Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009

Արտագնա ցիկլային պարապունքների ընթացքում բացահայտված առողջապահական կառույցների թերությունները` աղետներին նախապատրաստման ուղղությամբ

Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի , կատարվող մի շարք միջոցառումներին զուգահեռ, նախատեսված նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աղետների բժշկության ամբիոնում մասնագետների վերապատրաստում` աղետների բժշկության գծով։ 

 

Բացի ԱԱԻ-ում իրականացվող մասնագետների վերապատրաստումից, վերոհիշյալ հրամանով նախատեսվում է նաև տեղերում (բուժհաստատություններում) անցկացնել բժիշկների և միջին բուժաշխատողների ուսուցում 31-ժամյա ծրագրով։ 

 

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի աղետների բժշկության ամբիոնն արտակարգ իրավիճակների կանխար-գելման և հետևանքների նվազեցման գծով միաժամանակ իրականացնում է արտագնա ցիկլային պարապմունքներ, ըստ որի նախատեսվում է հետևյալ ծրագրային գործնական միջոցառումների իրականացում.

 

 I. ծանոթացում ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպա-նության և արտակարգ իրավիճակներում ՀՀ    բնակչության առողջության պաշտպանութ-յան ուղղությամբ հիմնական միջոցառումների մասին» հրամանի հետ;

 

 II. ծանոթացում «ՀՀ Քաղաքացիական պաշտպանության մասին 2002 թ. մարտի 5-ի Օրենք»-ի հիմնական դրույթների հետ;

 

 III. ծանոթացում ՀՀ ԱՆ կողմից 2003 թ. փետրվարի 26-ին հաստատված սեյսմաան-վտանգության գծով համառոտ հրահանգի հետ;

 

 IV. համաձայն գործող ՀՀ օրենքների, որոշումների, հրահանգների, ՀՀ ԱՆ 14.01.2008 թ. թիվ 26-Ա հրամանով նախատեսնված միջոցառումների և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտին տրված հանձնարարականների, արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության բժշկական պաշտպա-նության միջոցառումների պլանավորման և կատարման համալիր ծրագրի շրջանակ-ներում, աղետների բժշկության ամբիոնի իրավասու մասնագետի միջոցով ամբիոնի արտագնա նիստերում (ուսումնական կենտրոններում և օբյեկտներում) իրականացվում է հանրապետության բուժհամակարգի անձնակազմի ուսուցում և օբյեկտների տեղազն-նում` սեյսմաանվտանգության և անվտանգութան կանոնների պահպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ։

 

Այդ նպատակով իրականացվում են հետևյալ միջոցառումները.

 

  • անձնակազմի ուսուցում աղետներից պաշտպանվելու համար հաստատված ծրագրով; 
  • օբյեկտում (աշխատասենյակներում) անձնակազմին տրվում են գործնական ցուցումներ հնարավոր երկրաշարժի դեպքում մարդկանց արագ կողմնորոշվելու և ճիշտ գործելու համար; 
  • սեյսմապաշտպանության գիտելիքների ամրապնդման համար անձնակազմին տրվում են սեյսմապաշտպանության թեմաներով ուսումնամեթոդական նյութեր (ծալաթերթիկներ, թռուցիկներ);
  • տրվում են լրացուցիչ գիտելիքներ`

 

 ա). սանիտարական կորուստների և տուժածներին օգնության նպատակով ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նախատեսված մասնագիտական և այլ բժշկական բրիգադների կազմավորման համար,

 բ). բուժանձնակազմին տեղերում 31-ժամյա ծրագրով ուսուցման հիմունքների և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման ուղղությամբ;

 

  • տրվում են ցուցումներ կահույքի, բուժ և օժանդակ սարքավորումների, ապակյա տարաներով դեղերի և այլ սարքերի ամրակապման եղանակների մասին;
  • իրականացվում է անձնակազմի գրավոր հրահանգավորում` համաձայն ՀՀ Առողջա-պահության նախարարության կողմից 28.04.2003թ. հաստատված «Անվտանգության հրահանգավորման մատյան»-ի;
  • տրվում են ցուցումներ ՔՊ և ԱԻ-ում բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ տարվա միջոցառումների պլանի կազման գծով և ԱԻ-ում օբյեկտի անձնակազմի տարահանման պլանների մշակման և իրագործման ուղղությամբ (որտեղ նշվում են նաև հնարավոր երկրաշարժի դեպքում շենքում պատսպարվելու առավել անվտանգ տեղերը);
  • Օբյեկտի պատասխանատու մասնագետների հետ համատեղ իրականացվում է օբյեկտի տեղազննում` սեյսմանվտանգության և նրան զուգակցվող անվտանգության կանոնների ապահովության նպատակով։ 

 

Անհրաժեշտ է նշել, որ տեղազննումների արդյունքում բազմաթիվ օբյեկտներում (Գյումրիի ծննդատունը, թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաները, մասնակի տեղազննմամբ հիվանդանոցը, Վանաձորի հիվանդանոցները, պոլիկլինիկաները, Գավառի ծննդատունը, Ստեփանակերտի ծննդատունը, մասնակի տեղազննմամբ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը և այլն) արձանագրված են սեյսմաանվտաանգության և անվտանգության տեխնիկայի կանոնների մի շարք խախտումներ, որոնք են.

 

  • աշխատասենյակների ելքերի և միջանցքների տարածքներում տեղադրված են մեծածավալ իրեր,
  • բարձր կահույքը չի ամրացված տեղում,
  • բարձր կահույքի վրա դարսակների ձեվով տեղադրվում են տարբեր տիպի սարքավորումներ,
  • աշխատատեղերի ընտրության հարցում առաջնությունը չի տրվում սենյակի միջին կրողպատերի և ելքերին կից տարածքներին,
  • խտացված թթվածին գազով մեծածավալ բալոնները չեն ամրակապված տեղում,
  • անվակներով բուժսարքավորումները հիմնականում պահվում են ոչ արգելակված կամ չամրակապված վիճակում,
  • սեղանների վրա տեղակայված բուժսարքավորումների անվտանգության համար չեն օգտագործվում եզրակողեր, 
  • չի ապահովված ապակյա տարաներով դեղերի անվտանգությունը հնարավոր ցնցումներից,
  • էլեկտրական սալիկների օգտագործման ժամանակ հիմնականում չեն պահպանվում հակահրդեհային անվտանգության կանոնները,
  • պահեստային ելքերի մի մասը գտնվում է ոչ անմիջական գործող վիճակում և այլն։

 

 Միաժամանակ դիտարկված է, որ ստորաբաժանումների համապատասխան մատյանում մեծամասամբ չի իրականացվում անվտանգության գծով անձնակազմի գրավոր հրահանգավորում, չի կազմված հուշաթերթիկ անձնակազմի անձնական անվտանգության ապահովման կանոններով և այլն։ 

 

Վերոհիշյալ թերությունների, խախտումների առկայությունը բուժհաստատություններում նույնիսկ միջին ուժգնության ցնցումների դեպքում, բնականաբար, կհանգեցնի տուժածների, նյութական արժեքների կորստի։

 

 ՈՒժեղ երկրաշարժերից պաշտպանվելու համար կատարյալ անվտանգությունն ապահովող կանոններ չկան, սակայն մարդկանց գիտելիքների իմացությունն երկրաշարժերից պաշտպանվելու մասին և օբյեկտների ղեկավարների և համապատասխան վերադաս կազմակերպութունների պատասխանատու վերաբերմունքը սեյսմաանվտանգության միջոցառումների իրականացման ուղղությամբ կնպաստեն մարդկանց և համակարգի օբյեկտների պատրաստվածության բարձրացմանը ԱԻ-ում բնակչությանը պատշած բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ 

Հեղինակ. Ա. Լ. Աթաբեկյան, Կ. Ա. Դանիելյան, ՀՀ ԱՆ ԱԱԻ
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վարքի խանգարման առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ

Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը...

Հոգեկան և վարքի խանգարումներ Մանկական հիվանդություններ
Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, արծաթի և ոսկու պարունակությունը

Շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտվածության հետևանքներից է ծանր մետաղների վերաբաշխումը կենդանի օրգանիզմում, որոնք իրենց բացասական ազդեցության հետևանքներով լուրջ մտահոգություն են հանդիսանում բնակչության տարբեր խմբերի առողջության համար...

Մանկական հիվանդություններ
ՍՈՒՊՐՈ-760 սննդային հավելումը որպես քրոնիկ երիկամային անբավարարության զարգացումը դանդաղեցնող միջոց

Վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում դիտվում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ /ԵՔՀ/ տառապողների թվի կտրուկ աճ:ԵՔՀ աստիճանաբար բերում է երիկամների ֆունկցիայի նվազեցման, որը բնորոշվում է կծիկային ֆիլտրացիայի պրոգրեսիվացող անկմամբ...

Բուժման մեթոդներ Նեֆրոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ