Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Երեխայի սնուցումը

Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին ծնողներն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ են ուտում երեխաները, այն դեպքում, երբ սեղանն այդ օրերին առատ է դժվարամարս և անառողջ, վնասակար մթերքով՝ երշիկներ, գունանյութերով գեղեցկացրած քաղցրավենիք, գազավորված ըմպելիք, որոնց մեջ շատ են վնասակար սննդային հավելումները և նյութերը: Ծնողները հաճախ չեն արգելում իրենց երեխաներին նման սնունդ օգտագործել` հատկապես այդ օրերին, որն էլ կարող է բերել հիվանդագին վիճակների:

Ի՞նչ հիվանդություններ կարող են ի հայտ գալ սննդի չարաշահման արդյունքում:

Տոնական օրերին ոչ ճիշտ սնվելու արդյունքում կարող են հիվանդանալ մարսողության հետ կապված սուր խանգարումներով՝ սուր գաստրիտ, գաստրոէնտերիտ և այլն:

Վերոնշյալ խնդիրների դեպքում հիմնական գանգատները որովայնացավ , փսխումներ, սրտխառնոց, անկայուն կղանք։ Ջերմության բարձրացումը, սովորաբար, բակտերիալ և/կամ վիրուսային վարակներին է բնորոշ, և ընդհանրական չէ սննդային խանգարումների հետ: Եթե կա ջերմություն, փսխում, լուծ, հարկ է մտածել աղիքային վարակի մասին:

Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումը կարող է բարդանալ և շարունակվել,հիմնականում այն դեպքերում, երբ երեխայի մոտ արդեն առկա են խնդիրներ, օրինակ, գաստրիտ, դուոդենիտ, ռեֆլյուքսային հիվանդություն, խոցային հիվանդություն և այլն: Նման դեպքերում տոնական օրերին հիվանդությունների սրացման հավանականությունը մեծ է, եթե չարաշահվում են ճարպոտ սնունդը, քաղցրավենիքը, աղցաններն ու գազավորված ըմպելիքը, ինչը կտրականապես արգելվում է:

Ո՞ր սննդամթերքներն են առավել վտանգավոր երեխաների համար:

Սննդատեսակներից վտանգավոր են հատկապես կաթնամթեքով, ձվով պատրաստված աղցանները, մսով կերակրատեսակները, որոնք կարող են երկար մնալ տոնական սեղաններին: Սովորաբար, թթվասերով պատրաստված աղցանները պետք է մատուցել հենց ուտելու ժամանակ, կամ պահվել սառնարանում:
Սառնարանում սնունդը 3 օրից ավելի պահել ցանկալի չէ, և նաև այն պատճառով, որ վիտամինները և այլ օգտակար նյութերը քայքայվում են:

Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում մարսողական խանգարումները:

Ախտանշաններն են՝ ցավ որովայնում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, անկայուն կղանք:

Եթե երեխան ունի որովայնի ցավ, բոլոր դեպքերում ճիշտ է դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ: Որքան երեխան փոքր է, այնքան վիճակը վտանգավոր է: Եթե երեխան փսխում ունի, պետք է աշխատել չկերակրել նրան, հնարավորինս անցնել թեթև սննդի, շատ հեղուկներ տալ՝ հիմնականում` ջուր, և որքան հնարավոր է՝հաճախ բայց քիչ չափաբաժիններով:

Եթե երեխան սկսում է անզուսպ փսխել յուրաքանչյուր կերակրումից կան հեղուկ ընդունելուց հետո , միանշանակ, ցուցված է հոսպիտալացումը` խուսափելու ջրազրկումից և  հետագա բարդություններից: Բոլոր դեպքերում, բուժումը պետք է սկսել` պահպանելով խիստ սննդակարգ (թեթև, դյուրամարս սնունդ և առատ հեղուկներ): Ոչ մի դեպքում չի կարելի լուծը կանգնեցնել դեղորայքով:

Վիրուսային և բակտերիալ վարակների ժամանակ լուծը կանգնեցնելու արդյունքում տոքսինները ներծծվում են արյան մեջ, այսինքն, լուծն օգնում է ազատվել թունավոր արգասիքներից:

Ի՞նչ այլ բարդություններով է հղի տոնական սեղանը:

Տոնական օրերի բարդություններից է նաև շատ սնունդ ընդունելու հետևանքով քաշի ավելացումը` կարճ ժամանակահատվածում: Երեխաների մոտ ավելորդ քաշը հղի է գրեթե նույն բարդություններով, ինչ մեծահասակների մոտ. սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, լյարդի ճարպակալում, ողնաշարի ծանրաբեռնվածություն և այլն: Հարկ է խուսափել նստակյաց կյանք վարելուց, լյարդի ճարպակալումն առավել մեծ բարդություններ կարող է առաջացնել հետագայում մեծահասակ տարիքում:

Երեխաների մոտ կարո՞ղ են լինել ալկոհոլային թունավորման խնդիրներ:

Ծնողները երբեմն մտածում են, որ եթե երեխան արդեն 15-16 տարեկան է, ապա տոնի առիթով կարելի է նրան չարգելել ալկոհոլային խմիչք օգտագործել: Բայց դա պատճառ է դառնում շատ լուրջ խնդիրների: Կարող է զարգանալ ալկոհոլային թունավորում, օրգանիզմի ինտոքսիկացիա, ընդհանուր վիճակի կտրուկ վատացում, մարսողական համակարգի հիվանդություններ։

Եթե արդեն մարսողական խնդիրներ են առաջացել, ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել:

Եթե խանգարումը թեթև է, պետք է կերակրել թեթև սննդով՝ շիլաներ, անգույն սուպեր, շատ հեղուկներ տալ, որպեսզի ստամոքսի լորձաթաղանթը հանգստանա և ինքնուրույն վերականգնվի:

Կարելի է թեթև, բուսական, ոչ քաղցր թեյեր տալ (ուրց, նանա), բայց ոչ` թուրմեր: Քաղցրը հաճախացնում է փսխումները և լուծը:

Ինչպե՞ս պետք է սնվի երեխան, որպեսզի խուսափի նման վիճակներից

Երեխան պետք է սնվի կարգավորված և չշեղվի ռեժիմից, քիչ չափաբաժիններով հաճախակի կերակրումներով,խուսափելով երեկոյան սննդի ընդունումից։ Օրվա ընթացքում պետք չէ խառնել տարբեր սննդատեսակներ: Ճիշտ է, տոն օրերին դա բարդ խնդիր է, բայց ցանկալի է հնարավորինս հետևել ճիշտ սնուցմանը, այդ օրերին երեխային կերակրել ամենօրյա կերակրացանկով, որից հետո  նա արդեն ավելի քիչ կօգտվի տոնական սեղանից:

Սիրանուշ Փաշինյան,
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
Մանկական գաստրոէնտերոլոգ,
գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կրծքի կաթով կերակրման 14 միֆերը
Կրծքի կաթով կերակրման 14 միֆերը

Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։


Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային...

Հավելյալ սնունդ. morevmankan.am
Հավելյալ սնունդ. morevmankan.am

Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ինչպես պահպանել երեխայի առողջ սննդակարգը տոնական օրերին
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ինչպես պահպանել երեխայի առողջ սննդակարգը տոնական օրերին

Սիրելի ծնողներ լինենք զգոն երեխաների առողջության պահպանման հարցում ինչպես ամբողջ տարի, այնպես էլ նախատոնական օրերին, մասնավորապես...

Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի սեղան երեխաների համար. ինչպես կերակրել փոքրիկին տոնական օրերին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական գիշերն է՝ հատկապես երեխաների համար. նվերներ Ձմեռ պապից, անզուսպ ուրախություն և անհամար քաղցրավենիք: Իսկ որպեսզի քաղցրավենիքի առատությունը չանդրադառնա երեխաների առողջության վրա...

Սնունդը և առողջությունը Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
ՀՀ ԱՆ. Հետևեք երեխայի սննդակարգին տոների ժամանակ
ՀՀ ԱՆ. Հետևեք երեխայի սննդակարգին տոների ժամանակ

Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը...

Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ Uncategorized . arabkirjmc.am
Մինչև մեկ տարեկան երեխաների սնուցումը. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ   Uncategorized	. arabkirjmc.am

Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...

ՀՀ ԱՆ. Երեխաների սնունդն ամանորյա տոներին
ՀՀ ԱՆ.  Երեխաների սնունդն ամանորյա տոներին

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...

Ամեն ինչ տոն օրերի մասին
Բժիշկները խորհուրդ չեն տալիս աղ լցնել փոքրիկների սննդի մեջ. news.am
Բժիշկները խորհուրդ չեն տալիս աղ լցնել փոքրիկների սննդի մեջ. news.am

Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am
Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ինչո՞ւ է երեխաս հանկարծակի սկսում անդադար կուրծք պահանջել. katik.am
Ինչո՞ւ է երեխաս հանկարծակի սկսում անդադար կուրծք պահանջել. katik.am

Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...

Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք. news.am
Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք. news.am

Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...

Ուտելիք դպրոցականների համար. սննդաբանի խորհուրդները. 1in.am
Ուտելիք դպրոցականների համար. սննդաբանի խորհուրդները. 1in.am

Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...

7 հարց ու պատասխան այն մասին, թե ինչու երեխաները պետք է ջուր խմեն. med.news.am
7 հարց ու պատասխան այն մասին, թե ինչու երեխաները պետք է ջուր խմեն. med.news.am

Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...

Առողջ երեխա
Երեխաներին չի կարելի սպիտակաձավարի շիլա տալ. գիտնականներ. 1in.am
Երեխաներին չի կարելի սպիտակաձավարի շիլա տալ. գիտնականներ. 1in.am

Սպիտակաձավարի շիլան շատ վտանգավոր ուտելիք է աճող երեխայի համար: Շատերը կարծում են, որ փոքրիկ երեխաներին այն առհասարակ հակացուցված է, հաղորդում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ