Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com

Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com

Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման իրավիճակում կասկածում, որ հիվանդի մոտ հնարավոր է սրտային խնդիր լինի։ Իրականում հազը կարող է վկայել սրտային անբավարարության մասին։ Այդ դեպքում այն կոչվում է սրտային հազ։

Ինչու՞ է առաջանում սրտային հազը

Հայտնի է, որ հազի օգնությամբ օրգանիզմը փորձում է պաշտպանվել, և այն առաջանում է բրոնխներում տեղակայված հազային ռեցեպտորների գրգռման հետևանքով։ Սրտային հազի ժամանակ նման գրգռում առաջացնում է թոքի այտուցը։

Այտուցը զարգանում է սրտի աշխատանքի խանգարման պատճառով` թոքերում առաջացած արյան կանգի հետևանքով։ Չէ՞ որ հենց սիրտն է ապահովում արյունամատակարարումը արյան փոքր շրջանառությունում, որոնք մատակարարում են բրոնխաթոքային համակարգը։

Ո՞ր սրտային հիվանդություններն են սրտային հազ առաջացնում։

Այս հազի պատճառը սրտային անբավարարությունն է, որը բնորոշ է սիրտ-անոթային համակարգի շատ հիվանդություններին և ախտաբանական վիճակներին.

  • ինֆարկտ,
  • ստենոկարդիա, սրտի իշեմիկ հիվանդություն,
  • հիպերտոնիկ հիվանդությունը,
  • տարբեր առիթմիաներ,
  • միոկարդիտ,
  • սրտի արատներ,
  • միտրալ փականի ախտահարում։


Սրտային անբավարարության հետևանքով առաջացած հազը կարող է լինել նաև սպիրտային խմիչքների չարաշահման, ծխելու հետևանքով, մշտական սթրեսային իրավիճակներում։

Հազի առաջացմանը կարող են նպաստել ծանր աստիճանի սակավարյունությունը, էնդոկրին համակարգի ախտաբանությունները, որոշ դեղեր։

Ինչպե՞ս տարբերել սրտային հազը` մրսածության, բրոնխաթոքային հիվանդությունների ժամանակ առաջացած հազից

Կան նշաններ, որոնք բնորոշ են սրտային հազին:

  • Սրտային խնդիրների ժամանակ առաջացած հազը միշտ առանց խորխի է (կամ` չոր)։ Երբեմն արյան բծեր են առաջանում։
  • Հազի ժամանակ հաճախանում է շնչառությունը, հնարավոր է հևոց (այսպես կոչված` սրտային հևոց)։
  • Բացի հազից, հիվանդի մոտ կապտում են շուրթերը, շուրթերի շուրջը, մատները (ցիանոզ)։
  • Սկզբնական շրջանում հազն առաջանում է զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հետագայում՝ հիվանդի վիճակի վատացման դեպքում, հազ առաջանում է բավականին քիչ լարվածության ժամանակ, նաև` ընդհատվող շնչառություն և հևոց։
  • Հիվանդի պառկած դիրքում սրտային հազն ուժեղանում է։
  • Սրտի շրջանում ցավեր են առաջանում։ 
  • Պարանոցային երակներն ուռչում են։
  • Առաջանում է ընդհանուր թուլություն, հնարավոր են` ուշագնացություններ։
  • Զարգանում է ոտքերի այտուց։


Հիվանդների որոշ մասի մոտ ախտանիշներն առավել արտահայտված են, մյուսների մոտ` ավելի մեղմ են, որոշ ախտանիշներ կարող են բացակայել: Ամեն ինչ պայմանավորված է հազի առաջնային պատճառով, հիվանդի վիճակի ծանրության աստիճանով։

Ինչպե՞ս են ախտորոշում սրտային հազը

Հազը կարող է առաջանալ սրտի և անոթների տարբեր ախտաբանությունների և հիվանդությունների ժամանակ, այդ պատճառով ճիշտ ախտորոշման նպատակով բժիշկը տարբեր հետազոտություններ է նշանակում։

  • Էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) ցույց է տալիս իշեմիկ փոփոխությունները, սրտի չափերի ախտաբանական մեծացումը։
  • Էխոսրտագրությունը հնարավորություն է տալիս գնահատել սրտամկանի փոփոխությունները, զարգացման արատները։
  • Կրծքավանդակի օրգանների ռենտգենը ցույց է տալիս թոքանկարը, կանգին բնորոշ փոփոխությունները։
  • Սրտի ՄՌՇ-ն ցույց է տալիս սրտի կառուցվածքը, անոթների վիճակը, արյան հոսքը։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ