Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33)

Պարբերական հիվանդության ընթացքի առանձնահատկությունները տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների մոտ

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, տարածուն թարախային որովայնամզաբորբ

Պարբերական հիվանդությունը (ՊՀ), լի­նե­լով ժառանգական հիվանդություն, շատ տա­րած­ված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1-2%-ը [2,4]: ՊՀ որովայ­նային նոպաների կլինիկական պատ­կե­րը` այսպես կոչված սուր որովայնը, հա­ճախ պատճառ է դառնում, որպեսզի հիվանդ­ները ենթարկվեն անհիմն վիրահատությանը [3]: Սակայն հանդիպում է նաև հակառակը, ՊՀ տառապողների մոտ սուր ապենդիցիտը կարող է սադրել ՊՀ հերթական նոպան, և այդ ֆոնի վրա հաճախ բժիշկները ժամա­նա­կին չեն ախտորոշում տարածուն թարա­խա­յին որովայնամզաբորբը և վերջինս ախտորո­շում են միայն այն ժամանակ, երբ սովորա­կա­նից ավելի երկար է տևում ՊՀ նոպան և ի հայտ են գալիս թարախային թունավորման նշանները: Բարեբախտաբար, այդպիսի հի­վանդ­ների զգալի մասը ինտենսիվ ժամանա­կա­կից բուժման պայմաններում կարողանում են հաղթահարել այդ ահեղ իրավիճակը և ապաքինվում են:

 

Հետազոտության նյութը և մեթոդները

 

Ուսումնասիրվել է ՊՀ ընթացքը տարա­ծուն թարախային որովայնամզաբորբ վե­րապ­­րած հիվանդների մոտ: Մոտ 5.000 մեր կողմից ուսումնասիրված հիվանդներից դիտ­վել է 33 այդպիսի դեպք: Նրանցից 19-ը արա­կան սեռի էին (57,6(8,60 vs ընդհանուր քանա­կակազմի 59,8 %, NS [1]), 14-ը՝ իգական (42,4(8,60 vs 40,3%, NS): Խառը ձևով տառապում էին 21 հոգի (63,6(8,37 vs 56,6%), որովայնային՝ 9-ը (27,3(7,75 vs 34,9 %, NS), կրծքային՝ 3-ը (9,1(5,00 vs 8,5 %, NS): Նրանցից մեկը (3,0(2,98 vs 2,3%, NS) ծնված էր մինչև 1920թ. ներառյալ, երեքը (9,1(5,00 vs 5,2%, NS) ծնված էին 1921-1930 թթ., մեկը (3,0(2,98 vs 11,0%, p<0.05)` 1931-1940, ոչ մեկը (0(2,98 vs 11,3%, p<0.01)` 1941-1950, 5-ը (15,1(6,24 vs 23,5%, NS)` 1951-1960, 10-ը (30,3(8,00 vs 23,7%, NS)` 1961-1970, 11-ը (33,3(8,21 vs 16,1%, p<0.05)` 1971-1980, 2-ը (6,1(4,15 vs 7,0%, NS)` 1981-1995 թթ.: Այսպի­սով, ՊՀ տառապողների մեր կողմից ուսում­նա­սիրվող և ընդհանուր քանակակազմերը հիմ­նա­կանում իրարից չեն տարբերվում: Միայն հարկ է նշել, որ ուսումնասիրվող քա­նա­­կակազմում քիչ էին 1930-1950թթ. ծնված­ները, սակայն շատ էին 1961-1970թթ. ծնված­ները:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Ուսումնասիրված հիվանդների մոտ նո­պա­ների հրովարտակման (մանիֆեստացիա) տարիքը կազմել է միջինը 13,1 տարի (մի քանի ամսեկանից մինչև 38 տարեկան): Տարա­ծուն թարախային որովայնամզաբորբը և դրա կապակցությամբ կատարված վիրա­հա­տությունը նրանց մոտ եղել է միջինը 20,6 տարեկանում (2-ից մինչև 67 տարեկանում):

 

Նախ և առաջ մենք ուսւոմնասիրեցինք ՊՀ հիմնական` այսինքն շճաթաղանթաբորբային նոպաների հաճախականությունը կյանքի տարբեր տարիների ընթացքում:

 

Աղյուսակ 1.  Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը ((mp) կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի [1] և տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների մոտ

 

P<0.001` II:

 

Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից, ՊՀ հաճախակի նոպաները կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում հանդիպում են տարածուն թարախային որո­վայ­նամզաբորբ վերապրած համարյա բոլոր հիվանդների մոտ, ինչը հավաս­տելի­որեն գերազանցում է ընդհանուր քանակա­կազ­մի հիվանդների մոտ դիտվող տոկոսը տվյալ տարիքային ժամանակահատվածում: Փո­խա­­րենը կյանքի չորրորդ և հինգերրորդ տաս­նամ­յակների ընթացքում ՊՀ հաճախակի նոպաները դիտվում են ավելի քիչ հիվանդ­ների մոտ, քան ընդհանուր քանակակազմում, սակայն տարբերությունները հավաստելի չեն:


Աղյուսակ 2.  Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը ((mp) կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի [1] և տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների մոտ

 

P<0.001` II, III:

 

Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից, ՊՀ ժամանակ դիտվող արտա­հայտ­ված հոդաբորբը կյանքի երկրորդ և երրերդ տասնամյակների ընթացքում շատ ավելի հաճախ է հանդիպում տարածուն թարա­խային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների, քան ընդհանուր քանակա­կազմի հիվանդների մոտ: Կյանքի մյուս տասնամյակների ընթացքում էլ է դիտվում դա, սակայն ավելի քիչ և ոչ հավաստելի:


Աղյուսակ 3.  Ամիլոիդոզի հրովարտակման հաճախությունը (%(mp) կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի [1] և տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների մոտ

 

P=NS


Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից, ՊՀ ժամանակ հիվանդության ընթացքը բարդեցնող ծանր պաթոլոգիայի` ամիլոիդոզի հավանականությունը կյանքի որևէ տասնամյակի ընթացքում հավաստելի չի տարբերվում տարածուն թարախային որովայնա­մզաբորբ վերապրած և ընդհանուր քանակակազմի հիվանդների մոտ:

 

Այլ բարդությունների առումով ուսումնա­սիր­վող հիվանդների թիվը սակավ է, որպեսզի հնարավոր լիներ կատարել ստույգ վիճակա­գրա­կան համեմատություններ: Սակայն ուշա­­գրավ է, որ այսպիսի քիչ քանակության պա­րա­գայում անգամ մենք դիտարկել ենք սուր աղիքային անանցանելիության (ileus) 4 դեպք (12,1(5,68%, համեմատ ընդհանուր քա­նա­կա­կազմի` 2,88(0,249; NS): Դի­տարկած հիվանդներից կյանքի 7-րդ տասնամյակը վերապրած ընդամենը 2 հիվանդներից մեկի մոտ եղել էին սրտամկանի ինֆարկտի կլինիկորեն արտահայտված 2 դեպք: Մեկ հի­վանդի մոտ եղել էր արտաքրտնուկային սրտա­կրանքաբորբ (էքսուդատիվ պերիկար­դիտ):

 

Այսպիսով, տարածուն թարախային որո­վայնա­մզաբորբ վերապրած ՊՀ հիվանդների մոտ միայն երիտասարդ տարիքում են ՊՀ նոպաները դիտվում ավելի հաճախ, և ավելի հաճախ է դիտվում հոդային համախտանիշը քան ՊՀ հիվանդների ընդհանուր քանա­կա­կազ­մում: Հնարավոր է, որ վերապրած տա­րա­ծուն թարախային որովայնա­մզա­բորբը նպաստում է ինքնաիմուն բնույթի բար­դու­թյուն­ների, ինչպես նաև կպումային հիվան­դու­թյան ավելի բարձր հաճախականությանը, սա­կայն նշված իրավիճակը չի նպաստում ամիլոիդոզով բարդացմանը:

 

Գրականություն

 

  1. Այվազյան Ալ.Ա. Պարբերական հիվանդու­թյան ախտորոշման և բուժման արդյունա­վետ մեթոդների մշակումը. բժշկական գի­տու­թյուն­ների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության սեղմա­գիր, Երևան, 2004, 36 էջ:
  2. Նազարեթյան Է.Ե., Այվազյան Ալ.Ա., Ոսկանյան Ա.Գ., Եղյան Ա.Գ., Սևոյան Մ.Կ. Հայաստանում պարբերական հիվանդության տարածվածության մասին. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր, 2000; 1(3): 6-9:
  3. Ананикян П.П., Григорян С.Х. К диагностике острого живота при периодической болезни. В кн.: Современные методы лечения гастроэнте­ро­ло­гических больных. Ужгород, 1975, с. 7-8.
  4. Аствацатрян В.А., Торосян Е.Х., Оганян Н.А. Исследование популяционной частоты перио­ди­ческой болезни в условиях г. Еревана. В сб.: Материалы научно-практической конфе­рен­ции педиатров (14-15 окт. 1993 г.), Ереван, 1994, с. 31.

Հեղինակ. Ալ.Ա. Այվազյան, Վ.Հ. Հովհաննիսյան*, Էրեբունի բժշկական կենտրոն, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոն, վիրաբուժական հիվանդությունների թ. 1 ամբիոն*
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 1. 2008 (33) 6-8
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երեխաների ստամոքսի լորձաթաղանթի ախտաբանական կազմափոխությունները պարբերական հիվանդության ժամանակ

Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, երեխաներ, ստամոքսաբորբ, Helicobacter pylori

Պարբերական հիվանդությունը (ՊՀ), կամ միջերկրածովային դողերոցքը, բնորոշվում է օրգանիզմի շճաթաղանթների համակար­գա­յին ասեպտիկ բորբոքմամբ, որն ուղեկցվում է նոպայաձև ցավերով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Համակարգային հիվանդություններ Մանկական հիվանդություններ Ախտաբանական անատոմիա
Կարպալ թունելի համախտանիշը ներքին հիվանդությունների ոլորտում և նրա առաջացման կախվածությունը հեմոդինամիկ ցուցանիշներից

Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում առավել հա­ճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը ծանր դեպքերում կարող է հանգեցնել...

Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ