Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Փշոտ մտքեր

Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում. մաֆիոզները՝ կյանքի մասին. tert.am

Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում. մաֆիոզները՝ կյանքի մասին. tert.am

Cluber.ru-ն ներկայացնում է մաֆիոզների՝ տարիների ընթացքում ձևավորված կյանքի սկզբունքները և ինքնատիպ իմաստնությունը, որը օգնում է նրանց՝ ապրել:

  1. Լսե՛ք խորհուրդները, որոնք ձեզ առավելություն են տալիս: Ոչ-ոքի նման խորհուրդ մի՛ տվեք:

  2. Եթե ստում եք, հակիրճ ձևակերպեք:

  3. Ձկանը սպանում է նրա բաց բերանը:

  4. Մի՛ անդրադարձեք խնդրին այնքան ժամանակ, մինչև որ այն չանհանգստացնի ձեզ:

  5. Որոշ մարդիկ զգուշանում են, որպեսզի չպարտվեն: Զգուշավոր խաղի դեպքում միանշանակ պարտվում են:

  6. Պատահական զուգադիպություններ չեն լինում:

  7. Անխելք է այն մարդը, ով չի կարողանում թաքցնել իր իմաստնությունը:

  8. Կարելի՞ է ներել թշնամուն... Աստված կների: Ձեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:

  9. Երկու րոպեի համբերությունը տասը տարվա հարմարավետությունն է:

  10. Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում:

  11. Ոչ մի անձնական բան, դա ուղղակի բիզնես է:

  12. Ես կփոխեմ իմ երեք տասնյակ հանցագործներին մեկ անձի հետ, ով կկարողանա լուծել խնդիրները խոսքով:

  13. Խոստում տալուց առավել հեշտ բան գոյություն չունի:

  14. Մի՛ թափահարիր կանաչ խնձորենին, երբ այն հասունանա, խնձորն ինքն իր կամքով կընկնի:

  15. Օձն իր բնից միշտ հանեք մեկ ուրիշի ձեռքով:

  16. Մանուկ հասակում Աստծուց հեծանիվ էի խնդրում, այնուհետև հասկացա, որ Աստված այլ կերպ է գործում՝ գողացա հեծանիվը և ներողություն հայցեցի:

  17. Ժամանակ առ ժամանակ դիմացե՛ք տխմարներին և որևէ արժեքավոր բան կսովորեք, սակայն երբեք մի՛ վիճեք նրանց հետ:

  18. Գետի խորությունը երկու ոտքով մի՛ փորձեք:

  19. Աշխարհը համբերատարների՛ն է պատկանում:

  20. Հակիրճ խոսեք բոլորի հետ, շփվող եղեք շատերի հետ, մտերիմ՝ ընտրյալների, իսկ ընկեր՝ եզակիների հետ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բոլոր ժամանակների ամենասրամիտ 8 պատասխանները. news.am
Բոլոր ժամանակների ամենասրամիտ 8 պատասխանները. news.am

1 Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին ընդդեմ Սպարտայի...

Զիգմունդ Ֆրեյդի 17 միանշանակ չընկալվող ցիտատները. mediamag.am
Զիգմունդ Ֆրեյդի 17 միանշանակ չընկալվող ցիտատները. mediamag.am

Mediamag-ը ներկայացնում է 20-րդ դարի միանշանակ չընդունվող գիտնականներից մեկի, մեծագույն հոգեբան Զիգմունդ Ֆրեյդի (Զիգմունդ Ֆրոյդ) մեջբերումներից: Մեջբերումներ, որոնցից շատերում կգտնեք օգտակար մտքեր...

Մտածում են մեծերը
Օրինաչափություններ, որոնք չեն ենթարկվում բանականության կանոններին. tert.am
Օրինաչափություններ, որոնք չեն ենթարկվում բանականության կանոններին. tert.am

Կյանքում կան տարօրինակ օրինաչափություններ, որոնք կարծես չեն ենթարկվում բանականության կանոններին, ուստի մարդիկ դրանք կոչում են «ստորության օրենքներ»...

Ընտրանի
Ընտրանի

Բանաստեղծներն էլ երեխաների պես են. երբ նստած են իրենց գրասեղանների առջև, նրանց ոտքերը ևս օդում են մնում...

Ալֆոնս Ալլե (հոկտեմբերի 20, 1854 - հոկտեմբերի 28, 1905)
Ալֆոնս Ալլե (հոկտեմբերի 20, 1854 - հոկտեմբերի 28, 1905)

Զինվորականի մասնագիտության իմաստը ստորադասներին պատժելը և բարձրաստիճանավորների պատիժները համբերատար տանելն է...

Հավաքել և պատրաստել է Դավիթ Բաղդասարյանը
Հավաքել և պատրաստել է Դավիթ Բաղդասարյանը

Երբ մեկն է ասում` ''Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ'', հանճարեղ է, երբ երկուսն են ասում` տափակ է, երբ երեքն են ասում` - ուրեմն պետք է կրթության համակարգը փոխել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ