Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ օրենքներ

ՀՀ օրենքը "Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին"

Սույն օրենքը կարգավորում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով սահմանում է դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները:

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

Գ Լ ՈՒ Խ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 2 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 3 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 4 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 5

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ 6 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
Գ Լ ՈՒ Խ 7 ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 8 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ 1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը


Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օրինական շրջանառությունը ապահովող, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելող գործընթացների վրա:

 

Հոդված 2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պատրաստուկների մասին օրենսդրությունը


1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պատրաստուկների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:


2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.10.2008 ՀՕ-158-Ն)

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները


Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.


թմրամիջոցներ` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում` ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում.


հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում` ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում.


թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ (այսուհետ` պրեկուրսորներ)` նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալիս, արտադրելիս, պատրաստելիս, վերամշակելիս եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում` ՄԱԿ-ի 1988 թվականի «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում.


պատրաստուկներ` ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող նյութերի խառնուրդ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում ընդգրկված մեկ կամ մի քանի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.


թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում եւ ոչնչացում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.


թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ` թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն).
թմրամոլություն` թմրամիջոցների եւ (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդությունների դասակարգչին համապատասխան.


թմրամոլությամբ հիվանդ` սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության միջոցով «թմրամոլություն» ախտորոշում ստացած անձ.


թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անալոգներ (համարժեքներ)` Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում չընդգրկված, շրջանառության համար արգելված բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, որոնց քիմիական կազմը եւ հատկությունները նման են այն թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քիմիական կազմին եւ հատկություններին, որոնց հոգեպարար ազդեցությունը նրանք վերարտադրում են:

 

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.10.2008 ՀՕ-158-Ն) 

 

Հոդված 4. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը


1. Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կազմում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Կախված հսկողության ձևերից և միջոցներից՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում առանձնացվում են հետևյալ ցուցակները.
1) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (ցուցակ 1), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է (այսուհետ՝ արգելված նյութեր).
2) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (ցուցակ 2), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է.
3) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (ցուցակ 3), որոնց շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ.
4) պրեկուրսորներ (ցուցակ 4), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, և որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ (այսուհետ՝ պրեկուրսորներ):
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերում նշված ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.10.2008 ՀՕ-158-Ն)

 

Հոդված 5. Պետական քաղաքականությունը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում


1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության (այդ թվում՝ ապօրինի) բնագավառում պետական քաղաքականությունը կայանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորման, այդ գործունեությանը ներկայացվող պահանջների սահմանման, թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը առողջապահական և բժշկավերականգնողական նպատակներով օգտագործելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց շրջանառության հաշվառման, այդ շրջանառության նկատմամբ հսկողության և վերահսկողության սահմանման, թմրամոլության, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրականացման մեջ:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությանը և դրանց ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականությունն իրականացվում է ծրագրային հիմունքներով:

 

Հոդված 6. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները


Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝


1) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հսկելիությունը և վերահսկելիությունը.
2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորումը.
3) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված թմրամոլության և իրավախախտումների կանխարգելման առաջնայնությունը.
4) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար պատժելիությունը, պատասխանատվությունը և դրանց անխուսափելիությունը.
5) թմրամոլության բուժման նոր ձևերի և մեթոդների մշակման բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը պետական աջակցությունը.
6) թմրամոլության դեմ պայքարում և թմրամոլությամբ հիվանդների բժշկավերականգնողական կազմակերպությունների ցանցի զարգացմանը պետական աջակցությունը.
7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 2 


ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 7. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինները


Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինների հիմնական լիազորություններն են՝


1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառությունը կարգավորող օրենքների, նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը կառավարությանը.


2) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների որակման և չափորոշման ցուցակի մշակումը և դրանում փոփոխությունների մասին առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.


3) պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորման խնդիրների քննարկումը.


4) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման մասին տեղեկատվության և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված առաջարկությունների հավաքումը և վերլուծումը.


5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների օպերատիվ-հետախուզական, փորձագիտական, գիտական, ուսումնական նպատակներով օգտագործման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների անալոգների, թմրաբույսերի, գործիքների, սարքերի, համակարգչային ծրագրերի, գիտապրակտիկ ձեռնարկների և նյութերի անվանացանկի ու չափաբաժինների հաստատումը.


6) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրաբիզնեսի ասպարեզում ձևավորված իրավիճակի գնահատումը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ամենամյա տեղեկատվության ներկայացումը, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի վեգետացիոն շրջանի ժամկետների և այդ կապակցությամբ՝ վերահսկման ենթակա տարածքների սահմանագծերի հաստատումը:

 

Հոդված 8. Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը


Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից համաձայնեցված գործունեության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

 

Հոդված 9. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության ընդհանուր կարգը


1. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:


2. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բոլոր տեսակներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ միայն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված կոնկրետ գործունեության տեսակի համար լիցենզիա ստանալուց հետո:

 

Հոդված 10. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորումը


1. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության համար լիցենզիաները տրվում են լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ բարդ ընթացակարգով:


2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված գործունեության տեսակների համար լիցենզիաները տրվում են մինչև երեք տարի ժամկետով:


3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ 3


ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


Հոդված 11. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների եւ պատրաստուկների շրջանառության սահմանափակումը


1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:


2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով, բժշկի նշանակմամբ, ինչպես նաև սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով:


3. Պրեկուրսորների շրջանառության սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:


4. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անալոգների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:


5. Պատրաստուկների նկատմամբ կիրառվում են հսկման նույնատիպ միջոցներ, որոնք նախատեսված են դրանցում պարունակվող հսկման ենթակա թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի համար: Երկու կամ ավելի թմրամիջոց եւ (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող պատրաստուկները ենթարկվում են այդ նյութերից առավել խիստ հսկվող նյութի հսկման ռեժիմին:


6. Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում ներառված նյութ պարունակող պատրաստուկները, որոնք ունեն այնպիսի բաղադրություն, որ չարաշահման վտանգը բացակայում է կամ աննշան է, եւ այդ նյութը չի կարող առանձնացվել մատչելի ձեւերով եւ այն քանակներով, որոնց ժամանակ հնարավոր են ապօրինի կիրառումն ու չարաշահումը, կարող են իրավասու մարմնի ներկայացմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ազատվել հսկողության որոշակի միջոցներից: Այդ որոշման մեջ հստակ նշվում են նման պատրաստուկների նկատմամբ կիրառվող հսկողության միջոցները:

 

(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.10.2008 ՀՕ-158-Ն) 

 

Հոդված 12. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումը


1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման նկատմամբ սույն հոդվածի առաջին մասում սահմանված սահմանափակումները չեն տարածվում ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման վրա:

 

Հոդված 13. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը


1. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը թույլատրվում է միայն սույն օրենքով նախատեսված նպատակներով:


2. Բժշկական նպատակներով օգտագործվող նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը և պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:


3. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումն իրականացվում է միայն պետական պատվերներին համապատասխան և հանձնարարվում է գիտահետազոտական կազմակերպություններին՝ նշված գործունեության համար լիցենզիայի առկայության դեպքում: Եթե մշակված թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը ենթադրվում է օգտագործել բժշկական նպատակներով, ապա նրա կլինիկական փորձարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 14. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրությունը և պատրաստումը


1. Թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի՝ սույն օրենքով սահմանված նպատակներով արտադրությունն իրականացվում է պետական քվոտաների սահմաններում՝ կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության համար լիցենզիայի առկայության դեպքում:


2. Թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի՝ սույն օրենքով սահմանված նպատակներով պատրաստումն իրականացվում է կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պատրաստման համար լիցենզիայի առկայության դեպքում:


3. Հոգեմետ նյութերի ցուցակում ներառված, սույն օրենքով սահմանված նպատակով հոգեմետ նյութերի արտադրությունը և պատրաստումն իրականացվում են անկախ սեփականության ձևից, կազմակերպությունների կողմից կոնկրետ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության և պատրաստման համար լիցենզիայի առկայության դեպքում:


4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրություն իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:


5. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պատրաստում իրականացնող կազմակերպությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենս-դրությանը համապատասխան:

 

Հոդված 15. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վերամշակումը


Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վերամշակումը, ինչպես նաև դրանց հիմքի վրա թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր չհամարվող նյութերի ստացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:

 

Հոդված 16. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանումը


1. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են կազմակերպությունները հատուկ սարքավորված շինություններում՝ գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:


2. Սույն օրենքով չնախատեսված նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկացած քանակությամբ պահպանումն արգելվում է:

 

Հոդված 17. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծումն ու արտահանումը


1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պատրաստուկների արտահանումն ու ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից տրված և ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների հանձնախմբի կողմից հաստատված նմուշի ձևաթղթի վրա լրացված հավաստագրով:


Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման կամ արտահանման հավաստագիր ձևակերպելիս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը պետք է ղեկավարվի ՄԱԿ-ի՝ Թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի (ԹՀՄԿ) հաստատած քվոտաներով:


Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում արտահանման հավաստագիր չի պահանջվում:


Հավաստագիրն այլ անձի չի կարող տրվել:


2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման ու արտահանման հայտերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ՝ ՄԱԿ-ի գործող կոնվենցիաների կողմից հաստատված ձևով ներմուծման ու արտահանման հավաստագրեր կազմելու համար:


Արտահանման ու ներմուծման թույլտվության դիմումի մեջ նշվում են ներմուծողի կամ արտահանողի անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, նաև բեռը ստացողի անունը, ազգանունը, յուրաքանչյուր նյութի միջազգային չարտոնագրված անվանումը, այդ անվանման բացակայության դեպքում` միջազգային կոնվենցիաների ցուցակներում և աղյուսակներում նշված նյութի անվանումը, դեղագործական ձևը, եթե խոսքը պատրաստուկի մասին է` առևտրային անվանումը (եթե այդպիսին կա), յուրաքանչյուր այն նյութի կամ պատրաստուկի քանակը, որոնց վերաբերյալ ծավալվում է համապատասխան գործողություն, այն ժամկետը, որի ընթացքում դա պետք է իրականանա, ինչպես նաև կիրառվելիք փոխադրամիջոցի տեսակը կամ փոխադրման ձևը և ազգային տարածքի վրա սահմանն անցնելու կետը:
Արտահանման թույլտվության դիմումին պետք է կցված լինի ներմուծող երկրի կամ տարածքի վարչակազմի կողմից տրված ներմուծման հավաստագիր (վկայական, թույլտվություն):


3. Հավաստագրերի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:


Արտահանման և ներմուծման հավաստագրերի մեջ ներառվում են այն տեղեկությունները, որոնք կան հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտի մեջ, ներառյալ՝ իրավասու կազմակերպության անվանումը, որին պետք է այն տրվի:


Հավաստագրերում պետք է նշված լինեն՝


1) ներմուծողի կամ արտահանողի անվանումը և նրա գտնվելու կամ բնակվելու վայրը.


2) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անվանումները (առկայության դեպքում` միջազգային չարտոնագրված անվանումը).


3) ներմուծվող կամ արտահանվող նյութերի և անջուր հիմք պարունակող նյութի քանակը, դեղագործական պատրաստուկի դեպքում` դեղագործական ձևը, դրա բաղադրության մեջ եղած հսկվող նյութի դեղաչափը.


4) հավաստագրի ուժը կորցնելու ժամկետը.


5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կնիքն ու ղեկավարի ստորագրությունը:


Արտահանման հավաստագրում նշվում են նաև ներմուծման հավաստագրի (այլ երկրի համանուն փաստաթղթի) համարը, տրման տարին, ամիսը և ամսաթիվը, թույլատրող իրավասու մարմնի անվանումը, որոնք վկայում են, որ համապատասխան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրումը թույլատրված է:


4. Ներմուծման հավաստագրի պատճենը տրվում է ներմուծողին, մյուսը` արտահանող երկրի իրավասու մարմնին` թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հավաստագիր (այլ երկրի համանուն փաստաթուղթ) ձևակերպելու համար, որի պատճենը նախատեսված է ներմուծող երկրի մաքսային ծառայությունների համար, մյուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համար:


Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացվող հավաստագրերի պատճեններից բացի, հավաստագրի պատճենով ուղեկցվում է բեռը, իսկ մյուսն ուղարկվում է ներմուծող երկրի իրավասու մարմնին:


Ներմուծումն իրականացնելուց հետո ներմուծող երկրի իրավասու մարմինը վերադարձնում է արտահանման հավաստագրի վերջին պատճենը, որի վրա կատարված է լինում փաստացի ներմուծված քանակը հավաստող նշում:


Արտահանման հավաստագիրը ձևակերպվում է ներմուծման հավաստագրի (այլ երկրի համանուն փաստաթղթի) հիման վրա, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմնի կողմից:


Արտահանման հավաստագրի (այլ երկրի համանուն փաստաթղթի) վավերացված պատճենը կցվում է բեռի յուրաքանչյուր խմբաքանակին, և իրավասու մարմինն այդ հավաստագրի (այլ երկրի համանուն փաստաթղթի) պատճենն ուղարկում է ներմուծող երկրի կամ տարածքի իրավասու մարմին (վարչակազմ):


5. Եթե թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փաստացի արտահանված խմբաքանակը փոքր է արտահանման հավաստագրում նշված խմբաքանակից, ապա արտահանող երկրի իրավասու կազմակերպությունն այդ փաստի մասին նշում է կատարում համապատասխան փաստաթղթում և վերջինիս բոլոր պաշտոնական պատճեններում:


6. Երբ բեռը մուտք է գործում Հայաստանի Հանրապետության տարածք կամ, երբ լրանում է ներմուծման հավաստագրում նշված ժամկետը, իրավասու կազմակերպությունը արտահանող երկրի իրավասու մարմին է ուղարկում վերոհիշյալ հավաստագիրը՝ նշելով յուրաքանչյուր թմրամիջոցի և հոգեմետ նյութի փաստացի ներմուծված քանակը:


7. Առևտրային փաստաթղթերում (հաշիվ-ապրանքագիր, բեռնման հայտարարագիր, մաքսային, փոխադրային և բեռնման այլ փաստաթղթեր) նշվում են բույսերի, նյութերի և դրանց պատրաստուկների այն անվանումները, որոնցով դրանք հանդես են եկել միջազգային կոնվենցիաների ցուցակներում, առկայության դեպքում` նաև առևտրային անվանումները, ազգային տարածքից արտահանվող և այդ տարածք ներմուծման ենթակա խմբաքանակները, իմացության դեպքում` արտահանողի, ներմուծողի, ինչպես նաև ստացողի անունը, ազգանունն ու հասցեն: Հաշիվ-ապրանքագրերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից վավերացված հավաստագրի համարով և դրա տրման տարով, ամսով և ամսաթվով դրոշմակնիք:


8. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ այդ տարածք բեռների ներմուծումը բանկի կամ փոստարկղի հասցեով արգելվում է:


9. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռների արտահանումը՝ կցված մաքսային պահեստների հասցեով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծող երկրի կառավարությունը ներմուծման վկայականում նշում է նման բեռների ներմուծման թույլտվությունը:


Հայաստանի Հանրապետության տարածք բեռների ներմուծումը՝ կցված մաքսային պահեստների հասցեով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու կազմակերպությունը ներմուծման վկայականում նշում է նման բեռների ներմուծման թույլտվությունը:


Կցված մաքսային պահեստից բեռի ցանկացած հանձնման համար պահանջվում է այն կազմակերպությունների թույլտվությունը, որոնց ղեկավարության ներքո է գտնվում տվյալ մաքսային պահեստը: Բեռն արտասահման ուղարկելը սույն հոդվածի իմաստով դիտվում է որպես նոր արտահանում: Կցված պահեստում գտնվող բույսերը, նյութերն ու պատրաստուկները չեն կարող ենթարկվել բնույթը փոփոխող որևէ գործողության, իսկ փաթեթավորումը չի կարող փոխվել առանց այն իրավասու մարմինների թույլտվության, որոնց ղեկավարության տակ գտնվում է պահեստը:


10. Առանց ընդունված կարգի, ներմուծման կամ արտահանման համար տրված ուղեկցող հավաստագրի, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ այդ տարածքից արտահանվող թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, որոնք չեն համապատասխանում հավաստագրին, պահվում են իրավասու մարմինների կողմից՝ մինչև տեղափոխման օրինական լինելու ապացույց ներկայացնելը կամ բռնագրավման մասին դատական որոշում կայացնելը:


11. Հայաստանի Հանրապետության տարածքով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տարանցիկ տեղափոխումը թույլատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:


12. Օդային փոխադրամիջոցով այլ երկիր բեռի փոխադրման դեպքում սույն հոդվածի տասնմեկերորդ մասի դրույթները չեն կիրառվում: Եթե օդային փոխադրամիջոցը միջանկյալ կամ ստիպողական վայրէջք է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա բեռը դիտվում է արտահանված դեպի նշանակված երկիր, եթե որոշակի հանգամանքներից ելնելով՝ այն բեռնաթափվում է:

 

Հոդված 18. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխման ընդհանուր կարգը


1. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխման իրականացման իրավունքը վերապահվում է կազմակերպություններին՝ գործունեության տվյալ տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:


2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանումն իրականացնում են դրանք տեղափոխող կազմակերպությունները:


3. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխման, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


4. Ֆիզիկական անձանց թույլատրվում է, սույն օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան, բժշկական նպատակներով ստացված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխումը դեղատնային կազմակերպության կողմից տրված և թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ստացման օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:

 

Հոդված 19. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առաքման արգելումը


1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փոստային, այդ թվում՝ միջազգային առաքումն արգելվում է:


2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առաքումը մարդասիրական օգնության տեսքով արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ արտակարգ իրավիճակներում թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը կառավարության որոշմանը համապատասխան ուղարկվում են կոնկրետ վայր:

 

Հոդված 20. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բաշխումը, բացթողումը և իրացումը


Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բաշխումը, բացթողումը և իրացումն իրականացնում են կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:

 

Հոդված 21. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ձեռքբերումը


Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ձեռքբերումը արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման համար (այդ թվում՝ բժշկական նպատակներով) իրականացնում են կազմակերպությունները՝ սույն օրենքին համապատասխան, գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:

 

Հոդված 22. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար


1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար տեղի է ունենում միայն առողջապահության դեղատնային կազմակերպություններում՝ նրանց գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում: Բժշկական և դեղագործական աշխատողների, ինչպես նաև այն հիմնարկների և կազմակերպությունների ցանկերը, որոնց վերապահված է քաղաքացիներին թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր բաց թողնելու իրավունքը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բժշկական նպատակներով բաց են թողնվում դեղատոմսերով:


3. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը ֆիզիկական անձանց համար բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


4. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը որոշում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նշանակման առավելագույն ժամկետները, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսով:


5. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման դեպքում բուժող բժիշկը պարտավոր է հիվանդի հետազոտման միջոցով պարզել հետագա նշանակման անհրաժեշտությունը և կատարել համապատասխան գրառում բժշկական փաստաթղթերում:


6. Առողջապահության դեղատնային հիմնարկներին և կազմակերպություններին արգելվում է թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը՝ ավելի քան տասն օր առաջ դուրս գրված դեղատոմսով:

 

Հոդված 23. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի դուրսգրման դեղատոմսերը


1. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը դուրս են գրվում հատուկ ձևաթղթի դեղատոմսերով:


2. Նշված դեղատոմսերի ձևերը, դրանց գրանցման, հաշվառման և պահպանման կարգը, ինչպես նաև ձևակերպման կանոնները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:


3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակում պարունակող դեղատոմսերի՝ առանց համապատասխան բժշկական ցուցումների կամ ձևակերպման սահմանված կանոնների խախտումներով հանձնումն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 24. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փաթեթավորումն ու պիտակավորումը


1. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտաքին ու ներքին փաթեթավորումը և պիտակավորումը պետք է համապատասխանի սույն օրենքի, «Դեղերի մասին »Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջներին:


2. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտաքին փաթեթավորումը պետք է բացառի թմրամիջոցը և հոգեմետ (հոգեներգործուն) նյութը փաթեթից դուրս հանելու հնարավորությունը՝ առանց նշված փաթեթի ամբողջականությունը խախտելու:


3. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներքին փաթեթավորումը պետք է ընդգծված լինի կրկնակի կարմիր շերտերով:


4. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտաքին ու ներքին փաթեթավորումը և պիտակավորումը, եթե չի համապատասխանում սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերի պահանջներին, ապա թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 25. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, գործիքների կամ սարքավորումների ոչնչացումը


1. Այն թմրամիջոցները, հոգեմետ նյութերը, ինչպես նաև դրանց պատրաստման գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը ճանաչվել է աննպատակահարմար, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:


2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ոչնչացումը իրականացվում է այն դեպքերում, եթե՝


1) լրացել է դրանց պիտանիության ժամկետը.
2) թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը ենթարկվել է քիմիական կամ ֆիզիկական ներգործման, որի հետևանքով դարձել է անպիտան, և որի վերականգնումը կամ վերամշակումը հնարավոր չէ.
3) չօգտագործված թմրամիջոցը վերադարձվել է մահացած հիվանդի հարազատներից.
4) հնարավոր չէ պարզել պատրաստուկի թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ լինելու հանգամանքը.
5) ապօրինի շրջանառութ...

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am
Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի համաձայն`

«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ...

ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ  ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Դեղագործական շուկա
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...

Դեղագործական շուկա
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


1.Սույն օրենքը կարգավորում է...

Դեղագործական շուկա
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը

–   Ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նակ­րում նա­խա­րա­րու­թյու­նը` խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րում, ինչքա­նով է դա հա­ջող­վում­


Ազ­գաբ­նակ­չու­թյան հետ կապն առա­վել մատ­չե­լի դարձ­նե­լու, բարձ­րաց­ված հար­ցե­րին և բո­ղոք­նե­րին արագ ար­ձա­գան­քե­լու, առող­ջա­պա­հու­թյան...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին

Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...

Առողջապահություն 2.2012
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

Առողջապահություն 1.2009
''Դեռահասների առողջության պահպանման մասին'' օրենքը

2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենքը "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին"

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

ՀՀ օրենքը "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոց. ապահովության մասին"

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....

ՀՀ օրենքը "Սննդամթերքի անվտանգության մասին"

Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...

ՀՀ օրենքը "Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին"

Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...

ՀՀ օրենքը "Տեղեկատվության ազատության մասին"

Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ