Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ երեխա

6 բան, որ պետք է իմանա ցանկացած ծնող. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոդոնտ Տիգրան Դեմիրճյանը

6 բան, որ պետք է իմանա ցանկացած ծնող. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոդոնտ Տիգրան Դեմիրճյանը

Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը:  Արդյոք այդպե՞ս է:


–   Իհարկե, քանի որ ինչպես ծծակի երկարատև օգտագործումը, այնպես էլ երեխաների շրջանում շատ տարածված բութ մատը բերանում պահելը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ատամների հետագա ձևավորման վրա.դրանց հետևանքով առաջանում են ատամների դասավորվածության շեղումները, բաց կծվածքը, ծնոտի ոչ ճիշտ ձևավորումը և այլ խնդիրներ:  Ըստ ամերիկացի հայտնի գիտնական Բի Շարայի՝  նմանատիպ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում 12 ամսականից հետո երեխաներին ծծակ տալ:


Ո՞ր տարիքում են դուրս գալիս երեխայի կաթնատամները, և ինչպե՞ս դրանք չշփոթել հիմնական ատամների հետ:

 

–   Սովորաբար երեխաների կաթնատամները դուրս են գալիս 5-30 ամսականում, որից հետո՝ մինչև 3 տարեկանը, ձևավորվում է երեխայի ատամնաշարը: Ընդհանրապես մինչև  30 ամսականը երեխան պետք է  ունենա 20 կաթնատամ, իսկ հետագայում՝ 6-ից մինչև 12 տարեկանը, կաթնատամներին փոխարինում են հիմնական ատամները:  Շատ կարևոր է, որպեսզի ծնողները, այս տարիքից սկսած, ուշադրություն դարձնեն երեխաների ատամների ձևավորմանը, ինչպես նաև նկատեն առկա խնդիրները, քանի որ մանկական տարիքում կարելի է արագ լուծել դրանք և կանխել  դրանց հետագա զարգացումը:


6 բան, որ պետք է իմանա ցանկացած ծնող. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոդոնտ Տիգրան ԴեմիրճյանըԿարո՞ղ է արդյոք սխալ ընտրված սնունդը ևս պատճառ դառնալ երեխայի ատամների ոչ ճիշտ ձևավորմանը:


–   Իհարկե, քանի որ 8 ամսականից հետո երեխային պետք է աստիճանաբար սովորեցնել օգտագործել կոշտ սնունդ, որպեսզի նրա մոտ զարգանան ծամողական ֆունկցիան և մկանանային կառուցվածքը:  Եթե մինչև 8 ամսականը երեխան արդեն ատամներ ունի, ուրեմն անհրաժեշտ չէ սնունդը շատ մանրեցնել կամ հարել. տվյալ պարագայում միայն մանր կտրատելը լիովին բավարար է:

 

Ո՞ր տարիքից  է ճիշտ լվանալ երեխայի ատամները:


–   Ինչպես  առավոտյան, այնպես էլ երեկոյան անհրաժեշտ է լվանալ երեխայի ատամները՝ սկսած դրանց դուրս գալու պահից: Այս գործողությունը երեխայի համար առավել դյուրին դարձնելու համար ծնողները կարող են սկզբում օրինակ ծառայել նրանց կամ սրան ավելացնել հետաքրքիր էլեմենտներ՝ այն վերածելով խաղի: Այստեղ շատ կարևոր է նաև  ատամներ մաքրելու տևողությունը, որ պետք է կազմի մոտավորապես 3 րոպե:


Երեխայի համար ինչպե՞ս ընտրել ատամի մածուկ և խոզանակ:


–   Այսօր, ի ուրախություն մեզ, կան երեխաների համար նախատեսված բազմաթիվ մածուկներ, որոնք կարելի է ձեռք բերել դեղատներից: Երեխաների համար նախատեսված մածուկների բաղադրությունը էապես տարբերվում է մեծերի համար նախատեսված մածուկների բաղադրությունից, ուստի խորհուրդ չի տրվում երեխայի ատամները լվանալ մեծահասակների համար նախատեսված մածուկներով:  Ինչ վերաբերում է խոզանակին, ասեմ, որ ցանկալի է՝ այն լինի ոչ շատ կոշտ և  չունենա պտտվելու կամ շարժվելու հնարավորություններ: Այս դեպքում կարող է իդեալական տարբերակ լինել մանկական ամենասովորական խոզանակը:


Հնարավո՞ր է, որ երեխայի մոտ կարիես առաջանա:


–   Իհարկե, հնարավոր է, դա անխուսափելի է: Կարիեսի առաջացման հիմնական պատճառ են դառնում ինչպես մանրէները և սննդի մնացորդները, այնպես էլ քաղցրի չարաշահումը:  Այդ իսկ  պատճառով մեր հարգելի ծնողներին խորհուրդ կտամ, որ հոգ տանեն իրենց և իրենց երեխաների ատամների մասին, և այդ գործը չթողնեն վաղվան: Փորձեն համապատասխան ուշադրություն դարձնել  ատամներին` դրանք մաքրելով առավոտյան և երեկոյան, ինչպես նաև սննդի յուրաքանչյուր օգտագործումից հետո ողողեն բերանի խոռոչը: Միշտ պետք է հիշել, որ առողջ ու գեղեցիկ ատամները ոչ միայն լավ բուժված, այլև լավ  խնամված ատամներն են, և այդ դեպքում ատամնաբույժին այցելելը չի զուգորդվի սոսկ ցավային զգացումների հետ, այլ կդառնա հաճելի պրոֆիլակտիկ այցելություն սիրելի բժշկին:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Ախտորոշում
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am
Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...

Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Բժշկի ընդունարանում
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Բժշկի ընդունարանում
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի...

ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից
ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...

ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am
Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...

Հղիություն, ծննդաբերություն
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ
Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...

Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:

Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:


Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Հոգեկան առողջություն Սալուտեմ 3.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ