնիկական նորարարությունները հնարավորություն են տալիս ուսումնասիրել օրգանիզմի ախտաբանական կենսաքիմիական պրոցեսները մինչև իսկ մոլեկուլի և գենի մակարդակով:


Արևելյան ավանդական բժշկությունը դարերից է ծանոթ։ Դրա առավելագույն փիլիսոփայությունը մարդուն մեկ ամբողջականության մեջ վերլուծելն է, ինչով էլ բացատրվում է կարևոր կանոններից մեկը. «բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը»։


Արևելյան ավանդական բժշկությունն իր մշակած «Ին-յան», «Ու-սին», «Ցզին-լո» կոնցեպցիաներով և այլ համակարգերով օրգանիզմը դիտելով ու վերլուծելով մեկ ամբողջականության մեջ՝ կարողանում է դրանց խախտված փոխհարաբերությամբ ավելի արագ ախտորոշիչ եզրակացություն տալ, դրանով իսկ որոշում կայացնելով բուժական առաջնային մեթոդի ընտրության հարցում։ Այսինքն, առանց հիվանդի գանգատները լսելու, հնարավոր է դառնում պարզել հիվանդությունը, դրա առաջացման առաջնային պատճառը (սկզբնաղբյուրը) և որոշել հետագա առավել ստույգ ախտորոշիչ հետազոտական մեթոդը։


Արևելյան բժշկության հիմքում ընկած է բիոռեզոնանսային, զարկերակային ախտորոշման մեթոդը. բժիշկը ստուգող մատը դնելով հետազոտվողի զարկերակին, դառնում է հաղորդակից բիոռեզոնանսին, ինչով էլ բնութագրվում է օրգանիզմի նորմալ և ախտաբանական երևույթները:


Ախտորոշումն իրականացվում է բիոէներգետիկ ակտիվ կետերի (ԲԱԿ) միջոցով՝ գտնելով և վերլուծելով արտաքին միջավայրի կապը ներքին օրգանների հետ, այդ թվում՝ նյարդաէնդոկրին համակարգի կապը ռեֆլեկտոր խնդիրների հետ: ԲԱԿ–երը գտնվում են մերիդիանների վրա, որոնցով օրգան համակարգերի միասնական էներգոինֆորմացիոն մակարդակով (կետային, պուլսային ախտորոշում...) և ակադեմիական բժշկության նախնական ախտորոշման մեթոդներով (հարցում, շոշոփում, բախում...) հայտնաբերվում են առկա սիմպտոմ-սինդրոմները,  առանձնացվում ու հաստատվում է նախնական ախտորոշումը, որին համապատասխանաբար ընտրվում է բուժման մոտեցումը։

 

Այսպիսի ախտորոշումը հնարավորություն է տալիս ստանալ օրգանիզմի առողջական վիճակի ամբողջական պատկերը, պարզելու օրգանիզմի նախատրամադրվածությունն այս կամ այն հիվանդության հանդեպ, ինչպես նաև առողջ օրգանիզմի կենսական շղթայի թույլ օղակները: Արդյունքների ճշգրտությունը, ինչպես բժշկական ցանկացած այլ ուղղվածության մեջ, մեծապես կախված է նաև բժշկի մասնագիտացումից։


Ինտեգրոթերապևտիկ մեթոդների պարզ և բազմաֆունկցիոնալ հնարավորությունների համակցումն ու զուգակցումը թույլ է տալիս ամենատարբեր պայմաններում (ստացիոնար, ամբուլատոր, տնային, տարբեր էքստրեմալ՝ դաշտային և այլն) մեծ ճշգրտությամբ կատարել օրգանիզմի ախտաբանության արագ, անցավ նախնական ախտորոշում առանց հավելյալ սթերսային գործոնների՝ ներզննման և գործիքային միջամտությունների (այցելուն ստիպված չէ ենթարկվել ռենտգեն ճառագայթման ազդեցությանը, զոնդավորվել, չի խախտվում այցելուի մաշկային և հյուսվածքային շերտերի ամբողջականությունը և այլն)։ Մեթոդը հնարավորություն է տալիս  գնահատել ախտաբանության դրսևորման ֆունկցիոնալ և/կամ օրգանական մակարդակը, ֆիզիոլոգիական վիճակները, ախտորոշել ներքին հիվանդությունները:


Բուժամիջոցների (ցանկացած դեղամիջոց, քսուքներ, դեղաբույսեր և այլն), վերջիններիս չափաբաժինների ընտրությունը կատարվում է խիստ անհատական՝ բարձրացնելով բուժման և նշանակված բուժական արդյունավետությունը:


Նախնական ախտորոշման արդյունքում մեթոդը թույլ է տալիս բուժման հետագա առավել ուղղորդված հետազոտական ծրագիր կազմել։


Ընդհանրացնելով ստացվում է, որ արևելք-արևմուտք համակցված մեթոդներով իրականացվող բուժական մարտավարությամբ՝ Ինտեգրոթերապիայով,  կրճատվում է ախտորոշման ժամանակը, սթրեսը, մեծ ծախսերը՝ նպաստելով հիվանդների առողջության վերականգնմանը:

 

Օնիկ  Սարգսյան

Մասնագիտությունը: ասեղնաբույժ-մանուալիստ

Բջջ. հեռախոս: +374 93 07 79 87, +374 96 07 79 87

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վակուումային բուժում. armeniamedicalcenter.am
Վակուումային բուժում. armeniamedicalcenter.am

Վակուումային բուժումը (թերապիան)՝ վակուումային ապակյա տարաներով, օգնում է բազմաթիվ խնդիրների լուծման ժամանակ՝ ողնաշարի պաթոլոգիա (օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, գոտկային մկանների կծկանքներ)...

Ֆիզիոթերապիայի ցուցումները և բուժման արդյունավետությունը. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիայի ցուցումները և բուժման արդյունավետությունը. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» բժշկական կենտրոնը այն հազվադեպ հիվանդանոցներից է, որտեղ գրեթե բոլոր վիրաբուժական և թերապևտիկ (նյարդային, էնդոկրինոլոգիական, թոքային, գաստրոէնտերոլոգիական և այլն) ամենատարբեր...

Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:

Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...

Շնչառական համակարգ
Ֆիզիոթերապիայի կիրառման հակացուցումները. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիայի կիրառման հակացուցումները. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ֆիզիոթերապիայի կիրառման ի՞նչ հակացուցումներ կան:

Տարբերում ենք ֆիզիոթերապիայի կիրառման հարաբերական և բացարձակ հակացուցումներ...

Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com

Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ֆիզիոթերապիան:

Ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդներից է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ...

Բժշկի ընդունարանում
Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am
Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բարոթերապիան:

Բարոթերապիայի իմաստն օրգանիզմի բջիջներին թթվածին հասցնելն է: Ախտաբանական վիճակներում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ