Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Ցավ պոչուկի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավ պոչուկի շրջանում. armeniamedicalcenter.am

Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր:

Նստամկանների մի մասը և տանձաձև մկանները միանում են ստորին սրբանային և վերին պոչուկային ողերին: Այդ շրջանում առկա են նաև այլ մկաններ, ինչպես նաև՝ սրբանա-պոչուկային նյարդային հյուսակը:

Պոչուկային ցավը (կոկցիգոդինիա) լինում է նվվացող, այրող, կծկումային: Ցավերը խորքային բնույթ ունեն, տարածվում են դեպի հետանցք, նստատեղ, սրբան, սեռական օրգաններ, ստորին գոտկային հատված և ազդրի հետին շրջան: Ցավը մեղմանում կամ անցնում է կանգնած վիճակում, իսկ մեջքին պառկած, առաջ կռանալիս կամ երկար չոր տեղում նստելիս` ցավն ուժեղանում է:

Դաշտանի օրերին կամ սեռական հարաբերության ժամանակ ցավը պոչուկում կարող է սրանալ: Լինում են նաև փորկապություն, դժվարացած միզարձակում, խանգարվում է սեռական ֆունկցիան: Այդ ամենն ազդում է հոգեբանական վիճակի վրա և հնարավոր է պատճառ դառնա ընկճախտի:

Պատճառները

Կոնքի խոռոչի հատակում սպազմն արդյունք է մեխանիկական վնասման կամ փոքր կոնքի օրգանների ախտաբանության, ինչպես նաև ողերի կամ միջողային թիթեղների դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների:

Երկարատև սպազմը մկանների և կապանների փոփոխության պատճառ է դառնում, դրանք պնդանում են կամ կարճանում՝ առաջացնելով ֆիբրոզ և կոնտրակտուրաներ:  Ե՛վ սպազմը, և՛ ֆիբրոզը հյուսվածքների լարվածություն են առաջացնում պոչուկային շրջանում: Դրա արդյունքում սեղմվում են նյարդաթելերը, որը ցավի պատճառ է դառնում:

Պոչուկում ցավ կարող է լինել նաև կոնքի հատակի մկանների կամ սրբանա-պոչուկային հոդի համախտանիշների ժամանակ: Այդ շրջանում երկկողմանի մկանային լարվածության հետևանքով պոչուկը թեքվում է առաջ, միակողմանի սպազմի դեպքում ծալվում և թեքվում է որևէ կողմ:

Պոչուկի թեքումը առաջ-հետ հնարավոր է նորմայում միայն 30 աստիճանով, դեպի կողքեր՝ 1 սմ, և դա ռենտգենով հայտնաբերելիս պետք է չգնահատվի որպես շեղում (կոտրվածք կամ հոդախախտ):

Երբ կոնքի խոռոչի հատակի մկանները ենթարկվում են սպազմի՝ պոչուկը սրբանի նկատմամբ թեքվում է նշվածից շատ, որը ցավ է առաջացնում:

Կոկցիգոդինիան կարող է ի հայտ գալ փոքր կոնքի խոռոչի հատակի մկանների և կապանների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների, տրավմատիկ բարդությունների, ողնաշարի ճողվածքային օստեոխոնդրոզի հետևանքով:

Պոչուկի շրջանում ցավ հնարավոր է նաև առաջանա.
 

  • ուղիղ աղու, կոնքի խոռոչի օրգանների և միզասեռական համակարգի ախտաբանությունների ժամանակ,
  • մեխանիկական վնասվածքների, նորագոյացությունների, սրբանի կամ պոչուկի վարակային բորբոքումների ժամանակ:


Ախտորոշումը
 

  • Ուրոլոգի, պրոկտոլոգի կամ գինեկոլոգի զննում, անամնեզի հավաքում՝ տրավմայի, վիրահատությունների առկայություն և այլն,
  • կոնքային հոդերի, մկանների, կապանների, շեքի, նստամկանների, կոնքի հատակի մկանների նեյրոօրթոպեդիկ հետազոտություն,
  • պոչուկի ՄՌՏ,
  • արյան և մեզի քննություն:


Բուժման համար անհրաժեշտ է կոնքի հատակի շրջանում մկանային սպազմի վերացում և հոդա-կապանային համակարգի էլաստիկության վերականգնում: Դեղորայքային բուժմանը, պաշարումներին զուգահեռ` անհրաժեշտ է նաև բուժական մարմնամարզություն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ
Հիպերկալիեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերկալիեմիա. armeniamedicalcenter.am

Կալիեմիան արյան մեջ կալիումի պարունակության ցուցանիշն է: Սովորաբար, այն տատանվում է 3,6 -5 մմոլ/լ սահմաններում...

Ախտորոշում
Կենսաբանական ռիթմերի ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Կենսաբանական ռիթմերի ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ ցիկլիկ բնույթ ունի՝ տեղատվություն և մակընթացություն, տարվա եղանակների հերթափոխ, ցերեկ և գիշեր: Իսկ մարդու օրգանիզմի վիճակի պատասխանատուներն են կենսառիթմերը, որոնք գործում են...

Ի՞նչ է հերոնտոլոգիան. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է հերոնտոլոգիան. armeniamedicalcenter.am

Ծերությունը կյանքի էտապ է, որը պակաս կարևոր չէ, քան մանկությունը, երիտասարդությունը և հասունությունը: Այդ էտապում մարդը հնարավորություն ունի, կարծես «վերևից», գնահատելու իր կյանքը, անցած ուղին...

Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...

Հոգեկան առողջություն
Քրոնիկ հոգնածության համախտանիշ. armeniamedicalcenter.am
Քրոնիկ հոգնածության համախտանիշ. armeniamedicalcenter.am

Հոգնածությունը ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածության հետևանք է: Երբ ստիպված եք ընդունել վիտամիններ, արթնանալուց հետո չեք զգում առույգություն, մեծ հավանականություն կա, որ առկա է քրոնիկ...

Վեգետաանոթային դիստոնիա. armeniamedicalcenter.am
Վեգետաանոթային դիստոնիա. armeniamedicalcenter.am

Վեգետաանոթային դիստոնիան  (ՎԱԴ) տարբեր գործոնների ազդեցության արդյունքում զարգացած համախտանիշ է: Այն բնորոշվում էսիրտ-անոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիայով, ներքին օրգանների գործունեության տարբեր խանգարումներով...

Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com
Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com

Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...

Շնչառական համակարգ
Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները. nairimed.com
Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները. nairimed.com

Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...

Ախտորոշում Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ