Երեխայի սնուցումը
Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ Uncategorized . arabkirjmc.am

Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար չափով ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, միկրոտարրեր: Շատ կարևոր են սպիտակուցները, որոնք կյանքի հիմքն են, մարդու ուղեղի զարգացման ամենակարևոր պայմանը: Դպրոցահասակ երեխայի և մեծահասակի սննդի մեջ տարբերությունը մեծ չէ: Բայց պետք է հաշվի առնել, որ երեխան աճման շրջանում է և նրա սնունդն ավելի հավասարակշռված պետք է լինի՝ հատկապես սպիտակուցներով հարուստ:
Որո՞նք են կրծքով կերակրման առավելությունները:
Կրծքի կաթում կան համապատասխան քանակով և որակով սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են տվյալ տարիքում և հենց տվյալ կազմով: Իսկ կովի կաթը կամ այլ կաթի տեսակներ ունեն իրենց յուրահատկությունները և լիովին չեն համապատասխանում երեխայի սպիտակուցային կառուցվածքի պահանջին, ուստի և համապատասխանաբար՝ նրա ճիշտ աճին:
Կրծքի կաթի աշխաջրերը և ճարպերը ավելի լավ են յուրացվում և ստեղծում համապատասխան պայմաններ երեխայի օրգանիզմի կառուցման համար:
Շատ կարևոր առավելություն է իմուն գործոնների առկայությունը մայրական կաթի մեջ, որոնք պաշտպանում են երեխային մինչև նրա սեփական իմունիտետի ձևավորումը:
Վիտամինները և միկրոտարրերը նույնպես անհրաժեշտ չափով են առկա կրծքի կաթում, բացի վիտամին D-ից:
Կրծքով կերակրելու առավելություններից է նաև կերակրի պատրաստման անհրաժեշտության բացակայությունը:
Կրծքով կերակրման կարևորագույն գործոններից է երեխայի և մոր կապի ստեղծումը, որը նպաստում է երեխայի հոգեբանական ճիշտ զարգացմանը:
Այսպիսով, կյանքի առաջին տարում կամ գոնե 6 ամսվա ընթացքում պարտադիր է կրծքով կերակրումը:
Ինչպիսի՞ն է մինչև 1 տարեկան երեխաների արհեստական սննդի որակը:
Մինչև 1 տարեկան երեխայի ճիշտ սնուցումը կրծքով կերակրումն է: Եթե կրծքի կաթն անբավարար է, երեխան սնվում է ադապտացված կաթնային խառնուրդներով, որոնք կրծքի կաթին առավելագույնս մոտեցված խառնուրդներն են:
Ե՞րբ և ինչպե՞ս է ներմուծվում հավելյալ սնունդը:
Երեխայի նորմալ զարգացումը պահանջում է, որ երեխայի մոտ խնդիրների բացակայության դեպքում 6 ամսեկանից ավելացվի հավելյալ սնունդ: Իսկ աճի հետ կապված խնդիրների դեպքում հավելյալ սնունդն ավելի վաղ է տրվում՝ 4-6 ամսեկանում:
Ածխաջրատային հավելյալ սնունդը տարբեր բանջարեղենային խյուսերն են, շիլաները: Ապա կարևոր են նաև միսը, ձուն և այլն, որոնք իրենց դերակատարումն ունեն երեխայի ճիշտ զարգացման համար:
Կա՞ն բնածին վիճակներ, որոնց ժամանակ երեխան չի կարողանում ընդունել սննդի որոշ տեսակներ:
Այո, հազվադեպ հանդիպում են նյութափոխանակային դեֆեկտներ, որոնցից է գլուտենային էնտերոպաթիան՝ ցելիակիա կոչված հիվանդությունը, երբ երեխան չի կարող ուտել ցորենի որոշ տեսակներ, ինչը բերում է նրա վիճակի վատացման, ազդում աճի վրա, նաև որոշ դեպքերում կանխորոշում է մտավոր զարգացումը:
Մուկովիսցիդոզի ժամանակ հնարավոր է նաև պանկրեատիկ անբավարարություն, ինչը բերում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անբավարարության, նյութերի յուրացման խանգարման: Այս դեպքում բուժումն իրականացվում է ֆերմենտներով:
Ինչպիսի՞ն պետք է լինի հիվանդ երեխայի սնուցումը:
Հիվանդ երեխան պետք է ուտի, չուտելը բերում է օրգանիզմի թուլացման և դիմադրողականության անկման: Իհարկե հիվանդ ժամանակ սնունդն ավելի դյուրամարս պետք է լինի, բայց որոշակի սննդային արժեք հիվանդ երեխան պետք է յուրացնի:
Նախկինում փորլուծության ժամանակ երեխային խորհուրդ չէին տալիս սնվել, բայց պարզվում է, որ աղիների ախտահարված բջիջները, որոնք պայմանավորում են նյութերի ներծծումը, առանց սննդի ավելի դժվար են վերականգնվում:
Կարելի՞ է երեխային կերակրել հարկադրաբար:
Եթե երեխայի ֆիզիկական աճը նորմալ է և մեծ խախտում չկա, պետք է ծնողներին հանգստացնել, որ երեխային շատ չկերակրեն: Իսկ եթե իրոք երեխան չի ուտում, պետք է նախ հասկանալ պատճառը: Երբեմն տեղափոխումը, տատիկի մոտ տանելը փոխում է վիճակը: Երեխային պետք է կերակրել ոչ թե հարկադրաբար, այլ համոզելով :
Որքանո՞վ և ինչպե՞ս են ծնողները տեղեկացված երեխայի սննդի հարցերում:
ՀՀ Առողջապահության նախարարությունը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ բժիշկների համար: Հնարավորինս լուսաբանվում են այդ հարցերը: Բժիշկները բացատրում են, պարզաբանում մանկան սնուցման եղանակները, խնդիրները ծնողներին, այդ թեմայով բուկլետներ են տալիս: Բացի դրանից տարբեր կազմակերպությունների կողմից ևս ծնողական դասընթացներ են կազմակերպվում:
Ի՞նչ է կարևոր իմանալ:
Խորհուրդ եմ տալիս հետևել սննդաբանության կարևոր մոտեցումներին՝ ծննդից սկսած: Կան ընդհանուր մոտեցումներ, հրահանգներ, որոնք պետք է ճշտորեն կատարել: Շատ կարևոր է առողջ սննդին հետևելը, սննդի մեջ բանջարեղեն, մրգեր ներառելը:
Սերգեյ Սարգսյան, մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար,
ՀՀ Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու


Կարդացեք նաև

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...



Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...



Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...



Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...



Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...



Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...



Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...



Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...



Սպիտակաձավարի շիլան շատ վտանգավոր ուտելիք է աճող երեխայի համար: Շատերը կարծում են, որ փոքրիկ երեխաներին այն առհասարակ հակացուցված է, հաղորդում է...



Լավ սնունդը ո՛չ միայն ամուր առողջության գրավական է, այլև՝ մտավոր ցուցանիշների: Դրանում համոզված են ֆրանսիացի մասնագետները: Նրանք հետազոտել են...



Մայրական կաթը միակ սնունդն է, որ առողջ, հասուն ծնված երեխաները պետք է ուտեն կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Մայրական կաթի բաղադրությունը փոփոխվում է օրվա...



Մանկահասակ երեխաները, մեծավ մասամբ, քմահաճ վերաբերմունք են դրսեւորում ուտելիքի նկատմամբ: Ցանկացած նոր համ, հոտ, գույն ունեցող եւ հատկապես կանաչ սննդատեսակ դժվարությամբ է նրանց ստամոքս տանող...



Ինչպե՞ս իմանամ՝ երեխաս նորմա՞լ է սնվում: Այս հարցը բոլոր՝ կրծքով կերակրող մայրերին է հուզում, հատկապես երբ երեխան առնվազն երկու ժամը մեկ սնվելու ցանկություն է արտահայտում...



Պաղպաղակը, ծննդյան տարեդարձի տորթը եւ թխվածքաբլիթները երեխայի սննդակարգի անբաժան մասն են կազմում, եւ ոչ ոք, կարծես թե, դեմ չէ դրան: Մինչդեռ, ինչպես հետազոտությամբ է պարզվել, մեկ օրվա ընթացքում երեխաների եւ դեռահասների...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 1-ին ամիս
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Հղիություն. 3-րդ ամիս
-
Հղիություն. 5-րդ ամիս
-
Վահանագեղձը հսկողության տակ է
-
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ձեր ծննդյան օրվա թիվը
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին
-
Դդում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ցիստիտը չի' կարելի անտեսել
-
Դեղաբույսերի եռալեզու բառարան-ցանկ` այբբենական համակարգով, լուսանկարներով
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Պայքարում ենք մազաթափության դեմ
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Սիրո և զգացմունքների մասին
-
Ընկերության մասին
-
Դիմակներ` մազերի համար
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի