ԼՃԱՇԵՆԻ

առողջության առաջնային պահպանման կենտրոն


                                       

 

 
Տնօրեն   Արմինե Ասլանյան
Հասցե   ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 2 փ., 27 շենք
Հեռախոս   +374 261 2 64 11
Էլ.հասցե   [email protected]

   

 

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Ինչպես բոլոր գյուղական համայնքներում, Լճաշենում ևս նախկինում բժիշկներ չեն եղել: Ազգաբնակչության բուժսպասարկման ողջ ծանրությունն իրենց ուսերին են կրել գյուղական հեքիմները, որոնց մեջ առանձնապես աչքի են ընկել ծննդաբերողներին օգնողները (տատմերները) և կոտրվածք ու հոդախախտում ուղղողները (սնղչիները):
1939 թ. դեկտեմբերին Օրդակլուում, ներկայիս Լճաշեն գյուղում բացվում է բուժկետ:
Հեղինակություն վայելող գյուղական հեքիմները տարիների իրենց փորձը փոխանցում էին նորավարտ բժիշկներին:
1950–ականների վերջերին գյուղում բացվում է հիվանդանոց: Հիվանդանոցը բուժօգնություն
էր ցույց տալիս ինչպես թերապևտիկ հիվանդներին, այնպես էլ ծննդաբերողներին:
ԼՃԱՇԵՆԻ առողջության առաջնային պահպանման կենտրոն

Սևանի կենտրոնական շրջանային հիվանդանոցը շահագործման հանձնելուց հետո դադարեցվում է գյուղում ստացիոնարի (հիվանդանոցի) գործունեությունը:
1960–ականների վերջին հիվանդանոցը լուծարվում է, իսկ հիվանդների ընդունելությունը ժամանակավորապես կատարվում է բնակարաններում կամ դպրոցում՝ Սևանի շրջանային հիվանդանոցից եկած բժիշկների միջոցով:

Այդպես շարունակվում է մինչև 1987 թ., երբ գյուղում շահագործման է հանձնվում բուժամբուլատորիայի տիպային նոր շենքը:
Տարիներ շարունակ Լճաշենի բուժամբուլատորիայում աշխատել են իրենց գործի նվիրյալ թերապևտներ, մանկաբույժներ, մանկաբարձուհիներ, երբեմն՝ նաև գինեկոլոգներ, ատամնաբույժներ: Ամբուլատորիայի հիմնադրվելուց հետո Լճաշենում կազմակերպվեցին հուսալի բուժօգնություն և բուժսպասարկում:
2001թ.-ին ՀՀ առողջապահության գործակալության վարչության պետ, ծնունդով լճաշենցի Արա Տեր-Գրիգորյանի ջանքերով և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջապես վերանորոգվել է Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որն այժմ հագեցված է տարբեր սարքավորումներով:

 

ԼՃԱՇԵՆԻ  առողջության առաջնային պահպանման կենտրոն

ԼՃԱՇԵՆԻ  առողջության առաջնային պահպանման կենտրոն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնը սպասարկում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա և Նորաշեն համայնքների ավելի քան 4300 բնակչի, որոնցից 845 մանկահասակ երեխաներ են, իսկ մնացածը՝ մեծահասակներ։
Լճաշենի ԱԱՊԿ-ն գտնվում է 40 կմ հեռու մարզկենտրոնից և Սեւան քաղաքից՝ 5 կմ։
Նեղ մասնագիտական խորհրդատվության դեպքում հիվանդներն ուղեգրվում են Սեւանի ԲԿ:

Ընտանեկան բժշկի գրասենյակը կազմված է երկու ընտանեկան բժշկի կաբինետից, որոնք ունեն մանիպուլացիոն, լաբորատոր, իմունիզացիոն, համակարգչային և ադմինիստրատիվ կաբինետներ։ Լճաշենի ԱԱՊԿ-ն ունի նաև կաթսայատուն և մշտական ջրամատակարարում:

Լճաշենի ԱԱՊԿ-ում գործում է
լաբորատորիա, որտեղ իրականացվում է գործիքային և լաբորատոր հետազոտություններ՝ արյան, մեզի ընդհանուր քննություներ, ինչպես նաև կղանքի բակ. քննութուն և գլյուկոմետրիա։

Կատարվում է նաև Էլեկտրոսրտագրություն։

Ընտանեկան բժշկության գրասենյակում իրականցվում է ազգաբնակչության կանխարգելիչ հետազոտությունները և կանխարգելիչ պատվաստումները, որոնց համար հատկացված են համապատասխան կահավորված սենյակներ։


ԼՃԱՇԵՆԻ  առողջության առաջնային պահպանման կենտրոն

ԼՃԱՇԵՆԻ  առողջության առաջնային պահպանման կենտրոն

ԼՃԱՇԵՆԻ  առողջության առաջնային պահպանման կենտրոն


 

 

Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով