Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1.2011

Բրուցելոզ

Բրուցելոզ

Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն:

 

Մարդու մոտ բրուցելոզի հարուցիչը հաճախ երեք տեսակի միկրոօրգանիզմներն են` կովերի Brucella abortus, ոչխարների և այծերի B.melitensis և խոզերի  B. suis: B.abortus-ը, սովորաբար թեթև ձևով է ընթանում: Մարդու վարակումը բրուցելոզով տեղի է ունենում հիվանդ կենդանիների մսի կամ կաթնամթերքի միջոցով, նաև նրանց հետ անմիջական շփման հետևանքով:

 

Բրուցելոզի ախտանիշները

 

Սովորաբար, ինկուբացիոն շրջանն ընթանում է 5 օրից մինչև երեք շաբաթ, սակայն երբեմն ձգվում է մինչև ինն ամիս: Առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են  տենդն ու դողը, գիշերային բարձր քրտնարտադրությունը, տարբեր տեսակի ցավերն ու ընդհանուր թուլությունը: Հիվանդների գրեթե կեսի մոտ ավշային հանգույցներն ու փայծաղը մեծացած են: Մալթայան տենդի դեպքում, որով տեղացիները վարակվում են այծերից, օրվա ընթացքում նկատվում է մարմնի ջերմաստիճանի տիպիկ ալիքաձև փոփոխություններ` երեկոյան 40oC-ից մինչև նորմալ ջերմաստիճանն առավոտյան:

 

Բրուցելոզը կարող է լուրջ բարդություններ հրահրել: Նյարդային համակարգի ախտահարումը երբեմն ուղեկցվում է էնցեֆալիտի կամ մենինգիտի ախտանիշների զարգացման:  Հաճախ  զարգանում է նաև արթրիտ, նյարդաբորբ և էնդոկարդիտ: Սուր ժամանակաշրջանից հետո, հիվանդությունը երբեմն ձգձգվող, քրոնիկական բնույթ է ձեռք բերում և այդպիսի հիվանդների մոտ կարող են զարգանալ հոգենյարդաբանական ախտանիշներ:

 

Շճաբանական հատուկ թեստերը թույլ են տալիս ժամանակին և հուսալի կերպով հաստատել բրուցելոզի ախտորոշումը:

 

Բրուցելոզի կանխարգելումն ու բուժումը

 

Ներկայումս բրուցելոզի սուր և քրոնիկական ձևերի բուժման համար օգտագործում են տետրացիկլինիային շարքի հակաբիոտիկներ: Բրուցելոզի դեմ պայքարի համար իմունիզացիան անարդյունավետ է: Մարդկանց շրջանում ինֆեկցիայի կանխման առավել ազդող  միջոցներից է գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզի վերացումը:

 

Խոշոր եղջերավոր անասունները պատվաստվում են, իսկ այծերի և խոզերի պատվաստումն այնքան էլ արդյունավետ չէ: Այնպես որ, ինֆեկցված կենդանիներին սովորաբար ոչնչացնում են:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամանորյա բացիկների պատմությունից
Ամանորյա բացիկների պատմությունից

Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...

Հանգստի ժամին Ամեն ինչ տոն օրերի մասին
Պահածոները կարող են վտանգավոր լինել
Պահածոները կարող են վտանգավոր լինել

Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների  տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Բուսական սնունդը չի կանխարգելում քաղցկեղը
Բուսական սնունդը չի կանխարգելում քաղցկեղը

Հետազոտությունները, որոնք անցկացվել են 400  հազար տղամարդկանց և կանանց սննդի օրակարգի վերաբերյալ, ցույց են տվել թույլ կապ մրգերի և բանջարեղենի օգտագործման ու քաղցկեղի ռիսկի հետ, գրում է Medstream-ը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Բացվել է Ամասիայի առողջության կենտրոնը
Բացվել է Ամասիայի առողջության կենտրոնը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը
Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը

Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...

Գենետիկա
Ծննդօգնությունը 2011 թվականին. Ռազմիկ Աբրահամյան
Ծննդօգնությունը 2011 թվականին.  Ռազմիկ Աբրահամյան

2011 թվականը ծննդօգնության առումով շատ բարի տարի էր, քանզի ամբողջ հանրապետությունում զգալի չափով նվազել է մայրական մահացությունը:...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հրատապ թեմա Հայաստանում
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից

Բուսակերները հակված են հենա-շարժական ապարատի, արյան և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին, դրա հետ մեկտեղ, նրանք պաշտպանված են սրտային հիվանդություններից, քանի որ նրանց օրգանիզմ խոլեստերին գործնականում չի ներմուծվում, հաղորդել են ռուս գիտնականները...

Սնունդը և առողջությունը Արյունաբանություն Սրտանոթաբանություն
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2011-ին. Հայրապետ Գալստյան

2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի  չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...

Ուռուցքաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Համաշխարհային բանկի առաքելության թիմը նախարարությունում

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին`  առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...

Իրադարձություններ Հայաստանում
Հեռանկարում այունաբանական ծառայություն` միջազգային մակարդակով

Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...

Հրատապ թեմա Հայաստանում
Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ
Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ

Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...

Սնունդը և առողջությունը
Կորոնար ստենտների անգիոպլաստիկան և իմպլանտացիան
Կորոնար ստենտների անգիոպլաստիկան և իմպլանտացիան

Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...

Սրտանոթաբանություն
Հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...

Իրադարձություններ Հայաստանում
«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը
«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ