Թերապիա
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ հենաշարժական համակարգի խանգարումների հետևանք լինի:
Մեջքի ցավի դեպքում կան 5 կարևոր ախտանշաններ, երբ անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկ.
- բարձր ջերմություն,
- տնքացող և խորը տեղակայման ցավ,
- մշտական ցավ,
- տաքացնող քսուքների անարդյունավետություն,
- միզարձակության հետ կապված խնդիրներ։
Բարձր ջերմություն
Եթե հիվանդ են երիկամները, ցավն արտահայտվում է միակողմանի՝ կողերից ներքև: Բացի այդ, վիճակը բարդանում է ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությամբ, զարկերակային բարձր ճնշումով, սարսուռով և գլխացավով: Հենաշարժական համակարգի խնդիրների դեպքում այս ախտանշանները հազվադեպ են:
Տնքացող և խորը տեղակայման ցավ
Մեջքի մկանների և ողնաշարի ցավը հաճախ մակերեսային է: Այն ավելի հաճախ ձգող, կրակող, դեպի ստորին վերջույթներ ճառագայթող բնույթ ունի և երբեմն ուղեկցվում է թմրածության զգացողությամբ:
Երիկամների խնդիրների ժամանակ ցավն ավելի ուժեղ է և խորը տեղակայված: Հաճախ այն տնքացող է, բութ և ճառագայթում է դեպի աճուկ կամ ենթազստային շրջան:
Մշտական ցավ
Մկանների և ողնաշարի վնասվածքների ժամանակ ցավը կարող է ուժեղանալ կամ թեթևանալ՝ կապված մարմնի դիրքից:
Երիկամների հիվանդությունների դեպքում ցավը մշտական է, անկախ այն բանից՝ նստա՞ծ եք, թե՞ կանգնած: Բացառություն է միայն երիկամային խիթը, որի դեպքում ցավը նոպայաձև է:
Տաքացնող քսուքների անարդյունավետություն
Որպես օրենք, ողնաշարում և մկաններում ցավը թեթևանում է այդ շրջանում տաքացնող քսուքներ քսելուց հետո: Երիկամային ցավին այդ միջոցները, բնականաբար, չեն օգնում:
Միզարձակության հետ կապված խնդիրներ
Եթե մեջքի ցավի ժամանակ միզարձակումը հաճախացած է կամ ցավոտ, անհրաժեշտ է դիմել մասնագետի: Դա ցայտուն նշան է, որ ցավի աղբյուրը հենց երիկամներն են:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYg5hGuI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384