Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ

Էկզեման հաճախ մանկականից վերածվում է մեծահասակների հիվանդության

Էկզեման հաճախ մանկականից վերածվում է մեծահասակների հիվանդության

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էկզեմայով բազմաթիվ երեխաների մոտ մաշկի հետ խնդիրները կարող են շարունակվել նաեւ հասուն տարիքում: Թեպետ էկզեման, կամ ինչպես այն անվանում են՝ ատոպիկ դերմատիտը, հաճախ առաջանում է մանկական տարիքում, նոր հետազոտության համաձայն, էկզեմայով երեխաները, շատ հավանական է, որ շարունակեն ունենալ մաշկային խնդիրներ ընդհուպ մինչև 20 տարեկանը, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ամբողջ կյանքում, հաղորդում է webmd.com-ը:

 

«Էկզեման մաշկային հիվանդություն է, որը հիմնականում փոքր երեխաների մոտ է լինում: Այսպիսի հիվանդների մոտ մաշկը շատ զգայուն է՝ բորբոքումների, ինֆեկցիաների եւ ալերգիաների հակումով», - ասում է Նյու Յորքի Մաունթ Սինայ հիվանդանոցի մաշկաբան Ջոշուա Զեյխները: «Հիվանդության տարբերակիչ նշան է քորը, որը դեղորայքի համար աննկարագրելի ծախսերի պատճառ է դառնում, բերում է կյանքի որակի եւ միջանձնային հարաբերությունների վատթարացման, ինչպես նաեւ ուսման եւ աշխատանքի ժամանակի կորստի»:

 

Նախկինում համարվում էր, որ էկզեման անցնում է, երբ երեխաները մեծանում են, ասում է Զեյխները: Այդ իսկ պատճառով փորձագետները երկար տարիներ հետեւել են հիվանդության բնականոն ընթացքին եւ հայտնաբերել, որ ախտանիշները կարող են պահպանվել ավելի երկար, քան նախկինում կարծում էին՝ ձգվելով մինչեւ կյանքի երկրորդ տասնամյակ եւ ավելի:

 

Փենսիլվանիայի համալսարանի Պերելման բժշկական դպրոցի հետազոտողներ բժիշկ Դեվիդ Մարգոլիսը եւ իր գործընկերներն ուսումնասիրել են էկզեմայի ախտանիշներն ավելի քան 7100 երեխաների մոտ՝ երկար ժամանակի ընթացքում: Ախտանիշները սկսվելուց երեխաների միջին տարիքը երկու տարեկանից չէր անցնում:

 

JAMA Dermatology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում էր, որ երեխաների ավելի քան 80%-ը շարունակել է տառապել էկզեմայի ախտանիշներից եւ դեղորայք խմել մինչեւ 26 տարեկան:

 

Եվս 5 տարի հետո հիվանդների 64%-ը հայտարարել են, որ չի եղել այնպիսի 6-ամսյա ժամանակահատված, որի ընթացքում նրանք մաշկին դեղ չեն քսել:

 

Սակայն հետազոտողները նշում են, որ ծրագրում մասնակցություն են ունեցել միայն էկզեմայի ծանր տեսակով տառապող երեխաներ, որը շատ դժվար է բուժման ենթարկվում:

 

«Էկզեմայով երեխաները եւ նրանց ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մաշկի խոնավացմանը ճիշտ բաղադրիչներով, ինչպիսին ցերամիտներն են, որոնք այդպիսի երեխաների մաշկում գենետիկորեն բացակայում են», - ասում է Նյու Յորքի Լենոքս Հիլլ հիվանդանոցի մաշկաբան Դորիս Դեյիզը:

 

«Մաշկն անհրաժեշտ է խնամել նույնիսկ այն ժամանակ, երբ ախտանիշները շատ արտահայտված չեն, եւ էկզեման վերահսկելի է», - շարունակում է բժիշկը: «Կարեւոր է նաեւ վերահսկել սթրեսը, որովհետեւ սթրեսը նույնպես ուժեղացնում է էկզեմայի ախտանիշները»:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով

Ծառայությունների որակը բարձրացնելուն միտված քաղաքականության շրջանակում նախարարությունն այսուհետև առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն...

Հրատապ թեմա Հայաստանում Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ասեղնաբուժությունը կարող է փրկել երեխաներին խիթից
Ասեղնաբուժությունը կարող է փրկել երեխաներին  խիթից

Խիթը 2 շաբաթականից 4 ամսական երեխաների շրջանում տարածված վարքային համախտանիշ է, որը բնութագրվում է չափազանց ուժեղ և երկարատև լացի նոպաներով: Խիթով տառապող երեխաները լալիս են գրեթե...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am
Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am

Աղիքային մանրէները կարող են կարեւոր դեր խաղալ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Նման եզրահանգման են եկել Լինչեպինգի համալսարանից շվեդ գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները...

Լրահոս երեխաների մասին Ալերգոլոգիա
Կանադացի գիտնականները ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային օգնելու համար խնձորի հյութ են առաջարկում. tert.am
Կանադացի գիտնականները ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային օգնելու համար խնձորի հյութ են առաջարկում. tert.am

Կանադացի գիտնականները նշում են, որ մրգի հյութը կօգնի մանկահասակ երեխային այլևս չլացել ստամոքսի ցավերից, գրում է mirror.co.uk-ը: Պարբերականի փոխանցմամբ`  նոր հետազոտությունը պարզել է, որ խնձորի հյութը...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը Լրահոս երեխաների մասին
Հակաբիոտիկներն անզոր են դառնում մանկական պրակտիկայում. 1in.am
Հակաբիոտիկներն անզոր են դառնում մանկական պրակտիկայում. 1in.am

Բրիսթոլի համալսարանի և Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են աշխարհի 26 երկրներում անցկացված 58 հետազոտությունների տվյալները՝ կապված երեխաների միզուղիների բորբոքումների...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ Լրահոս երեխաների մասին
Ալերգիա ունեցող երեխաները 2 անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում. news.am
Ալերգիա ունեցող երեխաները 2 անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում. news.am

Ալերգիայով տառապող երեխաները երկու անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում: Այդ մասին տեղեկացնում են Northwestern University-ի հետազոտողները` Ջոնաթան Սիլվերբերգի ղեկավարությամբ...

Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ավստրալիացի գիտնականները նեյրոբլաստոմայի բուժման նոր միջոց են ստեղծել. news.am
Ավստրալիացի գիտնականները նեյրոբլաստոմայի բուժման նոր միջոց են ստեղծել. news.am

Ավստրալիացի գիտնականները փորձարարական դեղ են մշակել, որը կարող է արդյունավետ լինել նեյրոբլաստոմայի՝ երեխաների նյարդային համակարգի քաղցկեղի  դեմ պայքարում. այս հիվանդությունը զարգանում է սաղմնային նյարդային...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ֆրանսիայում երեխայի դաստակի պրոթեզ են ստեղծել 3D պրինտերով. 1in.am
Ֆրանսիայում երեխայի դաստակի պրոթեզ են ստեղծել 3D պրինտերով. 1in.am

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի վեցամյա Մակսանսը ծնվել է առանց ձեռքի դաստակի։ Այժմ նա ստացել է պրոթեզ, որը պատրաստված է 3D պրինտերի միջոցով։ Երեխան ինքն է նկարել իր «նոր ձեռքի» օրինակը...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Քթով փուչիկ փչելն օգնում է բուժել օտիտը. 1in.am
Քթով փուչիկ փչելն օգնում է բուժել օտիտը. 1in.am

Toneto.net-ի փոխանցմամբ՝ միջին ականջի օտիտը համայն աշխարհում շատ տարածված հիվանդություն է երեխաների շրջանում։ Բրիտանացի գիտնականները բժշկության...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
Աուտիզմը հնարավոր է բացահայտել երեխայի աչքերի շարժման միջոցով. news.am
Աուտիզմը հնարավոր է բացահայտել երեխայի աչքերի շարժման միջոցով. news.am

Բրիտանացի բժիշկները հայտարարել են, որ աուտիզմի առաջացման հնարավորությունը կարելի է պարզել երեխայի աչքերի միջոցով. երեխաները, որոնք ավելի արագ են շարժում աչքերը, ավելի հակված են աուտիզմի...

Լրահոս երեխաների մասին
Աուտիզմի պատճառը քույր-եղբայրների մոտ նույն գենետիկ մուտացիաները չեն. news.am
Աուտիզմի պատճառը քույր-եղբայրների մոտ նույն գենետիկ մուտացիաները չեն. news.am

Միեւնույն գենետիկ մուտացիաները չեն քույրերի եւ եղբայրների մոտ աուտիզմի պատճառը եւ դրանք միշտ չէ, որ ծնողներից են ժառանգվում, ցույց են տվել Կիրառական գենոմային հետազոտությունների կենտրոնի ստացած...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա Լրահոս երեխաների մասին
Մարիխուանայից ստացված դեղամիջոցը կարող է բուժել մանկական էպիլեպսիան. news.am
Մարիխուանայից ստացված դեղամիջոցը կարող է բուժել մանկական էպիլեպսիան. news.am

Գիտնականները մանկական էպիլեպսիայի բուժման համար մարիխուանայի մաքրազերված մոլեկուլից դեղամիջոց են մշակել...

Լրահոս երեխաների մասին
Վիրաբույժները երկու շաբաթական երեխայի կյանքը սրտի եռաչափ մոդելի օգնությամբ են փրկել. news.am
Վիրաբույժները երկու շաբաթական երեխայի կյանքը սրտի եռաչափ մոդելի օգնությամբ են փրկել. news.am

Վիրաբույժները սրտի արատով ծնված 2 շաբաթական երեխայի կյանքը փրկելու համար օրգանի՝ մագնիսա-ռեզոնանսային պատկերման շնորհիվ ստացված եռաչափ մոդելի...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ