Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ որոշումներ

ՀՀ ԿՈ N 684 առ 03.11.1998 - Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը

ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003 

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը:

 

Վավերացնում եմ
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2003 թվականի N 347-Ն


«Հայաuտանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական oգնության և սպասարկման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


Հաuտատել`


  1. առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
  2. գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
  3. անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
  4. բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
  5. անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևը` համաձայն N 5 հավելվածի։
    (Որոշումը խմբ. 06.07.07 N 823-Ն)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ա. Մարգարյան
2003 թ. ապրիլի 9, Երևան

 

Հավելված N 1


ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ


ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻU) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ


  1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաuտատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք, ինչպեu նաև անհատ ձեռնարկատերերը:
    (1-ին կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները` համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի:
    (2-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիuի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատաuխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում թերապևտի, մաշկավեներաբանի, ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կողմից, ինչպես նաև կատարվում են հետազոտություններ տուբերկուլոզի, աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների, հեպատիտ Բ-ի, հելմինթների, վեներական ու վարակիչ մաշկային հիվանդությունների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպություններում նշված զննության կամ հետազոտություններից որևէ մեկն իրականացնելու անհնարինության կամ համապատասխան մասնագետների բացակայության դեպքում դրանք կատարվում են համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բուժկանխարգելիչ կազմակերպությունում՝ պայմանագրային հիմունքներով:
    (3-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) պարտավոր է`
    1) հավաքել մանրամաuն տվյալներ դիմողի` նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին,
    2) զննել դիմողի ներքին օրգանների վիճակը,
    3) անհրաժեշտության դեպքում բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) տալիս է ուղեգիր` բժշկական հետազոտությունների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների իրականացման համար,
    4) հիվանդության վերհուշության մեջ (անամնեզ) դիմողի` նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրում պետք է դրա մասին կատարվի գրանցում:
    (4-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  5. Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է`
    1) մանրամասնորեն զննել մաշկի մազածածկ մակերեսը, ծալքերը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները, այդ թվում` սեռական oրգանները (կանանց դեպքում` հայելիով),
    2) շոշափել ավշային հանգույցները,
    3) նյութ վերցնել միզուկից (տղամարդկանցից` քերուկ), վզիկային խողովակից, հեշտոցի հետին կամարից, իսկ ցուցման դեպքում` ուղիղ աղիից` գոնոկոկերի, տրիխոմոնադի և այլ ախտածին մանրէների առկայությունը որոշելու համար,
    4) հետազոտել արյունը` սիֆիլիuի առկայությունը որոշելու համար,
    5) բժիշկ-մաշկավեներաբանն իր եզրակացությունը տալիս է բոլոր հետազոտությունների արդյունքների հիման վրա,
    6) բժիշկ-մաշկավեներաբանի բացակայության դեպքում նրան կարող են փոխարինել այն ընտանեկան բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները, ովքեր ունեն համապատաuխան պատրաստվածություն,
    7) մաշկային հիվանդությունների և սեռավարակների նկատմամբ հետազոտություններն անցկացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիuի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում:
    (5-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  6. Բժիշկ-ատամնաբույժը պարտավոր է մանրակրկիտ զննել շրթունքների կարմիր երիզը, բերանի խոռոչը` լնդերի բորբոքում, ատամնափուտ, չհեռացված արմատ, խուղակ հայտնաբերելու նպատակով:
    (6-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  7. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են մանրէակրությունը սիֆիլիսի, գոնորեայի, տրիխոմոնիազի, քլամիդիոզի, ուրեոպլազմոզի և միզասեռական օրգանների (քսուքներ), ինչպեu նաև սնկային հիվանդությունների (ցուցման դեպքում), քոսի (նատիվ պատրաստուկներ), աղիքային վարակիչ հիվանդությունների, ախտածին վարակիչ հիվանդությունների և ախտածին ստաֆիլակոկի որոշման համար:
    (7-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  8. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են հետևյալ մեթոդներով`
    1) սիֆիլիսի նկատմամբ` միայն էքսպրեu եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով: Արյունը վերցվում է միայն ձեռքի մատից: Արգելվում է արյունը վերցնել երակից.
    2) սուսանակի նկատմամբ` միզուկից, արգանդի վզիկից և հեշտոցի հետին կամարից վերցված 2 քսուքի մանրադիտակային հետազոտության միջոցով.
    3) հելմինթոզների նկատմամբ՝ շուրջհետանցքային քերուկի մեթոդներով.
    4) հեպատիտ Բ-ի նկատմամբ` ավստրալիական հակածնի որոշմամբ՝ արյան շճաբանական հետազոտության մեթոդով.
    5) տրիխոմոնազի նկատմամբ` քսուկի մեթոդով, քլամիդիոզի նկատմամբ` իմունաֆերմենտային հետազոտմամբ, ուրեոպլազմոզի նկատմամբ` մանրէաբանական ցանքսի մեթոդով:
    (8-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  9. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում նշում է իր մասնագիտական եզրակացությունը`
    1) սանիտարական (բժշկական) գրքույկում բժշկական զննություն և (կամ) լաբորատոր հետազոտություն իրականացնող բժիշկը զննության, հետազոտության իրականացման արդյունքները հաստատում է ստորագրությամբ և նշում իր անունը, ազգանունը, եթե զննումը, հետազոտությունը կատարվում են այլ բուժկանխարգելիչ կազմակերպությունում, ապա վերջինիս արդյունքները հաստատվում են զննումը (հետազոտությունը) կատարող իրավաբանական անձի կնիքով.
    2) եթե սանիտարական (բժշկական) գրքույկը չի համապատասխանում N 3 հավելվածի ձևին, այն համարվում է անվավեր: Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաuտատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն անհապաղ հաղորդում է դրա մասին և միաժամանակ գրավոր տեղեկատվություն ներկայացնում բնակության վայրի` Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն: Հիվանդներն ու մանրէակիրները ենթակա են բուժման: Նրանց թույլատրվում է աշխատել միայն բուժման կուրսն ավարտելուց հետո` կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:
    (9-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաuտատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում և համապատաuխան մասնագիտություններով աշխատող անձանց չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում` մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը`
    1) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա.
    2) պայմանական ախտածին մանրէների կողմից հարուցված աղիքային վարակիչ հիվանդություններ՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից (եթե հետազոտվողի օրգանիզմից երեք և ավելի անգամ անջատվում է նույն պայմանական ախտածին մանրէն, ինչպես նաև, եթե, միաժամանակ, նույն մանրէն անջատվում է արտաքին միջավայրի օբյեկտների մանրէաբանական հետազոտության արդյունքում).
    3) հեմինելեպիդոզ, էնտերոբիոզ.
    4) սիֆիլիu` վարակիչ փուլում.
    5) սուսանակի բոլոր ձևերը (միայն բուժկանխարգելիչ և մանկական նախադպրոցական հիմնարկների աշխատողներին, ովքեր անմիջապես սպասարկում են երեխաներին, հակաբիոտիկներով բուժման շրջանում` մինչև առաջին հuկողական բացաuական պատասխան ստանալը).
    6) բոր.
    7) վարակիչ մաշկային հիվանդություններ` քոս, տրիխոֆիթիա, գլխի, հարթ մաշկի և եղունգների միկրոսպորիա և այլ սնկային հիվանդություններ, պարշ, մաշկի բաց մասերի ակտինոմիկոզ` խոցոտված կամ խուղակով.
    8) տրիխոմոնազ.
    9) քլամիդիոզ.
    10) ուրեոպլազմոզ.
    11) թոքերի տուբերկուլոզի բաց ձևեր, թոքերի ակտիվ տուբերկուլոզ` խորխի մեջ մանրէների բացակայությամբ, արտաթոքային տուբերկուլոզի ձևեր` խուղակի և մեզի մեջ մանրէների առկայությամբ.
    12) դեմքի և ձեռքերի գայլախտ:
    (10-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  11. Ոչ վարակիչ մաշկային հիվանդություններ (փսորիազ` սրացման շրջանում, էկզեմա, ալերգիկ մաշկաբորբեր` սրացման շրջանում) ունեցող հիվանդներին աշխատելու թույլտվություն տալու հարցը որոշվում է բժշկական զննության ավարտից հետո` բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի որոշմամբ` ելնելով հիվանդության բնույթից ու աշխատանքի վայրից:
    (11-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  12. Մաշկի և քիթ-ըմպանի լորձաթաղանթների թարախային հիվանդություններ, կոնյուկտիվիտ ունեցող անձանց չի թույլատրվում աշխատել վիրաբուժական, մանկաբարձական, նորածնի պաթոլոգիայի (անհասների) բաժանմունքներում, մանկական սննդի պատրաuտման արտադրամասերում ու կետերում, կաթի, մսի, ձկան մշակման, կրեմային հրուշակեղենի արտադրություններում, ինչպեu նաև հանրային սննդի և առևտրի կազմակերպություններում: Ախտածին ստաֆիլակոկակիրները ենթակա են առողջացման (սանացիա):
    (12-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  13. Ավստրալիական հակածնակիրներին չի թույլատրվում աշխատել ատամնաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքներում, պոլիկլինիկայի գինեկոլոգիական կաբինետներում, վիրաբուժական բնույթի բուժկանխարգելիչ կազմակերպություններում և բաժանմունքներում (այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներում), պոլիկլինիկայի ատամնաբուժական կաբինետներում, վերակենդանացման, հեմոդիալիզի, լաբորատորիաների, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքներում, արյան փոխներարկման կայաններում և բաժանմունքներում, միջամտությունների կաբինետներում: Ավստրալիական հակածնակիրները ենթակա են բուժման:
    (13-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  14. Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, ովքեր աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների, և նրանց նկատմամբ իրականացվում է հuկողություն:
    (14-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  15. Որդակրությամբ վարակված անձինք ենթակա են բուժման` որդակրությունից ազատվելու համար: Որդակրությամբ վարակված անձինք, ովքեր ենթակա են բուժման, չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ` հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքերի): Հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքում բուժված անձինք աշխատելու թույլտվություն են ստանում միայն բուժման կուրսն ավարտելուց հետո կրկնակի բժշկական զննության և հետազոտությունների արդյունքների (բացասական) հիման վրա:
    (15-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  16. Բժշկական զննության որակի և ծավալի համար պատասխանատու է այն իրականացնող բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարը կամ բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է բժշկական զննության իրականացման պատասխանատու այլ անձ:
    (16-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  17. Համապատասխան կազմակերպության ղեկավարը պատասխանատու է իր աշխատողներին ժամանակին բժշկական զննության ենթարկելու հարցում` համաձայն N 2 հավելվածի ցանկի:
    (17-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  18. Բժշկական զննությունն ավարտվելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում բուժկանխարգելիչ հաuտատության ղեկավարն աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նրան աշխատելու թույլտվություն տալու մասին նշում: Նշումն ամրագրվում է բուժկանխարգելիչ կազմակերպության կլոր կնիքով:
    (18-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  19. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեuչությունը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայասանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ:
    (19-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
  20. Այն անձինք, ովքեր չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև, եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդություններից որևէ մեկը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի պետի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում՝ մինչև առողջացումը` համաձայն N 5 հավելվածի:
    (20-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)
    (Հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն)


Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ


ԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ


1. Պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների) ենթակա չեն խմորասնկերի, օսլայի արտադրության, բանջարեղենի չորացման, աղի հանքերի ու աղ մշակող կազմակերպությունների, աղացների, էլևատորների, ձավարեղենի գործարանների, հացահատիկային ամբարների, ալրի, ձավարի, ցորենի պահեստների և այլ նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև սպիրտի, օղու, լիկյորի արտադրությունների ու գինեգործական գործարանների աշխատողները, ոչ ալկոհոլային խմիչքների պատրաստի արտադրանքի առաքիչները, մեծածախ պահեստների և սուրճի արտադրության աշխատողները, այդ թվում` պատրաստի արտադրանքի առաքիչները:


2. Նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի N 1 հավելվածի 10-րդ կետում նշված հիվանդություններից, հակացուցում են նաև թոքերի ոչ ակտիվ պալարախտային բնույթի օջախային փոփոխությունները:


3. Բացի նշված հաճախականությունից` նշված պարբերական զննությունը կարող է կազմակերպվել և իրականացվել նաև արտահերթ` վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդության տարածման վտանգի դեպքում` համաճարակաբանական ցուցումով:
(Հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն)


Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

///////դիտել աղյուսակը

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ
Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...

ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար
ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...

Հրատապ թեմա Հայաստանում
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է...

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am
Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am

Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...

Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ
Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ

Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...

Դեղագործական շուկան Հայաստանում
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա

Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները

Գործադիրը հստակեցնում է ոլորտում գործողությունները;

Գործադիրը երեկ հաստատեց ախտաբանաանատոմիական հերձումների, ներառյալ՝ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները

Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է  պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...

Հրատապ թեմա Հայաստանում
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մարդասիրական օգնության կազմակերպումը, դեղերի նվիրատվություններ

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`

  • Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
  • Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ Կառավարության որոշումներ և օրենքներ

Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)
Հայաստանի Հանրապետության Կառավարություն որոշում - 2009 թ.

 

2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրա­մի­ջոց­նե­րի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը ՀՀ ԿՈ N 318-Ն առ 04.03.2004

ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը ՀՀ ԿՈ 276-Ն առ 27.03.2008

ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 276-Ն որոշման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ