Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Տղաների կուսության հարցն էլ իր մութ կողմերն ունի. սեքսոլոգիան և հոգևոր արժեքները

Տղաների կուսության հարցն էլ իր մութ կողմերն ունի. սեքսոլոգիան և հոգևոր արժեքները

Մեր հասարակության մեջ առավել ընդունված է խոսել աղջիկների կուսության մասին' որպես նրանց առաքինության և մաքրության նախապայմանի: Մինչդեռ հարցն առավել քան սուր է նաև տղաների համար:

 

Հիմնականում երիտասարդ տղաները կամ հասուն տարիքի տղամարդիկ կուսությունից զրկվում են ավելի վտանգավոր ճանապարհներով. նրանց «նվիրում» են վարձու կանանց հենց իրենց հարազատները կամ փաստի առաջ են կանգնեցնում ընկեր-տղաները' համարելով դա մեծ լավություն:


Ի՞նչ վերաբերմունք ունեն տղաներն այս թեմայի նկատմամբ, ի՞նչ խորհուրդ է տալիս բժիշկը, և ո՞ր կտրվածքով է հարցը դիտարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը: Բացահայտեք LN-ի հետ:

 

Անժամանակ սեքսը և անբարո տեղեկատվությունը հոգեսեռական տրավմա կարող են առաջացնել

Տղաների կուսության մասին զրուցեցինք նաև բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:

–  Կարո՞ղ է անչափահաս տղան սեռական հարաբերության մեջ մտնել, և ի՞նչ հետևանաքներ դա կարող է թողնել նրա հետագա կյանքում:

–   Սեռական հասունացումը տղաների մոտ կարող է սկսվել 10-17 տարեկան հասակում: Այդ տարիքում նրանց մոտ սեռական հարաբերությունը կարող է դիտվել որպես ֆիզիոլոգիական ակտ, սակայն սեռական հարաբերությունը նաև հոգեբանական, զգացմունքային կողմեր ունի: Եթե դեռահասի մոտ սեռական ակտը տեղի է ունենում ոչ իր ցանկությամբ, առաջանում է հոգեսեռական տրավմա: Այդ ժամանակ նրա մոտ սկսում է զարգանալ բռնության հանդեպ պաշտպանական ռեակցիա, որը կարող է դրսևորվել շրջապատի նկատմամբ անձի ագրեսիվությամբ, չարությամբ: Մինչև անգամ կարող է հանցագործի վերածվել: Հնարավոր է նաև հակառակը, կարող է հաճույք ստանալ և դրանից հետո համարի իրեն երջանիկ մարդ: Մեր հասարակության մեջ ցավալին այն է, որ երիտասարդները մտնում են սեռական հարաբերության մեջ ոչ թե ընկալելով, որ դա զգացմունքի արտահայտման ձև է, այլ ինքնահաստատման, ինքնադրսևորման, մյուսներին ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, և կարող են դա անել: Կան նաև այնպիսի տղաներ, ովքեր ավելի կայուն են, չեն տրվում հասարակական կարծիքի ազդեցությանը և կարող են երկար ժամանակ կույս մնալ, մինչև հանդիպեն իրենց սիրուն: Լինում են նաև դեպքեր, երբ նման մտածելակերպով տղամարդիկ կյանքի մեծ մասը անցնելով միայնակ են լինում և բավականին հասուն տարիքում սիրահարվելով' չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ զուգընկերուհու հետ, քանի որ արդեն նկատվում է սեռական համակագի թուլություն: Նման մոտեցումը նույնպես ճիշտ չէ, անառողջ է: Ինչպե՞ս կարող է մարդն իր կյանքի մեծ մասն ապրել՝ չսիրելով, չհամակրելով որևէ մեկին:

–  Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ կրոնական տեսանկյունից արգելվում է նախքան ամուսնությունը սեռական հարաբերություն ունենալ որևէ մեկի հետ:

–  Կրոնական, հասարակական տեսանկյունից, իհարկե, արգելվում և չի ընդունվում, քանի որ դա ավանդույթ է: Բժշկական առումով դա կապված է մի քանի գործոնների հետ: Այս ոլորտում չկա ոսկե կանոն, որ բոլորի համար միանշանակ ճիշտ լինի: Առաջին հերթին դա կախված է տվյալ անձի սեռական կոնստիտուցիայից: Եթե նա ակտիվ սեռական տիպ է, սեռական հորմոններ շատ են արտադրվում, նրա համար չապրել սեռական կյանքով և խեղդել այդ կարիքը միանշանակ վնաս է իր առողջությանը: Սակայն հնարավոր է նաև նման խնդիր չառաջանա տվյալ անձի մոտ, և չի կարելի ասել, որ եթե մինչ ամուսնությունը չապրի սեռական կյանքով, ձեռք կբերի սեռական հիվանդություններ:

–  Սերիալները, ինտերնետը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ երեխայի սեռական դաստիարակության վրա:

–   Եթե 11-12 տարեկան պատանին նայում է սեռական բնույթի սցենարով ֆիլմեր, սերիալներ, ապա դրանք միանշանակ կարող են ազդել նրա հոգեբանության և սեռական հասունացման վրա: Դա կարող է առաջացնել վաղաժամ հասունացում և դարձնել նրան գերակտիվ: Կարող է նաև հակառակը' արգելակվի և սառչի: Պետք է նշեմ, որ շատ կարևոր է ծնողի ուշադրությունը երեխայի սեռական հասունացման գործում: Հատկապես 15-16 տարեկան պատանիները թիրախային խումբ են միասեռականների համար, որոնք իրենց սեռական հակումները բավարարելու համար օգտագործում են անչափահասներին:

–  Ի՞նչ կցանկանայիք ավելացնել ասվածին:

–   Երիտասարդները պետք է ավելի պատասխանատու լինեն, ձգտեն սեռապես առողջ լինել, հաշվի նստեն իրենց մարմնի այդ հատվածի առողջության հետ, քանի որ դա ազդում է և’ հոգեկան, և’ սեռական առողջության վրա:
Հոգևորականը մարմնավոր ժուժկալության համար դեղատոմսեր ունի' պահք, աղոթք, կրոնական գրականության ընթերցանություն, ֆիզիկական աշխատանք…

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու հայր Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ:

–  Տղաների կույս լինելը մինչ ամուսնությունը պարտադի՞ր պայման է: Եթե' այո, ապա' ինչու՞:

–   Ըստ քրիստոնեական ընկալման, և’ տղաների, և’ աղջիկների կույս չլինելը մինչամուսնական շրջանում անթույլատրելի է մի շատ պարզ պատճառով. որևէ սեռական հարաբերություն, որ ամուսնական շրջագծից դուրս է տեղի ունենում, համարվում է շնություն ամուրիների համար, իսկ պոռնկություն՝ պսակվածների համար, իսկ այր և կին ամուսիններ են համարվում միայն ու միայն Սուրբ Պսակի խորհուրդն ստանալուց, ասել է թե՝ Աստծո օրհնությամբ մեկ մարմին դառնալուց հետո: Այստեղ որևէ բացառություն չկա արական և իգական սեռի ներկայացուցիչների միջև:

–  Եթե տղամարդը դեռ չի ամուսնացել, սեռական հարաբարություն չի ունեցել և դա վատ է անդրադառնում նրա առողջության վրա, ի՞նչ պետք է…

–  Դեռ պետք է պարզել' առողջական խնդիրները սեռական հարաբերության բացակայության հետևանքով են, թե ոչ: Բացի դրանից, եթե մարդը սեռական հարաբերություն չի ունենում, սակայն էրոտիկ տեսանյութերի կամ գրականության միջոցով իրեն սեռական գրգռվածության է հասցնում, ապա բնական է, որ առողջական խնդիրների առաջացման պատճառն այդ դեպքում ոչ թե դառնում է սեռական հարաբերության բացակայությունը, այլ գրգռվելու նման ձևը: Սեռական կիրքը մարդու միջից պարպելու լավագույն միջոցներն են՝ պահքը, աղոթքը, կրոնական գրականության ընթերցումը, ֆիզիկական աշխատանքը կամ պարապմունքները:

–  Ինչպե՞ս եք վերաբերվում «Առողջ մարմնում' առողջ հոգի» արտահայտությանը:

–  Մարդն ունի մարմին, հոգի, միտք, որոնցից յուրաքանչյուրը սննդի կարիք է զգում: Հավասարապես սնուցելու պարագայում մարդը հավասարակշիռ վիճակ է ձեռք բերում: Հետևաբար, մարդու կյանքում և հոգին, և մարմինը կարևոր տեղ են գրավում՝ համապատասխան խնամքով:

–  Ի՞նչ կասեք տղաների սեռական անգրագիտության մասին, երբ բռնությունը կամ սեռական սանձարձակությունն ընկալվում է որպես «փորձառություն»:

–  Քրիստոնեական ընկալմամբ՝ սեռական հարաբերությունն ամուսիների միջև ոչ միայն որդեծնության համար է, այլև սիրո զգացմունքն ու կապվածությունն ավելի ամրապնդելու: Հետևաբար, սեռական առողջ հարաբերության ժամանակ' սիրո պարագայում սեքսը չի կարող վերածվել բռնության կամ սանձարձակության:

–  Սեռապես ակտիվ մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս երկար ժամանակ չզպել կրքերը: Ինձ հետաքրքրում է նաև հոգևորականի մոտեցումը:

–   Բժշկական տեսանկյունը չի հենվում բարոյական հասկացությունների վրա: Բժիշկը ելնում է տվյալ իրավիճակում գտնվող մարդու վիճակից: Շատ հաճախ բժիշկները իրենց «դեղամիջոցը» առաջարկում են՝ ելնելով հասարակության մեջ արդեն գոյություն ունեցող իրավիճակից: Եթե որևէ մեկը սովորություն ունի իր միտքը անընդհատ զբաղեցնելու էրոտիկ տեսարաններով, իր մեջ արթնացնելով սուր սեռական ցանկություն, բնականաբար բժիշկը պետք է խորհուրդ տա սեռական հարաբերություն ունենալ: Իսկ քրիստոնեական ընկալմամբ հարցի լուծում պետք է առաջարկի հետևյալը'նախ քո միտքը մի զբաղեցրու նման տեսարաններով, և պատճառը վերացրու ընդունելի որևէ միջոցով:

–  Հայր սուրբ, ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդներին:

–  Մարդու նպատակն է երջանիկ լինելը, սակայն, վաղանցուկ հաճելի պահերով հնարավոր չէ երջանիկ կյանք ապահովել: Երջանիկ կյանք կառուցելու համար պետք է ունենալ սեր: Կա մի իրավիճակ, որտեղ սերը ծաղկում է' երբ կան կին և ամուսին և սիրո արդյունքում ծնված պտուղներ: Որևիցե մեկը հակառակը չի կարող պնդել, որ սիրող ամուսինները ավելի պակաս երջանիկ են, քան ազատ սեռական կյանքով ապրող որևէ մեկը: Ահա սա է առողջ մարդու կենսաձևը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ