Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am

Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am

Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է:

Սեռական կյանքի վաղ սկիզբ:

Սեռական կյանք սկսելու լավագույն տարիքը բժիշկները համարում են 18 տարեկանը: Մինչև այդ պահը վերարտադրողական օրգանների ձևավորումը դեռևս ավարտված չէ: Վաղ տարիքում սեռական կապերը դադարեցնում են այդ գործընթացները, արգելակում են աղջիկների և պատանիների ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացումը:  Ընդ որում, մասնագետները նշում են հենց սեռական օրգանների աճի կանգ վաղ սեռական կյանք սկսողների մոտ: Աղջիկների մոտ մեծ է չհասունացած հեշտոցի պատերի միկրովնասվածքների առաջացման հավանականությունը:

Վաղ սեքսը բերում է արգանդի վզիկի էրոզիաների առաջացման: Օրինակ՝ պապիլոմա վիրուսի դեպքում էրոզիան աստիճանաբար կարող է վերածվել արգանդի վզիկի քաղցկեղի: Վաղ սեռական հարաբերություններ սկսող պատանիներն ու աղջիկները հաճախ նույնիսկ տեղյակ էլ չեն լինում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին: 

Նշանակություն ունեն նաև 18 տարեկանից վաղ հասակում տեղի ունեցած սեռական հարաբերությունների ժամանակ առաջացած հոգեբանական վնասվածքները:  Դա վերաբերվում է ոչ միայն աղջիկներին, այլ նաև պատանիներին:  Աղջկա չհասունացած օրգանիզմը չի կարող ունենալ սեռական ակտից սպասվելիք զգացողությունները: Պրոցեսը կարող է հիշվել միայն ցավով և տհաճությամբ:  Այս զգացողությունն ամրանում է գիտակցության մեջ և կարող է կնոջն ուղեկցել ողջ կյանքում: Հաճախ դա բերում է ֆրիգիդության (սեռական հակման բացակայություն) և վագինիզմի: Վերջինս նշանակում է սեռական ակտի ժամանակ հեշտոցի մկանների ախտաբանական ուժեղ սպազմ: Սեռական կյանքին ֆիզիոլոգիապես չնախապատրաստված պատանիները չեն կարող վերահսկել սերմնաժայթքումը: Վաղ սերմնաժայթքման ժամանակ պատանին կարող է ամոթ զգալ, խայտառակություն, նորմալ սեռական կյանքի անկարողություն: Այս հոգեբանական վնասվածքը կարող է երկար ուղեկցել հասունացող տղամարդուն: 

Որքան էլ պարզ հնչի, առանց պաշտպանվելու սեքսի արդյունքը երեխայի բեղմնավորումն է: ՁԻԱՀ-ի տարածվածության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռահասները ինչ-որ պատճառով չեն ցանկանում պաշտպանվել: Հղիությունը չպաշտպանված սեքսի ամենահաճախ հանդիպող հետևանքն է: Լավագույն դեպքում երիտասարդ ծնողներն ընտրում են երեխային կյանք տալը: Թեև վաղ հղիությունը կարող է ոչ այնքան էլ լավ անդրադառնալ երեխայի օրգանիզմի և հենց երիտասարդ մոր  վրա, ծննդաբերելու որոշումը տվյալ իրավիճակում լավագույնն է: Վատագույն դեպքում իրականացվում է հղիության արհեստական ընդհատում, ինչը բերում է մոր առողջության ավելի լուրջ ֆիզիոլոգիական և հոգեբանական հետևանքների:

Սեռական հարաբերություններ տարբեր զուգընկերների հետ:

Յուրաքանչյուր մարդ ունի վերարտադրողական օրգանների իր միկրոֆլորան: Նորմայում այդ նորմալ և նույնիսկ օգտակար միկրոօրգանիզմների հավաքածուն պահպանում է մեր առողջությունը: Մեծ քանակությամբ սեռական զուգընկերների առկայությունը բերում է  սեռական օրգանների նորմալ միկրոֆլորայի հավասարակշռության խանգարման:  Վերարտադրողական համակարգի այսպիսի վիճակը բերում է անպտղության: Ընդ որում տվյալ դեպքում խոսքը վեներական հիվանդությունների մասին չէ:

Սակայն սեռական ցոփության ժամանակակից աշխարհում մենք հանդիպում ենք վարակիչ հիվանդություններ, որոնք ախտահարում են ինչպես սեռական օրգանները, այնպես էլ ողջ օրգանիզմը: Դրանցից մի քանիսով մարդը կարող է վարակվել նույնիսկ կենցաղային ճանապարհով: Մի քանի զուգընկերների հետ սեռական հարաբերությունների ժամանակ մեծանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով հիվանդանալու ռիսկը:

Հիմնականում տարածված են հետևյալ հիվանդությունները.

 

  • ՄԻԱՎ,
  • տրիխոմոնազ,
  • միկոպլազմոզ,
  • խլամիդիոզ,
  • գոնորեա,
  • ուրեապլազմոզ,
  • սեռական հերպես,
  • սիֆիլիս,
  • մոնոնուկլեոզ:


ՄԻԱՎ (ՁԻԱՀ)՝ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, վարակված արյան փոխներարկման ժամանակ արյան միջոցով, մորից պտղին կամ կրծքի երեխային: Վարակվելուց հետո իմունային անբավարարության հետևանքով հիվանդի օրգանիզմում առաջանում են անդարձելի փոփոխություններ: 

Գոնորեան շատ տարածված վարակ է, որը մեծահասակների մոտ փոխանցվում է սեռական ճանապարհով, իսկ երեխաները կարող են վարակվել կենցաղային շփման ճանապարհով: Տղամարդկանց մոտ հիվանդության դեպքում առաջանում են ուրետրիտի ախտանիշներ՝ միզատար խողովակից թարախային, լորձային արտադրություն, աճուկային ավշային հանգույցների մեծացում, միզարձակման դժվարացում: Կանանց մոտ հեշտոցից լորձային արտադրություն է լինում: Գոնորեան կարող է բերել անպտղության, կարող է ախտահարել հոդերը, սիրտը, աչքերը, ուղիղ աղին, բերանը, ըմպանը, մաշկը, ուղեղի թաղանթները:


Սեռական հերպեսը   վարակ է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, սակայն հնարավոր են բացառություններ: Կանանց հիվանդացությունը բարձր է: Դրսևորվում է սեռական շրթերի շրջանում այրող ցավերով: . Կանանց սպառնում է լուրջ գինեկոլոգիական հիվանդությունների առաջացմամբ: Տղամարդկանց մոտ տեղի է ունենում առնանդամի և միզատար խողովակի լորձաթաղանթի բորբոքում: Տղամարդը կարող է լինել վիրուսակիր, իսկ ախտանիշները հստակ չարտահայտվեն:

Սիֆիլիսը  հիվանդություն է, որը կարող է երկար տարիներ չդրսևորվել: Հիվանդությունը շատ վտանգավոր է, քանի որ ախտահարում է  բոլոր օրգաններն ու համակարգերը: Վաղ շրջանում առաջանում է կարծր շանկր՝ հստակ եզրերով անցավ խոցոտում: Հաջորդ շրջանը բնութագրվում է հանգույցների առաջացմամբ, տենդով, գլխացավով և հոդացավերով: Հաջորդող շրջանները բնութագրվում են օրգանիզմի շատ լուրջ ախտահարմամբ:.
Մարդու պապիլոմա վիրուսային վարակը  լայն տարածում ունեցող հիվանդություն է, որով հիվանդացողները հաճախ «ակտիվ» սեռական կյանք են վարում: Պապիլոմա վիրուսային վարակը ժամանակին չբուժելու դեպքում բերում է արգանդի վզիկի, ինչպես նաև կոկորդի քաղցկեղի առաջացման:

Խլամիդիոզը, միկոպլազմոզը, ուրեապլազմոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Այս վարակների ժամանակ  ախտանիշները կարող են բացակայել: Նշված հիվանդությունները կարող են բերել անպտղության, արտահայտված բորբոքումների, հղիության ընթացքի բարդությունների առաջացման, երեխաների մոտ բնածին ախտաբանությունների առաջացման: 

Հեպատիտ  С-ն փոխանցվում է արյան միջոցով, ինչպես նաև սեռական հարաբերության ժամանակ: Վարակը բերում է լյարդի ցիռոզի առաջացման:

Մոնոնուկլեոզը հիմա շատ տարածված է: Այն հերպես վիրուսի ընտանիքների տարատեսակներից մեկն է:

Անբնական սեռական հարաբերությունը վտանգավոր է առողջության համար:

Գիտանականներն ապացուցել են, որ օրալ սեքսը վտանգավոր է առողջության համար: Բերանի խոռոչի և սեռական օրգանների միկրոֆլորան տարբեր են: Բերանի խոռոչի մեջ բազմաթիվ ախտածին (հիվանդածին) և պայմանական-ախտածին միկրոօրգանիզմներ են ընկնում: Սակայն բերանում գոյություն ունի պաշտպանական պատնեշ, որը կազմում են քմային օղի նշիկները՝պաշտպանելով մեր օրգանիզմը այդ մանրէների վնասակար ազդեցությունից:  Օրալ սեքսի ժամանակ ախտածին միկրոօրգանիզմների ողջ հավաքածուն ընկնում է սեռական օրգանների վրա՝ բերելով վերջիններիս բորբոքման: Բացի այդ, եթե կինը հիվանդ է հերպեսի վիրուսով կամ ստրեպո-ստաֆիլոկոկային վարակով (օրինակ անգինայով), նրա սեռական զուգընկերոջ մոտ օրալ սեքսի ժամանակ կարող է ուրեթրիտ, պիելոնեֆրիտ, պրոստատիտ զարգանալ: Եթե տղամարդը մարդու պապիլոմա վիրուսի կրող է, ապա այդ վիրուսով կարող է վարակվել կինը օրալ սեքսի ժամանակ: Վարակումը կնոջ մոտ բերում է կոկորդի քաղցկեղի առաջացման: Ըստ բժիշկների վերջին ժամանակներում կոկորդի քաղցկեղի հիվանդացությունն աճել է երիտասարդ կանանց շրջանում: Անալ (հետանցքային) սեքսի ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող վարակով վարակվելու ռիսկն ավելի մեծ է, քան հեշտոցային սեքսի ժամանակ: Ուղիղ աղին վարակի ներթափանցումից պաշտպանված չէ: Արյան մեջ վարակի արագ ներթափանցմանը նպաստում են նաև ուղիղ աղու կառուցվածքը, լորձաթաղանթի միկրովնասվածքները:

Այս ամենը ի վերջո կարող է բերել ուղիղ աղու քաղցկեղի առաջացման:

Բժիշկների կարծիքը կանանց և տղամարդկանց սեռական ժուժկալության վերաբերյալ:

Բժիշկները տարբեր աշխատանքներում գրում են կանանց և տղամարդկանց սեռական ժուժկալության անվտանգության մասին: Ժուժկալության անվտանգության հարցի հետ կապված կուտակված գիտելիքի բազայի և բժիշկների փորձի մասին  կարելի է դիտարկումներ անել՝ հետևելով ժամանակակից բժիշկների՝ ուռոլոգների, սեքսոլոգների, վեներոլոգների, հոգեբույժների խորհրդատվություններին:

Կա կարծիք, որ մարդը կարող է որքան հարկավոր է ապրել առանց սեռական հարաբերությունների և այն բացարձակապես անվնաս է առողջության համար: Երկարատև ժուժկալության դեպքում սեռական էներգիան սուբլիմացվում է արվեստի, սպորտի կամ աշխատանքի մեջ:

Որոշ բժիշկներ պնդում են, որ որևէ փաստարկ չկա, որը կապացուցի ժուժկալության վնասը մարդու առողջության վրա: Ընդ որում, խոսքը ոչ միայն ժամանակավոր սեռական ժուժկալության մասին է, այլ նաև երկարատև:

Սեքսոլոգների կարծիքով 60 տարեկանից հետո տղամարդկանց ժուժկալությունը կարող է բերել պոտենցիայի լրիվ մարման, որը նույնպես ունի իր կենսաբանական և հոգևոր նշանակությունը:

Բ.գ.թ.,սեքսոլոգ, հոգեթերապևտ, հոգեբան Դիլյա Ենիկեևա .«Սխալ կարծիք կա, իբր նորմալ սեռական կյանքի բացակայությունը բերում է սպերմայի կանգի: Իրականում հարկադրված ժուժկալությունը առավելապես ազդում է տղամարդու հոգեկան քան ֆիզիկական վիճակի վրա: Բնությունը իմաստուն է գտնվել՝ տղամարդու օրգանիզմում ստեղծելով շատ արդյունավետ մեխանիզմ, որը նրան հնարավորություն է տալիս հարմարվել սեռական ժուժկալությանը: Հարկադրական ժուժկալության դեպքում կուտակվող սպերման, ելք փնտրելով, ուժեղացնում է սեռական գրգռվածությունը, և չնայած մեծ ցանկությանը, անհնարինության դեպքում օրգանիզմը սերմնահեղուկից ազատվում է գիշերային սերմնաժայքման միջոցով:

Հասուն տղամարդու մոտ՝ սեռական ժուժկալության դեպքում ամորձիների (գեղձերի) տոնուսը ընկճվում է, իսկ բարձր սեռական ակտիվության դեպքում նրանց գործունեությունն ուժեղանում է:

Եթե տղամարդու մոտ սովորական սեռական ակտիվությունը կտրուկ փոխվում է և հարկադրական ժուժկալություն է լինում , ապա սկզբում կուտակված սպերման ճնշում է սերմնաբշտերի պատերին և արտատար ծորաններին՝ուժեղացնելով սեռական գրգռվածությունը, ապա տեղի է ունենում գիշերային սերմնաժայթքում կամ սերմնահոսություն: Հետևաբար, սերմնահեղուկը հեռանում է, ռեզերվուարի պատերի վրա ճնշվածությունը նվազում է, և որոշ ժամանակ սեռական ժուժկալության հետևանքով առաջացած ճնշող զգացողությունները նվազում են : Ապա սպերման նորից կուտակվում է և ամեն ինչ նորից կրկնվում է:  Այս փուլին հաջորդում է ամորձիների .գործունեության ընկճումը, որի արդյունքում սպերման այլևս ուժեղ չի ճնշում սերմնաբշտերի պատերին, և տեղի է ունենում բնական հարմարեցում: Սեռական երևակայությունները, սպոնտան էրեկցիան և գիշերային սերմնաժայթքումներն ավելի հազվադեպ են դառնում:

Երկարատև «սեռական աբստինենցիայի» շրջանից հետո (անհնարինության կամ ինչ-որ պատճառով հրաժարվելու դեպքում) տղամարդը չի կարող միանգամից վերականգնել իր սեռական կյանքի սովորական ռիթմը, քանի որ սեռական գեղձերն աշխատում են ընկճված ռեժիմով:  Իսկ երբ նորից կանոնավոր սեռական կյանք վարելու հնարավորություն է ստեղծվում, ամորձիներն սկսում են գործել ողջ ծանրաբեռնվածությամբ և տղամարդու սեռական ունակությունները լրիվ չափով վերականգնվում են: 

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am
Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...

Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային
Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային

Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...

Շեղված վարքը` դեռահասության տարիքում
Շեղված վարքը` դեռահասության տարիքում

Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...

Հոգեկան առողջություն
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com

Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...

Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am
Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am

Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...

Բժշկի ընդունարանում
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...

Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am
Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am

Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...

Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am
Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am

Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am
Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...

Երեխայի սնուցումը
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am

Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...

Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...

Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am
Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am

Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...

Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am
Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am

Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...

10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am
10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am

Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ