Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

ԵՏՄ-ում կգործեն դեղորայքի շուկայի կանոնակարգման միասնական սկզբունքներ. artsakhpress.am

ԵՏՄ-ում կգործեն դեղորայքի շուկայի կանոնակարգման միասնական սկզբունքներ. artsakhpress.am

2015-ի հունվարի 1-ին ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն այլ հարցերի թվում կանոնակարգում է նաև դեղամիջոցների ու բուժապրանքների շրջանառությունն անդամ պետությունների շուկայում:

 

PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝  2014-ի ավարտին ԵՏՄ անդամ պետությունները համաձայնագիր ստորագրեցին դեղորայքի ու բուժապրանքների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների վերաբերյալ: Արվել է հերթական քայլը ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի տարածքում ազգային խոչընդոտների վերացման ուղղությամբ: Այդ նորմերը կտարածվեն նաև Հայաստանի ու Ղրղզստանի վրա: Ըստ փաստաթղթի, ընդհանուր շուկան կսկսի գործել մեկ տարի անց, իսկ մինչ այդ հարկ կլինի ընդունել իրավանորմատիվային ակտերի մի ամբողջ փաթեթ, գրում է «Իզվեստիան»:

 

Մշակված համաձայնագիրը սահմանում է դեղամիջոցների գրանցման ու շրջանառության միասնական կարգը: Համաձայնագրի հիման վրա հաստատվեց նորմատիվ ակտերի մշակման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում էր 25 փաստաթուղթ կազմել:

 

Դրանց թվում են դեղամիջոցների գրանցման կարգը, պատշած դեղագործական հսկողությունը, պատշաճ կլինիկական պրակտիկան, լաբորատոր փորձարկումները, պահանջները դեղորայքի մակնշման վերաբերյալ և այլն: Բոլոր այդ փաստաթղթերը պատրաստ են այս կամ այն չափով, սակայն կողմերի պատասխանատու ներկայացուցիչները կշարունակեն աշխատել այդ փաստաթղթերի վրա նաև 2015-ին: Պատրաստ լինելուն պես փաստաթղթերի նախագծերը զետեղվում են ԵՏՀ կայքում հրապարակային քննարկման համար:

 

Սակայն 2016-ին կհամապատասխանեցվեն դեղորայքի շրջանառության ոչ բոլոր ոլորտները՝ ազգային նորմերը դեռ կպահպանվեն դեղամիջոցների մանրածախ առևտրում, գնագոյացման ու գովազդի ոլորտներում, նշում է պարբերականը:

 

2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

 

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է շրջանառությունը
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է շրջանառությունը

Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառությունը
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է դեղի շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի...

ԱՄՆ-ում արգելել են թաքցնել մարդկանց վրա դեղերի փորձարկումների արդյունքները. news.am
ԱՄՆ-ում արգելել են թաքցնել մարդկանց վրա դեղերի փորձարկումների արդյունքները. news.am

Ըստ ԱՄՆ առողջապահության նախարարության ընդունած նոր կանոնների, դեղագործական ընկերությունները պարտավոր են լինելու հրապարակել բոլոր կլինիկական հետազոտությունների արդյունքները, այլ ոչ միայն այն...

GlaxoSmithKline-ն ու Google-ը կստեղծեն բիոէլեկտրոնիկական իմպլանտների ընկերություն. tert.am
GlaxoSmithKline-ն ու Google-ը կստեղծեն բիոէլեկտրոնիկական իմպլանտների ընկերություն. tert.am

Բրիտանական GlaxoSmithKline ընկերությունը պատրաստվում է համագործակցել Google-ի հետ ու հիմնել բիոէլեկտրոնական դեղերի արտադրությամբ զբաղվող նոր ընկերություն...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Սմարթֆոնը կօգնի պարզել դեղերի իսկությունը. news.am
Սմարթֆոնը կօգնի պարզել դեղերի իսկությունը. news.am

LinkSquare սարքը կարող է ճանաչել դեղահաբերի գրությունները, հետո համեմատել բնօրինակների հետ  (դրանց վերաբերյալ տվյալները պահվում են սմարթֆոնի հատուկ հավելվածում): Գործնականում վայրկյաններից տևող...

2018թ. դեղորայքի վրա կծախսվի 1.3 տրլն դոլար. 1in.am
2018թ. դեղորայքի վրա կծախսվի 1.3 տրլն դոլար. 1in.am

Դեղորայքի համաշխարհային ծախսը մինչև 2018թ. կաճի՝ հասնելով մոտ 1.3 տրլն դոլարի, քանի որ շուկայում կհայտնվեն հեպատիտ С-ի և քաղցկեղային հիվանդությունների բուժման նոր դեղեր, նաև՝...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԱՀԿ. Նախկինում Էբոլայի դեմ պատվաստանյութ չի մշակվել՝ դեղագործական ընկերությունների անտարբերության պատճառով
ԱՀԿ. Նախկինում Էբոլայի դեմ պատվաստանյութ չի մշակվել՝ դեղագործական ընկերությունների անտարբերության պատճառով

Մինչեւ բոլորովին վերջերս Էբոլայի դեմ դեղամիջոցների եւ պատվաստանյութի մշակմանն ուղղված հետազոտութուններ չեն իրականացվել այն պատճառով, որ հիվանդությունն իր գոյության ողջ ընթացքում երբեք Աֆրիկայի աղքատ երկրների սահմանները չի լքել: Տեսակետը, The Daily Mail-ի վկայակոչմամբ, Առողջապահության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Անվավեր է ճանաչվել
ՀՀ ԱՆ. Անվավեր է ճանաչվել

Հիմք ընդունելով գերմանական «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» ընկերության ներկայացրած հայտը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»...

Աշխարհում արտադրվող վիագրայի 2I3-ը կեղծված է. հոլանդացի գիտնականներ
Աշխարհում արտադրվող վիագրայի 2I3-ը կեղծված է. հոլանդացի գիտնականներ

Աշխարհում արտադրվող վիագրայի 2/3-ը կեղծված է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով հոլանդացի գիտնականներին: Վերջիններս իրենց ուսումնասիրության հիման վրա համապատասխան անդրադարձ...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Կարգավորվում է դեղերի ոլորտը
ՀՀ ԱՆ. Կարգավորվում է դեղերի ոլորտը

2013-2014 թվականներին զգալիորեն բարելավվել է սոցիալական խմբերում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապող քաղաքացիների ապահովումը կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով
Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով

Ի ուրախություն բոլոր մայրիկների և ինչու ո՛չ, փոքրիկների, հայաստանյան դեղաշուկայում հայտնվել է նոր անվտանգ, արդյունավետ ու մատչելի ջերմիջեցնող` «ՄԻԳ մանկական»...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Ամերիկացի դեղագետները կախվածություն չառաջացնող մորֆին են ստացել
Ամերիկացի դեղագետները կախվածություն չառաջացնող մորֆին են ստացել

Ամերիկացի գիտնականները ցավազրկող միջոց են ստացել մորֆինի հիմքի վրա, որը կարող է դադարեցնել ցավը, բայց հետագայում չառաջացնել այլ հետևանքներ, մասնավորապես, կախվածություն թմրադեղերից...

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ամերիկացիների 70 տոկոսը դեղատոմսով դուրս գրված դեղեր է օգտագործում
Ամերիկացիների 70 տոկոսը դեղատոմսով դուրս գրված դեղեր է օգտագործում

Ամերիկացիների 70 տոկոսը օգտագործում է հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ եւ ցավազրկողներ, որոնք դուրս են գրվում միայն դեղատոմսով: Այս մասին ասվում է Մինեսոթայում Մաուոյի կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Դեղատան աշխատողներն այրվող դեղերը սպառում են ի վնաս մեր բնակչության առողջությանը
Դեղատան աշխատողներն այրվող դեղերը սպառում են ի վնաս մեր բնակչության առողջությանը

Երևանի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապևտներից մեկն օրերս ''ՀԺ''-ի զրույցում մտահոգություն է հայտնել տարածված մի երևույթի կապակցությամբ, երբ հիվանդը գնում է դեղատուն, հայտնում իր բողոքները, և դեղատան աշխատակիցը նրան խորհուրդ է տալիս...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ