Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լուրեր

Նռնակի պայթյունից սրտի վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկվել է. erebunimed.com

Նռնակի պայթյունից սրտի վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկվել է. erebunimed.com

Նռնակի պայթյունի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում «էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 44-ամյա կին՝ բազմաբեկոր վնասվածքներով: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ընդունման պահին նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մթագնած գիտակցությամբ, դեմքի, կրծքավանդակի, որովայնի, վերին եւ ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով: Անհետաձգելի կարգով կատարվել է պոլիօրգան համակարգչային շերտագրություն: Հայտնաբերվել է սրտի վնասում. ձախ փորոքում առկա էին բեկորներ, նկարագրվում էր բազմաթիվ բեկորների առկայություն վերին, ստորին վերջույթներում, դեմքին, աջ թոքում, հետկերակրափողային շրջանում, որովայնի խոռոչում: Հաշվի առնելով հիվանդի ծայրահեղ ծանր վիճակը, գործիքային հետազոտության տվյալները, որոշվել է կյանքի ցուցումներով անհապաղ կատարել վիրահատական միջամտություն:

 

«Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը եւ վիրաբույժ Նարեկ Զաքարյանը առանց ժամանակ կորցնելու սկսել են վիրահատությունը:

 

Նռնակի պայթյունից սրտի վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկվել է

 

Կատարվել է ձախակողմյան թորոկոտոմիա, պերիկարդոտոմիա, ձախ փորոքի առաջնային պատի բեկորային վնասվածքի կարում, պլեւրալ խոռոչի դրենավորում: Այնուհետեւ կատարվել է լապարատոմիա, հայտնաբերվել է բարակ աղիքի գալարների եւ միջընդերքի բեկորային վնասումներ, վնասված աղեգալարների մասնահատում միջընդերքի ընդգրկումով, իլեո-իլեո անաստամոզի ձեւավորումով, ինչպես նաեւ որովայնի խոռոչի դրենավորում: Վիրահատությունը տեւել է շուրջ 4 ժամ, ընդհանուր վիրաբույժների աշխատանքից հետո հաջորդ փուլերում վիրահատությունը շարունակել են վնասվածքաբանները եւ միկրովիրաբույժները՝ նեղ մասնագիտական բուժօգնության նպատակով: Մասնագիտական լուրջ հմտությունների, արագ կողմնորոշման, բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության եւ թիմային աշխատանքի շնորհիվ կնոջ կյանքը փրկված է: Նա այժմ ապաքինվում է ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ժամանակակից բարդ միջամտություններ: Վերջին տարիներին այստեղ իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. փրկվեց աուտոիմուն հեպատիտով ծայրահեղ ծանր հիվանդի կյանքը. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. փրկվեց աուտոիմուն հեպատիտով ծայրահեղ ծանր հիվանդի կյանքը. armeniamedicalcenter.am

Ամիսներ առաջ հիվանդանոցի ընդունարան էին դիմել 26 տարեկան երիտասարդ կնոջ հարազատները:
Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր: Նրա մոտ առկա էին դեղնություն, էնցեֆալոպաթիայի երևույթներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. տոքսիկ հեպատիտի բուժման հիանալի արդյունք. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. տոքսիկ հեպատիտի բուժման հիանալի արդյունք. armeniamedicalcenter.am

Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Առաջին անգամ, բացառիկ վիրահատություն Հայաստանում. nairimed.com
Առաջին անգամ, բացառիկ վիրահատություն Հայաստանում. nairimed.com

Առաջին վիրաբուժական բաժանմունքի թիմը՝ պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ, Նաիրի բժշկական կենտրոնում կատարել է Դունբար հազվադեպ հանդիպող համախտանիշով հիվանդի լապարոսկոպիկ վիրահատություն...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. խոցային կոլիտ՝ համակցված իմունային տրոմբոցիտոպենիայի հետ. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. խոցային կոլիտ՝ համակցված իմունային տրոմբոցիտոպենիայի հետ. armeniamedicalcenter.am

2018 թ փետրվարին կլինիկա էր դիմել 21-ամյա երիտասարդ տղա, ով նախքան այս դիմել էր տարբեր հիվանդանոցներ, հետազոտվել, բուժումներ ստացել:  Սկզբնական շրջանում նրան բուժել էին ինֆեկցիաների դեմ` արյունային լուծի կապակցությամբ, հետագայում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Էպիլեպսիայի վիրաբուժական բուժում` «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Էպիլեպսիայի վիրաբուժական բուժում` «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Էպիլեպսիան կարող է ընթանալ հաճախակի ցնցումներով, որոնց դեպքում դեղորայքային բուժումն անարդյունավետ է: Տարբեր երկրներում արդեն մի քանի տասնամյակ է, որ կատարվում են էպիլեպսիայով հիվանդների վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ի՞նչ է պետք հաշվի առնել կոլոռեկտալ քաղցկեղն արդյունավետ բուժելու համար. մասնագիտական քննարկում
Ի՞նչ է պետք հաշվի առնել կոլոռեկտալ քաղցկեղն արդյունավետ բուժելու համար. մասնագիտական քննարկում

Ըստ որոշ կանխատեսումների՝ 2020 թվական քաղցկեղային հիվանդությունների պատճառով մահվան ելքերը կգերազանցեն սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով գրացվող մահվան ցուցանիշներին: Այդ մտահոգությունն...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Թութքի վիրահատությունը՝ առանց վերքերի եւ ցավի. erebunimed.com
Թութքի վիրահատությունը՝ առանց վերքերի եւ ցավի. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է թութքի էնդոսկոպիկ վիրահատություն, որն ամենանվազ ինվազիվ վիրահատությունն է՝ աշխարհում կատարվող բոլոր վիրահատություների մեջ: Թութքի վիրահատության այս մեթոդը Հայաստանում կատարվում է միայն «Էրեբունի» ԲԿ-ում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com
Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

Հիվանդը գանգատվել է հետկրծոսկրային  շրջանում ցավերից, սնունդ ընդունելու դժվարություններից,   դիսֆագիկ երեւույթներից: Հետազոտություների ընթացքում  47ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ֆիզիոթերապիա. armobgyn.com
Ֆիզիոթերապիա. armobgyn.com

Ֆիզիոթերապիայի կաբինետը հագեցված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս անցկացնել ֆիզիոպրոցեդուրաներ իմպուլսային հոսանքներով, միկրոալիքներով, էլեկտրամագնիսական ճառագայթներով, գերձայնային ալիքներով...

ԵՊԲՀ. Անվանի նյարդավիրաբույժը համալսարանական հիվանդանոցում իրականացրել է ողնաշարային բարդ վիրահատություններ.
ԵՊԲՀ. Անվանի նյարդավիրաբույժը համալսարանական հիվանդանոցում իրականացրել է ողնաշարային բարդ վիրահատություններ.

Միքայելյան համալսարանական հիվանդանոցը մայիսի 18-19-ը հյուրընկալել էր Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանին...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը. erebunimed.com
Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում փրկել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը: Նրա մոտ ախտորոշվել էր  աորտայի վերջնամասի մեծ անեւրիզմա: Գոտկային հատվածում աորտան  նորմայից 3 անգամ ավելի էր լայնացած եւ ընդգգրկում էր...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Աշխարհահռչակ էնդոսկոպիստները՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Աշխարհահռչակ էնդոսկոպիստները՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«էրեբունի» ԲԿ հրավերով Հայաստան են այցելել հայտնի էնդոսկոպիստներ, Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Սմիրնովը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հոմեոպաթիա. armobgyn.com
Հոմեոպաթիա. armobgyn.com

Առաջին անգամ Հայաստանում, 1992թ., ՄՄԱՊԳՀԿ-ում բացվեց հոմեոպաթիայի կաբինետ: Հոմեոպաթիայում օգտագործվում են պատրաստուկներ՝ բուսական, կենդանական, և հանքային ծագման սահմանային փոքր դեղաչափերով, ընտրված նմանատիպության օրենքով...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ