Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2009

H1N1

H1N1

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տեղեկատվության համաձայն` աշխարհում H1N1 վիրուսի հարուցած A գրիպի (խոզի գրիպի) համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ:

 

Գրիպի H1N1 վիրուսի գեների համակցությունը նախկինում չի հանդիպել: ԱՀԿ-ն հայտարարել է պանդեմիայի սպառնալիքի հինգերորդ մակարդակ, որը բնորոշվում է մարդուց մարդուն վիրուսի փոխանցմամբ: 

 

Ըստ ԱՀԿ-ի տեղեկատվության, H1N1 վիրուսի հարուցած գրիպի նախանշանները նման են ցանկացած այլ վիրուսային գրիպի նախանշաններին. բարձր ջերմություն, հազ, գլխացավ, հոդացավ, մկանային ցավ, ցավ կոկորդում, երբեմն սրտխառնուք և փորլուծություն: Այս ամենից բացի, կան ևս մի շարք այլ նախանշաններ, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է զգուշանալ և անհապաղ դիմել բժշկի օգնությանը:

 

 

  • Երեխաների շնչառությունը արագանում է կամ դժվարանում, մաշկը` կապտում, նրանք դառնում են քնկոտ, ունենում են սրտխառնուք, հիվանդագին զգայունություն, որի դեպքում երեխան չի ցանկանում, որ իրեն գրկեն:

  • Մեծահասակների դեպքում վտանգավոր նախանշաններ են համարվում դժվարացած շնչառությունը, շնչարգելությունը, կրծքավանդակի, որովայնի շրջանում ծանրության կամ ցավի զգացումը, հանկարծակի առաջացած գլխապտույտը, գիտակցության մթագնումը, սրտխառնուքը:

  • Հիվանդության կանխարգելման համար բժիշկները կոչ են անում հետևել հետևյալ պարզ կանոններին. 

  • աշխատեք չշփվել հիվանդի հետ, եթե անգամ ենթադրում եք, որ նրա տկարության պատճառը պարզապես մրսածությունն է,

  • հազալիս կամ փռշտալիս փակեք բերանը թաշկինակով կամ անձեռոցիկով. օգտագործելուց հետո դրանք փոխարինեք նորով, 

  • ձեռքերը հաճախակի լվացեք օճառով, հատկապես այն դեպքում, երբ հազալիս կամ փռշտալիս փակել եք բերանը թաշկինակով կամ անձեռոցիկով: Ձեռքերը կարելի է մաքրել նաև սպիրտ պարունակող նյութերով,

  • աշխատեք ձեռքերով չդիպչել աչքերին, քթին և բերանին: Այս ճանապարհով նույնպես տարածվում են գրիպի հարուցիչները,

  • գ բարևելիս խուսափեք ձեռքսեղմումից և առավել ևս համբուրվելուց (վերջինս շատ տարածված է Թուրքիայում: Այդ երկրի վարչապետը գրիպի համաճարակի տարածումը կանխելու նպատակով կոչով դիմել է բնակչությանը` բարևելիս չհամբուրվել):

 

ԲԱՐԵՎ...


Դեռևս 1881թ. ալեքսանդրապոլցի բժիշկ Ավետիք Բաբայանը գրում էր, որ հայերի մեջ մի նոր սովորություն է մուտք գործել, որն աստիճանաբար թափանցում է գավառի ու գյուղերի բնակչության մեջ: Ըստ այդ սովորության` հարազատները, բարեկամները, ընկերները հանդիպելիս համբուրում են շուրթերը, այն էլ ոչ թե մեկ, այլ երեք անգամ: Ցավալին այն է, գրում է Բաբայանը, որ դա համարում են ՙքաղաքավարության՚, ՙկրթված՚ լինելու նշան: 

 

Շատ հետաքրքիր է 1904-ին Նոր Բայազետի գավառի Վերին Ղարանլու գյուղից Միսակ Նալբանդյանցի հոդվածը: Նա հայտնում էր, որ ժողովրդի մեջ հիվանդությունների տարածմանը շատ է նպաստում միմյանց համբուրելու` նոր մուտք գործած սովորությունը: Հոդվածագիրը խնդրում էր բժիշկներին համբույրի վտանգը գյուղացիներին իրազեկելու նպատակով օգնել իրենց և ուղարկել հասկանալի լեզվով տպագրված թերթիկներ, գրքույկներ, խրատներ:

 

Այս ամենը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, երբ վիրուսաբանությունը դեռևս գտնվում էր սաղմնային վիճակում: Հայտնի չէին վարակական հիվանդություններ առաջացնող շատ հարուցիչներ, դրանց փոխանցման ուղիներն ու կանխարգելման միջոցները:

 

Այժմ, երբ մեր հանրապետությունը բաց է բոլորի առջև, նպաստավոր պայմաններ են ստեղծվել վարակիչ հիվանդությունների տարածման համար: Այնինչ, ոչ միայն բժիշկներին է լավ հայտնի, որ գրիպը` իր վիրուսային հարուցիչներով, գրեթե բոլոր մանկական վարակական, ստամոքսաաղիքային տրակտի բակտերային և վիրուսային հիվանդությունները, տուբերկուլոզը և բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ հիվանդություններ կարող են համբույրի միջոցով փոխանցվել մարդկանց: Հիշյալ հիվանդությունների ճնշող մեծամասնության հարուցիչները տեղ են գտնում նաև քիթ-ըմպանում, ուր բազմանալով, հեղեղում են բերանի խոռոչը ու նրանում թուքն ու լորձը: 

 

Հայտնի է, որ նման հիվանդությունների, անգամ հազի, փռշտոցի ժամանակ արտանետվող թքի կաթիլները, գործածած սննդամթերքի ու ջրի մնացորդները վարակիչ են շրջապատի համար: Էլ չենք խոսում համբուրվելու մասին: 

 

Շատերը, կարծես խնայելով երեխայի դեմքն ու շրթունքները, համբուրում են նրա թաթիկները, անտեսելով, որ փոքրիկները դրանք բերանն են տանում: 

 

Մնում է խորհել ու ճիշտ եզրակացությունների հանգել` համբուրելու ոչ հիգիենիկ սովորությունը կանխելու համար: Դա պետք է լինի ոչ միայն բժիշկների ու բուժաշխատողների, այլև ողջ բնակչության հոգսը:

 

 

Հեղինակ. Սամվել Այվազյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի գրանցման դերը դեղաշրջանառության կարգավորման համակարգում

Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Որոշումները մտորելու առիթ են տալիս

2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Հրատապ թեմա Աշխարհում
Նեյրոբլաստոմային բջիջների մետաբոլիկ փոփոխությունները ալյումինիումի իոնների ազդեցությամբ

Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...

Ախտորոշիչ մեթոդներ Ախտաբանական անատոմիա
IN SITU հիբրիդացման մեթոդի նշանակությունը ուռուցքների ախտորոշման գործում

Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2

Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...

Ուռուցքաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները. I մաս

Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...

Վարակաբանություն Նյարդաբանություն
ՀՀ-ում առավել հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններով հիվանդացության և բարձիթողի դեպքերի դինամիկան

 

Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության...

Ուռուցքաբանություն
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Սկիզբը` 2009, N3-ում

Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...

Թվեր և փաստեր Վարակաբանություն
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ

Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի...

Իրադարձություններ աշխարհում
Հոբելյանական տարեթվեր

1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան...

Հայ բժիշկերի կյանքից
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոն
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոն

«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ ստացիոնար ունեցող կլինիկական բուժական հիմնարկ է, որտեղ գործում են ընդհանուր և...

Իրադարձություններ Հայաստանում
Հավերժացող հիշատակ. Գրիգորի Օկոև
Հավերժացող  հիշատակ. Գրիգորի Օկոև

 ... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր...

Հայ բժիշկերի կյանքից
Կերակրափող և ստամոքս
Կերակրափող և ստամոքս

Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ
Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ

Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Սննդակարգեր
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին

Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում...

Վիրաբուժություն
Պզուկներ
Պզուկներ

Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի...

Մաշկաբանություն Դեմքի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ