Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են առաջիկա երեք տարվա համագործակցության ուղղությունները

ՀՀ ԱՆ. Քննարկվել են առաջիկա երեք տարվա համագործակցության ուղղությունները

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի համակարգող խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից:

Նիստի մասնակիցներին ողջունել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսների, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների, «Ռոսպոտրեբնադզորից» ներկայացուցիչները և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան:

Հայաստանում ՌԴ աջակցության ծրագրի արդյունքները ներկայացրել է ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը՝ փաստելով, որ 2016-2018թթ. ՄԻԱՎ վարակին հակազդման ուղղությամբ իրականացված միջոցառումների շնորհիվ մեր երկրում դրական քայլեր են կատարվել ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում։ Նա նաև նշել է, որ ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Հայաստանում առաջին անգամ մշակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման «ՄԻԱՎ վարակ» առցանց դասընթացը:

«ՌԴ աջակցության ծրագիրը համահունչ է մեր երկրում ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման ռազմավարություններին, արդիական է և աջակցում է ֆինանսավորման այլ աղբյուրներ չունեցող միջոցառումների իրականացմանը, հեռանկարային է` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի կարևոր ուղղությունների ուսումնասիրության գիտագործնական բաղադրիչով։ Այն ուղղված է ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել խոցելի խմբերին, այսինքն` միգրանտներին և նրանց զուգընկերներին՝ հաշվի առնելով համաճարակի զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև ընդհանուր համաճարակաբանական տարածքն ու տարածաշրջանում, մասնավորապես՝ մեր երկրների միջև աշխատանքային միգրացիոն հոսքերը, գիտականորեն հիմնավորված է, ունի ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման ոլորտում ներկայումս կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների, մեթոդների վրա հիմնված համակարգային մոտեցում։ Միաժամանակ, ծրագիրը նպաստում է երկրի կողմից 90-90-90 թիրախներին հասնելուն և ազգային ու միջազգային այլ պարտավորությունների կատարմանը», -  ընդգծել է Սամվել Գրիգորյանը։

Նիստի երկրորդ օրը քննարկվել են ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ և «ՍՊԻԴ-ինֆոսֆյազ» հիմնադրամի օժանդակությամբ 2019-2021թթ. իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները, միջոցառումներն ու ծրագրերը:

«Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարել է, որ ՌԴ կառավարությունը դեկտեմբերի 1-ին հաստատել է տարածաշրջանային աջակցության ծրագրի երրորդ փուլը՝ հատկացնելով ֆինանսավորում 2019-2021թթ. համար:

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը ներկայացրել են առողջապահության նախարարության նկատառումները ծրագրի հաջորդ փուլում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հրապարակվեցին բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. oncology.am
Հրապարակվեցին բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. oncology.am

Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...

Իրադարձություններ աշխարհում
Եվրոպական ռեսպիրատոր միության կոնգրեսը` Մադրիդում. nairimed.com
Եվրոպական ռեսպիրատոր միության կոնգրեսը` Մադրիդում. nairimed.com

Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...

Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված համաժողով Աշխաբադում
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված համաժողով Աշխաբադում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական...

Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Կայացել է Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարների հանդիպումը
ՀՀ ԱՆ. Կայացել է Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարների հանդիպումը

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին: Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները...

Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Հանդիպումներ ԻԻՀ առողջապահության պատասխանատուների հետ
ՀՀ ԱՆ. Հանդիպումներ ԻԻՀ առողջապահության պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին...

Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Համաժողովը ամրագրվել է հայտարարությամբ
ՀՀ ԱՆ. Համաժողովը ամրագրվել է հայտարարությամբ

Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքում`Ա.Ֆ.Ցիբի անվան Ռադիոլոգիայի ազգային կենտրոնում անցկացվել է հերթական հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ առողջապահության...

Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Հայ-ռուսական համագործակցությունը առողջապահության ոլորտում ընդլայնվում է
ՀՀ ԱՆ. Հայ-ռուսական համագործակցությունը առողջապահության ոլորտում ընդլայնվում է

Հայ-ռուսական առողջապահական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Սերգեյ Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի Միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշման...

Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը` Ռուսաստանի Դաշնությունում
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը`  Ռուսաստանի Դաշնությունում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` մասնակցելու Օբնինսկում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին...

Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը. oncology.am
Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը. oncology.am

2018թ. հոկտեմբերի 13-ից  17-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսը։ Կոնգրեսին մասնակցում էին ավելի քան 6000 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից...

Իրադարձություններ աշխարհում
Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում. oncology.am
Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում. oncology.am

Անցյալ շաբաթՄալայզիայի մայրաքաղաք ԿուալաԼումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև...

Իրադարձություններ աշխարհում
Ժողովրդագրական միտումները` Ժնևի միջազգային համաժողովում
Ժողովրդագրական միտումները` Ժնևի միջազգային համաժողովում

Հայաստանում ընտանիքի պլանավորման առումով մտահոգիչ պատկերը զգալիորեն շտկվել է: 2000-ի համեմատ 2015-ին մեկ կնոջը միջին հաշվով բաժին ընկնող հղիությունների ընդհատման թիվը կրճատվել է 4 և ավելի անգամ...

Իրադարձություններ աշխարհում
Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ռեգիստրի ստեղծման հետ կապված ծրագրեր. oncology.am
Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ռեգիստրի ստեղծման հետ կապված ծրագրեր. oncology.am

Այս օրերին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում իր աշխատանքներն է շարունակում ս/թ հոկտեմբերի 1-ին մեկնարկած Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման...

Իրադարձություններ աշխարհում
ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա). oncology.am
ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա). oncology.am

Ս/թ հոկտեմբերի 1-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից (UICC)...

Իրադարձություններ աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ