Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am

Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am

2019թ․ հուլիսի 22-26-ը Ուզբեկստանի հանրապետական ուռուցքաբանական գիտական կենտրոնում (Տաշքենդ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ - МАГАТЭ) տեխնիկական համագործակցության RER0044 ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց՝ նվիրված արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժման հարցերին (National training course on linac-based 3D conformal radiotherapy):

Դասընթացի վարման համար ի թիվս Ավստրալիայից և Ռուսաստանից ժամանած մասնագետների, որպես ԱԷՄԳ-ի փորձագետ-դասախոս, հրավիրված էր նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը։ Դասընթացին մասնակցում էին Տաշքենդի 2 խոշոր ուռուցքաբանական կենտրոնների շուրջ 30 մասնագետներ։

Թ․Սաղաթելյանի կողմից ներկայացվեցին դասախոսություններ՝ նվիրված ժամանակակից ճառագայթային բուժման հիմնական հարցերին, տեղի ունեցան բազմաթիվ կլինիկական դեպքերի գործնական քննարկումներ, ինչպես նաև ճառագայթային բուժման մի քանի դեպքերի նախաճառագայթային նախապատրաստության վարպետաց դասեր տեղի մասնագետների հետ։

 

Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց

Միաժամանակ ոլորտի ազգային պատասխանատուների հետ քննարկվեցին տարբեր տեղակայման ուռուցքների ճառագայթային բուժման ազգային ուղեցույցների մշակման ուղիները, որոնց համար տրվեցին համապատասխան մեթոդական ցուցումներ։

Քննարկումների առանձին ոլորտ դարձավ նաև հետագա համագործակցության ծավալման հնարավորությունների հարցը:


Վերջին տարիներին ուռուցքաբանությունը, և մասնավորապես ճառագայթային բուժման ոլորտը բուռն զարգացում է ապրում ՈՒզբեկստանում շնորհիվ ոլորտում իրականացվող ծավալուն պետական ծրագրի, որի շրջանակներում կատարվել են շուրջ 100միլիոն դոլարի ներդրումներ՝ ժամանակակից սարքավորումների ներդրման և ինֆրակառուցվածքների արդիականացման համար։

Ծրագրի շրջանակներում վերոնշյալ ուռուցքաբանական կենտրոնները հագեցվել են ճառագայթային բուժման գերժամանակակից ELEKTA Infinity և ELEKTA Synergy Platform գծային արագացուցիչներով, բուժման պլանավորման, անցկացման, որակի ապահովման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից միջոցներով, զգալի տեխնիկական հագեցում է նախատեսվում նաև շրջանային ուռուցքաբանական դիսպանսերներում։

 

Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց

Ռեսուրսների սրընթաց աճին զուգահեռ, առավել կենսական է դառնում որակյալ մասնագետների պատրաստման հարցը, ինչին ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամը չէ, որ իր ներդրումն է ունենում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փորձառու անձնակազմը։

Արդեն իսկ 2019թ․ հունվարին ՈՒԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքն էր ընտրվել որպես վերապատրաստման բազա Ուզբեկստանի Նամանգանի շրջանի ուռուցքաբանական դիսպանսերի 3 մասնագետների մեկամսյա մասնագիտական վերապատրաստման համար, ևս 3 մասնագետների անհատական վերապատրաստում նախատեսված է 2019թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

 

Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց

Հատկանշական է, որ Ուզբեկստանը միակ երկիրը չէ, որին ճառագայթային բուժման մասնագետների պատրաստման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ՈՒԱԿ-ի մասնագետները։

2018-2019թթ․ ընթացքում ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում վերապատրաստվել են Տաջիկստանի տարբեր կենտրոնների  3 բժիշկներ և 5 տեխնիկ-լաբորանտներ։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար
ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար

Հուլիսի 22-23-ը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ընթացավ Էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող թրեյնինգներ...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը
Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը

Հուլիսի 22-ին Երեւանում մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին
ԵՊԲՀ. Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը հուլիսի սկզբին մասնակցեց ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայացած միջազգային մասնակցությամբ III Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին: Դեղագիտության ոլորտի ամենամյա միջոցառումն այս տարի...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացավ ՀՀ ՊՆ պարգևների
ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացավ ՀՀ ՊՆ պարգևների

ՀՀ պաշտպանության նախարության և Բժշկական համալսարանի ամուր փոխգործակցության շնորհիվ իրականություն են դառնում մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր՝ հզոր բանակ, հաղթանակած Հայաստան, առողջ զինվոր...

Իրադարձություններ Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը ԵՊԲՀ-ն համարում է ամենահաջողված պետական բուհը Հայաստանում. armenpress.am
Նիկոլ Փաշինյանը ԵՊԲՀ-ն համարում է ամենահաջողված պետական բուհը Հայաստանում. armenpress.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական բժշկական համալսարանը համարում է ամենահաջողված բուհը Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին  բուհի...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո
ԵՊԲՀ. Խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում տեղի ունեցավ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությունը, որը մեկնարկեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հաջողությունն ընտրում է պատրաստվածներին. ԵՊԲՀ շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին
ԵՊԲՀ. Հաջողությունն ընտրում է պատրաստվածներին. ԵՊԲՀ շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նշանավորվեց շրջանավարտների Հիպոկրատի երդումով:
ԵՊԲՀ 923 շրջանավարտ երդվեցին հավատարիմ մնալ բժշկի կոչմանը՝ հպարտությամբ կրելով բժշկի...

Իրադարձություններ Հայաստանում
Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը սկսել է աշխատել. Փաշինյան. armenpress.am
Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը սկսել է աշխատել. Փաշինյան. armenpress.am

 

Մինչև տարեվերջ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը հունիսի 12-ից սկսել է աշխատել և երկու շաբաթ առաջ ստացվել է  18F  բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության». Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում. 5imca.am
«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում. 5imca.am

Հուլիսի  4-ից 6-ը՝ Երևանի սրտում,  կայացավ  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը:

Պլենարների և մասնագիտական նիստերի, սեմինարների, սատելիտային սիմպոզիումների և դասախոսությունների տեսքով անցկացված...

Իրադարձություններ Հայաստանում
Եզրափակիչ ելույթներ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ավարտին. 5imca.am
Եզրափակիչ ելույթներ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ավարտին. 5imca.am

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին եզրափակիչ ելութներով հանդես եկան Համագումարի հիմնադիր նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանը և Արայիկ Բաղրյանը։ Նրանք խոսեցին...

Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի 5-րդ բժշկական համագումարի նախագահ՝ Արմեն Չարչյանի ելույթը համագումարին. izmirlianmedicalcenter.com
Հայաստանի 5-րդ բժշկական համագումարի նախագահ՝ Արմեն Չարչյանի ելույթը համագումարին. izmirlianmedicalcenter.com

Մեծարգո պարոն Վարչապետ

Հարգարժան գործընկերներ և հյուրեր

Հայաստանի 5-րդ բժշկական միջազգային համագումարը, որի նախագահը պատիվ ունեմ լինել ես, հայտարարում եմ բացված...

Իրադարձություններ Հայաստանում
Ճողվածքների վիրաբուժության արդի մեթոդների քննարկում՝ IHC Armenia 2019-ում
Ճողվածքների վիրաբուժության արդի մեթոդների քննարկում՝ IHC Armenia 2019-ում

Հայաստանում առաջին անգամ կայացավ IHC Armenia 2019կոնֆերանսը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին: Կոնֆերանսին մասնակցում էին հանրահռչակ վիրաբույժներ...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում. 5imca.am
«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում. 5imca.am

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարում՝ պլենար դասախոսությունների ֆորմատով, կայացավ «Օրթոպեդիա, պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարքը...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական պոպուլյացիայում կրծքագեղձի և ձվարանի ժառանգական քաղցկեղով պացիենտների համար փակ գենետիկան» թեմայով բանախոսություն. Մայք Մուրադյան. 5imca.am
«Հայկական պոպուլյացիայում կրծքագեղձի և ձվարանի ժառանգական քաղցկեղով պացիենտների համար փակ գենետիկան» թեմայով բանախոսություն. Մայք Մուրադյան. 5imca.am

Հայ բժիշկների 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուրերից էր Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Մոլեկուլային գենետիկայի գիտական դոկտոր Մայք Մուրադյանը, ով հանդես եկավ...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ