Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լուրեր

Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է (տեսագրություն). erebunimed.com

Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է (տեսագրություն). erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը վերակազմավորվել է եւ իր դռները բացել ամբողջովին նորացած, թարմացված, հագեցած ժամանակակաից հնարավորություններով, թարմացված նորածնային խնամքի պարագաներով:

 

Նորածնային բաժանմոքւոնւմ իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում այն երեխաները, ովքեր ծնվել են բարդացած և վաղաժամ ծննդաբերություններից։ Պերինատալ օգնություն ապահովող ծննդատան ամենաբարձր` երրորդ մակարդակի կարգավիճակը պարտավորեցնում է բուժանձնակազմին միշտ պատրաստ լինել ապահովելու պատշաճ բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ դեպքերում: Ուստի Էրեբունի ԲԿ ղեկավարությունը որոշեց այդ բարդ եւ պատասխանատու աշխատանքը ապահով ձեռքերի հանձնել: Այժմ բաժանմոքւնը ղեկավարում է առողջապահության նախարարության նեոնատոլոգիայի գծով խորհրդատու, պրոֆեսոր Պավել Մազմանյանը: Նորածնային ծառայության վերակազմավորումից հետո ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմանները հիվանդ և անհաս նորածինների բուժումն և խնամքը ապահովելու համար:

 

Բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից ձեռք են ինտենսիվ թերապիա իրականացնելու համար այսօր աշխարհունմ ընդթունված ամենալավ սարքավորումներով: Դրանք են ճապոնական “Atom Medical” արտադրության կյուվեզներ և բաց վերակենդանացման համակարգեր, ֆոտոթերապիայի լամպեր, մոնիտորները, շվեյցարական և գերմանական “Hamilton” և “Stepfan”ընկերությունների թոքերի արհեստական շնչառության սարքեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր հաճախականության թոքերի օդափոխությունը:Գերմանական “Medin” ընկերության նորագույն սարքը հնարավորություն է ընձեռում իրականացնել շնչառության ոչ ինվազիվ օժանդակման ողջ ծավալը, այդ թվում և բարձր հաճախականության միջոցով:

 

Սրանք այն ամենն են ինչ անհրաժեշտ է փոքր քաշով կամ խնդիրներ ունեցողզ փոքրիկների կյանքը փրկելու համար: Սակայն բաժանմունքի նորացումը այսքանով չի սահմանափակվում: Նախատեսվում է նաև թարմացնել ախտորոշիչ սարքավորումները՝ նորածինների էխոգրաֆիկ և ռենտգեն հետազոտություններ անցկացնելու համար: Բաժանմունքի կողմից որդեգրվել է շարունակական պերինատալ խնամքի գաղափարը, որը ենթադրում է հղիների խորհրդատվություն և ուսուցում նախքան երեխայի ծնունդը, այնուհետև ստացիոնարում հսկողություն և բուժումը:

 

Ծննդատնից դուրսգրումից հետո երեխաների հսկողության համար ստեղծվել է նաև ամբուլատոր ծառայություն՝ գլխուղեղի սոնոգրաֆիա և նեղ մասնագետների կոնսուլտացիա անցկացնելու հնարավորությամբ: “Էրեբունի” բժշկական կենտրոնում գործում է նաեւ մայրության դպրոց, որտեղ ապագա մայրերը անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում կրծքով կերակրման և նորածնի խնամքի վերաբերյալ հարցերի շուրջ:

 

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Գիտական հրավառություն տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ակումբում
ԵՊԲՀ. Գիտական հրավառություն տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ակումբում

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից արդեն գրեթե մեկ տասնամյակ գործում է օպերատիվ վիրաբուժության խմբակը, որն իր ստեղծման օրվանից միտված էր ուսանողների գործնական հմտությունների կատարելագործմանը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Թունավորումներ շմոլ գազով. Միքայել Գաբրիելյան. armeniamedicalcenter.am
Թունավորումներ շմոլ գազով. Միքայել Գաբրիելյան. armeniamedicalcenter.am

Բավականին շատ, գրեթե ամեն օր, ընդունում ենք ընտանիքներ` գազի թունավորումով: Բարեբախտաբար, բոլորը լավացել և դուրս են գրվել: Հիմա եղանակը ցուրտ է, մարդիկ բնակարանները  ջեռուցում են գազով, որը իր անվտանգության...

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
«Էրեբունի» ԲԿ-ում բացառիկ վիրահատություններ. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացառիկ վիրահատություններ. erebunimed.com

Փետրվարին «Էրեբունի» ԲԿ-ում բացառիկ վիրահատություններ կկատարի Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի ղեկավար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պետպատվերի շրջանակներում մեր կենտրոնը իրականացնում է մեծածավալ ուռուցքաբանական միջամտություններ. armeniamedicalcenter.am
Պետպատվերի շրջանակներում մեր կենտրոնը իրականացնում է մեծածավալ ուռուցքաբանական միջամտություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ի վիրաբուժական կլինիկան 2020 թվականի հունվար ամսից ընդլայնել է իր գործունեությունը ՝ ներգրավելով վիրաբուժական ուռուցքաբանության ոլորտն ամբողջությամբ։ Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, «Վիրաբուժական ուռուցքաբանության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները կրկին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների ուշադրության կենտրոնում են: «Էրեբունի» ԲԿ ՄՌՏ բաժանմունքի ռադիոլոգ Մանե Ավետիսյանի...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի շարք աշխատակիցներ անցան վաստակավոր հանգստի. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի շարք աշխատակիցներ անցան վաստակավոր հանգստի. oncology.am

Այսօր Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հրաժեշտ տվեցին վաստակավոր հանգստի անցնող մի շարք աշխատակիցների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը:

Փայտ կտրելու ընթացքում Արամ Ղազարյանը կորցրել էր ձեռքը: Շտապօգնության մեքենան նախ մարզային...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
ԵՊԲՀ. Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող չարորակ ուռուցքներից մեկն է։ Ավելի քան մեկ դար բուժման միակ մեթոդը համարվել է վիրահատությունը, երբ նոր զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր ճաշարան է բացվել. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր ճաշարան է բացվել. oncology.am

ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» հունվարի 9-ից իր դռներն է բացել նոր ճաշարանը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. ՈՒԳԸ-ը նպաստում է ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը
ԵՊԲՀ. ՈՒԳԸ-ը նպաստում է ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը

ԵՊԲՀ-ի «Ուսանողական գիտական ընկերությունը» հիմնադրվել է 1947 թվականին։ ՈՒԳԸ-ին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է գրավել՝ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությունը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր սարք և նոր վիրաբուժական մոտեցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Նոր սարք և նոր վիրաբուժական մոտեցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքը համալրվել է նոր սարքով՝ LEICA CM1520 կրիոստատով, որը նախատեսված է շտապ (cito) ներվիրահատական հետազոտությունների համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. oncology.am

ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վերջին սերնդի Lumenis ընկերության AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը «Նաիրի» բժշկական կենտրոնում
Վերջին սերնդի Lumenis ընկերության AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը «Նաիրի» բժշկական կենտրոնում

Նորագոյացությունների հեռացում` լազերի կիրառմամբ

«Նաիրի» բժշկական կենտրոն դիմում են բազմաթիվ պացիենտներ, որոնք ունեն մաշկի հետ կապված խնդիրներ՝ նորագոյացությունների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը. erebunimed.com
Փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը. erebunimed.com

Հոկտեմբերի 25-ին այլ բժշկական հաստատությունից «Էրեբունի» բժշկական կենտրոն ուղեգրվեց 38 շաբաթական հղի՝ սրտի հետազոտման նպատակով։ Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում. erebunimed.com
Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում. erebunimed.com

Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում, եւ որոնք են ժամանակակից բուժման ամենավերջին պրոտոկոլները: Անաֆիլակտիկ շոկի բուժման հիմնահարցերին նվիրված կոնֆերանսի ընթացքում «Էրեբունի» ԲԿ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ