Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ
![ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ](up/article/big/file_49549_4398572.jpg)
Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով:
Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում եւ դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի եւ 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ:
Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ): Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը:
Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը. դրա մեջ մտնող թեեւ թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով:
Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները 2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը եւս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին:
Այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, եւ փաստել է իր արդյունավետությունը:
Բացի պոլիոմելիտի պատվաստանյութից՝ փոփոխվում է նաեւ կապույտ հազի բաղադրիչը. դեղաչափը մնում է նույնը, փոխվում է հակածինների կազմը:
Այս համատեքստում որոնք են հնգավալենտի եւ վեցավալենտի տարբերությունները.
- Վեցավալենտն առավել փոքր թվով երեխաների մոտ կառաջացնի ջերմային ռեակցիա, քանի որ դրա բաղադրության մեջ կապույտ հազի հակածինները մոտ հինգ անգամ պակաս են:
- Ակնկալվում է, որ հետպատվաստումային առավել թեթեւ ընթացքի դեպքում կավելանա պատվաստումների քանակը, ինչի արդյունքում կնվազի կապույտ հազով ընհանուր հիվանդացությունը: Այնինչ, նկատենք, որ վերջին շրջանում վարակի որոշակի աշխուժացում է նկատվում:
- Պատվաստանյութերի մեկտեղմամբ պատվաստումների թվի կրճատումը՝ 3 ներարկման փոխարեն 2-ը, նաեւ հոգեբանական ազդեցություն կունենա:
Միաժամանակ, նախարարությունը վստահեցնում է, որ պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը եւ հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են եւ մշտապես գտնվում են ուշադրության առանցքում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63805_6792945.jpg)
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
![](images/calendar.png)
![Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am](up/article/small/file_63806_4658276.jpg)
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
![](images/calendar.png)
![Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am](up/article/small/file_63454_6405201.jpg)
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
![](images/calendar.png)
![Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am](up/article/small/file_62324_1718288.jpg)
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
![](images/calendar.png)
![Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am](up/article/small/file_62199_3599864.jpg)
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից](up/article/small/file_61645_3798.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից](up/article/small/file_61380_4857034.jpg)
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
![](images/calendar.png)
![Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_61280_8885673.jpg)
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
![](images/calendar.png)
![Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_60198_4884689.jpg)
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
![](images/calendar.png)
![Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ](up/article/small/file_60082_4177670.jpg)
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
![](images/calendar.png)
![Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_60031_1125136.jpg)
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
![](images/calendar.png)
![Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_59977_4543044.jpg)
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
![](images/calendar.png)
![Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3 Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59780_3019494.jpg)
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն