Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Սուրճի, ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը սեռական ֆունկցիայի վրա

Սուրճի, ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը սեռական ֆունկցիայի վրա

Չկա մեկը, ով վերը նշված եռյակից երբևէ չի օգտագործել կամ օգտագործում: Իսկ ինչքանով նրանք բացասաբար ազդում  մարդու օրգանիզմի վրա, հատկապես սեռական ֆունկցիայի վրա, կամ ի՞նչ չափաբաժիններն են համարվում ոչ վնասակար: 

 

Կփորձեմ պարզաբանել:

 

Առաջինը` բոլորի կողմից սիրված սուրճի  հիմնական ազդող նյութը կոֆեինն է: Մարդիկ չեն էլ ենթադրում, որ սուրճի շատ օգտագործումից կարող են ունենալ  կախվածություն, այսինքն` երբ մի որոշ ժամանակով չեն օգտագործում սուրճ, նրանց մոտ առաջանում է գլխացավ, գերգրգռվածություն, ֆիզիկական թուլություն, հոգեկան անդորրի, աշխատունակության , տրամադրության անկում, տագնապ, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն նյարդային համակարգի խախտումներ, կարող են  առաջանալ նևրոզներ, դեպրեսիաներ, նաև կարող են սրվել սեռական բնույթի նևրոզները:

 

Սուրճը չշարաշահելու համար պետք է իմանալ  օրվա չափաբաժնի ճիշտ հաշվարկը:

 

1 բաժակ հատիկավոր կամ լուծվող սուրճը պարունակում է  60 – 100 մգ,             կոֆեին ( 1 կգ քաշին բաժին է հասնում 4,3 մգ):

Թեյը պարունակում է մինչև   30 մգ, շոկոլադի  30,0 գ-ը`  մինչև 20մգ կոֆեին:

 

Ստացվում է, որ 80 կգ կշռող մարդու օրվա սուրճի չափաբաժինը կազմում է 4 -5  բաժակը, որը չպետք է գերազանցել:

Մյուս շատ վնասակար սովորությունը ծխելն է: Մոլի ծխողների մոտ կարող են զարգանալ վեգետատիվ նյարդային համակարգի խախտումներ, դեպրեսիաներ, գլխացավեր, նույնիսկ դիսֆորիկ իրավիճակներ, անգամ սիրտ – անոթային, շնչառական, աղեստամոքսային, ուռուցքային և այլ հիվանդություններ:

 

Տղամարդիկ ավելի շատ ծխում են ձանձրույթի և հոգնածության ժամանակ, կանայք` գրգռվածության և տագնապային իրավիճակներում:

 

Իսկ ի՞նչ ազդեցություն է թողնում ծխելը սեռական ֆունկցիայի վրա:

 

Կան աշխատություններ, որտեղ նշվում է սերմնարտադրության անկում` սերմ արտադրող էպիթելի վնասվելու, սերմնաբջիջների օքսիդացիոն ստրեսի պատճառով,իսկ որոշ դեպքերում` տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիա: Կանանց մոտ` կրծքագեղձի հիվանդություններ, հղիության ընթացքում պտղի զարգացման վրա բացասական  ազդեցությամբ` նիկոտինային թունավորման ախտանիշներով: Երկու սեռերի մոտ հաճախ դիտվում են հորմոնալ խախտումներ պայմանավորված պրոլակտինի և էստրադիոլի բարձրացմամբ, որոնք էլ բերում են սեռական հորմոնների փոխհարաբերության խախտման:

 

Ծխելու ժամանակ հիմնական վնասը պայմանավորված է  ծխախոտի գլանակի մեջ պարունակվող նիկոտինով: 1 գլանակի մեջ կա մինչև 1մգ նիկոտին, մոտ 4000 անվանում տոքսիկ նյութեր, որոնք օրգանիզմի վրա թողնում են բազմապիսի բացասական ազդեցություններ:

 

Մյուս վնասակար ազդեցությամբ հայտնի է ալկոհոլը, որից այդքան տուժում են և ընտանիքները, և երեխաները, և հասարակությունը:

 

Օրվա չափաբաժինը . տղամարդիկ -  75,0 գ օղի կամ կոնյակ

կանայք          -  50,0 գ օղի կամ կոնյակ

տղամարդիկ –  200,0 գ քաղցր գինի

կանայք – 150,0 գ քաղցր գինի

տղամարդիկ – 300,0 գ անապակ գինի

կանայք – 200,0 գ անապակ գինի

տղ.  –500,0  գ գարեջուր

կն. –  330,0 գ գարեջուր

 

Այս նորմայից ավել օգտագործողների մոտ ժամանակի ընթացքում առաջանում է ալկոհոլիզմ: Ալկոհոլը շատ մարդկանց մոտ ժամանակավոր բարձրացնում է տրամադրությունը, ինքնագնահատականը, հանում է ստրեսային իրավիճակներից, որոշ մարդկանց մոտ թողնում է հանգստացնող, իսկ որոշ մարդկանց վրա` գրգռող ազդեցություն: Ալկոհոլի երկարատև օգտագործումը հանգեցնում է բազմաթիվ խախտումների, մարդու հոգեկան աշխարհի, աշխարհայացքի, ֆիզիկական բազմազան փոփոխությունների և հիվանդությունների:

 

Ես կանգ կառնեմ սեռական ոլորտի վրա թողած ազդեցության վրա: Արական սեռի մոտ դիտվում  է հիպոգոնադիզմի , անդրոգենային դեֆիցիտի առաջացում, սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխություններ, լյարդի ֆունկցիայի անկման հետևանքով կանացի հորմոնների` էստրոգենների բարձրացում, որի հետևանքով առաջանում է գինեկոմաստիա, կանացի ձևով ձևավորվող ճարպաշերտ և այլ խախտումներ:

 

Կանանց մոտ առաջանում է էստրոգեն- անդրոգենային փոխհարաբերության խախտում, ունենում է բացասական ազդեցություն ձվաբջջի հասունացման  և նրանց որակական հատկանիշների վրա, հետագա սերնդի  մտավոր և ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ:

 

Ես չեմ պնդում, որ Դուք ընդհարապես չպետք է օգտագործեք ալկոհոլ, բայց ես Ձեզ նախազգուշացնում եմ , որ չարաշահումները հանգեցնում են բազմաթիվ բարդությունների:

 

Հիմա փորձեք համադրել վերը նշվածեռյակի` սուրճի, ծխախոտի, ալկոհոլի բոլոր բացասական աղդեցությունները մարդու օրգանիզմի վրա և գնահատել դրանց առաջացրած բացասական ազդեցությունները  շարունական և տևական ժամանակահատվածում:

Ես հույս ունեմ , որ այս հոդվածից հետո ինչ – որ բան կփոխվի Ձեր մտածողության մեջ և Դուք կապրեք առողջ ապրելակերպով:

Հեղինակ. Կարեն Թոփչյան
Սկզբնաղբյուր. Sexology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ