Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լուրեր

Կլինիկական դեպք. ներվիրահատական ՀՏ հետազոտության իրականացում ներուղեղային ինֆիլտրատիվ աճող ուռուցքի հեռացման ժամանակ. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. ներվիրահատական ՀՏ հետազոտության իրականացում ներուղեղային ինֆիլտրատիվ աճող ուռուցքի հեռացման ժամանակ. armeniamedicalcenter.am

Հիվանդ Ն., ընդունվել է ՙԱրմենիա՚ ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք 01.11.2017թ.: Ընդունվելիս գանգատվում էր գլխացավից, գլխապտույտից, ընդհանուր թուլությունից, աջ վերջույթներում թուլության եւ թմրածության զգացումից: Նշում էր, որ Ռուսաստանի Դաշնության Պենզա քաղաքում, որտեղ իրենք բնակվում են, տանն ունեցել է գիտակցության կորստի եւ վերջույթներում ցնցումային նոպա:

Շտապ օգնության մեքենայով հիվանդին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, որտեղ կապված շնչառական խանգարումների հետ կատարվել է շնչուղիների ինտուբացիա, համապատասխան օգնություն, որից հետո հիվանդի վիճակն աստիճանաբար կարգավորվել է: Կատարել են գլխուղեղի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա), հայտանբերել են ձախ քունքագաթային շրջանի ներուղեղային նորագոյացություն: Տեղում հիվանդին վիրահատելու առաջարկություն չի կատարվել, խորհուրդ են տվել դիմել Մոսկվայի ակադ. Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտ` հետագա բուժման համար: Հիվանդի հարազատների ցանկությամբ նա տեղափոխվել է Երեւան՝ ՙԱրմենիա՚ ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք:
  
Ընդունվելիս հիվանդի ընդհանուր վիճակը եղել է միջին ծանրության, գիտակցությունը պահպանված, կողմնորոշումը ճիշտ, սակայն հիվանդը կոնտակտի մեջ էր մտնում անտրամադիր, ուշացումով կատարում հանձնարարությունները: Նշում էր  գլխացավ, ժամանակ առ ժամանակ` սաստկացող: Գլխացավն ուղեկցվում էր սրտխառնոցով: Մենինգալ ախտանիշները արտահայտված էին մեղմ,  բբերը` հավասարաչափ, լուսային ռեակցիան` թուլացած, կորնեալ ռեֆլեքսներն` ընկճված, երկու կողմից նկատվում էր զատիչ նյարդի պարեզ, աջից հարթված էր քիթ-շրթունքային ծալքը, կլման ակտը պահպանված էր, ըմպանային ռեֆլեքսները` քիչ ընկճված, լեզուն հանում էր միջին գծով: Շարժումների ծավաը վերջույթներում ամբողջական ծավալով էին, սակայն նկատվում էր աջ վերջույթներում ուժի իջեցում, ջլային ռեֆլեքսներն աջից առավել ակտիվ էին: Աջից դրական էր Բաբինսկու ոտնաթաթային ախտաբանական ախտանիշը: Առկա էր ցավային հեմիհիպեսթեզիա` աջից, աստերեոգնոզ` աջից:

Կատարվել են արյան կլինիկական եւ բիոքիմիական հետազոտություններ՝ նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել: Ակնահատակի հետազոտության ժամանակ՝ կանգային պտկիկներ, աջակողմյան հեմիանօպսիա Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը փոփոխոթյուններ չի հայտնաբերել: Ուլտրաձայնային հետազոտությունը ներքին օրգանների կողմից տեսանելի ախտաբանական շեղումներ չի հայտնաբերել: Ներկայացված ՄՌՏ հետազոտության տվյալներով հիվանդի մոտ առկա է գլխուղեղի ձախ քունքագագաթային շրջանի մեծ չափերի հասնող ներուղեղային ինֆիլտրատիվ աճող նորագոյացություն:

Կլինիկական դեպք. ներվիրահատական ՀՏ հետազոտության իրականացում ներուղեղային ինֆիլտրատիվ աճող ուռուցքի հեռացման ժամանակ.06.10.2017թ. կատարվել է վիրահատություն. ոսկրապլաստիկ կրանիոտոմիա` ձախ հետնագագաթային- քունքային շրջանում նույն տեղակայման ներուղաղյին ինֆիլտրատիվ աճող ուռուցքի տոտալ հեռացումով

Վիրահատությունն իրականացվել է Դ.Ա. Պատրիկյանի կողմից, օգնական` Նահապետյան Կ.Մ., վիրաբուժական քույր` Թադեւոսյան Կ.Վ., անեսթեզիոլոգ`  Զատիկյան Վ.Ս., անեսթեզիստ` Բաբայան Ա.Ս.:

Հետվիրահատական ախտորոշվել է գլխուղեղի ձախ հետնագագաթային-քունքային շրջանի ներուղեղային ինֆիլտրատիվ աճող ուռուցք:

Հիվանդի աջ կողքի վրա պառկած դիրքում կատարվել է մաշկի պայտաձեւ կտրվածք ձախ հետնագագաթային- քունքային շրջանում եւ առաջացած մաշկ-ապոնեւրոզային լաթը շրջվել է դեպի ականջախեցին: Նմանատիպ կտրվածքով հատված է ջլոնը, վերնոսկրը, եւ այդ փափուկհյուսվածքային լաթը նույնպես շրջված է նույն ուղղությամբ: Գանգաթաղի մերկացված տեղամասի վրա դրված են թվով հինգ տրեֆինացիոն անցքեր, եւ դրանք միմյանց պնեւմոտրեպանով միացնելուց հետո առաջացած ոսկրային լաթը ժամանակավոր հեռացվել է: Կարծրենին լարված էր, պուլսացիան բացակայում էր, ուներ սովորական գունավորում: Կատարվեց կարծրենու պայտաձեւ կտրվածք հիմքով դեպի քունքային շրջանը: Նկատվում էր ուղեղի արտափքում դեպի կարծրենու բացվածքը:

Համեմատաբար անոթազուրկ տարածքում կատարվեցլ է օվալաձեւ էնցեֆալոտոմիա, տեղադրվել նյարդավիրաբուժական ռետրակտոր (Յազարգիլի) եւ աստիճանաբար խորանալով մոտավորապես 2սմ խորության վրա հայտնաբերվել է ուռուցքային գոյացությունը: Այն ուներ թույլ գորշավուն գունավորում, փափուկ, լորձանման կառուցվածք, հեշտությամբ արտածծվում էր էլեկտրաասպիրատորի միջոցով: Ուռուցքը հստակ սահմաններ ուղեղային հյուսվածքի հետ չուներ, սակայն հստակ նկատվում էր պերիֆոկալ զոնան:

Սկզբնական շրջանում ուռուցքը որքան հնարավոր էր հեռացվել է կենտրոնական մասից, իսկ այնուհետեւ նաեւ` պերիֆոկալ զոնայով:

Դեպի առաջ ուռուցքն ընդհուպ մոտենում էր ձախ կողմնային փորոքի հետին եղջյուրին: Այստեղ այն նույնիսկ ներաճում էր փորոքի մեջ: Ուռուցքը համեմատաբար թույլ էր անոթավորված: Ուռուցքը հեռացվեց տեսանելի ամբողջական, առաջացավ նիշա: Նիշան լվացվեց գոլ ֆիզիալոգիական լուծույթով մինչեւ պարզ լվացման ջրերի ստանալը: Ուռուցքի հեռացման ամբողջականության մեջ համոզվելու համար կատարվել է ներվիրահատական ՀՏ հետազոտություն: Այդ նպատակով վիրահատական վերքը փակվել է՝ մաշկային լաթը դնելով իր տեղը, կարելով մի քանի հանգուցակարերով: Այնուհետեւ հիվանդը բուժանձնակազմի հսկողությամբ տեղափոխվեց ՀՏ հետազոտության կաբինետ: Իրականացված ՀՏ հետազոտությունը, որն իրականացվեց նաեւ կոնտրաստավորումով, մնացորդային ուռուցքային հյուսվածք չի հայտնաբերել: Հիվանդի տեղափոխման ժամանակ վիճակի փոփոխություն չի նկատվել: Վիրահատությունը շարունակվել է, հեռացված ուռուցքի նիշան կրկին լվացվել է գոլ ֆիզիոլոգիական լուծույթով, վերջնական հեմոստազ` հիվանդի ԶԱՃ-ը 100/70 մմ սնդիկի սյան պայմաններում: Կարծրենու լաթը դրվել է իր տեղը՝ կարվել առանձին հանգուցակարերով: Էպիդուրալ դրվել է տրանսֆիկսացիոն կարեր: Ոսկրային լաթը դրվել է իր տեղը՝ ամրացվել երեք ոսկրային կարերով՝ թողնելով ռետինե արտազատիչ էպիդուրալ տարածությունում: Դրվել են կարեր փափուկ հյուսվածքներին, մաշկին՝ թողնելով ռետինե արտազատիչ ենթաապոնեւրոզային տարածությունում: Դրվել է ասեպտիկ վիրակապ:

Նախքան վիրահատությունը նկ 1,2
ՀՏ հետազոտություն` կոնտրաստավորումով, վիրահատության ընթացքում

նկ.3,4

 

նկ.3,4
Հիվանդը տեղափոխվել է ինտենսիվ հսկողություն հիվանդասենյակ: Հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ առաջացել են շնչափողի ստենոզի կլինիկական նշաններ՝ ստրիդոր համախտանիշ՝ արտահայտվելով հեւոցով, նոպայաձեւ հազով, ցիանոզով, աղմկոտ, սուլող շնչառությամբ: Կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանակ փոփոխություններ չեն հայտնաբերվել: Անամնեզից պարզվել է, որ մոտավորապես հինգ տարի առաջ որդանման ելունի հեռացման կապակցությամբ վիրահատության ժամանակ հիվանդի մոտ եղել է շնչափողի դժվար ինտուբացիա: Պենզա քաղաքում նույնպես շնչափողի ինտուբացիան ընթացել է մեծ դժվարությունով:

Հավանաբար, ներկա վիրահատությանից հետո նկատվել է շնչափողի որոշակի հատվածի նեղացման ավելացում` այտուցի, բորբոքային գործընթացի պատճառով: Թոքային վիրաբույժների կողմից առաջարկված բուժավորումից հիվանդի հարազատները հրաժարվել են: Ընթացքում, հերթական հազի նոպայի ժամանակ նկատվել է վերքային կեղեւի արտանետում շնչափողից, որից հետո հիվանդի մոտ նշված կլինիկական նշանները հետ են զարգացել: Հիվանդը դուրս է գրվել լավացումով, առանց նյարդաբանական թերույթի:


Ներկայում հիվանդը ստանում է ճառագայթային բուժում:

Դեպքի առանձնահատկությունը նրանում է, որ վիրահատության ընթացքում կիրառվել է ներվիրահատական ՀՏ հետազոտություն` ուռուցքի հեռացման ամբողջականության մեջ համոզվելու համար: Հետազոտւթյունը հնարավոր եղավ իրականացնել նաեւ լավ ապահովված, վստահելի անեսթեզիոլոգիական ծառայության շնորհիվ: Այն իրականացված է առաջին անգամ: Խորհուրդ է տրվում նման միջոցառում իրականացնել ավելի հաճախ, իսկ ավելի նպատակահարմար է վիրասրահին կից ունենալ ՀՏ հետազոտություն իրականցնելու հնարավորություն: Մեթոդը շատ արդյունավետ էր ադեկվատ վիրահատական միջամտության իրականացնելու իմաստով: Կարծում ենք այն արդյունավետ կլինի նաեւ այլ վիրաբուժական հիվանդությունների բուժման ժամանակ:

ՙԱրմենիա՚ ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունք, բաժանմունքի վարիչ Դ.Ա.Պատրիկյան
Պատրիկայան Դ.Ա., Նահապետայան Կ.Մ.

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com
Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com

Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am
Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am

Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Դիաբետի դպրոց. erebunimed.com
Դիաբետի դպրոց. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հերթական դասընթաց՝ նվիրված ձեռքերի հիգիենայի հարցերին. morevmankan.am
Հերթական դասընթաց՝ նվիրված ձեռքերի հիգիենայի հարցերին. morevmankan.am

Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ պրոֆեսոր Ռուբեն Ադամյանի դասախոսություն-քննարկումը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ պրոֆեսոր Ռուբեն Ադամյանի դասախոսություն-քննարկումը. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) փետրվարի 7-ին կազմակերպվել է Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգները՝ Bayer day գիտաժողովին. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգները՝ Bayer day գիտաժողովին. nairimed.com

Հունվարի 27-ին տեղի ունեցավ Bayer Day 5-րդ հոբելյանական գիտաժողովը, որը նվիրված էր նյարդային համակարգի, որովայնի և փոքր կոնքի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը՝ մանկան բարեկամ ծննդատուն. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը՝ մանկան բարեկամ ծննդատուն. morevmankan.am

Երեխաների առողջական խնդիրների հարցում առաջնահերթ տեղ է գրավում նորածինների սնուցումը: Վաղ մանկական տարիքում լավագույն...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ