Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ օրենքներ

Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը

Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը

–   Ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նակ­րում նա­խա­րա­րու­թյու­նը` խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րում, ինչքա­նով է դա հա­ջող­վում­


Ազ­գաբ­նակ­չու­թյան հետ կապն առա­վել մատ­չե­լի դարձ­նե­լու, բարձ­րաց­ված հար­ցե­րին և բո­ղոք­նե­րին արագ ար­ձա­գան­քե­լու, առող­ջա­պա­հու­թյան ոլոր­տում մարդկանց իրա­վունք­նե­րի ապա­հով­ման և պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով 2000թ. ստեղծ­վել է ՀՀ առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան «Թեժ գիծ» ծա­ռա­յու­թյու­նը, որն առ այ­սօր գոր­ծում է շուր­ջօ­րյա:


­Ծա­ռա­յու­թյան մի­ջո­ցով ստաց­ված բո­լոր դի­մում-բո­ղոք­նե­րը զե­կուց­վում են ՀՀ առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին և ՀՀ ԱՆ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րին: Բարձ­րացված բո­լոր հար­ցե­րը ու­սում­նա­սիր­վում և քն­նարկ­վում են, իսկ խնդ­րա­հա­րույց դեպ­քերում տր­վում են հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան­ներ և լու­ծում­ներ:

«­Թեժ գիծ» ծա­ռա­յու­թյան պա­տաս­խա­նա­տու`
Հաս­միկ Հա­րու­թյու­նյան


Օ­րենսդ­րու­թյամբ սահ­ման­ված դեպ­քե­րում ՀՀ Առող­ջա­պա­հու­թյան նախա­րա­րու­թյունն իր իրա­վա­սու­թյուն­նե­րի դեպ­քում իրա­վա­սու է հա­րու­ցել վար­չա­կան վա­րույթ ինչ­պես ան­ձի դի­մու­մի հի­ման վրա, այն­պես էլ սե­փա­կան նա­խա­ձեռ­նությամբ: Վար­չա­կան վա­րույ­թի շր­ջա­նակ­նե­րում իրա­կա­նաց­վում են հա­մա­պա­տաս­խան գոր­ծի քն­նարկ­ման հետ կապ­ված` «Վար­չա­րա­րու­թյան հի­մունք­նե­րի և վար­չա­կան վարույ­թի մա­սին» ՀՀ օրեն­քով նա­խա­տես­ված գոր­ծա­ռույթ­նե­րը, որի ար­դյուն­քում կա­յացվում է վար­չա­կան ակտ:


–   Որ­քա­նո՞վ է պաշտ­պան­ված այ­սօր բժիշ­կը, և որ­քա­նո՞վ` հի­վան­դը։


ՀՀ օրենսդ­րու­թյամբ նա­խա­տես­վում են հի­վան­դի պաշտ­պան­վա­ծու­թյունն ապա­հո­վող մի շարք դրույթ­ներ:­
Այս­պես` «Բ­նակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» ՀՀ օրեն­քի 19-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն` բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կանաց­նող­նե­րը պար­տա­վոր են`

  • յու­րա­քան­չյուր մար­դու ցու­ցա­բե­րել ան­հե­տաձ­գե­լի, առա­ջին բժշ­կա­կան օգ­նություն` ան­կախ այդ օգ­նու­թյան դի­մաց վար­ձատ­րու­թյու­նը երաշ­խա­վո­րող հիմքե­րի և այլ հան­գա­մանք­նե­րի առ­կա­յու­թյու­նից,­
  • ա­պա­հո­վել ցու­ցա­բեր­վող բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման քա­նա­կա­կան ու որա­կա­կան բնու­թագ­րիչ­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը սահ­ման­ված չափա­նիշ­նե­րին,­
  • յու­րա­քան­չյու­րին տե­ղյակ պա­հել նրան տրա­մադր­վե­լիք բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման տվյալ տե­սա­կի, մե­թոդ­նե­րի, ծա­վալ­նե­րի, տրա­մադր­ման կար­գի և պայ­ման­նե­րի մա­սին,­
  • յու­րա­քան­չյուր մար­դու կամ բժշ­կա­կան օգ­նու­թյան հա­մար այլ վճա­րող­նե­րի պա­հան­ջով տրա­մադ­րել ան­հրա­ժեշտ տվյալ­ներ հի­վան­դին ցու­ցա­բե­րած բժշկա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման քա­նա­կա­կան ու որա­կա­կան բնու­թագ­րիչնե­րի և այդ նպա­տա­կով կա­տար­ված ծախ­սե­րի մա­սին,­
  • ա­պա­հո­վել մար­դու բժշ­կի օգ­նու­թյա­նը դի­մե­լու փաս­տի, նրա առող­ջա­կան վիճա­կի մա­սին հե­տա­զոտ­ման, ախ­տո­րոշ­ման և բուժ­ման ըն­թաց­քում պարզ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի գաղտ­նիու­թյու­նը, բա­ցի ՀՀ օրենսդ­րու­թյամբ սահ­ման­ված դեպ­քե­րից,
  • ներ­կա­յաց­նել վի­ճա­կագ­րա­կան և այլ տե­ղե­կու­թյուն­ներ` ՀՀ օրենսդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով,
  • հո­գա­տար և հար­գա­լից վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րել հի­վանդ­նե­րի նկատ­մամբ»:­

Ընդ որում` մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու կամ ոչ պատ­շաճ կա­տա­րե­լու հետ­ևան­քով հի­վան­դի առող­ջու­թյա­նը ծանր կամ մի­ջին ծան­րության վնաս պատ­ճա­ռե­լու դեպ­քում բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նացնո­ղը կա­րող է են­թարկ­վել քրեական պա­տաս­խա­նատ­վու­թյան` ՀՀ քրեական օրենսգրքով սահ­ման­ված կար­գով:


­Մաս­նա­վո­րա­պես` օրենսգր­քի 130-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն.

 

  1. Բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նող­նե­րի կող­մից մասնա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լը կամ ոչ պատ­շաճ կա­տա­րե­լը՝ դրանց նկատ­մամբ ան­փույթ կամ ան­բա­րե­խիղճ վե­րա­բեր­մուն­քի հետ­ևան­քով, եթե բուժ­վող հի­վան­դի առող­ջու­թյանն ան­զգու­շու­թյամբ պատ­ճառ­վել է ծանր կամ մի­ջին ծան­րու­թյան վնաս, պատժ­վում է տու­գան­քով՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հա­րյուրա­պա­տի­կից եր­կու­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, կամ կա­լան­քով՝ առա­վե­լա­գույ­նը երեք ամիս ժամ­կե­տով:
  2. Նույն արար­քը, որն ան­զգու­շու­թյամբ առա­ջաց­րել է բուժ­վող հի­վան­դի մահ կամ մար­դու իմու­նային ան­բա­վա­րա­րու­թյան վա­րա­կի հա­րու­ցի­չով վա­րա­կում, պատժ­վում է ազա­տազրկ­մամբ՝ եր­կու­սից վեց տա­րի ժամ­կե­տով, որո­շա­կի պաշ­տոններ զբա­ղեց­նե­լու կամ որո­շա­կի գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վուն­քից զր­կե­լով՝ առա­վե­լա­գույ­նը երեք տա­րի ժամ­կե­տով կամ առանց դրա»:


­Միաժա­մա­նակ օրենսգր­քով քրեական պա­տաս­խա­նատ­վու­թյուն է նա­խա­տեսվում նաև բժշ­կա­կան գաղտ­նի­քը հրա­պա­րա­կե­լու հա­մար, մաս­նա­վո­րա­պես, ՀՀ քրեական օրենսգր­քի 145-րդ կե­տի հա­մա­ձայն.

 

  1. Առանց մաս­նա­գի­տա­կան կամ ծա­ռայո­ղա­կան ան­հրա­ժեշ­տու­թյան բժշ­կական օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նող ան­ձանց կող­մից ան­ձի հի­վան­դու­թյան կամ բժշ­կա­կան ստուգ­ման ար­դյունք­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ հրա­պա­րա­կե­լը պատժ­վում է տու­գան­քով՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի եր­կու­հա­րյու­րա­պա­տի­կից հինգ­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, կամ որո­շա­կի պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու, կամ որո­շակի գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վուն­քից զր­կե­լով՝ եր­կու­սից հինգ տա­րի ժամ­կետով, կամ` կա­լան­քով, մե­կից եր­կու ամիս ժամ­կե­տով:
  2. Սույն հոդ­վա­ծի առա­ջին մա­սով նա­խա­տես­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, որոնք ան­զգու­շու­թյամբ առա­ջաց­րել են ծանր հետ­ևանք­ներ, պատժ­վում են ազա­տազրկ­մամբ՝ առա­վե­լա­գույ­նը չորս տա­րի ժամ­կե­տով, որո­շա­կի պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու կամ որոշա­կի գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վուն­քից զր­կե­լով առա­վե­լա­գույ­նը երեք տա­րի ժամ­կե­տով կամ` առանց դրա»:


­Բա­ցի այդ` Վար­չա­կան իրա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ օրենսգր­քի 47-րդ հոդ­վա­ծով պա­տաս­խա­նատ­վու­թյուն է նա­խա­տես­վում ապօ­րի­նա­բար բժշ­կու­թյամբ զբաղ­վե­լու հա­մար, մաս­նա­վո­րա­պես.


«Բժշ­կա­կան պատ­շաճ կր­թու­թյուն չու­նե­ցող և սահ­ման­ված կար­գով բժշ­կա­կան գոր­ծունեու­թյան չթույ­լատր­ված ան­ձի կող­մից որ­պես ար­հեստ բժշ­կու­թյամբ զբաղ­վելն առաջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի եր­կու հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով»:


­Ինչ վե­րա­բե­րում է բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նո­ղի կար­գա­վի­ճա­կին և պաշտ­պան­վա­ծու­թյա­նը, ապա «Բ­նակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» ՀՀ օրեն­քով նա­խա­տես­վում են վեր­ջի­նիս իրա­վունք­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես. օրեն­քի 18-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն.


«Բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նող­նե­րը ՀՀ օրենսդ­րությամբ սահ­ման­ված կար­գով իրա­վունք ու­նեն.

 

  • միավոր­վել մաս­նա­գի­տա­կան միու­թյուն­նե­րում և դրանց մի­ջո­ցով մաս­նակ­ցել առող­ջա­պա­հա­կան պե­տա­կան նպա­տա­կային և ապա­հո­վագ­րա­կան ծրագ­րե­րի մշակ­մա­նը, բժշ­կա­կան գոր­ծու­նեու­թյան լի­ցեն­զա­վոր­մա­նը, իրենց իրա­վունք­ների պաշտ­պա­նու­թյա­նը և միու­թյան կա­նո­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված այլ խնդիր­նե­րի իրա­կա­նաց­մա­նը,
  • պաշտ­պա­նել իրենց մաս­նա­գի­տա­կան պա­տի­վը և ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը,­
  • ա­պա­հո­վագ­րել իրենց մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը»։


Այս­պես` ՀՀ քրեական օրենս­գիր­քը նա­խա­տե­սում է ավե­լի խիստ քրեական պա­տաս­խա­նատ­վու­թյուն ծա­ռայո­ղա­կան գոր­ծու­նեու­թյան կամ հա­սա­րա­կա­կան պարտ­քի կա­տար­ման հետ կապ­ված ան­ձին կամ` վեր­ջի­նիս մեր­ձա­վո­րի նկատ­մամբ հան­ցա­գոր­ծու­թյան իրա­կա­նաց­ման հա­մար, ինչն ուղղ­ված է հան­ցա­գոր­ծի հա­մար որո­շա­կիորեն զս­պիչ գոր­ծոն հան­դի­սա­նա­լուն և հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­ները մա­տու­ցե­լու հետ կապ­ված ծա­ռայո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րո­ղին, այդ թվում` բժշ­կին պաշտ­պա­նե­լուն:


–   Բժշ­կա­կան էթի­կայի կա­նո­նա­կարգ (կո­դեքս) հաս­տատ­վա՞ծ է Հա­յաս­տա­նում, ու­նի՞ իրա­վա­կան ուժ։


ՀՀ առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից մշակ­վել և օրենսդ­րությամբ սահ­ման­ված կար­գով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մին է ներ­կա­յաց­վել «Բժշ­կա­կան էթի­կայի օրի­նա­կե­լի կա­նոն­նե­րը և բժշ­կա­կան էթի­կայի հանձ­նա­ժո­ղով­ների ձևա­վոր­ման, գոր­ծու­նեու­թյան օրի­նա­կե­լի կարգն ու գոր­ծա­ռույթ­նե­րը հաս­տա­տե­լու մա­սին» ՀՀ կա­ռա­վա­րու­թյան որոշ­ման նա­խա­գի­ծը:


­Նա­խագ­ծով սահ­ման­վում են բժշ­կա­կան էթի­կայի օրի­նա­կե­լի կա­նոն­նե­րը, ինչպես նաև բժշ­կա­կան էթի­կայի հանձ­նա­ժո­ղով­նե­րի ձևա­վոր­ման, գոր­ծու­նեու­թյան և գոր­ծա­ռույթ­նե­րի օրի­նա­կե­լի կար­գը: Ընդ որում` օրի­նա­կե­լի կա­նոն­նե­րը նե­րա­ռում են ինչ­պես պա­ցիեն­տի, այն­պես էլ գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում բժշ­կական օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նող ան­ձանց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը:

ՀՀ ԱՆ աշ­խա­տա­կազ­մի իրա­վա­բա­նա­կան
վար­չու­թյան պե­տի ժ/պ Տ.Ղու­կասյան

Հեղինակ. Առողջապահության նախարարություն
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

anjela

17.03.2015

es erord kargi hashmandamem/yzymem imanal ete es yxegrov gam nairi kenton ev mrt ancnem.anvchar klini?

Կարդացեք նաև

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am
Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի համաձայն`

«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ...

ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ  ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Դեղագործական շուկա
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...

Դեղագործական շուկա
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


1.Սույն օրենքը կարգավորում է...

Դեղագործական շուկա
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին

Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...

Առողջապահություն 2.2012
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

Առողջապահություն 1.2009
''Դեռահասների առողջության պահպանման մասին'' օրենքը

2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենքը "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին"

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

ՀՀ օրենքը "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոց. ապահովության մասին"

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....

ՀՀ օրենքը "Սննդամթերքի անվտանգության մասին"

Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...

ՀՀ օրենքը "Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին"

Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...

ՀՀ օրենքը "Տեղեկատվության ազատության մասին"

Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ