Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Ինչպես պահպանել մտքի սրությունը. վարժություններ ուղեղի համար

Ինչպես պահպանել մտքի սրությունը. վարժություններ ուղեղի համար

Մեր ուղեղի մարզման ընթացքում բազմաթիվ նոր նեյրոններ են արտադրվում,  ինչը ավելի է սրում մեր միտքն ու  ավելի է ամրապնդում մեր հիշողությունը։ Ահա մի քանի սովորություններ, որոնք կարելի է ներառել Ձեր առօրյա կյանքում՝ ուղեղի աշխատանքը բարելավելու համար, հայտնում է Medical Daily-ին։

 

Գիշերը լավ քնել

 

Չնայած, որ հիշողության, ուղեղի եւ ուսուցման մեջ առկա կապերը դեռեւս լավ ուսումնասիրված չեն, գիտնականներից շատերը համաձայն են, որ ինչ-որ մի բան սովորելուց առաջ ավելի ճիշտ է գիշերը լավ քնել։ Հիշելու գործընթացի ժամանակ ուղեղը մի քանի փուլեր է անցնում՝ ձեռքբերում, երբ ուղեղը ստանում է մի նոր տեղեկություն, հիշողության կոնսոլիդացիա կամ ստաբիլիզացում, եւ հիշողություն՝ ինֆորմացիայի հասանելիությունը այն պահպանելուց հետո։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոնսոլիդացիան  հաճախ կատարվում է քնած ժամանակ, երբ մեր ուղեղը արտադրում է նյարդային կապեր, որոնք ձեւավորում են մեր հիշողությունը։

 

Քնի պակասը մեզ դարձնում է ավելի դանդաղաշարժ եւ մոռացկոտ։ Համաձայն Հարվարդի բժշկական դպրոցի  քնի բժշկության բաժնի հետազոտությունների՝ լիարժեք քնի բացակայությունը ամբողջովին ազդում է տրամադրության, մոտիվացիայի, եւ իրադարձությունների վերաբերյալ մեր հիմնավորումների եւ ընկալումների վրա։ Այդ պատճառով գիշերը պետք է քնել 7-9 ժամ։

 

Ձեռքով օրագիր լրացնել

 

Փորձեք  գոնե մի որոշ ժամանակ  հրաժարվել թվային ամեն ինչից, թեկուզ դա շատ դժվար է Ձեզ համար։ Հիշեք, թե ինչ հաճելի է նստել եւ մի քանի ժամ, առանց շեղվելու, գիրք կարդալ եւ մեծ բավականություն ստանալ՝ ամբողջապես ընկղմվելով գրքերի մեջ։ Շատ կարեւոր է սա կրկնել ամեն օր՝ կենտրոնանալու ունակությունը պահպանելու համար։ Նաեւ կարելի է օրագիր լրացնել, նստել եւ ձեռքով գրել, թե ինչ կարեւոր դեպքեր են պատահել օրվա ընթացքում։ Այսպես ոչ միայն կարելի է կենտրոնանալ, այլեւ մաքրել ուղեղը՝ ինքնաթերապիա անելով։

 

Բացի այդ, գիտանականները ապացուցել են, որ ձեռքով գրելը օգնում է մտքի սրությանը։

 

Քնեք օրվա ընթացքում

 

Եթե Դուք գիշերը լավ եք քնել՝ հրաշալի է։ Բայց երբեմն կարելի է քնել նաեւ օրվա ընթացքում, իսկ օրգանիզմը էներգիայով լի կլինի մինչ ուշ գիշեր։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ երիտասարդ մարդկանց մոտ, ովքեր քնել են 90 րոպե, նկատվել է հիշողության բարելավում։ Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ շատ քիչ քունը (որի տեւողությունը ընդամենը մի քանի րոպե է) նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ կենտրոնացման եւ ուսուցման վրա։

 

Շատ ջուր խմեք

 

Հենց հիմա խմեք մեկ բաժակ ջուր։ Դուք վայրկենապես աշխուժություն եւ ուժ կզգաք։ Օրգանիզմի կանոնավոր խոնավացումը Ձեզ էներգիա եւ ուժ, մտքի պայծառություն եւ հագեցվածության զգացում կտա։ 2006թ  հրապարակված մի հետազոտության մեջ ասվում էր, որ ավելի շատ մրգային եւ բանջարեղենային հյութեր օգտագործած մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը շատ ավելի քիչ է։

 

Երաժշտական գործիքներով նվագել

 

Երաժշտությունը խթանում է ուղեղի աշխատանքը, իսկ ինչ-որ մի երաժշտական գործիքով նվագել սովորելը ամենադժվար, բայց ամենաարդյուավետ կերպով մարզում է ուղեղը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտություն սովորող երեխաները ավելի ամուր կապեր ունեն ուղեղի՝ շարժումների համար պատասխանատու հատվածներում։

 

Փոփոխել առօրյա սովորությունները

 

Հետաքրքիր է, որ ուղեղը մարզելու համար փորձագետները խորհուրդ են տվել փոփոխել առօրյա սովորությունները։ Այն «կծանրաբեռնի» ուղեղը։ «Այդ դեպքում Դուք կխթանեք Ձեր ուղեղի նոր հատվածների աշխատանքը՝ ստիպելով ստեղծել նոր կապեր»,- ասել է «Հոյակապ միտք ցանկացած տարիքում» գրքի հեղինակ Դանիել Ամենը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdravkom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ