Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010

Երևան քաղաքի բուհերում սովորող ուսանողների առողջական վիճակի հիգիենիկ գնահատականը

Անկախացած Հայաստանի Հանրապետության տնտեսվարման նոր կացութաձևի անցումային փուլում արձանագրվել է բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում։ Հայտնի է, որ բնակչության կենսամակարդակի ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել նրա առավել «խոցելի» խմբերի առողջական վիճակը և ստացված արդյունքների հիման վրա մշակել առողջական վիճակի բարելավմանն ուղղված գիտականորեն հիմնավորված միջոցառումներ։  

 

Հանրահայտ է, որ առողջությունը, ձևավորվելով մանկական հասակում և ավարտվելով ուսանողական տարիներին, պայմանավորում է ազգի առողջական վիճակը և աշխատանքային ներուժը (Поздеева Т.А. и др., 2000)։ Ուսանողությունը հասարակության այն առանձնահատուկ խումբն է, որը բնութագրվում է աճի և զարգացման դեռևս անավարտ պրոցեսներով և բացի շրջակա միջավայրի ընդհանուր գործոնների ազդեցությունից, ենթարկվում է նաև բարձրագույն դպրոցին բնորոշ համալիր գործոնների` նոր աշխատանքային գործունեություն, մեծ ինֆորմացիոն դաշտի առկայություն, սոցիալական միջավայրի և կյանքի պայմանների փոփոխություն և այլն ազդեցությանը։ Այս իմաստով բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով և օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ (Агаджанян Н.А., 1997; Игнатьева С.Н., Соловьева Н.В., 1999; Акишин Б.А., Тевяшова В.Г., 2001; Великанова А.Б., 2001; Латышевская Н.И. и др., 2004; Негашева М.А., Мишкова Т.А., 2005; Либина И.И. и др., 2006):

 

Մասնագիտացված աշխատանքի շուկայում մրցակցական դաշտի ձևավորումը, ինչպես նաև կրթական համակարգում (ինչպես դպրոցական, այնպես ել բուհական) կատարվող ռեֆորմները ենթադրում են ուսուցման նյութի բարդացում և ծավալի մեծացում։ Ավելին, այսօր ուսանողը գիտակցում է, որ մասնագիտական որակյալ կրթությունն այն հիմնական կապիտալն է, որով նա կարող է մտնել շուկայական մրցակցության դաշտ։ Այս իրավիճակում խիստ բարձրանում է ուսանողների մտավոր-էմոցիոնալ բեռնվածությունը, որը, ավելանալով մյուս սոցիալ-էկոլոգիական գործոններին, բերում է օրգանիզմի հարմարվողական ուժերի ակտիվացմանը, որն էլ ի վերջո կարող է հանգեցնել օրգան-համակարգերի գերբեռնվածության` պատճառ դառնալով հոգե-մարմնական տարբեր հիվանդությունների զարգացմանը (Климов В.И., 1999; Миннибаев Т.Ш. и др., 2004; Агаджанян Н.А. и др., 2005; Спицин А.П., 2007; Шубочкина Е.И. и др., 2009): Ակնհայտ է, որ ուսանողների առողջական վիճակի հսկողությունը, կապված անցումային շրջանում նոր սոցիալ-տնտեսական պայմանների, ինչպես նաև ուսումնական պրոցեսի վերակառուցման հետ, պետք է գտնվի հետազոտողների ուշադրության կենտրոնում։  

 

Հայտնի է, որ մարդու առողջությունն ավելի քան 50%-ով պայմանավորված է իր ապրելակերպով, հետևաբար, աճող սերնդի դրական վերաբերմունքի դաստիարա-կությունը «առողջ ապրելակերպի» տարբեր բաղադրիչների նկատմամբ կնպաստի ինչպես անհատի, այնպես էլ ամբողջ ազգաբնակչության առողջության պահպանմանը և ամրապնդմանը (Абаскалова Н.П., 2001; Дедух Е.Л. и др., 2006; Кожевникова Н.Г., 2007; Проскурякова Л.А., 2008):

 

Ժամանակակից հայրենական մասնագիտական գրականության մեջ եզակի են այն աշխատանքները, որոնք նվիրված են նոր սոցիալ-տնտեսական պայմաններում մեր հանրապետության բուհերում սովորող ուսանողների կենսա-սոցիալական պայմանների, ֆիզիկական զարգացման և առողջական վիճակի, հիվանդացության, ուսումնական բեռնվածության ուսումնասիրման հարցերին, մինչդեռ հայտնի է, որ շրջակա միջավայրի փոփոխվող պայմանները, պետության տնտեսական վիճակը, բժշկական ապահովման մակարդակն ու մատչելիությունը մշտապես ազդում են անհատի ֆիզիկական զարգացման և առողջական վիճակի վրա։ Առանձին աշխատանքներ վերաբերվում են միայն մեկ բուհում սովորող ուսանողների շրջանակներում կատարած կենսա-սոցիալական գործոնների և առողջական վիճակի առանձին ցուցանիշների գնահատմանը   (Վ.Մ. Վարդազարյան, 2005;  Икиликян Г.А., 2007; Маркарян А.Г., 2007; Геворкян Э.С. и др., 2008):

 

Այս իմաստով կարևորվում է մեր հանրապետության բուհերում սովորող երիտասարդների շրջանում ինչպես կենսա-սոցիալական գործոնների, այնպես էլ հիվանդացության և առողջական վիճակի ուսումնասիրության անհրաժեշտությունը և նրանից բխող միջոցառումների մշակումը։ 

 

Հետազոտության նպատակն է տալ Երևան քաղաքի բուհերում սովորող ուսանողների առողջական վիճակի հիգիենիկ գնահատականը։ 

 

Հետազոտության խնդիրները 

 

  1. Տալ ուսանողների ապրելակերպի սոցիալ-հիգիենիկ բնութագիրը։ 
  2. Ուսումնասիրել և գնահատել ուսանողների ֆիզիկական զարգացման մակարդակն ուսումնառության տարիների ընթացքում։ 
  3. Ուսումնասիրել և գնահատել ուսանողների հիվանդացությունը և առողջական վիճակն ուսումնառության տարիների ընթացքում։ 
  4. Կատարել առողջական վիճակի համեմատական վերլուծություն` նախկինում կատարված նմանատիպ հետազոտության տվյալների հետ։ 
  5. Մշակել ուսանողների առողջական վիճակի բարելավմանն ուղղված հիգիենիկ տեխնոլոգիաներ։ 

 

Հետազոտության նյութը եվ մեթոդները 

 

Հետազոտություններն անց են կացվել Երևան քաղաքի 7 պետական բուհերում` Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ), Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարան (ԵՊՃՇՀ), Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան (ԵՊԼՀ), Հայաստանի պետական ագրարային համալսարան (ՀՊԱՀ) և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա (ԵԳՊԱ)։ 

 

Ելնելով ուսումնասիրության խնդիրներից և ընտրանքի պահանջվող չափից հետազոտության մեջ ընդգրկվել են 7 պետական բուհերում սովորող ընդհանուր թվով 7692 ուսանող։ Հետազոտությունն անց է կացվել 2 փուլով։ Առաջին փուլի ընթացքում հետազոտվող բուհերում սովորող 3357 ուսանողների շրջանում անցկացվել է կենսա-սոցիալական գործոնների ուսումնասիրություն։ Առաջին, երրորդ և ավարտական կուրսերում սովորող ուսանողների միջին տարիքը համապատասխանաբար կազմել է 17.23՞0.03 տարեկան, 19.34՞0.04 տարեկան և 21.88՞0.06 տարեկան։ Հետազոտության երկրորդ փուլի ընթացքում 16-ից 25 տարեկան 2161 ուսանողների (1047 տղա և 1114 աղջիկ) շրջանում կատարվել է ֆիզիկական զարգացման հետազոտություն, նախապես խմբավորելով նրանց 12 տարիքա-սեռային խմբերում, ինչպես նաև առաջին և ավարտական կուրսերում սովորող 2174 ուսանողների շրջանում անցկացվել է առողջական վիճակի համալիր հետազոտություն։ 

 

Հետազոտված բուհերում սովորող ուսանողների սոցիալ-հիգիենիկ կարգավիճակի ուսումնասիրությունը կատարվել է մեր կողմից մշակված 71 հարցից բաղկացած հարցաթերթի միջոցով, որի համար հիմք են ծառայել Համաշխարհային Առողջապա-հության Կազմակերպության ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման Ազգային ինտեգրացված ծրագրով մշակված ստանդարտացված հարցաթերթերը (CINDI)։  

 

Առողջությունը բնութագրող կարևոր ցուցանիշներից մեկը ֆիզիկական    զարգացումն է։ Ուսանողի ֆիզիկական զարգացումն ուսումնասիրվել է անթրոպո-մետրիայի միասնական մեթոդիկայով (Бунак В.В., 1941; Ставицкая А.Б., Арон Д.И.,  1959)։ Անթրոպոմետրիկ հետազոտության ընթացքում անցկացվել է սոմատոմետրիկ (հասակ, քաշ և կրծքավանդակի շրջագիծ), ֆիզիոմետրիկ (թոքերի կենսական տարողություն, աջ ձեռքի մկանային ուժ) և սոմատոսկոպիկ (ոտքերի, ոտնաթաթի, կրծքավանդակի, ողնաշարի ձև և այլն) ցուցանիշների հետազոտություն։ Անթրոպոմետրիկ նյութերի հավաքումը կատարվել է ընդհանրացնող մեթոդով (Ставицкая А.Б., Арон Д.И., 1959; Кучма В.Р. и др., 1999), որը հնարավորություն է տալիս, միամոմենտ հետազոտելով մեծ թվով անհատների, մշակել տարածաշրջանային տարիքա-սեռային ստանդարտներ և գնահատման աղյուսակներ, որոնք օգտագործվում են ինչպես ֆիզիկական զարգացման անհատական գնահատման, այնպես էլ տարածաշրջանի սոցիալ-հիգիենիկ կարգավիճակը գնահատելու համար։ Մեթոդը հնարավորություն է ընձեռնում փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմաններում ուսումնասիրել և հետևել որոշակի ժամանակահատվածում տվյալ տարածաշրջանի ազգաբնակչության ֆիզիկական զարգացման ցուցանիշներին։ 

 

Ֆիզիկական զարգացման ցուցանիշների չափումներն անց են կացվել օրվա առաջին կեսին, բնական լույսի տակ, համապատասխան պատրաստվածություն ունեցող բուժանձնակազմի կողմից` մեր անմիջական հսկողության ներքո։ Համընդհանուր ճանաչում գտած մեթոդներով որոշվել է ուսանողների հասակը (կանգնած) փայտյա հասակաչափի օգնությամբ, քաշը` բժշկական կշեռքի միջոցով, կրծքավանդակի շրջագիծը` հանգստի պահին սանտիմետրային ժապավենով, ինչպես նաև թոքերի կենսական տարողությունը` շնչաչափի (սպիրոմետրի¤ և ձեռքի մկանային ուժը` ուժաչափի (դինամոմետրի) օգնությամբ։ 

 

Սոմատոմետրիկ և ֆիզիոմետրիկ չափումները կատարվել են հետևյալ կերպ. 

 

  • Մարմնի հասակ – ուսանողը ոտաբոբիկ, ուղիղ դիրքով կանգնել է հասակաչափի հարթակին, ձեռքերը մարմնի երկարությամբ ցած պահած, կրունկները միասին։ Հասակաչափի ուղղաձիգ տախտակին հպվել են ողնաշարի միջթիակային, հետույքային շրջանները և կրունկները։ Առանց ճնշում գործադրելու հասակա-չափի գծաձողը իջեցվել է ուսանողի գլխին և որոշվել նրա հասակը։ 
  • Մարմնի զանգված – ուսանողն առանց շորերի ու կոշիկների կանգնել է կշեռքի կենտրոնում և կատարվել է կշռումը։  
  • Կրծքավանդակի շրջագիծ – հանգիստ վիճակում սանտիմետրը դրվել է այնպես, որ հետևից այն անցնի թիակների ստորին անկյուններով, կողքերից իրանի և վերին վերջույթի միջև, իսկ առջևից` միջին կրծքային գծի և չորրորդ կողի բարձրությամբ։ 
  • Թոքերի կենսական տարողություն – ուսանողին առաջարկվել է խորը ներշնչել, պահել շնչառությունը, այնուհետև շնչաչափի խողովակը տեղավորել շրթունքների միջև և դանդաղ արտաշնչել։ Նույն գործողությունը կատարվել է 2-3 անգամ և արձանագրվել է ամենաբարձր արդյունքը։ 
  • Դաստակի մկանային ուժ – ուժաչափը տեղավորվել է ուսանողի ափի մեջ։ Նա, ձեռքը կողմ տարածած, սեղմել է գործիքը։ Նույն գործողությունը ուսանողը կատարել է 2-3 անգամ և արձանագրվել է ամենաբարձր արդյունքը։  

 

Սոմատոսկոպիկ ցուցանիշների գնահատման ժամանակ որոշվել են ողնաշարի ծռումները և կրծքավանդակի ձևը (սագիտալ և ֆրոնտալ հարթություններում զնման ժամանակ), կեցվածքի տեսակը, ոտքերի ձևը (ուսանողն ուղիղ կանգնած), ոտնաթաթի ձևը (Վ.Ա. Յարալով-Յարալյանցի մեթոդով), մկանների զարգացվածությունը, ճարպակալման աստիճանը, մաշկի և լորձաթաղանթների վիճակը։ 

 

Ուսումնասիրության մեջ ընդգրկված ուսանողները խմբավորվել են 12 տարիքա-սեռային խմբերում` 16տ., 17տ., 18տ., 19տ., 20տ., 2125տ., յուրաքանչյուրում` 100 մասնակցից ոչ պակաս։ Տարիքային խումբը որոշելիս` ամեն տարիքային խմբի մեջ ընդգրկվել են նախորդ տարիքային տարվա 6-րդ ամսից սկսած մինչև հաջորդ տարիքային տարվա 5-րդ ամսվա 29-րդ օրը ներառյալ։   

 

Ֆիզիկական զարգացման գնահատման նպատակով օգտագործվել են ինչպես մեր կողմից, այնպես էլ 1975թ. մշակված ֆիզիկական զարգացման ռեգրեսիայի սանդղակները (համեմատական վերլուծություն կատարելու նպատակով)։ 

 

Ուսանողների առողջական վիճակը հետազոտվել է բժշկական քննությունների անցկացման միջոցով, որն իրականացվել է ուսանողական պոլիկլինիկայի բժիշկների ¥թերապևտ, նյարդաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, մաշկավեներաբան, վիրաբույժ-տրավմատոլոգ¤ խմբի կողմից։ Բժշկական քննությունների ժամանակ հատուկ ցուցումների դեպքում կատարվել են լաբորատոր և գործիքային հետազոտություններ ¥արյան անալիզ, ԷՍԳ, աչքի հատակի ստուգում, սոնոգրաֆիա և այլն¤։ Հետազոտության արդյունքները ֆիքսվել են ուսանողների առողջական վիճակի հետազոտման քարտերում։ 

 

Զանգվածային բժշկական ուսումնասիրությունների շնորհիվ ուսանողների շրջանում ուսումնական տարիների ընթացքում հայտնաբերվել են ֆունկցիոնալ շեղումներն ու քրոնիկ հիվանդությունները և հաշվարկվել է պաթոլոգիական ախտահարվածությունը (ֆունկցիոնալ շեղումների և քրոնիկ հիվանդությունների գումարը)։ Հայտնաբերված ֆունկցիոնալ շեղումներն ու քրոնիկ հիվանդությունները դասակարգվել են ըստ «Հիվանդությունների միջազգային դասակարգման» (Հիվանդությունների դասակարգիչ, մաս I, 2004)։ Ուսանողների առողջական վիճակը գնահատվել է ըստ ԽՍՀՄ առողջապահության նախարարության երեխաների և դեռահասների հիգիենայի գիտա-հետազոտական ինստիտուտի կողմից առաջարկված չորս (հիվանդության առկայություն կամ բացակայություն, օրգանիզմի մորֆո-ֆունկցիոնալ վիճակ, օրգանիզմի դիմադրողա-կանություն և ֆիզիկական զարգացման մակարդակ) ցուցանիշների։ Առողջական վիճակի համալիր գնահատումը կատարվել է Գ.Ն. Սերդյուկովսկայի և Ս.Մ. Գրոմբախի (1980) կողմից մշակված «Զանգվածային բժշկական քննությունների ժամանակ երեխաների և դեռահասների և երիտասարդության առողջական վիճակի համալիր գնահատման» մեթոդական հանձնարարականների միջոցով։ Այդ մեթոդի համաձայն ուսանողները բաժանվել են ըստ 3 առողջական խմբերի` առողջ ուսանողներ (I առողջական խումբ), ֆունկցիոնալ շեղումներով ուսանողներ (II առողջական խումբ) և հիվանդության կոմպենսացված և սուբկոմպենսացված փուլում գտնվող քրոնիկ հիվանդություններով տառապող ուսանողներ (III-IV առողջական խմբեր)։  

 

Հավաքած տվյալների մուտքագրումը կատարվել է SPSS ծրագրում (տարբերակ 12.0) Pentium IV համակարգչի վրա։ Մուտքագրած տվյալների վերլուծությունը կատարվել է EXCEL և SPSS ծրագրերի միջոցով` համընդհանուր ճանաչում ստացած վիճակագրական մեթոդներով։ Որոշվել է ցուցանիշների միջին թվաբանականը (M), միջին թվաբանականի միջին սխալը (m), միջին քառակուսային շեղումը (σ)։ Համեմատական վերլուծության ընթացքում կատարվել է ինչպես միջբուհային, այնպես էլ միջկուրսային համեմատություն։ Համեմատվող խմբերի նորմալ բաշխումով տվյալների տարբերության հավաստիության գնահատումը կատարվել է ըստ Ստյուդենտի տարբերության հավաստիության գործակիցը անկախ t և ANOVA տեստերի օգնությամբ որոշելով, իսկ փոխադարձ կապի առկայությունը պարզելու համար օգտագործվել է համապա-տասխանության գործակիցը (χ2)։ Արդյունքների հավաստիությունը գնահատվել է առնվազն 95% (t ≥ 1.96) հավանականությամբ։ 

 

Հետազոտությանարդյունքներըեվքննարկումը 

 

Հարցմանը մասնակցել են 3357 ուսանող` 1076 տղա (32.1%) և 2281 աղջիկ (67.9%)։ Ըստ հարցման տվյալների ուսանողների հիմնական մասը (96.9%) ամուսնացած չէ, սակայն ուսումնական տարիներին զուգահեռ ամուսնացած ուսանողների թիվն ավելա-նում է։ Այսպես. եթե առաջին կուրսեցիների շրջանում ընտանիք կազմած ուսանողները կազմում են ընդամենը 0.7%, 3-րդ կուրսում` 2.6%, ապա ավարտական կուրսերում նրանց թիվը հասնում է 8.8%-ի (χ2=103.9; P

 

Հայտնի է, որ սնունդը սոցիալ-հիգիենիկ կարևոր գործոններից մեկն է, իսկ ռացիոնալ սննդում կարևոր սկզբունքներից է սննդակարգը։ Ուսանողների սննդակարգի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առաջին կուրսեցիների մոտ կեսը (50.8%) հասցնում է օրական 3-4 անգամ սնվել, այնուամենայնիվ, օրը 1-2 անգամ սնվող ուսանողները նույնպես բավական մեծ թիվ են կազմում` 47.0%։ Մտահոգիչ է նաև այն փաստը, որ ավարտական կուրսերում սովորողների շրջանում ավելանում է օրը 1-2 անգամ սնվողների թիվը (54.4%), փոխարենը նվազում այն ուսանողների թիվը, որոնց բնորոշ է 3-4-անգամյա սննդակարգը (43.9%; χ2=15.3; P

 

«Առողջ ապրելակերպի» կարևոր գումարելիներից մեկը ֆիզիկական ակտի-վությունն է։ Երևանի բուհերի ուսանողների շրջանում «շարժական քաղցի» տարած-վածության ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների մոտ կեսը մինչև բուհ ընդունվելը զբաղվել է սպորտով, այնինչ առաջին կուրսեցիների շրջանում բավական քիչ են այն ուսանողները, որոնք բուհում ուսմանը զուգահեռ սիստեմատիկ հաճախում են սպորտային խմբակներ (15.4%), նրանց 38.6%-ը սպորտով զբաղվում է ոչ սիստեմատիկ, իսկ 46.0%-ը ընդհանրապես չի հաճախում սպորտային խմբակներ։ Հարկ է նշել նաև այն փաստը, որ ուսումնառության ընթացքում ավելանում է այն ուսանողների թիվը, որոնք գտնվում են սակավաշարժության պայմաններում (56.2%), փոխարենը նվազում է սպորտային խմբակներ հաճախողների թիվը, ընդ որում, ինչպես անկանոն (34.9%), այնպես էլ կանոնավոր (8.9%; χ2=35.6; P

 

Մարդու առողջության վրա անբարենպաստ ազդեցություն կարող են թողնել քնի տևողության շեղումները։ Հարցման տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ առաջին կուրսեցիների մեծամասնությունը (62.2%¤ հասցնում է 7-8 ժամ քնել, ինչը լիովին բավարար է թե՛ մտավոր, և թե՛ ֆիզիկական աշխատունակությունը վերականգնելու համար։ Սակայն առաջին կուրսեցիների 14.5%-ի մոտ քնի տևողությունը կազմում է 6 ժամ և պակաս, ինչը բժշկա-կենսաբանական սկզբունքներից անթույլատրելի երևույթ է։ Բացասաբար է ազդում առողջության վրա նաև 8 ժամից ավել քնի տևողությունը, ինչը հանդիպում է առաջին կուրսեցիների 23.2%-ի շրջանում։ Ավելին, ուսումնառության ավարտին նվազում է բավարար (7-8 ժամ) քուն ունեցողների թիվը (55.0%) և ավելանում ինչպես 6 ժամ և պակաս (19.4%), այնպես էլ 8 ժամից ավել (25.6%) քնի տևողություն նշած ուսանողների քանակը։ Կարևորելով քնի բավարար տևողության նշանակությունը` հարկ է նշել, որ պակաս կարևոր չէ նաև հանգիստ քունը։ Հարցվածների հիմնական մասը (58.7%-68.6%) հանգիստ է քնում։ Մտահոգության առարկա է այն փաստը, որ նման ուսանողների թիվը նվազում է ուսումնառության ավարտին` 68.8%-ից առաջին կուրսեցիների շրջանում մինչև 56.0% ավարտական կուրսերում սովորողների մոտ (P

 

Հանրահայտ է, որ առողջական վիճակի վրա նշանակալի բացասական ազդեցություն են թողնում վնասակար սովորույթները։ Այսօր ծխում է հարցվածների 2.6%-18.7%-ը։ Պետք է նշել, որ ուսանողների մեծամասնությունը սկսել է ծխել դպրոցական տարիներին,  այնուամենայնիվ, ծխողների բանակը որոշակի տոկոսով ավելանում է նաև բուհում ուսանելու ընթացքում։ Այսպես. եթե առաջին կուրսեցիների շրջանում ծխում է հարցվածների 6.9%-ը, երկու տարի անց նրանց թիվն ավելանում է ևս 8%-ով, իսկ ուսումնառության ավարտին այս սովորույթը տարածված է արդեն 19.8%-ի շրջանում (χ2=51.0; P

 

Ուրախացնող էր այն փաստը, որ հարցաթերթի «Դուք գո՞հ եք Ձեր մասնա-գիտության ընտրությունից» հարցին հարցվածների մեծամասնությունը տվել է դրական պատասխան։ Ուսանողների մոտ 2/3-ը սովորում է, որ ստանա գիտելիք ու մասնագիտություն, սակայն, նրանց 8.8%-21.1%-ին միայն դիպլոմն է հետաքրքրում։ Հարկ է նշել, որ եթե առաջին կուրսեցիների 62.9%-ը բուհն ավարտելուց հետո պատրաստվում է աշխատել ընտրած մասնագիտությամբ, նրանց 35.7%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին, իսկ 2.2%-ն էլ ապագայում ընդհանրապես չի պատրաստվում աշխատել, այլ սովորում է դիպլոմ ստանալու համար, ապա ավարտական կուրսերում սովորող ուսանողների շրջանում փոքր ինչ նվազում է մասնագիտությամբ աշխատել ցանկա-ցողների թիվը (60.2%), փոխարենն ավելանում է հարցին պատասխանելու դժվարություն ունեցած ուսանողների (36.0%) և ապագայում ընդհանրապես մասնագիտական բնագավառում աշխատել չցանկացողների (3.8%) թիվը։ 

 

Հանրահայտ է, որ աշխատանքի զուգակցումը ուսման հետ ուղեկցվում է ոչ միայն ուսանողների առաջադիմության իջեցմամբ, այլ նաև իր բացասական ազդեցությունն է թողնում աշխատող ուսանողների առողջական վիճակի վրա։  Ուշադրության արժանի է այն փաստը, որ ուսմանը զուգահեռ այսօր աշխատում է առաջին կուրսեցիների 6.7%-ը, ընդ որում նրանց 28.4%-ը աշխատում է մասնագիտական, իսկ 71.6%-ը` ոչ մասնագիտական բնագավառում։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ ուսումնառության ընթացքում ավելանում է ուսմանը զուգահեռ աշխատող ուսանողների թիվը։ Այսպես. երրորդ կուրսում նրանց թիվն ավելանում է ևս 8.1%-ով, իսկ ավարտական կուրսերում նրանց քանակը հասնում է 29.2%-ի (P

 

Հարցվածների մեծամասնությունը տվել է դրական պատասխան «Դասերից հետո հոգնու՞մ եք» հարցին։ Ընդ որում, առաջին կուրսեցիների շրջանում այս գանգատը նշում է հարցվածների 71.0%-ը, փոքր ինչ ավելանում է նման ուսանողների թիվն ուսումնառության երրորդ տարում (75.3%), իսկ ավարտական կուրսերում սովորողների շրջանում այս գանգատի տարածվածությունն իջնում է` կազմելով 59.4% (χ2=58.8; P

 

Անդրադառնալով ուսանողների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ տրված գնահատականի վերլուծությանը` հարկ է նշել, որ ուսանողներից շատերն են նշել, որ ուսումնառության ընթացքում ունեցել են առողջության կորուստ։ Առաջին կուրսեցիների 15.9%-ը նշել է, որ իրենց առողջական վիճակը վատացել է բուհ ընդունվելուց հետո, ընդ որում ուսումնառության ընթացքում նման ուսանողների թիվն ավելացել է 2.5 անգամ (χ2=168.2; P

 

Ուրախացնող է այն փաստը, որ ուսանողության գերակշռող մեծամասնությունը (90%-ից ավելին) մտածում է առողջ լինելու մասին և առաջարկում պարբերաբար անցկացնել բժշկական քննություններ։ Սակայն, առողջական խնդիրներ առաջանալիս հարցվածների միայն 2/3-ն է դիմում բժշկի, ընդ որում, հիմնական մասը դիմում է նեղ մասնագիտական օգնություն ստանալու համար կամ ծանր դեպքերում (29.1%-44.2%) կամ էլ շատ հազվադեպ (32.0%-43.9%), և ուսանողների միայն մոտ 1/4-ն է առողջական խնդիրներ առաջանալիս անմիջապես դիմում բժշկի օգնության։ Մնացած հարցվածները նշել են բժշկի չդիմելու տարբեր պատճառներ։  

 

Մեր կողմից հետազոտվեց նաև առողջությունը բնութագրող ցուցանիշներից մեկը` ֆիզիկական զարգացումը։ Ուսանողների ֆիզիկական զարգացման ուսումնասիրության արդյունքների վերլուծությունից պարզվեց, որ այսօր բոլոր հետազոտվող տարիքային խմբերում տղաները ինչպես սոմատոմետրիկ, այնպես էլ ֆիզիոմետրիկ բոլոր ցուցանիշներով վիճակագրորեն հավաստի առաջ են նույն տարիքային խմբերի աղջիկների ֆիզիկական զարգացման համապատասխան ցուցանիշներից ( աղ. 1 և  2)։ 

 

Տղաների տարիքային խմբերում տարիքին զուգահեռ մեծանում են նաև սոմատոմետրիկ (հասակի, մարմնի զանգվածի և կրծքավանդակի) միջին ցուցանիշները։ Բացառություն են կազմում 17 տարեկանների սոմատոմետրիկ ցուցանիշները, որոնք, թեև վիճակագրորեն ոչ հավաստի, զիճում են նախորդ (16 տարեկաններ) խմբի համապատասխան ցուցանիշներին։ Ինչպես երևում է աղ. 1-ից, տղաների մարմնի հասակի միջին ցուցանիշները 6 տարիքային խմբերում տատանվում են 173.02՞0.29սմ-ից մինչև 176.08՞0.44սմ-ի սահմաններում։ Մարմնի զանգվածի և կրծքավանդակի շրջագծի ցուցանիշները գտնվում են համապատասխանաբար 64.69՞0.45կգ-ից մինչև 70.75՞0.64կգ-ի և 86.54՞0.35սմ-ից մինչև 92.90՞0.47սմ-ի սահմաններում։ 

 

Աղջիկների 6 տարիքային խմբերում հասակային միջին ցուցանիշներից ամենա-ցածրը արձանագրվել է 16 տարեկանների մոտ և կազմում է 161.86՞0.50սմ, իսկ մնացած տարիքային խմբերում նրանք գրեթե հաստատուն են (162.06՞0.27սմ-ից մինչև 162.92՞0.49սմ)։ 16 տարեկանների խումբն աչքի է ընկնում նաև սոմատոմետրիկ մյուս ցուցանիշների փոքր արժեքներով (մարմնի զանգվածի և կրծքավանդակի շրջագծի ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 54.95՞0.68կգ և 81.92՞0.35սմ), մինչդեռ մնացած խմբերում մարմնի զանգվածի ցուցանիշը գտնվում է 55.28՞0.39կգ-ից 56.35՞0.48կգ-ի, իսկ կրծքավանդակի շրջագծի ցուցանիշը` 82.89՞0.22սմ-ից 84.96՞0.36սմ-ի սահմաններում։ 

 

Տղաների հետազոտվող տարիքային խմբերում թոքերի կենսական տարողության միջին ցուցանիշները կազմում են 3056.5՞53.6սմ3-ից մինչև 3607.3՞45.0սմ3, ինչից հետևում է, որ տարիքին զուգահեռ նկատվում է այս ցուցանիշների դրական աճ։ Նմանատիպ տենդենց է արձանագրվում նաև դաստակի ուժը գնահատող ցուցանիշների դեպքում, որոնք գտնվում են 50.01՞0.53կգ-ից մինչև 53.26՞0.85կգ-ի սահմաններում։ 

 

Աղջիկների 6 տարիքային խմբերում, ինչպես և տղաների դեպքում, տարիքին զուգահեռ արձանագրվում է ֆիզիոմետրիկ ցուցանիշների մեծացման միտում։ Ուսա-նողուհիների հետազոտվող տարիքային խմբերում թոքերի կենսական տարողության միջին ցուցանիշները գտնվում են 2408.4՞48.5սմ3-ից մինչև 2823.2՞33.5սմ3-ի, իսկ դաստակի ուժը գնահատող միջին ցուցանիշները` 25.68՞0.50կգ-ից մինչև 29.01՞0.41կգ-ի սահմաններում։ 

 

Ըստ ֆիզիկական զարգացման գնահատման խմբերի ինչպես առաջին, այնպես էլ ավարտական կուրսերում սովորող տղաների կեսից ավելին ունի միջին ֆիզիկական զարգացում։ Ընդ որում, ուսումնառության ավարտին, ըստ ցուցանիշների, միջին ֆիզիկական զարգացում ունեցող տղաների թիվն ավելանում է, բացառությամբ կրծքա-վանդակի շրջագծի ցուցանիշների (որտեղ վերջին կուրսերում սովորող միջին ֆիզիկական զարգացմամբ տղաների թիվը փոքր ինչ պակասում է)։ Ըստ սոմատոմետրիկ ցուցանիշների տղա-ուսանողների հիմնական մասն ունի միջին ֆիզիկական զարգացում, իսկ ֆիզիոմետրիկ ցուցանիշներով ուսանողների քանակը ֆիզիկական զարգացման միջին խմբում կազմում է ընդհանուրի մոտ 2/3-ը։  

 

Առաջին և ավարտական կուրսերում սովորող աղջիկների սոմատոմետրիկ և ֆիզիոմետրիկ ցուցանիշների վերլուծությունն ըստ ֆիզիկական զարգացման խմբերի ցույց տվեց, որ ուսումնառության ավարտին, ինչպես և տղաների դեպքում, ավելանում է միջին ֆիզիկական զարգացում ունեցող աղջիկների թիվը։ Սոմատոմետրիկ ցուցանիշների վերլուծությունից պարզվեց, որ ըստ հասակային և կրծքավանդակի շրջագծի ցուցանիշների աղջիկների 70%-ից ավելին ունի միջին ֆիզիկական զարգացում, իսկ ըստ մարմնի զանգվածի ցուցանիշի նրանց թիվը փոքր ինչ պակաս է ֆիզիկական զարգացման միջին խմբում։ Ֆիզիոմետրիկ ցուցանիշների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ թոքերի կենսական տարողության ցուցանիշներով աղջիկների մոտ 60%-ը ունի միջին ֆիզիկական զարգացում, սակայն դաստակային ուժի ցուցանիշով ֆիզիկական զարգացման միջին խմբում ընդգրկված է աղջիկների մոտ 40%-ը։ 

 

Ինչպես երևում է նկ. 1-ից, առաջին կուրսում սովորող տղաների 62.3՞1.7%-ը ունի ներդաշնակ, 24.3՞0.8%-ը` աններդաշնակ և 13.4՞0.5%-ը` խիստ աններդաշնակ ֆիզիկական զարգացում։ Ուսումնառության ավարտին, թեև վիճակագրորեն ոչ հավաստի, պակասում է ներդաշնակ (61.8՞1.8%; P>0.05) և ավելանում աններդաշնակ (27.3՞0.8%; P>0.05) ֆիզիկական զարգացմամբ տղաների թիվը, սակայն  վիճակագրորեն հավաստի նվազում է խիստ աններդաշնակ (10.9՞0.6%; P

 

 

Նկար 1. Առաջին և ավարտական կուրսերում սովորող տղա-ուսանողների ֆիզիկական զարգացման տեմպերն ըստ մորֆո-ֆունկցիոնալ կարգավիճակի ներդաշնակության (%) 

 

1 – ներդաշնակ ֆիզիկական զարգացում 2 - աններդաշնակ ֆիզիկական զարգացում 3 – խիստ աններդաշնակ ֆիզիկական զարգացում 

 

Ուսման ընթացքում այլ կերպ է փոփոխվում ֆիզիկական զարգացման տեմպերն աղջիկների մոտ (նկ. 2)։  

 

 

Նկար 2. Առաջին և ավարտական կուրսերում սովորող աղջիկ-ուսանողների ֆիզիկական զարգացման տեմպերն ըստ մորֆո-ֆունկցիոնալ կարգավիճակի ներդաշնակության (%)  

 

1 – ներդաշնակ ֆիզիկական զարգացում 2 - աններդաշնակ ֆիզիկական զարգացում 3 – խիստ աններդաշնակ ֆիզիկական զարգացում 

 

Առաջին կուրսի աղջիկների 61.4՞1.8%-ը, 24.2՞0.8%-ը և 14.4՞0.5%-ը ունեն համապատասխանաբար ներդաշնակ, աններդաշնակ և խիստ աններդաշնակ ֆիզիկական զարգացում։ Թեև ավարտական կուրսերում սովորող աղջիկների շրջանում վիճա-կագրորեն ոչ հավաստի ավելանում է ներդաշնակ (64.3՞2.0%; P>0.05) ֆիզիկական զարգացում ունեցողների թիվը, սակայն վիճակագրորեն հավաստի պակասում է աններդաշնակ (19.0՞0.8%; P

 

 

Նկար 3. Ուսանողների շրջանում Ֆունկցիոնալ շեղումների և քրոնիկ հիվանդությունների տարածվածությունը ուսումնառության տարիների ընթացքում (1000-ի հաշվարկով) 

 

Ուսանողների առողջական վիճակի զանգվածային բժշկական հետազոտությունների տվյալների վերլուծության արդյունքում ուսանողների շրջանում հաշվարկվեց պաթոլոգիական ախտահարվածությունը։ Ուսանողների առողջական վիճակի հետազոտության տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ ուսումնառության տարիների ընթացքում պաթոլոգիական ախտահարվածության ցուցանիշն աճում է` առաջին կուրսեցիների շրջանում 1094.3-ից հասնելով ավարտական կուրսերում սովորողների մոտ 1381.2-ի (նկ. 3)։ Հարկ է նշել, որ այս փոփոխությունը տեղի է ունենում հիմնականում ի հաշիվ քրոնիկ հիվանդությունների թվի աճի, քանի որ եթե ֆունկցիոնալ շեղումների թիվը 5-6 տարիների ընթացքում ավելանում է 1.2 անգամ (822.1-ից առաջին կուրսեցիների շրջանում հասնելով 969.1-ի ավարտական կուրսերում սովորող ուսանողների շրջանում), ապա քրոնիկ հիվանդությունների թիվը նույն ժամանակահատվածում ավելանում է 1.5 անգամ (272.2-ից առաջին կուրսեցիների շրջանում հասնելով 412.1-ի ավարտական կուրսերում սովորող ուսանողների շրջանում)։ 

 

Ինչպես երևում է աղ.3-ից, առաջին կուրսեցիների շրջանում առաջին կարգային տեղը զբաղեցնում են աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունները, երկրորդ կարգային տեղում են ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունները, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար նյարդային համակարգի և շնչառական օրգանների հիվանդությունները։ Շարքը շարունակում են արյան շրջանառության և ներզատական համակարգերի հիվանդությունները, սնուցման և նյութափոխանակության խանգարումները, ապա մաշկի ու ենթամաշկային բջջանքի, այնուհետև մարսողական օրգանների հիվանդությունները, գրավելով համապատասխանաբար հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ կարգային տեղերը։ Իններորդ կարգային տեղը զբաղեցնում են կլինիկական և լաբորատոր հետազոտությունների ընթացքում բացահայտված և այլ խորագրերում չդասակարգված ախտանիշները, նշանները և նորմայից շեղումները։ Տասներորդ կարգային տեղում գտնվում են վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքները, որոնց հաջորդում են միզասեռական համակարգի հիվանդությունները` զբաղեցնելով տասնմեկերորդ կարգային տեղը։ Հաջորդ երկու կարգատեղերը միաժա-մանակ բաշխվել են ականջի և պտկաձև ելունի հիվանդությունների և բնածին շեղումների (զարգացման արատների), դեֆորմացիաների և քրոմոսոմային խանգարումների միջև։ Շարքն ավարտում են վարակիչ ու մակաբուծական հիվանդությունները` զբաղեցնելով տասնչորրորդ կարգային տեղը։ 

 

Ուսանողների օրգան-համակարգերի ֆունկցիոնալ շեղումների և քրոնիկ հիվանդությունների կարգային տեղերը ուսումնառության ավարտին փոքր ինչ փոխվում են։ Հիմնական տարբերություններն արձանագրվել են հետևյալ համակարգերում. նյարդային համակարգի հիվանդությունների կարգաթիվը մեկ կարգով իջել է և զբաղեցրել չորրորդ տեղը, իսկ շնչառական օրգանների հիվանդությունները IV տեղից բարձրացել են III կարգային տեղը։ Ներզատական համակարգի հիվանդությունները, սնուցման և նյութափոխանակության խանգարումները տեղափոխվել են ութերորդ կարգատեղը, իրենց վեցերորդ տեղը զիճելով մարսողական օրգանների հիվանդություններին։ Փոքր ինչ պակասել է վնասվածքների, թունավորումների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների տարածվածությունը, ուստի նրանք վարակիչ ու մակաբուծական հիվանդությունների հետ միաժամանակ կիսում են տասնմեկերորդ և տասներկուերորդ կարգային տեղերը, փոխարենը տասներորդ կարգատեղում են հայտնվել միզասեռական համակարգի հիվանդությունները։ Շարքն ավարտում են նորագոյացությունները։ 

 

Աղյուսակ 3. 

Ուսանողների շրջանում ֆունկցիոնալ շեղումների և քրոնիկ հիվանդությունների տարածվածությունը և նրանց կարգային տեղը ուսումնական տարիների դինամիկայում (1000-ի համար) 

 

Հիվանդու

 

Կուրս

 

I

 

V (VI) 

 

թյան

 

 

 

 

դաս

Պաթոլոգիակա ն

Կարգատեղ

Պաթոլոգիակա ն

Կարգա

 

ախտահարվա

 

ախտահարված

տեղ

 

ծության

 

ության

 

 

ցուցանիշ

 

ցուցանիշ

 

I

2.7

XIV

5.8

XI - XII

II

-

-

1.5

XV

IV

61.3

VI

47.8

VIII

VI

171.2

III

153.6

IV

VII

262.8

I

336.2

I

VIII

3.4

XII – XIII

4.4

XIII- XIV

IX

64.7

V

92.8

V

X

167.1

IV

253.6

III

XI

53.9

VIII

82.6

VI

XII

58.6

VII

60.9

VII

XIII

200.8

II

271.0

II

XIV

9.4

XI

18.8

X

XVII

3.4

XII – XIII

4.4

XIII- XIV

XVIII

24.9

IX

42.0

IX

XIX

10.1

X

5.8

XI - XII

Ընդամենը

1094.3

-

1381.2

-

 

Ծանոթություն.

Հիվանդությունների

 դասերը`

I-վարակիչ

և

մակաբուծական

հիվանդություններ,

 II-նորագոյացություններ,

IV-

ներզատական

 համակարգի

հիվանդություններ,

սնուցման

և

 

18

 

 

նյութափոխանակության խանգարումներ, VI-նյարդային համակարգի հիվանդություններ, VII-աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ, VIII-ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ, IX-արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, X-շնչառական օրգանների հիվանդություններ, XI-մարսողական օրգանների հիվանդություններ, XII-մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ, XIII-ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, XIV-միզասեռական համակարգի հիվանդություններ, XVII-բնածին շեղումներ (զարգացման արատներ), դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ, XVIII-կլինիկական և լաբորատոր հետազոտությունների ընթացքում բացահայտված և այլ խորագրերում չդասակարգված ախտանիշներ, նշաններ ու նորմայից շեղումներ, XIX-վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքներ:

 

Մեր կողմից հաշվարկվեց նաև հիվանդությունների տարածվածության կառուցվածքը ըստ «Հիվանդությունների միջազգային դասակարգման», որին ավելի հանգամանորեն անդրադարձ կկատարվի ստորև։ 

 

Հետազոտվող բուհերի առաջին կուրսեցիների շրջանում ըստ տարածվածության (24.0%) առաջին տեղում են աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունները` կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, աչքի խնձորակի սուբատրոֆիա, ամբլիոպիա, կատարակտա, բլեֆարիտ ախտորոշումներով։ Ընդ որում, վերը թվարկած-ներից ամենահաճախ հանդիպողը կարճատեսությունն է։ 

 

Երկրորդ տեղը (18.3%) զբաղեցրել են ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունները, որոնք հիմնականում ներկայացված են կեցվածքի շեղումներով, տարբեր աստիճանների սկոլիոզներով, հարթաթաթությամբ և կրծքա-վանդակի դեֆորմացիայով։ Հանդիպում են նաև լորդոզ, կիֆոզ, ոտնաթաթի հարթեցում, վերջույթների դեֆորմացիա, Շմորլի հանգույցներ, օստեոխոնդրոզ, պոլիարտրիտներ, ռևմատոիդ արտրիտ և ռևմատիզմ ախտորոշումները։ 

 

Երրորդ (15.6%) և չորրորդ (15.3%) տեղերը զբաղեցրել են նյարդային համակարգի (նյարդային համակարգի ֆունկցիոնալ շեղումներ, լարվածության գլխացավ, միգրեն, վեգետոնևրոզ, նևրասթենիա, լոգոնևրոզ, դիմային նյարդի պարեզ, կակազում, կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ և նրանց հետևանքներ ախտորոշումներով) և շնչառական օրգանների (քթի միջնապատի ծռումներ` առանց շնչառության խանգարման և շնչառության խանգարումով, պոլիպ, քրոնիկ տոնզիլիտ, քրոնիկ ֆարինգիտ, քրոնիկ լարինգիտ, քրոնիկ րինիտ, հայմորիտ և բրոնխային ասթմա ախտորոշումներով) հիվանդությունները։  

 

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները հիմնականում ներկա-յացված են ֆունկցիոնալ կարդիոմիոպաթիա, երակների վարիկոզ լայնացում, միտրալ փականի արտանկում, պարոքսիզմալ տախիկարդիա, աորտայի կոարկտացիա, Հիսի խրձի ոչ լրիվ բլոկադա, Ռեյնոյի հիվանդություն, վեգետոանոթային դիստոնիա ախտորո-շումներով և կազմել են 5.9%։ 

 

Ներզատական համակարգի հիվանդությունները, սնուցման և նյութափոխանա-կության խանգարումները (5.6%) հիմնականում ներկայացված են տարբեր աստիճանի ճարպակալում, մարմնի զանգվածի դեֆիցիտ, շաքարախտ և վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ ախտորոշումներով։ 

 

Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդությունները (ալերգիկ դերմատիտներ, որքին, ճաղատացում, բշտիկացան, սեբորեա, գլխամաշկի միկոզ, փսորիազ ախտորոշումներով), կազմելով 5.4%, հաջորդում են ներզատական համակարգի հիվանդություններին։  

 

Մարսողական օրգանների հիվանդություններից ուսանողների շրջանում հիմնա-կանում հայտնաբերվել են գաստրիտ, դուոդենիտ, լեղապարկի և լեղուղիների հիվան-դություններ, քրոնիկ ապենդիցիտ, հեպատիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն ախտորոշումները։ Այս հիվանդությունների խումբն ըստ տարածվածության կազմել է 4.9%։  

 

Առանձին խումբ են ներկայացնում կլինիկական և լաբորատոր հետազոտությունների ընթացքում բացահայտված և այլ խորագրերում չդասակարգված ախտանիշները, նշանները և նորմայից շեղումները (տախիկարդիա, բրադիկարդիա, քթային արյունա-հոսություններ, գլխացավ, անհայտ պատճառի ուշագնացություն, օրթոստատիկ գլխապտույտներ և այլն), որոնք ըստ տարածվածության հաջորդում են մարսողական օրգանների հիվանդություններին` կազմելով 2.3%։  

 

Վնասվածքներից, թունավորումներից և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքներից (1.0%) ուսանողության շրջանում առավել հաճախ հանդիպում են ծնկան հոդի մենիսկի վնասում, նախաբազկի ոսկրերի փակ կոտրվածք ախտորոշումները, ավելի քիչ` կոնք-ազդրային հոդի անկիլոզ` ոտքի կարճացումով, դաստակի թերզարգացում, դաստակի հետտրավմատիկ դեֆորմացիա` ֆունկցիոնալ խանգարումներով, հետտրավմատիկ էնցեֆալոպատիա, գլխուղեղային տրավմայի հետևանքներ` ֆունկցիոնալ խանգարումներով, ծննդաբերական տրավմա, տրավմատիկ կատարակտա ախտորոշումները։  

 

Միզասեռական համակարգի հիվանդություններից (0.9%) արձանագրվել են գլոմերու-լոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, վարիկոցելե, դաշտանային ցիկլի խանգա-րումներ և էնդոմետրիոզ ախտորոշումները։  

 

Ականջի և պտկաձև ելունի հիվանդությունները (տարբեր աստիճանների լսողության խանգարումներ, օտիտ և լսողական նյարդի բորբոքում) և բնածին շեղումները (զարգացման արատները), դեֆորմացիաները և քրոմոսոմային խանգարումները (ձեռքի մատների բնածին դեֆորմացիա, դաստակի բնածին թերզարգացում) ունեն նույն` 0.3% հաճախականությամբ տարածվածությունը։ Ամենացածր տարածվածությունն արձա-նագրվել է վարակիչ ու մակաբուծական հիվանդությունների դեպքում (0.2%), որոնք հիմնականում ներկայացված են հելմինտոզներ ախտորոշումներով։ 

 

Առաջին և ավարտական կուրսերում սովորող ուսանողների հիվանդացության համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ ուսումնառության ավարտին օրգան-համակարգերի կողմից արձանագրված հիվանդությունների տարածվածության աճ է նկատվում, բացառությամբ նյարդային համակարգի հիվանդությունների, ներզատական համակարգի հիվանդությունների, սնուցման և նյութափոխանակության խանգարումների, վնասվածքների, թունավորումների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների, ինչպես նաև մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդությունների։ Սակայն, նույնիսկ նման փոփոխության դեպքում հիվանդությունների տարածվածության հերթականությունը գրեթե կրկնվում է բարձր կուրսեցիների շրջանում։ Այսինքն, I կուրսեցիների շրջանում ամենահաճախ հանդիպող խանգարումները` աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններն են, որոնք ավարտական կուրսերում սովորող ուսանողների շրջանում նույնպես ամենատարածվածն են, սակայն արդեն հասնում են 24.3%-ի։ Ոսկրամկանային համակարգի ու շարակցական հյուսվածքի շեղումներն ու շնչառական օրգանների հիվանդությունները կազմում են համապատասխանաբար 19.6% և 18.4%։ Շարքը շարունակում են նյարդային (11.1%), արյան շրջանառության (6.7%) համակարգերի և մարսողական օրգանների (6.0%) հիվանդությունները, իսկ մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդությունները, ներզատական համակարգի, սնուցման և նյութափոխանակության խանգարումների տարածվածությունը նվազում է ուսումնա-ռության ավարտին, համապատասխանաբար կազմելով 4.4% և 3.5%։ Ուսումնառության ավարտին օրգան-համակարգերի հիվանդությունների տարածվածությանը զուգահեռ ավելանում է նաև կլինիկական և լաբորատոր հետազոտությունների ընթացքում բացահայտված և այլ խորագրերում չդասակարգված ախտանիշների, նշանների ու նորմայից շեղումների քանակը (3.0%)։ Ավարտական կուրսերում սովորող ուսանողների շրջանում ավելի քիչ տարածված են միզասեռական համակարգի (1.4%), վնասվածքների, թունավորումների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների (0.4%), վարակիչ և մակաբուծական (0.4%) ու ականջի և պտկաձև ելունի (0.3%) հիվանդությունները, ինչպես նաև բնածին շեղումները (զարգացման արատները), դեֆոր-մացիաները և քրոմոսոմային խանգարումները (0.3%) ու նորագոյացությունները (0.1%)։ 

 

 

Նկար 4. Ուսանողների առողջական խմբերը ուսուցման տարիների դինամիկայում (%)

 

Հետազոտված բոլոր բուհերի ուսանողների առողջական խմբերի վերլուծությունն ըստ կուրսերի (նկ. 4) պարզեց, որ ուսուցման տարիների դինամիկայում տեղի է ունենում ուսանողների առողջական վիճակի կորուստ։ Այսպես. առաջին առողջական խումբը կազմող ուսանողների թիվը փոքրանում է 1.4 անգամ (30.1%-ից առաջին կուրսեցիների շրջանում նվազում է մինչև 21.9% ավարտական կուրսերում սովորող ուսանողների մոտ), մորֆո-ֆունկցիոնալ շեղումներ ունեցողների թիվը (II առողջական խումբ) մնում է գրեթե անփոփոխ (50.1% առաջին կուրսեցիների շրջանում և 50.0% ավարտական կուրսերում սովորող ուսանողների մոտ), սակայն փոխարենը 1.4 անգամ ավելանում է տարբեր փուլերում գտնվող քրոնիկ հիվանդություն և, հետևաբար, III-IV առողջական խմբեր ունեցողների թիվը (19.7%-ից առաջին կուրսեցիների շրջանում հասնում է 28.1%-ի ավարտական կուրսերում սովորող ուսանողների մոտ)։ 

 

25-30 տարիների ընթացքում ուսանողների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը կատարվել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտի հետ, որովհետև միայն այս բուհում է, որ 1975-81թթ.-ին ուսանողների շրջանում Վ.Գ. Ամատունու ղեկավարությամբ անցկացվել էին սովորողների սոցիալ-հիգիենիկ կարգավիճակի և առողջական վիճակի առանձին ցուցանիշների հետազո-տություն և գնահատում (1983)։ Մեզ հետաքրքրում էր, թե ինչպես են 25-30 տարիների ընթացքում փոփոխվել վերը նշված ցուցանիշները, ուստի, անցկացրեցինք ուսանողների սոցիալ-հիգիենիկ կարգավիճակի և առողջական վիճակի ցուցանիշների համեմատական վերլուծություն։ 

 

Այսօր բժշկական համալսարանում սովորող ուսանողների 41.7%-ը տղաներ են, իսկ 58.3%-ը` աղջիկներ։ 1975թ. հետ համեմատած սովորող տղաների թիվն ավելացել է 1.3 անգամ (1975թ. այն կազմում էր 31.9%)։

 

Եթե 1975թ. Երևանի  և ՀՀ տարբեր քաղաքների բնակիչներ էին ուսանողների  75.2%-ը (մնացածը մայրաքաղաք էին եկել սովորելու ՀՀ տարբեր շրջկենտրոններից և գյուղերից), ապա ներկայիս բժիշկ-ուսանողների շրջանում քաղաքաբնակների թիվը կազմում է 84.6%։  

 

Նախկինում կատարած ուսումնասիրության արդյունքները ցույց էին տվել, որ բժիշկ-ուսանողների հիմնական մասն ամուսնացած չէր։ Առաջին կուրսեցիների շրջանում 1975թ.-ին ամուսնացած էր սովորողների 3՞0.7%-ը, իսկ ավարտական կուրսերում` 9.2%-ը։ Ներկայիս առաջին կուրսեցիների շրջանում ամուսնացած ուսանողների թիվը պակասել է 2%-ով և կազմում է 1՞0.2% (P

 

Հարցման տվյաներից պարզ երևում է, որ ինչպես նախկինում (69.6՞2.1%), այնպես էլ այսօր (68.5՞1.5%) ուսանողների հիմնական մասն ապրում է սեփական բնակարաններում։ Միևնույն ժամանակ, եթե տարիներ առաջ երիտասարդների 10.9՞1.4%-ը բնակվում էր հանրակացարաններում, ապա այսօր նման ուսանողների թիվը մոտ 6 անգամ նվազել է և կազմում է 1.8՞0.4% (P

 

1975թ. ուսանողների 2%-ը առաջին և 7.8%-ը ավարտական կուրսերում աշխատում էին ուսմանը զուգահեռ, մինչդեռ այսօր այդ թվերը կազմում են  համապատասխանաբար 5.9% և 16.0%, ինչը ցույց է տալիս, որ ինչպես ցածր, այնպես էլ բարձր կուրսերում կրկնակի ավելացել է աշխատող ուսանողների թիվը։ Սակայն, եթե 1975թ. աշխատող ուսանողների հիմնական մասը (98%-ը) աշխատում էր ըստ մասնագիտության, ապա այսօր միայն 1/3-ն է զբաղված մասնագիտական աշխատանքով, իսկ մնացածը դրամ են վաստակում այլ աշխատանքներ կատարելով։  

 

Հարցման տվյալներից պարզվեց, որ այսօր անհամեմատ ավելի քիչ թիվ են կազմում այն ուսանողները, որոնք կանոնավոր հաճախում են սպորտային խմբակներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է սակավաշարժության տարածվածության աճի տենդենցը ներկայիս ուսանողների շրջանում։  

 

Սոցիալ-հիգիենիկ տեսակետից մեծ հետաքրքրություն է ներկայացնում ուսանո-ղության շրջանում վնասակար սովորույթների (ծխել, ալկոհոլային խմիչքների օգտագործում) տարածվածությունը։ Ըստ հարցաթերթային հարցման տվյալների 1975թ. ծխում էր առաջին կուրսեցիների 11.8՞0.14%-ը, իսկ ոգելից խմիչքներ օգտագործում էր նրանց 11.3՞1.1%-ը։ Ուսումնառության ավարտին ծխող ուսանողների թիվը գրեթե մնացել էր անփոփոխ (12.0%), մինչդեռ ալկոհոլային խմիչքներ օգտագործողների թիվն ավելացել էր 2.3%-ով (13.6%)։ Այսօր ծխում է առաջին կուրսեցիների 18.8՞1.3%-ը, իսկ ավարտական կուրսերում սովորողների շրջանում ծխող ուսանողների թիվն ավելանում է 4.7%-ով` հասնելով 23.5՞1.4%-ի։ Ալկոհոլային խմիչքներ (թեև ոչ կանոնավոր, քանի որ նրանց գերակշռող մասը ոգելից խմիչքներ օգտագործում է միայն տոնական օրերին) օգտագործում է ներկայիս առաջին կուրսեցիների 79.9՞1.3%-ը, իսկ ուսումնառության ավարտին նրանց թիվն ավելանում է 13%-ով և կազմում է 92.9՞0.8%։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ուսանողները սկսում են ծխել հիմնականում դպրոցական, իսկ ոգելից խմիչքներ օգտագործելու սովորույթը ձեռք են բերում հիմնականում ուսանողական տարիներին։ Այսպիսով, համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսա-նողության շրջանում թե՛ նախկինում, և թե՛ այսօր ուսումնառության ավարտին արձա-նագրվում է վնասակար սովորույթների տարածվածության աճ, սակայն, 1975թ. հետ համեմատած, ներկայիս ուսանողների շրջանում ավելի հաճախ են հանդիպում ծխող (P

 

Ֆիզիկական զարգացումը, լինելով առողջական վիճակի կարևոր ցուցանիշներից մեկը, ենթարկվում է կենսաբանական ընդհանուր օրինաչափություններին և կրում տարբեր կենսասոցիալական գործոնների ազդեցության կնիքը, ինչն արտահայտվում է զարգացման պրոցեսների ֆիզիոլոգիական ընթացքի խանգարումներով։ Ուստի, մեր կողմից կարևորվեց նաև ուսանողների ֆիզիկական զարգացման համեմատական վերլուծությունը։  

 

Ֆիզիկական զարգացման ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ այսօր բժշկական համալսարանում սովորող թե՛ տղաները, և թե՛ աղջիկները բոլոր տարիքային խմբերում ունեն վիճակագրորեն հավաստի հասակային ավելի բարձր ցուցանիշներ, քան 1975թ. իրենց հասակակիցները։  

 

Մարմնի զանգվածի ցուցանիշներով ներկայիս 20 ու 21-25 տարեկան տղա-ուսանողները, ինչպես նաև 19 ու 21-25 տարեկան աղջիկ-ուսանողները նույնպես վիճա-կագրորեն հավաստի գերազանցում են 1975թ. իրենց հասակակիցների համապատասխան ցուցանիշները, մինչդեռ մնացած տարիքա-սեռային խմբերում գրանցված տարբե-րությունները վիճակագրորեն հավաստի չեն (P>0.05)։ 

 

Մարմնի կրծքավանդակի շրջագծի ցուցանիշներով ներկայիս բժիշկ-ուսանողները բոլոր տարիքա-սեռային խմբերում ունեն վիճակագրորեն հավաստի ավելի բարձր ցուցանիշներ, համեմատած 1975թ. իրենց հասակակիցների հետ, բացառությամբ 18 տարեկան տղաների, որտեղ տարբերությունը վիճակագրորեն հավաստի չէ (P>0.05)։ 

 

Հարկ է նշել, որ եթե ներկայիս ուսանողները բնութագրվում են սոմատոմետրիկ ավելի բարձր ցուցանիշներով, ապա նրանք զիճում են 1975թ. իրենց հասակակիցներին ֆիզիոմետրիկ ցուցանիշներով։ Այսպես. ըստ թոքերի կենսական տարողության ցուցանիշների նախկինում կատարած ուսումնասիրությունների արդյունքներում բոլոր տարիքային խմբերում համեմատած մեր կողմից կատարված հետազոտության տվյալների հետ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների շրջանում արձանագրվել են վիճակագրորեն հավաստի ավելի բարձր ցուցանիշներ։ Աջ դաստակի մկանների ուժի ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ համեմատաբար ավելի բարձր ցուցանիշ-ներով են բնութագրվում 1975թ. բժշկական համալսարանում սովորող աղջիկները (բացառությամբ 20 տարեկան ուսանողուհիների, որտեղ տարբերությունը վիճակագրորեն հավաստի չէ), մինչդեռ տղաների դեպքում տվյալների տարբերությունը վիճակագրորեն հավաստի չէ։   

 

1975-81թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտում առաջին և ավարտական կուրսերում սովորող ուսանողների շրջանում հիվանդացության տարածվածության որոշման, ինչպես նաև առողջության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ մշակելու նպատակով անցկացվել էին բժշկական քննություններ։ Այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփող գիտական կոնֆե-րանսի նյութերում բացակայում են, սակայն, ուսանողների շրջանում առողջական խմբերի վերաբերյալ վերլուծությունները։ Ուստի, մեր կողմից տրվեց միայն առավել հաճախ հանդիպող հիվանդությունների համեմատական բնութագիրը։ 

 

1975-76թթ. ուսանողների 40%-ը բուհ էր ընդունվել արդեն իսկ տարբեր ֆունկցիոնալ շեղումներով և քրոնիկ հիվանդություններով։ Այսօր առողջական վիճակի տարբեր շեղումներ արձանագրվում են բուհ ընդունվող բժիշկ-ուսանողների 70.5%-ի շրջանում։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կատարած հետազոտություններից պարզվում է, որ ուսումնառության դինամիկայում առողջական վիճակի շեղում ունեցող ուսանողների թիվն ավելանում է։ 

 

1975թ. առավել հաճախ հանդիպող հիվանդությունների տարածվածության ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ ուսանողության մոտ 1/3-ի մոտ հայտնաբերվել են ռեֆրակցիայի տարբեր շեղումներ, ընդ որում առավել հաճախ հանդիպող ախտորոշումը կարճատեսությունն էր, որն առաջին և ավարտական կուրսեցիների շրջանում կազմում էր համապատասխանաբար 25.0% և 26.5%։ Ուսանողության մոտ 40%-ը տառապում էր շնչառական համակարգի տարբեր հիվանդություններով (քրոնիկ տոնզիլիտ, քրոնիկ ֆարինգիտ, քրոնիկ րինիտ և քթի միջնապատի ծռումներ ախտորոշումները առաջին կուրսեցիների շրջանում կազմում էին համապատասխանաբար 42.2%, 29.9%, 13.2% ու 9.6%, իսկ ավարտական կուրսեցիների մոտ` համապատասխանաբար 36.2%, 38.3%, 12.6% ու 9.2%)։ Ուսումնառության ավարտին նվազում էր նյարդային համակարգի կողմից ախտորոշված ֆունկցիոնալ շեղումների թիվը, իսկ մարսողական համակարգի կողմից հիվանդությունների տարածվածությունը, ընդհակառակը, աճում էր։ Այսպես. եթե կենտրո-նական նյարդային համակարգի ֆունկցիոնալ շեղումների տարածվածությունն առաջին կուրսեցիների շրջանում 15.8%-ից իջնում էր ավարտական կուրսերում սովորողների մոտ մինչև 11.1%, ապա մարսողական համակարգի կողմից ախտորոշված հիվանդությունների տարածվածությունը, ընդհակառակը, 10.1%-ից բարձրանում էր մինչև 15.6%։ Բարձր էր նաև հենաշարժիչ համակարգի կողմից ախտորոշված հիվանդությունների տարած-վածությունը, ընդ որում այն ավելի բնորոշ էր աղջիկներին (կեցվածքի շեղումներն ու սկոլիոզը  ախտորոշվել էին տղաների և աղջիկների համապատասխանաբար 26.1% և 31.8% ու 2.6% և 3.8%-ի մոտ)։ 

 

Այսօր բժիշկ-ուսանողների մոտ 1/4-ի շրջանում է ախտորոշվել ռեֆրակցիայի տարբեր շեղումներ, ընդ որում առավել հաճախ հանդիպող ախտորոշումը, ինչպես և նախկինում, կարճատեսությունն է, որն առաջին և ավարտական կուրսեցիների շրջանում կազմում է համապատասխանաբար 23.7% և 26.1%։ Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայիս ուսանողների շրջանում իջել է շնչառական համակարգի հիվանդությունների տարածվածությունը, սակայն, ի տարբերություն նախկինում կատարված հետազոտության արդյունքների, ուսումնառության ավարտին նրանց թիվն ավելանում է (քրոնիկ տոնզիլիտ, քրոնիկ ֆարինգիտ, քրոնիկ րինիտ և քթի միջնապատի ծռումներ ախտորոշումները առաջին կուրսեցիների շրջանում կազմում էին համապատասխանաբար 20.3%, 19.6%, 11.4% ու 10.7%, իսկ ավարտական կուրսերում սովորող ուսանողների մոտ` համապա-տասխանաբար 32.6%, 28.9%, 14.3% ու 11.8%)։ Ուսումնառության ավարտին աճ է նկատվում նաև մարսողական համակարգի հիվանդությունների տարածվածության դեպքում (առաջին և ավարտական կուրսեցիների շրջանում այն կազմում է համապատասխանաբար 8.5% և 16.7%), մինչդեռ նյարդային համակարգի կողմից ախտորոշված ֆունկցիոնալ շեղումների թիվը (առաջին կուրսեցիների շրջանում 14.3%-ից իջնում է մինչև 6.4%-ի` ավարտական կուրսերում սովորողների մոտ) նվազում է։ Այսօր, ինչպես և 1975թ., բավական բարձր է հենաշարժիչ համակարգի կողմից ախտորոշված հիվանդությունների տարածվածությունը, սակայն, ի տարբերություն նախկինում կատարված հետազոտության արդյունքների, այդ փոփոխությունները ներկայիս բժիշկ-ուսանողների շրջանում ավելի հաճախ են հայտնաբերվել (կեցվածքի շեղումներն ու սկոլիոզը  ախտորոշվել են տղաների և աղջիկների համապատասխանաբար 32.1% և 37.5% ու 8.7% և 17.5%-ի մոտ)։ 

 

Եզրակացություններ 

 

 1. ՀՀ բուհերում սովորող ուսանողն ունի. 

 

  • «առողջ ապրելակերպի» իմացական և կիրառական ոչ բավարար մակարդակ, 
  • ֆինանսական և բնակարանային միջին պայմաններ, 
  • սեփական առողջական վիճակի մասին լավ կարծիք, որը, սակայն, չի համապատասխանում իր իսկ կողմից նշված գանգատների տարածվածությանը,  
  • մասնագիտության ընտրության ճիշտ կողմնորոշում, սակայն, հետագայում այդ մասնագիտությամբ աշխատելու ոչ լիարժեք հաստատակամություն։ 

 

2.  2. Ուսանողների շրջանում ուսումնառության ընթացքում նվազում է «առողջ ապրելա-կերպի» բաղադրիչների և ավելանում վնասակար սովորույթների տարածվածությունը։ 

3. 3. Հետազոտված ուսանողների հիմնական մասն ունի միջին ֆիզիկական զարգացում, սակայն մեծ է (մոտ 1/3-ը) նաև այն ուսանողների թիվը, որոնք, ի հաշիվ քաշի պակասի կամ ավելցուկի և ավելի հաճախ թոքերի կենսական տարողության ու ձեռքի մկանային ուժի պակասի, ունեն միջինից ցածր և/կամ աններդաշնակ ֆիզիկական զարգացում։ 

1. 4. Ուսումնառության 5-6 տարիների ընթացքում ուսանողների շրջանում ավելանում է պաթոլոգիական ախտահարվածությունը, ընդ որում հիմնականում ի հաշիվ քրոնիկ հիվանդությունների թվի ավելացման, քանի որ եթե ֆունկցիոնալ շեղումների թիվը 5-6 տարիների ընթացքում ավելանում է 1.2 անգամ, ապա քրոնիկ հիվանդությունների թիվը նույն ժամանակահատվածում ավելանում է

1.  5 անգամ։ 

2. 5. Ուսանողների շրջանում հիվանդացության տարածվածության մեջ հիմնական տեսա-կարար կշիռը բաժին է հասնում աչքի և նրա հավելյալ ապարատի, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի, նյարդային համակարգի և շնչառական օրգանների հիվանդություններին։ Ուսումնառության ողջ ընթացքում հիվանդացության կառուցվածքը հիմնականում մնում է նույնը, սակայն արձանագրվում է հիվանդացության աճ։ 

3. 6. Ըստ առողջական վիճակի համալիր գնահատման ուսանողների միայն 1/3-ն ունի I առողջական խումբ, նրանց մոտ կեսն ունեն ֆունկցիոնալ շեղումներ (II առողջական խումբ), իսկ մնացածը` քրոնիկ հիվանդություններ (III-IV առողջական խմբեր)։ Ուսանողների հիմնական մասն ունի միջին հաշվով 1-4 ախտորոշումներ։ 

4. 7. Ուսանողների առողջական վիճակի հետազոտությունն ուսումնառության ընթացքում արձանագրեց առողջական վիճակի կորուստ` ի հաշիվ I առողջական խմբի փոքրացման (30.1%-ից 21.9%) և III-IV առողջական խմբերի մեծացման (19.7%-ից 28.1%)։ 

5.  8. ԵՊԲՀ-ի ուսանողների սոցիալ-հիգիենիկ կարգավիճակի 25-30 տարիների դինամիկայի համեմատական վերլուծությունն արձանագրեց ներկայիս բժիշկ-ուսանողների շրջանում սակավաշարժության ու վնասակար սովորույթների տարածվածության աճ, ինչպես նաև ուսմանը զուգահեռ աշխատող ուսանողների (ընդ որում հիմնականում ոչ մասնագիտական բնագավառում) թվի աճ։ 

6. 9. ԵՊԲՀ-ի ուսանողների Ֆիզիկական զարգացման և առողջական վիճակի 25-30 տարիների դինամիկայի համեմատական վերլուծությունից պարզվեց, որ այսօր բժիշկ- ուսանողները ֆիզիկական զարգացման սոմատոմետրիկ ցուցանիշներով առաջ են, իսկ ֆիզիոմետրիկ ցուցանիշներով ետ են մնում նախկինում իրենց հասակակիցների նույն ցուցանիշներից։ Համեմատական վերլուծությունն արձանագրեց նաև առողջական վիճակի անբարենպաստ փոփոխություններ։ 

 

Առաջարկություններ 

 

  1. 1. Առաջարկել ՀՀ առողջապահության նախարարությանը բոլոր բուհերի առաջին կուրսեցիների շրջանում բժշկական քննություններն անցկացնել ոչ թե 1-2 բժշկի, այլ 7-8 նեղ մասնագետներից բաղկացած բժիշկների անձնակազմի կողմից (ցանկալի է, որ այն ամբողջովին իրականացվի ուսանողական պոլիկլինիկայի մասնագիտացված բժիշկների խմբի կողմից)։ 
  2. 2. Առաջարկել ՀՀ առողջապահության նախարարությանը ուսանողության, ինչպես նաև դպրոցականների շրջանում պարբերաբար անցկացնել բժշկական քննություններ։ 
  3. 3. Առաջարկել ուսանողական պոլիկլինիկային, բուհերի ղեկավարության հետ համա-գործակցելով, ուժեղացնել բժշկական քննությունների արդյունքում հայտնաբերված «ռիսկի» խմբի և դիսպանսեր հսկողության տակ վերցված հիվանդ ուսանողների նկատմամբ տարվող աշխատանքների հետևողականությունը։ 
  4. 4. Առաջարկել ուսանողական պոլիկլինիկային իրենց հետագա աշխատանքների կազ-մակերպման և էֆեկտիվության բարձրացման նպատակով օգտագործել մեր կողմից կատարված հետազոտության արդյունքների տվյալները։ 
  5. 5. Առաջարկել բուհերի ղեկավարությանը «առողջ ապրելակերպի» վերաբերյալ ուսա-նողների իմացական մակարդակի բարձրացման նպատակով ուսանողների շրջանում պարբերաբար կազմակերպել դասախոսություններ և/կամ էլեկտիվ դասընթացներ։ 

 

Առողջապահությանտեղեկատվականվերլուծականհանրապետականկենտրոն 

 

գործունեության և կառուցվածքի հակիրճ բնութագիրը 

 

Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնն (ԱՏՎՀԿ) Առողջապահության ազգային ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1747-Ն որոշման և ՀՀ Առողջապահության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1095-Ն հրամանի համաձայն։ 

 

Կենտրոնի հիմնական գործառույթները` Առողջապահության տեղեկատվական համակարգի հզորացման Ազգային ծրագրի մշակում և իրականացում. 

 

Առողջապահության տեղեկատվական համակարգի հզորացման ծրագրի, դրա հիմնական բլոկների և բաղադրիչների մշակում, իրականացում, գնահատում և հզորացում. 

 

Մարզային տեղեկատվական համակարգի մոդելների և ենթակառուցվածքի մշակում. 

 

Առողջապահության տեղեկատվության վիճակագրական համակարգի ներդաշնակեցում միջազգային կանոնակարգերին, դասակարգումներին, նորմերին և կարգերին.  

 

Առողջապահական հիմնարկներից Պետական բժշկական վիճակագրության և բժշկասանիտարական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն։ Բժշկական փաստաթղթերի արձանագրման/հաշվետվությունների ներկայացման ապահովագրում և հսկողություն. 

 

Առողջապահական կարևոր ցուցանիշների հավաքագրում և վերլուծություն, ամբողջական տեղեկատվության տրամադրում առողջապահական համակարգին և այլ հաստատություններին. 

 

Բնակչության առողջության վիճակի գնահատմանն ու կանխատեսմանն ուղղված միջոցառումների իրականացում.

 

  • Մասնակցություն մասնագետների հետբուհական կրթությանը.
  • Բնակչության առողջության կարգավիճակի գնահատում և մոնիտորինգ, ծառայությունների և ռեսուրսների մոնիտորինգ, առողջության և առողջապահության հիմնական խնդիրների հատուկ հետազոտում.  

 

Մասնակցություն առողջապահական համակարգի բարեփոխումների գործընթացին, քաղաքականության ու ռազմավարությունների մշակմանը, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը և հանրային առողջապահության ժամանակակից մոդելների մշակմանը.

 

Հրատարակչական գործունեություն, տեղեկատվական զեկույցների (ամսական, տարեկան), հատուկ թողարկումների, տեղեկագիրների, մեթոդաբանական և այլ նյութերի հրատարակում. 

 

Խորհրդատվության և մեթոդաբանական աջակցության տրամադրում բուժհաստատություններին. 

 

Առողջապահության տեղեկատվական համակարգի հզորացման, առողջության և հանրային առողջապահության խնդիրների վերաբերյալ կոնֆերանսների, սեմինարների և այլ հանդիպումների կազմակերպում.  

 

Համագործակցություն այլ կազմակերպությունների, հաստատությունների և կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ` վերոհիշյալ խնդիրների շուրջ.  

 

Աջակցություն գիտահետազոտական զարգացումներին. 

 

Մեթոդական և գործնական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 

Առողջապահության տեղեկատվական-վիճակագրական կենտրոնին։  

 

Այլ գործունեություն` Կենտրոնի գործառույթների և ՀՀ օրենսդրության շրջանակում։ 

 

Կենտրոնի կառուցվածքը` 

 

  • Բժշկասանիտարական վիճակագրության բաժին 
  • Մոնիտորինգի համակարգերի բաժին 
  • Հատուկ հետաքննությունների և կիրառական բաժին 
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին 
  • Մարզային ծառայությունների բաժին 

 

հետազոտություն 

 

  •  Համակարգի վերլուծության և կանխատեսումների բաժին 
  •  Տեղեկատվության և հրապարակումների բաժին 
  •  Մասնագետների վերապատրաստման բաժին 
  •  Առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության գնահատման բաժին 

 

Դաշտային ծառայություն և ցանց 

 

Առողջապահության նախարարության Առողջապահական համակարգի տեղեկատվական վերլուծական ցանցը ներառում է բոլոր բժշկական հաստատությունները, իսկ գլխավոր հաստատությունը հանդիսանում է Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնը։ Երևան քաղաքում և ՀՀ-ի 10 մարզերում կձևավորվեն, կհամալրվեն ու կգործեն տեղեկատվական վիճակագրական ծառայություններ, որոնք կմիանան միացյալ ցանցով։ Ներկայում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ստեղծվել են տեղեկատվական տարածքային կենտրոներ։ 

 

G E O  R G I  A

Vanadzor

ARMENIAN

PUBLIC

HEALTH

ASSOCIATION

LORI Gumri

SHIRAK

Ashtarak

ARAGATSOTN

Hrazdan

KOTAYK

Armavi

r ARMAVIR

Artashat

ARARAT

Yerevan

T U R K E Y I R A N

 

Idjevan Ara Tadevosian

TAUSH Gavar

GEGHARKUNIK

Eghegnadzor

VAYOTS DZOR

Kapan SIUNIK

A Z E R B  A Y  J A N

N K R

NAKHICHEVAN A. R.

 

  • Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնն` ԱՏՎՀԿ 
  • Տարածքային կենտրոններ 

 

Տեղեկատվության աղբյուրներ` 

 

  • Ազգային (տարեկան) բժշկա-սանիտարական վիճակագրություն (տարեկան); 
  • Ազգային մոնիտորինգային համակարգ (ամսական); 
  • Հիվանդությունների վերաբերյալ առաջնային և հիվանդանոցային օղակների բժշկական տեղեկատվություն; 
  • Հատուկ հետազոտություններ; 
  • ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, տեղային և միջազգային հաստատությունների նյութեր։ 

 

Հիմնական հրատարակումներ` 

 

  1. “Առողջություն և առողջապահություն” տարեկան տեղեկագիր 
  2. “Հայսատանի հանրային առողջություն ամսական զեկույց”  
  3. Տարածքային տեղեկատվական թերթիկներ 
  4. Հատուկ և թեմատիկ հրատարակումներ 

 

Միջազգային կապեր և համագործակցություն` 

 

  • ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման  կենտրոն (CDC) 
  • ԱՄՆ-ի Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոն  
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 
  • Միավորված ազգերի կազմակերպություներ 
  • Հանրային առողջության համաշխարհային ֆեդերացիայի,  
  • Հանրային առողջության Եվրոպական ասոցիացիայի, 
  • Եվրոմիության հիվանդությունների վերահսկման կենտրոն և այլն 

 

Հեղինակ. Պրոֆ.Վ.Դավիդյանց Ա.Բադալյան Ս.Սիմոնյան Դ.Անդռեասյան Ա.Դավիդյանց Լ.Նիազյան Մ.Մեյմարյան Հ. Վարդումյան Ն.Զ. Խաչիկյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12. No.12, 2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՄԱԿ-ի ՄԻԱՎIՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տերմինաբանության ուղեցույց

Փետրվար, 2008թ., Ներածություն 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի մշակած նախընտրելի տերմինների սույն ցանկը նախատեսված է ծրագրի տասը համահովանավորող կազմակերպությունների աշխատակազմերի...

Վարակաբանություն Վեներաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ