ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Եղերդակը կարող է կանխարգելել հիշողության կորուստն Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ. news.am
Հիշողության կորուստը Ալցհեյմերի հիվանդությանն ուղեկցող խնդիր է: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ նյութը (hydroxycinnamic acid), որը պարունակում է եղերդակը (цикорий), օգնում է կանխել կամ դանդաղեցնել այս հիվանդությամբ տառապողների հիշողության կորուստը:
Հետազոտության ընթացքում College of Food Science and Engineering at Northwest A&F University-ի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ այդ նյութը ստացած մկներն ավելի լավ հիշողություն են ունեցել եւ ավելի լավ են հաղթահարել թեստային խնդիրները, քան ստուգիչ խմբի կրծողները: Հետազոտության հեղինակներից բժիշկ Հյուբո Լյուն նշել է, որ բացառված չէ, որ այդ կարող է օգնել ամրացնել ե՛ւ Ալցհեյմերի հիվանդությամբ, ե՛ւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապողների հիշողությունը: Չնայած սա ապացուցելու համար անհրաժեշտ է նոր հետազոտություններ կատարել:
Այս թթուն պարունակում է ո՛չ միայն եղերդակը, այլ նվազագույնը բույսերի եւ բանջարեղենի 63 տեսակներ: Դրանց թվում են կաթնուկն ու ռեհանը: Նախկինում արդեն հայտնաբերվել է, որ hydroxycinnamic acid-ը հակաօքսիդանտային հատկություններ ունի՝ այն կարող է նվազեցնել եւ անգամ կանխել բջիջների վնասումը:
Հիշողության հետ կապվաշ հաճախ խնդիրներ են առաջացնում լիպոպոլիսախարիդները, որոնք օքսիդատիվ սթրեսի եւ բորբոքումների արդյունքում վնասում են ուղեղի բջիջները: Այս պարագայում hydroxycinnamic acid-ը նվազեցնում է ուղեղի բորբոքման մակարդակը եւ գործում է ինչպես հակաօքսիդանտ: Այն նաեւ նվազեցնում է ուղեղում կուտակվող բետա ամիլոիդային սպիտակուցների ծավալը: Հենց այս կուտակումներն են կապում Ալցհեյմերի հիվանդության առաջացման հետ:
Կարդացեք նաև
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով...
«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը...
Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը...
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...
Հիվանդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ոչ ծանր վիճակում. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ գլխուղեղը սնուցող հիմնական անոթները քրոնիկ խցանված են: Քանի որ այդ դեպքում ներանոթային վիրահատությունները...
Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...
Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...
Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVtXoYq' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384