Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Դեղագործության ոլորտի 4-րդ` «Առանց փողկապների» հանդիպմանը քննարկվեցին առաջնահերթ խնդիրներ

Դեղագործության ոլորտի 4-րդ` «Առանց փողկապների» հանդիպմանը քննարկվեցին առաջնահերթ խնդիրներ

Նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում արդեն չորրոդ անգամ մեկնարկեց Հայաստանի դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» հանդիպումը: Արդեն ավանդույթ դարձած այս երկօրյա հանդիպումը հիանալի հնարավորություն է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների համար ՀՀ կառավարության և պետական ոլորտի պաշտոնյաների հետ ոլորտի գերակա խնդիրները և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար։

 

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

 

Չնայած նախորդ հանդիպումից ի վեր իրականացված մի շարք միջոցառումների, ոլորտի գերակա խնդիրը շարունակում է մնալ տեղական ընկերությունների արտադրությունը ՊԱԳ պահանջներին համապատասխանեցնելու հարցը: Խնդրի առաջնայնությանն անդրադարձան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը իրենց ողջույնի խոսքում:  Նոյեմբերի 3-ին կայացած առաջին նիստը նվիրված էր դեղագործության ոլոոտի բարեփոխումներին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց դեղագործության ռազմավարության գործողությունների ծրագրի և Պատշաճ արտադրական գործունեության կանոնների ներդրման առաջընթացը, ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ  («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը դեղարտադրող ընկերություններին:

 

ՀՀ կառավարությունը կոչ է անում տեղական արտադրողներին ձեռնարկել համապատասխան միջոցներ 2013թ. իրենց արտադրությունում ներդնել Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) և Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ)  միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ, որը հնարավորություն կտա բարձրացնել հայկական արտադրության դեղերի մրցունակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաններում:  Մասնակիցները քննարկեցին այդ ուղղությամբ ընկերությունների կողմից նախատեսվող միջոցառումները և դրանց իրականացման առաջարկվող ժամանակացույցը: ՀՀ կառավարությունն իր հերթին մանրամասնեց իրավական բարեփոխումների իրականացման ընթացքը և հետագա քայլերը: Քննարկման առարկա դարձավ ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը, որը վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը մինչև ս.թ. նոյեմբերի վերջ:

 

Միջոցառման երկրորդ օրը`նոյեմբերի 4-ին, մասնակիցները կանդրադառնան ՓՄՁ ներդրումներին, կարգավորիչ գիլյոտին ծրագրին և պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների կողմից դեղերի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներին, ինչպես նաև ԴԱՆ Միության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից համատեղ մշակված Մարքեթինգի էթիկայի կանոնագրքին։

Սկզբնաղբյուր. http://hetq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է շրջանառությունը
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է շրջանառությունը

Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառությունը
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է դեղի շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի...

ԱՄՆ-ում արգելել են թաքցնել մարդկանց վրա դեղերի փորձարկումների արդյունքները. news.am
ԱՄՆ-ում արգելել են թաքցնել մարդկանց վրա դեղերի փորձարկումների արդյունքները. news.am

Ըստ ԱՄՆ առողջապահության նախարարության ընդունած նոր կանոնների, դեղագործական ընկերությունները պարտավոր են լինելու հրապարակել բոլոր կլինիկական հետազոտությունների արդյունքները, այլ ոչ միայն այն...

GlaxoSmithKline-ն ու Google-ը կստեղծեն բիոէլեկտրոնիկական իմպլանտների ընկերություն. tert.am
GlaxoSmithKline-ն ու Google-ը կստեղծեն բիոէլեկտրոնիկական իմպլանտների ընկերություն. tert.am

Բրիտանական GlaxoSmithKline ընկերությունը պատրաստվում է համագործակցել Google-ի հետ ու հիմնել բիոէլեկտրոնական դեղերի արտադրությամբ զբաղվող նոր ընկերություն...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Սմարթֆոնը կօգնի պարզել դեղերի իսկությունը. news.am
Սմարթֆոնը կօգնի պարզել դեղերի իսկությունը. news.am

LinkSquare սարքը կարող է ճանաչել դեղահաբերի գրությունները, հետո համեմատել բնօրինակների հետ  (դրանց վերաբերյալ տվյալները պահվում են սմարթֆոնի հատուկ հավելվածում): Գործնականում վայրկյաններից տևող...

ԵՏՄ-ում կգործեն դեղորայքի շուկայի կանոնակարգման միասնական սկզբունքներ. artsakhpress.am
ԵՏՄ-ում կգործեն դեղորայքի շուկայի կանոնակարգման միասնական սկզբունքներ. artsakhpress.am

2015-ի հունվարի 1-ին ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն այլ հարցերի թվում կանոնակարգում է նաև դեղամիջոցների ու բուժապրանքների շրջանառությունն անդամ պետությունների շուկայում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
2018թ. դեղորայքի վրա կծախսվի 1.3 տրլն դոլար. 1in.am
2018թ. դեղորայքի վրա կծախսվի 1.3 տրլն դոլար. 1in.am

Դեղորայքի համաշխարհային ծախսը մինչև 2018թ. կաճի՝ հասնելով մոտ 1.3 տրլն դոլարի, քանի որ շուկայում կհայտնվեն հեպատիտ С-ի և քաղցկեղային հիվանդությունների բուժման նոր դեղեր, նաև՝...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԱՀԿ. Նախկինում Էբոլայի դեմ պատվաստանյութ չի մշակվել՝ դեղագործական ընկերությունների անտարբերության պատճառով
ԱՀԿ. Նախկինում Էբոլայի դեմ պատվաստանյութ չի մշակվել՝ դեղագործական ընկերությունների անտարբերության պատճառով

Մինչեւ բոլորովին վերջերս Էբոլայի դեմ դեղամիջոցների եւ պատվաստանյութի մշակմանն ուղղված հետազոտութուններ չեն իրականացվել այն պատճառով, որ հիվանդությունն իր գոյության ողջ ընթացքում երբեք Աֆրիկայի աղքատ երկրների սահմանները չի լքել: Տեսակետը, The Daily Mail-ի վկայակոչմամբ, Առողջապահության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Անվավեր է ճանաչվել
ՀՀ ԱՆ. Անվավեր է ճանաչվել

Հիմք ընդունելով գերմանական «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» ընկերության ներկայացրած հայտը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»...

Աշխարհում արտադրվող վիագրայի 2I3-ը կեղծված է. հոլանդացի գիտնականներ
Աշխարհում արտադրվող վիագրայի 2I3-ը կեղծված է. հոլանդացի գիտնականներ

Աշխարհում արտադրվող վիագրայի 2/3-ը կեղծված է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով հոլանդացի գիտնականներին: Վերջիններս իրենց ուսումնասիրության հիման վրա համապատասխան անդրադարձ...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Կարգավորվում է դեղերի ոլորտը
ՀՀ ԱՆ. Կարգավորվում է դեղերի ոլորտը

2013-2014 թվականներին զգալիորեն բարելավվել է սոցիալական խմբերում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապող քաղաքացիների ապահովումը կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով
Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով

Ի ուրախություն բոլոր մայրիկների և ինչու ո՛չ, փոքրիկների, հայաստանյան դեղաշուկայում հայտնվել է նոր անվտանգ, արդյունավետ ու մատչելի ջերմիջեցնող` «ՄԻԳ մանկական»...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Ամերիկացի դեղագետները կախվածություն չառաջացնող մորֆին են ստացել
Ամերիկացի դեղագետները կախվածություն չառաջացնող մորֆին են ստացել

Ամերիկացի գիտնականները ցավազրկող միջոց են ստացել մորֆինի հիմքի վրա, որը կարող է դադարեցնել ցավը, բայց հետագայում չառաջացնել այլ հետևանքներ, մասնավորապես, կախվածություն թմրադեղերից...

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ամերիկացիների 70 տոկոսը դեղատոմսով դուրս գրված դեղեր է օգտագործում
Ամերիկացիների 70 տոկոսը դեղատոմսով դուրս գրված դեղեր է օգտագործում

Ամերիկացիների 70 տոկոսը օգտագործում է հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ եւ ցավազրկողներ, որոնք դուրս են գրվում միայն դեղատոմսով: Այս մասին ասվում է Մինեսոթայում Մաուոյի կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Դեղատան աշխատողներն այրվող դեղերը սպառում են ի վնաս մեր բնակչության առողջությանը
Դեղատան աշխատողներն այրվող դեղերը սպառում են ի վնաս մեր բնակչության առողջությանը

Երևանի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապևտներից մեկն օրերս ''ՀԺ''-ի զրույցում մտահոգություն է հայտնել տարածված մի երևույթի կապակցությամբ, երբ հիվանդը գնում է դեղատուն, հայտնում իր բողոքները, և դեղատան աշխատակիցը նրան խորհուրդ է տալիս...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ