Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ. nairimed.com

Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ. nairimed.com

Նորագույն մեթոդով գանգոսկրի դեֆեկտների բուժման հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի հետ:

–   Ինչպե՞ս են առաջանում գանգոսկրի դեֆեկտները:

–   Գանգոսկրի դեֆեկտները, սովորաբար, լինում են հրազենային կամ վնասվածքային ախտահարումներից հետո, որոնց կապակցությամբ իրականացված վիրահատություններից հետո հաճախ առաջանում է գանգոսկրի մեծ չափերի դեֆեկտ: Գանգոսկրի  և ուղեղանյութի վնասումից հետո տվյալ տեղում առաջանում է դատարկ տարածություն, ինչն առաջացնում է բավականին արտահայտված տձևություն, էսթետիկ դեֆեկտ: Երբեմն մարդու տեսքը գրեթե սարսափելի է գանգոսկրային դեֆեկտների պատճառով, նրանք ստիպված խուսափում են հասարակությունից, շփումներից, և մշտապես գլխարկ են կրում:

Գանգոսկրի դեֆեկտները վերացնող վիրահատությունները նորություն չեն, տասնյակ տարիներ իրականացվել են նման վիրահատություններ, սակայն արդյունքները միշտ չէ, որ գոհացրել են հիվանդներին: Վիրահատության ժամանակ ձեռքով ստանալ գանգի կորությանը և կառուցվածքին համապատասխան բացակայող ոսկրին փոխարինող կտոր,  գործնականում հնարավոր չէ` հատկապես մեծ չափերի հասնող դեֆեկտների դեպքում: Այդ է պատճառը, որ վիրահատություններից հետո հիվանդների էսթետիկ տեսքը դարձյալ գնահատվում է անբավարար:

Ստեղծված իրավիճակը սկիզբ դրեց նոր ճյուղի զարգացմանը, որը կոչվում է գանգոսկրերի վիրահատություն` 3D ձևավորված տիտանե  թիթեղով:

–   Ինչո՞ւմն  է  կայանում այս վիրահատության էությունը և ինչո՞վ է տարբերվում նախորդ մեթոդներից:

Նախքան վիրահատությունը, գլխի համակարգչային շերտագրության տվյալների հիման վրա, հատուկ ծրագրավորմամբ, ձևավորվում և պատրաստվում է պացիենտի գանգին բնորոշ պլաստմասե կաղապար: Երկրորդ էտապում պատրաստվում է դեֆեկտի չափերը, ձևը, կորությունն ունեցող տիտանե թիթեղ: Վիրահատության ժամանակ արդեն ձևավորված և պատրաստված թիթեղը բավականին հեշտությամբ տեղադրվում է դեֆեկտի տեղում և փակվում փափուկ հյուսվածքով:

Մեթոդի իրականացման գործընթացին նպաստող է ո՛չ միայն 3D մոդելավորման առավելությունը, որը թույլ է տալիս ապահովել սիմետրիա, այլ նաև տիտանե թիթեղի կիրառումը: Նախքան այս մեթոդի կիրառումը գանգի ոսկրերի դեֆեկտը փակվում էր պլաստմասե կաղապարով, որի դեպքում անհրաժեշտություն էր առաջանում իմպլանտի տեղադրման տեղում ձևավորել գանգոսկրերի խորությանը համարժեք տարածություն, որպեսզի այն հավասար լինի ոսկրերին: Դա նշանակում է, որ վիրաբույժն, ակամա, պետք է գործ ունենա գլխուղեղի հետ և իր գործողություններով ոչ ցանկալի ճնշում գործադրի նրա վրա:

 


Տիտանե թիթեղի պարագայում, որը շատ բարակ է (0.5մմ հաստություն), այլևս անհրաժեշտություն չի լինում տրեպանացիոն անցքում առանձնացնել ոսկրային եզրերը, այսինքն, թիթեղը տեղադրվում է ոսկրերի վրա: Դրա շնորհիվ կրճատվում է վիրահատության ժամանակը, բացառվում է ուղեղի ճնշման հնարավորությունը:

Այսպիսով, տիտանե թիթեղի օգտագործումը գանգոսկրի վիրահատության ժամանակ ունի մի շարք առավելություններ. առաջինը` 3D մոդելավորումն ապահովում է սիմետրիան և հետվիրահատական տեսքը, երկրորդը՝ կրճատվում է վիրահատության ժամանակահատվածը, երրորդը` հնարավոր է խուսափել հետվիրահատական բարդություններից, ինչպիսին է, օրինակ, տրեպանացիոն անցքում տեղադրված իմպլանտով գլխուղեղի սեղմումը:

Հարկ է նշել նաև, որ տիտանը, որպես ամենաիներտ մետաղ, մարդու օրգանիզմի կողմից առավել ընդունելի է: Առայսօր որևէ դեպք չի եղել, որ տեղադրված տիտանե թիթեղն օրգանիզմի կողմից չընդունվի:

Հիվանդները, սովորաբար, վիրահատության հաջորդ օրն սկսում են քայլել և 3 օրից դուրս են գրվում` մեկ շաբաթ մնալով հսկողության տակ:

–   Ինչպե՞ս է մեթոդը ներդրվել մեր երկրում:

–   Վիրահատական այս մեթոդը Հայաստանում առաջին անգամ կատարվել է իմ կողմից՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում, որը ներկայում միակ կենտրոնն է, որտեղ հնարավոր է այն իրականացնել:

Տիտանե թիթեղների ձեռքբերման համար մշակել ենք անհրաժեշտ փոխգործունեություն արտերկրի գործընկերների հետ:

–   Մեթոդի կիրառմանը վերաբերող ի՞նչ հաջողություններ ունեք:

–   Ուրախալի է, որ արդեն իրականացվել է վեց վիրահատություն: Բոլոր կլինիկական դեպքերում պացիենտները երիտասարդ տղաներ էին, ովքեր հաշմանդամություն էին ստացել զինծառայության ընթացքում: Նրանք ապրիլյան պատերազմի և այլ պատճառներով ծառայության ընթացքում վիրավորված զինվորներ են, ովքեր նախնական վիրահատվել են, ապա` զորացրվել, սակայն նրանց մոտ առաջացել են հետվիրահատական բավականին մեծ չափերի գանգոսկրի դեֆեկտներ: Մենք կարողացել ենք իրականացնել դեֆեկտի վերացմանն ուղղված վիրահատություններ:

Շատ կարևոր և ուրախալի փաստ է նաև այն, որ պետությունը հոգում է այդ ծախսերը, քանի որ դա բավականին թանկարժեք վիրահատություն է:

Այս մեթոդի՝ մեզ մոտ ներդրման կարևորությունը նրանում է, որ պետական ծախսեր են կրճատվել: 2016-ին նման հիվանդի բուժումը Հայաստանում հնարավոր չէր, և կառավարության որոշմամբ Գերմանիայում մեկ զինվորի վիրահատման համար 30 մլն դրամ էր հատկացվել: Այժմ 30 մլն դրամով կարող ենք կատարել15 վիրահատություն: Մեր գնացուցակով վիրահատությունը 2 մլն 300 հազար դրամ է:

Ունեմ շատ հետաքրքիր դիտարկում. բժշկական տեսանկյունից դժվար է հիմնավորել և բացատրել. վիրահատությունից հետո նկատվում է ակնհայտ դրական դինամիկա ո՛չ միայն էստեթիկ, այլև որոշ ֆունկցիաների մասնակի վերականգնման տեսանկյունից՝ հիվանդները սկսում են շարժել ոտքը կամ ձեռքը, սկսում են խոսել: Գուցե գործում է հոգեբանական գործոնը՝ գնահատված լինելը պետության կողմից:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դիմային նյարդի հետվիրահատական վերականգնում. nairimed.com
Դիմային նյարդի հետվիրահատական վերականգնում. nairimed.com

Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան

Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Կլինիկական դեպք․ բացառիկ վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք․ բացառիկ վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում. armeniamedicalcenter.am

Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Որովայնային ճողվածքների լապորոսկոպիկ վիահատություններ. nairimed.com
Որովայնային ճողվածքների լապորոսկոպիկ վիահատություններ. nairimed.com

Որովայնային ճողվածքները բավական տարածված են։

Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բարիատրիկ վիրահատություններ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com
Բարիատրիկ վիրահատություններ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com

160 կգ քաշով 40 տարեկան տղամարդը դիմել է ստամոքսը փոքրացնելու վիրահատության՝ նիհարելու նպատակով։ Ասում է՝ շատ տարբեր միջոցներ է փորձել՝ հատուկ սննդակարգ է պահել, մարզվել է, բայց կորցրած քաշը նորից հետ է եկել...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ճողվածքների վիրահատություններ՝ լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com
Ճողվածքների վիրահատություններ՝ լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com

Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:

«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...

Նախադեպը չունեցող հիբրիդ-վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Նախադեպը չունեցող հիբրիդ-վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հազվագյուտ հիվանդության ախտորոշում ԻՌ ծառայությունում կատարված էքսցիզիոն բիոպսիայի շնորհիվ
Հազվագյուտ հիվանդության ախտորոշում ԻՌ ծառայությունում կատարված էքսցիզիոն բիոպսիայի շնորհիվ

Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com
Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են  փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են  նախկինում  ավանդաբար կատարվող բաց  վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Բարդ վիրահատությունների արդյունքում պահպանվել է պացիենտի ձախ դաստակը
ԵՊԲՀ. Բարդ վիրահատությունների արդյունքում պահպանվել է պացիենտի ձախ դաստակը

Ինքնավթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք տեղափոխված կնոջ մոտ ախտորոշվել էր ձախ ճաճանչ-դաստակային...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. մասնագիտացված օգնության կարևորությունը թոքի վնասումների ժամանակ. Ազատ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. մասնագիտացված օգնության կարևորությունը թոքի վնասումների ժամանակ. Ազատ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Ծակած-կտրած վնասումով՝ դեպքից մոտ 3 ժամ անց, էջմիածին քաղաքի հիվանդանոցից մեր կլինիկա է տեղափոխվել 60-նն անց տղամարդ: Ռենտգեն հետազոտությամբ բուժառուի մոտ ախտորոշվել է հեմոպնևմոթորաքս...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գլխուղեղի վիրահատությունները դարձել են անվտանգ. nairimed.com
Գլխուղեղի վիրահատությունները դարձել են անվտանգ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն հինգ տարի է, ինչ ներդրվել է գլխուղեղի վիրահատությունների կատարման անվտանգ և նոր մեթոդ: Ներկայում կենտրոնի նյարդավիրաբուժական թիմը հասել է մասնագիտական այնպիսի բարձունքի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ. nairimed.com
Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ. nairimed.com

Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Բժիշկների «ոսկերչական» մանրակրկիտ աշխատանքի արդյունքը
ԵՊԲՀ. Բժիշկների «ոսկերչական» մանրակրկիտ աշխատանքի արդյունքը

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժները, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի մասնագետները՝ Ռուսաստանից ժամանած անապլաստոլոգ...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բացառիկ վիրահատություն Արթմեդ ԲՎԿ-ում հայ և ռուս մասնագետների կողմից
Բացառիկ վիրահատություն Արթմեդ ԲՎԿ-ում հայ և ռուս մասնագետների կողմից

Վերջերս Արթմեդ ԲՎԿ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է եզակի ու բարդ վիրահատություն։ Մեր կենտրոն էր դիմել պացիենտ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի չարորակ գոյացությամբ` տեղային տարածվածությամբ դեպի դռներակ...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. գլխուղեղի կավերնոզ մալֆորմացիայի հեռացում. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. գլխուղեղի կավերնոզ մալֆորմացիայի հեռացում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք է դիմել 65 տ. Գ.Բ.-ն։ Պացիենտի մոտ գլխուղեղի ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների հիման վրա ախտորոշվել էր գլխուղեղի ձախ քունք- ճակատային շրջանի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ