Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)

Նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սննդում հիմնական նուտրիենտների և հանքային էլեմենտների պարունակության հիգիենիկ գնահատականը

Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, փաստացի սնունդ, ֆիզիոլոգիական նորմա, մակրոնուտրիենտներ, միկրոնուտրիենտներ

Մանկության շրջանի կարևոր առանձնահատկություններից է օրգանիզմի բոլոր համակարգերի ինտենսիվ ձևավորումը և զարգացումը։

 

Ֆիզիոլոգիական այդ գործընթացների իրականացման համար պետք է ապահովել օրգանիզմը անհրաժեշտ քանակի նուտրիենտներով, այդ թվում անփոխարինելի մակրո- և միկրոէլեմենտներով` Ca, Mg, K, P, Na, Fe, Cu , Zn, Mo, I և այլն [1,2]։ 

 

Միկրոնուտրիենտների դեֆիցիտը կարող է պայմանավորված լինել ինչպես պարենա-մթերքի հավաքածուի ոչ հաշվեկշռված կառուցվածքով, այնպես էլ սննդամթերքում դրանց ցածր պարունակությամբ։ Վերամշակման, պահման և խոհարարական մշակման ժամանակակից մեթոդները զգալիորեն իջեցնում են սննդամթերքի կենսաբանական արժեքը։ Միևնույն ժամանակ գիտատեխնիկական առաջընթացի, նյարդահուզական լարվածության բարձրացման, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների ազդե-ցության պայմաններում պահանջը միկրոնուտրիենտների նկատմամբ, որպես պաշտպա-նիչ գործոն, ոչ միայն չի նվազում, այլ նույնիսկ ավելանում է [2,4]։ 

 

Բնակչության տարբեր խմբերի միկրոնուտրիենտային կարգավիճակի մշտական հսկողությունը, առողջացուցիչ միջոցառումների մշակումը և իրականացումը, որոնք ուղ-ղված են հայտնաբերված շեղումների շտկմանը, հանդիսանում է ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից մեկը։

 

Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սնունդը ինչպես մանկապարտեզում, այնպես էլ մանկապար-տեզից դուրս` տանը և տալ նրա հիգիենիկ գնահատականը։

 

Նյութը և մեթոդները


Կատարվել է Երևան քաղաքի 7 տարբեր վարչական շրջանների (Կենտրոն վարչական շրջանի թիվ 200, Աջափնյակի թիվ 108, Մալաթիա-Սեբաստիայի Հեքիաթ, Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20, Շենգավիթի թիվ 298, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10, Նոր-Նորքի I զանգվածի Հրաշք պալատ) և Արզական գյուղի մանկապարտեզների սաների փաստացի սննդի ուսումնասիրություն անկետա-հարցումային եղանակով` 7 օր անընդմեջ, ընդ որում մանկապարտեզում ըստ ճաշացանկի, իսկ տան պայմաններում ծնողների հարց-ման ճանապարհով։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել 1470 օրաբաժին։ 

 

Միջին օրական սննդաբաժիններում հիմնական նուտրիենտների և հանքային էլեմենտների քանական հաշվարկը կատարվել է սննդամթերքի քիմիական կազմի աղյուսակների հիման վրա` հաշվի առնելով կորուստները ջերմային մշակման ժամանակ [5]։ Տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է ընդունված մեթոդիկայով` Microsoft Excel համակարգչային ծրագրի միջոցով։

 

Արդյունքները և քննարկումը


Նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սննդի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հիմնական նուտրիենտների միջին պարունակությունը գտնվել է տվյալ տարի-քային խմբի ֆիզիոլոգիական նորմերի սահմաններում [3]։ Ընդհանուր սպիտակուցի միջին պարունակությունը համապատասխանել է երեխաների օրգանիզմի ֆիզիոլոգիա-կան պահանջին ի հաշիվ բուսական սպիտակուցի ավել քանակների օգտագործման, իսկ կենդանականը բավարարել է նորմայի 76%-ը միջինում։ Ըստ առանձին մանկապարտեզ-ների Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզի երեխաների սննդում կենդանա-կան սպիտակուցի պահանջը բավարարվել է ընդամենը 52,5%-ով։

 

Ճարպերի պարունակությունը գրեթե նորմայի սահմաններում է (միջինում 58,4±1,35գ), սակայն Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզում նկատվել է անբավարություն 26,4 %-ով, իսկ Կենտրոն վարչական շրջանում նորմայից ավել է 35%-ով։ Ածխաջրերի միջին մակարդակը գերազանցել է նորմային 15%-ով, ընդ որում բարձր մակարդակներ են գրանցվել Կենտրոնի թիվ 200 մանկապարտեզի սաների սննդում, իսկ նորմայից ցածր Շենգավիթի թիվ 298 և Քանաքեռի թիվ 10 մանկապարտեզներում։ Նույնն է պատկերը նաև օրվա կալորիականության ապահովման հարցում։ 

 

Ինչ վերաբերվում է մակրո- և միկրոէլեմենտային ապահովվածությանը, ապա հետազո-տության արդյունքները ցույց տվեցին, որ կալցիումի օգտագործումը կազմել է 375±22,4մգ, ինչը ցածր է տվյալ տարիքային խմբի հանձնարարվող նորմայից 58,3%-ով, իսկ առանձին մանկապարտեզներում դեֆիցիտը հասնում է մինչև 70%-ի (Արզական, Քանաքեռի թիվ 10)։ Ֆոսֆորի և մագնեզիումի պարունակությունը սննդաբաժիններւմ միջինում կազմել են 891±35,4 մգ և 290,47±11,37 մգ և գերազանցել նորման 11,4 և 31 %-ով համա-պատասխանաբար։ Ի հաշիվ կալցիումի խիստ ցածր քանակների օրաբաժիններում խախտվել է Ca։Mg։P հարաբերությունը` 1։0,77։2,4` 1։ 0,5։ 1,5 փոխարեն, ինչն անշուշտ կունենա իր բացասական ազդեցությունը նշված էլեմենտների ներծծման և յուրացման վրա։ 

 

Բավականին բարձր են երեխաների սննդաբաժիններում նատրիումի և կալիումի մակարդակները համեմատած նորմերի հետ։ 

 

Միկրոէլեմենտները պատկանում են սննդի անփոխարինելի բաղադրիչներին, որոնց ադեքվատ ներմուծումը օրգանիզմ անհրաժեշտ պայման է երեխայի առողջության և նոր-մալ կենսագործունեության ապահովման համար։ Երկաթի պարունակությունը օրա-բաժիններում կազմել է միջինում 15,5±0,47 մգ (նորման 10 մգ)։ Երկաթի բավարար ներմուծման պայմաններում հայտնաբերվել է կենդանական սպիտակուցների դեֆիցիտ (39%-ով), ինչը նվազեցնում է նրա յուրացումը սննդից։ 

 

Աղյուսակ   Մակրո- և միկրոնուտրիենտների պարունակությունը նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սննդում ըստ մանկապարտեզների

 

Նուտրիենտ-

ներ

Նոր-մա

թիվ 200

 

թիվ 108

 

Հեքիաթ

թիվ 20

 

թիվ 298

 

թիվ 10

 

Հրաշքպալատ

Արզական

Սպիտա-կուցներ, գ

54

81,24±4,35

65,9±1,24

60,79±1,85

62,76±3,44

47.46±6,51

52.28±2,18

61,83±3,04

57,08±1,99

այդթվումկենդանական, գ

35,1

37,65±4,96

26,46±1,4

30,51±2,81

26,35±4,55

18,45±4,55

23,92+2,32

29,97±4,55

23,09±2,24

Ճարպեր, գ

60

81,1±5,72

55,68±1,46

59,85±3,35

63,6±2,78

44,17±4,83

52,19±2,86

53,9±2,23

60,8±3,92

Ածխաջրեր, գ

261

392,04±34,47

326,36±4,7

297,54±8,36

307,03±9,9

250,15±14,9

242,92±15,58

295,9±14,23

307,47±15,62

Na, մգ

700

1851,7±200,1

1930,6±44,03

1555,5±134,8

1833,8±215,9

1531,9±171,6

1213,1±60,18

2076±95,6

2024,4±93,37

K, մգ

600

2941,5±355,5

2399,4±111,4

2018,1±129,9

1942,9±186,7

1750,9±298,4

1944,6±110,3

2338,6±96,4

2058,1±98,43

Ca, մգ

900

676,8±66,7

453,08±20,77

354,96±68,07

343,7±33,02

301,07±35,69

283,7±27,56

353,38±21,9

272,57±7,32

Mg, մգ

200

425,9±51,63

320,7±14,61

275,2±13,03

305,8±25,39

237,4±25,51

234,9±15.43

272,2±11,02

269,6±23,25

P, մգ

800

1346,5 ±151,8

986,5±36,11

850,5±64,79

876,2±85,32

709,2±45,6

808,3±65,43

800,1±34,12

776,6±41,75

Fe, մգ

10

19,33±1,85

16,69±0,5

13,14±0,31

15,51±1,31

11,71±0,66

14,13±0,79

18,6±0,99

15,04±0,79

Zn, մգ

8

8,63±1,01

6,48±0,31

5,35±0,17

5,66±0,57

4,39±0,61

4,98±0,23

4,6±0,3

4,99±0,28

I, մգ

0,1

0,049±0,006

0,032±0,001

0,021±0,002

0,021±0,001

0,021±0,004

0,024±0,002

0,02±0,002

0,02±0,002

Cu, մգ

0,6

1,725±0,19

1,465±0,04

1,077±0,05

1,284±0,14

1,032±0,07

1,097±0,06

1,13±0,06

1,12±0,097

Cr, մկգ

15

36,16±4,33

32,12±2,18

26,67±2,62

25,89±2,45

22,72±6,18

24,07±1,22

23,14±2,16

26,13±1,89

Mo, մկգ

30-75

110,8±9,62

96,14±2,67

26,67±2,62

25,89±2,45

22,72±6,18

74,43±3,4

74,7±4,43

74,21±3,8

Mn, մգ

1,5-2,0

5,88±0,66

5,24±0,4

3,45±0,27

3,95±0,38

3,34±0,75

3,23±0,26

3,18±0,14

3,61 ±0,39

Co, մկգ

40-50

32,72±3,03

26,92±1,61

23,6±0,89

22,14±2,19

16,98±3,37

25,31±0,99

28,96±2,06

25,08±2,21

Se, մկգ

20

16,94±4,2

26,93±4,21

14,54±2,01

24,02±4,3

7,8±2,82

11,58±2,39

5,7±1,41

4,95±2,54

Էներգետիկարժեքը, կկալ

1800

2621,2±233,2

2073,9±33,09

1951,9±105,75

2067,3±102,64

1578,6±101,1

1660,8±106,3

1888,8±80,6

1962,1±114,62

 

Պղինձը և քրոմը բոլոր մանկապարտեզներում նորմայի համեմատ միջինում մոտ 2 անգամ ավել քանակներով են օգտագործվել, ընդ որում Կենտրոն վարչական շրջանի թիվ 200 և Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզներում օգտագործման ամենաբարձր քանակ-ներն են գրանցվել (պղինձը` 3 անգամ ավել թիվ 200-ում և 2,4 անգամ` թիվ 108-ում, քրոմը` 2,4 և 2,14 անգամ համապատասխանաբար)։ 

 

Ցինկի պարունակությունը ցածր է եղել ֆիզիոլոգիական նորմայից գրեթե բոլոր մանկապարտեզների սաների սննդում (19-46%-ով), բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի։ 

 

Մոլիբդենի և մանգանի քանակները սննդաբաժիններում բարձր են եղել նորմայի վերին սահմաններից։ Մասնավորապես, մոլիբդենի պարունակությունը միջինում գերազանցել է վերին սահմանը 8%-ով, իսկ մանգանը` 1,5-3 անգամով, ընդ որում երկու միկրոէլեմենտների ամենաբարձր քանակները գրանցվել են Կենտրոն վարչական շրջա-նում (մոլիբդենը` 47,7% -ով, մանգանը` մոտ 3 անգամ ավել նորմի վերին սահմանից)։ 

 

Անբարենպաստ են և խիստ մտահոգիչ սննդի միջոցով օրգանիզմ ներմուծվող յոդի և սելենի հետազոտության արդյունքները։ Յոդի դեֆիցիտը միջինում կազմում է 74%։ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզում այդ դեֆիցիտը կազմել է 50%, Աջափնյակի թիվ 108-ում` 70 %, իսկ մնացածներում` 80%։ Պետք է նշել, որ սննդում յոդի քանակների որոշման համար հաշվի չի առնվել յոդացված կերակրի աղի օգտագործումը։ Սելենի միջին պարունակությունը ցածր է ֆիզիոլոգիական նորմայից միջինում 30%-ով, իսկ արտահայտված դեֆիցիտ ունեցել են Արզականի (75%), Հրաշք պալատի (71,5%), Շենգավիթի թիվ 298 (61%) և Քանաքեռի թիվ 10 (42%) մանկապարտեզների սաների սննդաբաժինները։

 

Միևնույն ժամանակ երեխաների օրգանիզմի հանքային էլեմենտներով ապահովվա-ծությունը գնահատելու համար կատարվել է մազերի անալիզ, որի արդյունքում ստացված տվյալները վկայում են որոշ էլեմենտների դրական և բացասական կորելյացիայի մասին երեխաների մազերում և սննդում։ Այսպես, դրական կորելյացիոն կապ է գրանցվել կալիումի (r=0,5), երկաթի (r=0,57), յոդի (r=0,3), պղնձի (r=0,42), մանգանի (r=0,43) և կոբալտի (r=0,47) և բացասական կորելյացիա` ցինկ (r=- 0,1) և սելեն (r=-0,18) էլեմենտների դեպքում։

 

Այսպիսով, hաշվի առնելով կազմակերպված սնունդը մանկապարտեզում և սննդի ընդունումը տնային պայմաններում, նախադպրոցական երեխաների փաստացի սննդում հայտնաբերվել է որոշ մակրո- և միկրոնուտրիենտների դիսբալանս։ Հայտնաբերվել է կենդանական ծագման սպիտակուցի արտահայտված դեֆիցիտ, ճարպերի աննշան անբավարարություն։ Հանքային էլեմենտներից կալցիումի, ցինկի, սելենի, յոդի և կոբալտի դեֆիցիտի ֆոնի վրա նկատվել է նատրիումի, կալիումի, մագնեզիումի, պղնձի, քրոմի, մանգանի և մոլիբդենի նորմայից ավել քանակների ներմուծում սննդի միջոցով։ Ուսումնասիրված էլեմենտների պարունակությունը նորմերի համեմատ համեմատաբար ավելի բարվոք է Կենտրոն վարչական շրջանի թիվ 200, այնուհետև Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզների սաների սննդում, իսկ անբավարար քանակների պարունակությամբ առանձնացել են Շենգավիթի թիվ 298 մանկապարտեզի երեխաների օրաբաժինները։ 

 

Գրականություն


  1. Куваева И.Б., Ладодо К.С. Микроэкологические и иммунные нарушения у детей. Диети-ческая коррекция. АМН СССР, М.: Медицина, 1991.
  2. Кудрин А.В., Скальный А.В., Жаворонков А.А., Скальная М.Г., Громова О.А. Иммуно-фармокология микроэлементов. М., 2000. 
  3. Нормы физиологических потребностей в энергии и пищевых веществах для различных групп населения Российской Федерации. Методические рекомендации. МР 2.3.1.2432 -08.
  4. Тутельян В.А., Спиричев В.Б., Шатнюк Л. Н. Коррекция микронутриентного дефицита-важнейший аспект здорового питания населения России. Вопросы питания, 1, 1999, с.3-11.
  5. Химический состав пищевых продуктов. Кн. 1,2: Справочные таблицы содержания основ-ных пищевых веществ и энергетической ценности пищевых продуктов. Под ред. И.М. Скурихина, М.Н. Волгарева. 2-е изд. Перераб. и доп., М.: Агропромиздат, 1987.

Հեղինակ. Ն.Դ. Խաչատրյան, Ա.Ս. Ղազարյան, Ս.Մ. Ղուկասյան, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ, հիգիենայի ամբիոն, Երևան УДК 613.2։613.954
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նախադպրոցական տարիքի երեխաների փաստացի սննդում հիմնական նուտրիենտների և հանքային էլեմենտների պարունակության հիգիենիկ գնահատականը. Ն.Դ. Խաչատրյան, Ա.Ս. Ղազարյան, Ս.Մ. Ղուկասյան, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ, հիգիենայի ամբիոն, Երևան УДК 613.2։613.954
Բերանի խոռոչի հիգիենիկ ցուցանիշի կապը բերանային հեղուկի ֆիզիկա-քիմիական որոշ բնութագրերի հետ ծխող և չծխող անձանց մոտ. Լ.Ա. Ավագյան, Ա.Վ. Հարությունյան, Լ.Հ. Անդրիասյան ԱԱԻ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն, ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն, ՀԲԻ մանկական ստոմատոլոգիայի ամբիոն УДК 616.31-083(02.062)
Պարբերական հիվանդությամբ պայմանավորված սրտի և թոքերի ախտահարման ձևաբանական առանձնահատկությունները. Ս.Վ. Համբարձումյան, Երևանի Մ. Հերացու անվ. Պետական բժշկական համալսարան, ախտաբանական անատոմիայի ամբիոն УДК 616-056.7-091։616.12։616.24
Ներորովայնային հիպերտենզիայի դերը թոքային բարդություններում որովայնի համակցված վնասվածքների ժամանակ. Ա.Հ. Մինասյան, Էրեբունի ԲԿ УДК 616.12-008.331.1

Բերանի խոռոչի հիգիենիկ ցուցանիշի կապը բերանային հեղուկի ֆիզիկա-քիմիական որոշ բնութագրերի հետ ծխող և չծխող անձանց մոտ

Բանալի բառեր. բերանի խոռոչ, հիգիենա

Բերանի խոռոչի անբավարար հիգիենայի հանգամանքը գտնվում է բազմաֆունկցիոնալ կապի մեջ պարոդոնտի հիվանդությունների պատճառահետևանքային գործոնների համակարգում [17]...

Ստոմատոլոգիա
Պարբերական հիվանդությամբ պայմանավորված սրտի և թոքերի ախտահարման ձևաբանական առանձնահատկությունները

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, սրտային և թոքային ամիլոիդոզ, ձևաբանություն

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կլինիկորեն արտահայտվում է պարբերական տենդի նոպաներով, որովայնամզի, թոքամզի, սինովիալ թաղանթների...

Համակարգային հիվանդություններ Ախտաբանական անատոմիա
Ներորովայնային հիպերտենզիայի դերը թոքային բարդություններում որովայնի համակցված վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ

Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...

Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ